Հին Պեկին – Old Beijing

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 36 կարծիքներ

Ժամեր :

Հեռախոս : +374-10-527822 ; +374-91-527822 (բջջ.)

Մեր մասին:
Չինական խոհանոցի 200-ից ավելի ճաշատեսակներ:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Хорошее место ,обсуживание тоже хорошо можно попробовать всякие вкусняшки??

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն ինչ շատ համեղ են պատրաստում, տեսականին բազմազանա,իրանց հացը երևի ամենահամեղնա ամբողջ մենյուի մեջ. բայց սպասարկումը վատնա շատ :

ռեյտինգ +3
կարդալ

Սպասարկման մակարդակը 0: հեչ չի երևում որ այս հաստատությունը արդեն որերոդ տարին գործելու փորձ ունի: Երեկ պատվիրեցինք մի քանի տեսակի ուտեստներ , աղցաններ և սպիտակ գինի: Նախ ուտեստները բոլորը միանգամից բերելու փոխարեն բերում էին 10-15 րոպեն մեկ, այսինքն ամեն մեկս մեր պատվիրածը ուտում էր մյուսներից առանձին: Հասկանալի չի որ եթե հինգ հոգի եկել են ընթրելու, ուրեմն ուզում են ընթրել ՄԻԱՍԻՆ ոչ թե առանձին առանձին: Գինին տաք էր, ինչի պատճառով սառույց խնդրեցինք: Մատուցողը հերթական ուտեստը բերելուց թևքերով մտնում էր մեր ափսեների մեջ: և վերջապես ինչը երևի ոչ այնքան հաստատության մեղքն է- զարմանալի է ժամը 8-9 pm կողմերը քնել ուզեցող, գոռացող-ճվացող փոքր երեխաների հետ նման հաստատություններ հաճախող երիտասարդ ծնողների մտածելակերպը: Ինչու պետք է այլ մարդիկ, որոնք եկել են կիրակի երեկոն վայելելու, տուժեն ձեր պատճառով? ինչու պետք է իմ հանգիստը խանգարվի, քանի որ դուք ձեր երեխային չեք կարողանում հանգստացնել? ինչու ռեստորանը չի արգելում մանկական սայլակները գռգռացնելով, հաճախորդնեին տեղից հանելով, ահանգստացնելով մինչև հաստատության վերի ծայրը հասցնելը??? այդ սայլակները պետք է թողնեն հաստատության մուտքի մոտ ինչին պետք է հետևի վերջնական ճաշարանի վերածված հաստատության ադմինիստրացիան:

ռեյտինգ +6
կարդալ

It is very tasty chinese cuisine. Near this Old beijing you will find Beijing. But it is not the same place choose Old Beijing cause it is much more tasty, and the quality of service is also higher

ռեյտինգ +1
կարդալ

Պեկին պետք է գնալ միայն շաաաաատ սոված ժամանակ, քանի որ էնքաաան համով բան կա ուտելու, որ ամեն անգամ չեմ հասցնում բոլորից համտեսել: Վաղը պատրաստվում եմ նորից գնալ, ստամոքս, բռնվի:ՃՃ

ռեյտինգ +7
կարդալ

Հին Պեկինը ամենալավ չինական ռեստորանն է Երևանում: Հաճելի վայր, համեղ կերակուրներ, արագ սպասարկում:

ռեյտինգ +3
կարդալ

The best chinese among other chinese in Yerevan. The service is very fast and gratefull. The manager is always in the hall and is very atentive!! The food is adopted to local . Menu is tooo big !!!!

ռեյտինգ +2
կարդալ

սպասարկման համար 5-ից 6 :Դ ապրեք

ռեյտինգ 0
կարդալ

this is a good restaurant but the service is not very good. The waiters are sometimes angry and not happy at all! The food is good but the menu includes many items that are not in any way related to chinese food or culture!

