Հովհաննես Թումանյանի տուն թանգարան – House-Museum of Hovhannes Tumanyan

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 4 կարծիքներ

Ժամեր : 11:00 - 16:30 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : (374) 10 58 12 71

Մեր մասին:
Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը հիմնադրվել է 1953թվականին, Երևանի Մոսկովյան 40 հասցեում: Թանգարանը համալրված է վեց սրահներով, որոնցում խնամքով պահվում է 18000-ի ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Իմ ամենասիրած թանգարանն է Երևանում, վայր, ուր իսկապես ամեն ինչ թումանյանական շունչ ունի։ Դրան մեծապես նպաստում է մի շատ կարևոր հանգամանք՝ նվիրված անփնակազմը, այդպիսի սիրով ու նվիրումով աշխատող թիմն անկասկած աննկատատ չի թողնի արդյունքը։ Բացի բուն թանգարանից, թվայնացված գրադարանից, տուն-թանգարանն ինձ հիացնում է իր ամենամյա հեքիաթասացության ու բարբառների հրաշք միջոցառումով, տարբեր ավանդական տոների առիթով կազմակերպվող ազգային միջոցառումներով, որին ներգրավվում է նոր սերունդը։

ռեյտինգ 0
կարդալ

Մանկության հիշողությունների ու երևակայության մասնիկը՝ սեփական աչքերով տեսնելուգողտրիկ անկյուն... ափսոս վերարտադրված է... ))

ռեյտինգ 0
կարդալ

Ամեն ինչ մեր Թումանյանի նման պարզ ու անկեղծ է իր տանը: Այնպիսի տպավորություն է, որ այնտեղ դեռ Նա ապրում է, կա, շրջում է ամեն օր...
Շատ սիրելի վայր է մեծերի, իսկ շատ փոքրիկների համար՝ հետաքրքրության օբյեկտ. իրենց սիրելի պատմվածքներին ու հեքիաթներին թևեր տված այս մարդն ով էր, ինչպիսի տան էր ապրում, ինչպես էր ապրում:
Միանշանակ 5 աստղ: Այլ կերպ չէր կարող լինել...

ռեյտինգ 0
կարդալ

Մի տեսակ դպրոցական տարիներս հիշեցի: Այն ժամանակ փոքր էինք, հիմա եմ հասկանում թե ինչքան բովանդակալից ժամանակ էինք անց կացնում այնտեղ:)) Բայց ամենաշատը դուրս եկել եր 2-րդ հարկի 5 սենյակներում վերստեղծված է թիֆլիսյան այն բնակարանը, որտեղ բանաստեղծն ապրել է իր կյանքի վերջին 14 տարիները: Մի խոսկով ամպայման գնացեք ձեր երեխաների հետ,շատ հետաքրքիրա, թանգարանը միաժամանակ գիտահետազոտական կենտրոն է,այստեղ ստեղվել են գրողի փաստաթղթերի և ձեռագրապատճեների արխիվներ, նրա հայերեն ու ավելի քան 50 լեզուներով թարգմանված երկերի առանձին հրատարակությունների ֆոնդ ու ելի լիքը բաներ:

ռեյտինգ +1
կարդալ
;