ռեյտինգ 0
կարդալ

Չինական ռեստորաններն ու չինական կերակուրները իմ թուլությունն են... Բացառություն չեղավ նաև Հին Պեկինը... Հաճելի վայր, փոքր -ինչ աղմկոտ, փոքր- ինչ գերլեցուն, բայց ... համեղ կերակուրներ, հարուստ մենյու, պատրաստակամ անձնակազմ ու գեղեցիկ ինտերյեր... միայն կնշեմ լավ կազմակերպված, արագ սպասարկումով ու բարյացակամ մատուցողներով վայր... Գնահատում եմ 4 միավոր, քանի որ չէի ասի, որ տարբերվում է մյուս չինականներից կամ առավել է նրանցից ինչ-որ բանով,:

ռեյտինգ +3
կարդալ

shat, shat em havanum, amen inchy, &ashatesaknery shaaat hamegh en, mtnoloty shat ha&eli , spasarkumy hianali, shat ushadir en, bajc shnchid chen kangnum, barehambujr bacatrum en, vory inch e, inchqan e, inchpes e, arag u jpteres matucum, gnern el shat normal, matcheli, shat tpavorvac em u shat goh! Shnorhakalutyun, misht mnaceq ajdpisin!

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ սնունդ, արագ, կապ չունի թե ժամը պիկ ա թէ չէ, միևնույնն է իրանք հասցնում են բոլոր հաճախորդներին. Աշխատողներն էլ սկսած մենեջերից շատ բանիմաց, խելացի, ուշադիր հաճախորդներին. ավելացնելու բան չունեմ, ապրեք :

ռեյտինգ 0
կարդալ

Այս չինականն իմ ամենասիրելին է: Ես շատ մոտ եմ ապրում այս ռեստորանին ու տարիներ շարունակ այցելել եմ «Հին Պեկին»: Նույնիսկ 2011 թվականին այստեղ եմ նշել ծնունդս:) Իսկ այս տարի արդեն մի քնի անգամ այցելել եմ ընտանիքիս ու ընկերներիս հետ:

Խոզի, տավարի, հավի ու գառան մսերից տարբեր ու շատ համեղ ուտեստներ ունեն, բայց ինչպես նշել եմ այլ չինական ռեստորանների մասին իմ կարծիքներում, իրականում Երևանի չինականներում, ինձ թվում է, ուտելիքի համն ու որակը, ինչպես նաև քանակը շատ չեն տարբերվում, հետևաբար գնահատականի համար կարևոր դեր է խաղում սպասարկումն ու այլ գործոններ, իսկ սպասարկումն այստեղ ուղղակի հիանալի է:

Շատերին եմ խորհուրդ տվել այցելել այստեղ ու հիմա էլ խորհուրդ եմ տալիս:

P.S. Երբեմն տարբեր մարդկանցից ձեռքս են ընկնում այս ռեստորանի զեղչի քարտեր, կարծես մինչև 20 տոկոս զեղչեր են լինում: Ո՞նց կարելի է անել, որ այդ քարտերն ավելի հաճախ հայտնվեն հենց իմ ձեռքում:)

ռեյտինգ +1
կարդալ

Ամեն վայր փոխանցում է տրամադրություն: Այս ռեստորանը իմ ամենասիրելին է, ամեն անգամ այցելելիս կորողացել եմ վայելել երեկոն` ելնելով և համեղ ուտեստների մատուցումից և այպես կոչված "աուռա"-յից:

ռեյտինգ +1
կարդալ

Օտարերկրյա խոհանոցների իմ ամենասիրած ռեստորանը, հրաշալի տեղ է, ուտելիքը համեղ է շատ, իմ սիրած կծուն, սպասարկումը ընտիր, Մատուցողները շատ սիրալիր էին, իսկ մենեջերը, անունը Արտակ էր, մեր խմբին մանրամասն ու ճիշտ խորհուրդներ էր տալիս: Գներից էլ շատ գոհ ենք:
Միշտ գնացել եմ ու գնալու եմ Հին Պեկին, իսկ դրսից հյուրեր ունենալուց միայն այնտեղ եմ բերելու:

ռեյտինգ +1
կարդալ

Այս ռեստորան միշտ մեծ հաճույքով եմ գնում։ Համտեսել եմ շատ ճաշատեսակեր, ու բոլորն էլ շատ համեղ են եղել՝ բրնձից ու տապակած հացից մինչև ծովամթերքից պատրաստված ուտեստները։
Սպասարկումն էլ է բարձր մակարդակի ու արագ, դե իսկ զեղչի քարտի առկայությունն էլ լրացուցիչ մոտիվացնում է :)
Ամենասիրելի հյուրերիս միշտ հրավիրում եմ այստեղ...

ռեյտինգ +3
կարդալ

Կիրակի օրը ընտանիքի հետ գնացին առաջին անգամ: Շատ ընտիր տեղ է: Սպասարկումը գերազանց, ուտելիքները համովագույն, գները նորմալ: Սեղանները հենց ընտանիքի համար էին` մեծ ու կլոր: Հազիվ մի տեղ առանց նեղվելու ազատ նստեցինք: Երեխաներին ուտելիքները շատ դուր եկան` բամբուկի մեջ պատրաստված հավ, հորթի միս, կարամելով մրգային գնդիկներ,...
Վերջում հաշվի հետ տվեցին բոլորին ծամոններ: Մանրուք է, բայց հաճելի:
Նորից անպայման կգնամ

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ վայր: Շատ համեղ է , շատ լավ սպասարկում : Ափսոս ուտելիքների անուներն չեմ հիշում : Իրար կպած վարունգներով շատ համեղ աղցան կար , բամբուկի ամանի մեջ համեղ ճաշատեսակ սնկով և մսով : Սալորի գինին և կծու օղին էլ էին համեղ ու յուրօրինակ : Մատուցողը բանանով ինչ որ դեսերտ խորհուրդ տվեց որը բավականին համեղ էր : Գներն էլ չինական խոհանոցի համար թանկ չէին : Ընտանեկան շատ լավ վայր է :

ռեյտինգ +2
կարդալ

Չինական խոհանոցի մեծ վարպետ չեմ, բայց համեղ ուտելիքը կարող եմ տարբերել անհամից:
Ասեմ, որ այս ռեստորանում երկրորդ անգամ ճաշելուց հետո միայն որոշեցի գրել կարծիքս:

Այստեղ ուտեստները շատ համեղ են պատրաստում: Մասնավորապես, սալաթներից խորհուրդ եմ տալիս փորձել Խոզի ականջները՝ պատրաստված սնկերից: Շատ համեղ է Կծու հորթի միսը՝ տապակված բուլղարական պղպեղների հետ միասին: Ըստ նախասիրության կարելի է փորձել հավի կամ խոզի միսը՝ տապակված բուլղարական պղպեղների հետ միասին: Յուրահատուկ համ է տալիս նաև չիլին: Եվ իհարկե չպետք է մոռանալա նաև նոր գերազանցության բրինձը՝ առաջարկվող սոյայի տարբեր սոուսների հետ միասին: Խորհուրդ եմ տալիս նաև համտեսել տապակված հաց, եթե հացի սիրահար եք:

Ռեստորանի միջավայրը ջերմ է, կոկիկ՝ մատուցվող հանգիստ երաժշտությամբ, իհարկե չինական արտադրության:

Մատուցողները հիմնականում երիտասարդներ են, ժամանակի ընթացքում նաև փորձառություն ձեռք կբերեն: Համենայնդեպս նրանց մոտ ես չտեսա արևելյան ջերմությունը: Մեկ բան ևս, ռեստորանի մենեջերը իր գործի գիտակն էր և հաճախորդների հետ շփվելու արվեստին տիրապետում էր:

ռեյտինգ +5
կարդալ

Շատ համեղ են թե աղցանները, թե ճաշատեսակները:

ռեյտինգ +1
կարդալ

Վայ, Պեկին, Պեկին....)))

Այսօր էլ այս չինականը անակնկալներով լի էր: Դե բոլորիս էլ հայտնի է, որ մեր քաղաքի չինականներում հաճախ տեղ չի լինում, բայց միևնույն է մենք գնում ենք )))) ախր իրոք, ամեն ինչ շատ համեղ է: Այսօրն էլ բացառություն չէր. լիքը մարդ, աղմուկ և.... ոչ մի ազատ սեղան: Զգալով, որ մենք հնար չունենք առանց օգնության տեղ գտնելու՝ դիմեցինք մենեջերին (եթե չեմ սխալվում նա էր) և նա մեզ խոստացավ օգնել .... երևի տեսավ, որ երեխա կա հետներս, կամ .... չգիտեմ ... կարգն է այդպիսին և բոլորին օգնում են, բայց փաստը մնում է փաստ՝ խոստացավ:
Հա, չմոռանամ նշել, որ մենք միայն դրսում էինք ուզւմ նստել և դրսի սեղանի էինք սպասում:
Անցավ կես ժամ, հետո 15 րոպե, հետո էլի կես ժամ ու վերջապես 1 ժամից ավել սպասելուց հետո մեզ կանչեցին ու տրամադրեցին խոստացած սեղանը :Ճ Չնայած նրան, որ մենք բարկացած էինք և ասացինք, որ վատ ռեվյուներ ենք պատրաստվում թողնել (եվիստայի ստիկերն էլ, ապակյա դռան վրա տեղ գտած, վկա :Ճ ), մենեջերը մեզ շատ լավ սպասարկեց և խոստացավ զեղչ + անակնալ հյուրասիրություն :)))))
Ընթացքում մեզ լավ էին սպասարկում, շատ ուշադիր էին ուտելիքն էլ դե շատ համեղ էր: Վերջում էլ, երբ արդեն խնդրեցինք հաշիվը բերեն, մեզ համեղ չգիտեմ ինչ ու թեյ հյուրասիրեցին ))))) քաղցր, ոնց որ մեղրի մեջ թաթախած, տաք, կլորիկ եսիմ ինչեր էին ))) մեջն էլ խնձորներ: Շատ համեղ էր, ըստ իս ու թեյն էլ էր լավը :) Ապրի Թումանյանի չինականը )))))

ռեյտինգ +3
կարդալ

Ամենասիրածս չինականը Երևանում! Դրսում չինական խոհանոցից չեմ օգտվել, բայց չեմ կարծում, որ դրսինն ավելի դուրս կգա, որովհետև մեր մոտիններում ուտելիքը մեր քիմքին է հարմարեցված: Սպասարկումից էլ եմ շատ գոհ. մենեջերը շատ հոգատար է:)), մատուցողներն էլ շատ բանիմաց, արագաշարժ ու ուտելիքի ընտրության հարցում ճիշտ խորհուրդներ տվող + չեմ հիշում, որ երբևէ ուշացրած լինեն պատվերը... Բայց փոխարենը շատ լավ հիշում եմ ինչ հաճելի անակնկալներ ու զեղչեր են մատուցել այստեղ ինձ ու մեզ՝ որպես հավատարիմ հաճախորդների :)

ռեյտինգ +2
կարդալ

Երևանի իմ սիրելի չինականն ա: Շատ համեղ ա, սպասարկումը հրաշալի ա, մթնոլորտը, գույները, երաժշտությունը...
Եթե չինական, ապա Old Beijing

ռեյտինգ +2
կարդալ

Ես չինական խոհանոցի վարպետ չեմ, ընդհանրապես խոհանոցների մեծ գիտակ չեմ, բայց համո ուտելիքը անհամից տարբերում եմ։ Եղել եմ երևանի մի քանի չինականներում, ամենահաճախը հենց այս մեկում, չինական կերել եմ նաև այլ երկրներում (ցավոք սրտի ոչ Չինաստանում ։D) ու իմ այցելած չինականների ամենահամեղ սնունդը կերել եմ այս չինականում։
Խոզի ականջները, որ մատուցվում է այստեղ (կողքի չինականում, օրինակ, էնքան էլ համով չի, մի տեսակ տարբեր է նաև «Լոտուս» չինականում) ամենաամենահամեղն է, դա դարձել է իմ ամենասիրած աղցանը, երևի։ Դրանից բացի սովորաբար ընտրում եմ մի ճաշատեսակ հավի կամ խոզի մսով ու բանջարեղենով։ Համեղ են հատկապես բիբարով ճաշատեսակները, եթե իհարկե բիբար սիրում եք, որովհետև տապակված բիբարը ուտեստին իմ կարծիքով չինական համ է տալիս։
Սպասարկումը սովորական, ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի ռեստորանն է միշտ լիքը ու միշտ աղմկոտ (ընթրիքի ժամերին), ամռանը, եթե տեղ լինի, արժի դրսում նստել, մի բան ուտել, հետը անպայման Խոզի ականջ ու տապակած հաց։

Մի բան էլ ։), այս չինականի դռան վրա Եվիստայի ստիկեր է փակցված, որ ասում է «Գնահատեք մեզ», ես էլ գնահատեցի ։))))

ռեյտինգ +4
կարդալ

Ես գոհ եմ, համով է ուտելիքը, բայց սպասարկումը միշտ չի արագ: Վերջին անգամ կես ժամ սպասեցինք:

ռեյտինգ +1
կարդալ

Չինական խոհանոցին ծանոթացա Հին Պեկինում ու համեմատել չեմ կարող այլ չինականների հետ:
Բայց շատ համեղ էր, էլի կգնամ: Չափաբաժիններն այնքան մեծ են, որ երեքի համար պատվիրած մեկ տաք ճաշատեսակ, մեկ բաժին բրինձն ու մի աղցանը ("Խոզի ականջ", որը անվան պատճառով չէի վերցնի, եթե ընկերուհիս փորձած չլիներ), ոչ միայն կշտացրեցին մեզ, այլեւ նույնիսկ ավելացան:

Բայց... մատուցողը սպասքը դնելուց ձեռքով ձեռքս թեթեւակի հրեց ու դրդեց մենյուն սեղանից վերցնել, որ իր ուզած տեղում դնի, ստիպեց, որ մենք հարմարվենք իրեն: Չնայած, եթե իր ուզած տեղից մի սանտիմետր հեռու դներ բաժակը, դժվար թե նկատողություն ստանար: Տհաճ էր շատ:

ռեյտինգ +5
կարդալ

Es chinakan xohanoc shat em sirum. Shat hachax em aycelum chinakan restoran u hatkapes henc es mek@. Amen inch estegh iroq shat hamegh e. Spasarkum@ barcr makardaki vra e. Asem, vor Old Beijingum misht patrast en jamerov patmel menun u xorhurdner tal te inch porcel. chisht e es arden aynqan em hachaxel, vor xorhrdi kariq chunem. bayc sksnakneri hamar shat karevor e professional u hamberatar spasarkum@, isk Beijingum henc etpes e. petq e asem, vor mi qani tari e aycelum em estegh u voch mi angam voch spasarkumic, voch uteliqi hamic kam vorakic djgoh chem mnacel. Iskapes kayacac tegh e amen arumov.

ռեյտինգ +3
կարդալ

Shat em havanum......... amen inch shat hamex e ev matcheli!!!!!!!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Ինչպես ասում են եղածի մեջ ամենալավը, նամանավանդ մի հատ շատ համեղ սոուս ունեն կծու հավի կրծքամսախառը այ դա շատ է դուրս եկել!!

ռեյտինգ +2
կարդալ

Մի գուցե եթե արտասահմանում կերած չլինեի չինական խոհանոցի ճաշատեսակներ կհամաձայնեի որ համեղ է: Չեմ կարող ասել, որ համեղ չի, կամ որակով չի, բայց դե "չինական" չի այդքան: Օրինակ իրենց մատուցած "spring roll"-ը ընդամենը սովորական բլինչիկի մեջ փաթաթած բանջարեղեն է: Սակայն օբյեկտիվ լինեու համար պետք է ասեմ, որ "Խոզի ականջներ" աղցանը իսկապես շատ համեղ է:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ տեղ է:

ռեյտինգ +1
կարդալ

ամենինչ շաաաաատ համեղ է

ռեյտինգ +3
կարդալ

Շատ եմ սիրում այս վայրը: Թե սպասարկումը, թե սնունդն ինձ շատ են դուր գալիս: Ունի հետաքրքիր ինտերիեր: Չծխողների համար առանձին սրահ կա: Ու կարևորը ժամանակի ընթացքում որակը չի ընկել:

ռեյտինգ +2
կարդալ

Լավ վայր է, սնունդը հիմնականում հաջող է, պարբերաբար այցելու եմ: Տեսականիով շատ չի տարբերվում մնացած չինական ռեստորաններից, բայց ընդհանուր առմամբ այցելել արժի

ռեյտինգ +3
կարդալ

Երկու անգամ եղել եմ այս ռեստորանում, առաջին անգամ մոտ մեկ ամիս առաջ ու շատ հավանեցի թե սննդի որակը, թե սպասարկումը: Երկրորդ անգամը ընդհամենը մի քանի օր առաջ էր, և այս անգամ այնքան էլ գոհ չմնացի պատվիրած ուտեստի որակից:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0001, Երևան, Թումանյան փող., 9 շենք, տարածք 58

Նկարներ

;