ԱՐՄԷԿՈՆՈՄԲԱՆԿ Ամիրյան փ. – ARMECONOMBANK Amiryan st.

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 13 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.aeb.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00

Հեռախոս : +374-10-510910 ; +374-10-532007 ; 8686 ; +374-8000-8686

Մեր մասին:
Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց` «ԱՐՄԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: «ԱՐՄԷԿՈՆՈՄԲԱՆԿ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Քանի որ գումար ունեի ստանալու ու բանկն էլ աշխատավայրիս ճանապարհին է և հասել էի 15 րոպե շուտ մտածեցի, որ կհասցնեմ գումար ստանալ: Հայէկոնոմբանկի այս մասնաճյուղից երբևէ չէի օգտվել և տեղյակ չէի ներսում ինչը որտեղ է գտնվում: Ներս մտա առջևում մի կին և մի տղամարդ էին նստած, հարցրեցի գումար ստանալու համար որտեղ պետք է մոտենամ, ասացին հենց դիմացը...մոտեցա...այս մանաճյուղում մի փոքր ուրիշ էր կարգը ''Դավիթ Անհաղթ հասցեյում գտնվող մասնաճյուղից շատ եմ օգտվել, տալիս ես միայն փոխանցման կոդը և անձնագիր'',առջևումս թղթեր կային,որ պետք է լրացնեի, ինչը իմ կարծիքով անիմաստ ժամանակի կորուստ էր,այնումամենայնիվ թուղթը լրացնելուց հետո աշխատակցուհին կազմեց ելքի օրդերը ու ասեց, որ կարող եմ դրամարկղից ստանալ, ես դրամարկղի տեղը չգիտեի, հարցրեցի, որտեղ պետք է մոտենամ, ասեց դիմացի պատուհաններից մեկը, բայց մի քանի պատուհանից բաց էր միայն 1ը, որտեղ ինձանից բացի էլի 3 հոգի կային, ստիպված պետք է սպասեի, 7 րոպե հետո վերջապես եկավ իմ հերթը: Ըստ իս, որպես գլխավոր մասնաճյուղ սպասարկումը շատ շատ դանդաղ է, համեմատած մյուսների հետ, եթե գոնե աշխատեր դրամարկղի 2 պատուհան ամեն ինչ համեմատաբար ավելի արագ կստացվեր ու ոչ մեկ ստիպված երկար չէր սպասի: Փաստորեն 15 րոպեն բավական չէր գումար ստանալու համար:

ռեյտինգ +19
կարդալ

4 աստղ եմ գնահատում, քանի որ հարդարումը հնացելա ու հերթերի ամրագրման համակարգ չունեն, և չես կարողանում ֆիքսել թե ումից հետո է հերթը, բայց սպասարկումից շատ գոհ եմ, քանի որ աշխատակիցը մանրակրկիթ ուսումնասիրեց իմ բոլոր ակտերը, օգնեց ճիշտ գնահաըել հավելյալ տարաժամկետ վճարումներս, շատ արագ սպասարկեց, վերջում էլ շնորհակալություն հայտնեց։

ռեյտինգ +3
կարդալ

Անցյալ տարի ամռանը աղջկաս դրամապանակը գողացել էին, մեջը նաև հայէկոնոմի քարտը: Կիրակի օր էր: Գնացինք բանկի Ամիրյանի մասնաճյուղ, որտեղ միայն անվտանգության աշխատակիցներն էին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց (չնայած անունները չեմ ճշտել :Ճ): Օպերատիվ զանգահարեցին համապատասխան վայր, որտեղ աղջկաս քարտը անմիջապես block արեցին: Այս տարի նոր քարտ բացեցինք, երեք օրում պատրաստ էր: Իրենց ֆեյսբուքյան էջը շատ արագ պատասխանում է հարցերին: Անհրաժեշտության դեպքում զանգում են և մանրամասն ու հասկանալի բացատրում ամեն ինչ: Շատ լուրջ գործարքներ չենք արել այս բանկով, բայց customer service-ի աշխատանքը ամենայն օբյեկտիվությամբ գնահատում եմ 5+ :

ռեյտինգ +6
կարդալ

this bank is an old and non comfortable one, I would call it "ЖЭК" of past times

ռեյտինգ +2
կարդալ

Hayekonombankic,arajin angam ogtvel em mi qani or araj,ev karox em asel vor aysqan thach bank Yerevanum inc derevs cher handipel.Es aycelel em Komitasi masnachyux,ev @ndamen@ petq e gumar stanai ayntexic,erb mta ners,bareveci,inc shat djvarutyamb ushadrutyun darcrec mi kopit kin,aselov vor aynkoxm petq e gnam,heto et kanchec,te che che stex petqa stanas gumart,chnayac es inc tuyl chei tvel nra het du i ancnelun.Mi xosqov moteca patuhanin,mi axjik er nstac,ev aynpes er hets xosum,karces te ir grpanic petq e pox@ tar,skzbic tarav senyaki mi cayr@,heto myus@,ev chshtapelov katarel ir ashxatanq@,surch er xmum ancnagris vra,es uxxaki apshac vran ei nayum!Ahavor er,el erbeq aystex chem gna,ev im canotnerin el xorhurd chem ta.Uxxaki shat amot e,vor bankum ashxatum en ays banki ashxatakicneri nman bri,ev voch kompetent mardik!

ռեյտինգ +1
կարդալ

Բանկում հաշվեհամար ունեմ շուրջ երկու տարի: Մինչ վերջերս առանձնապես դժգոհության առիթ չեմ ունեցել, բայց հունվարից սկսած ոչ մի բանկոմատ քարտս չի սպասարկում: Երեք ամիս ստիպված գնում եմ կենտրոնական մասնաճյուղում հերթ կանգնում, որ աշխատավարձս ստանամ: Սկզբում բացատրեցին, որ քարտային համակարգ են փոխում, որ ժամանակավոր է: Ըմբռնումով մոտեցա: Բայց երբ դա տևում է երեք ամիս, արդեն անտանելի է: Ամենածիծաղալուն այն է, որ աշխատողներն ամեն անգամ համոզում են, որ քարտն աշխատում է, ու ինձ արդեն թվում է ես հալյուցինացիաներ ունեմ, որ քարտս իրոք չի սպասարկվում: Մի խոսքով, որոշեցի նյարդերս խնայեմ ու ուրիշ բանկում հաշիվ բացեցի:

ռեյտինգ +3
կարդալ

Ոչ կոմպետենտ ու կոպիտ անձնակազմ... անվերջ հերթեր... 0 սպասարկում...
Մարտի 11-ին քարտային հաշիվ եմ բացել... Ասեցին 7 օրվա ընթացքում կլինի, մենք կզանգենք... այսօր 8րդ օրն էր... հերիք չի իրենք իրենց քարտային հաշիվների պայմաններից անտեղյակ են, մի հատ ել քարտն են ուշացնում... Վաղը եթե քարտս չտան հաշիվս փակելու եմ... Եթե համոզված չեն, որ 7 օրվա ընթացքում կկարողանան քարտը տրամադրել, պետք է հնարավոր ամենաերկար ժամկետն ասել հաճախորդին, որ նա էլ իմանա իր դրամական միջոցներն ինչ անի... Ախր դիմացը շաբաթ-կիրակի է... ես եմ որոշում եմ գնալ խանութներով... հիմա ինչ անեմ, համենայն դեպս ուրբաթ երեկոյան կանխիկացնե՞մ հաշվիս գումարը... Ախր չի կարելի մարդուն 2 շաբաթ թողնել առանց քարտ...

ռեյտինգ +3
կարդալ

կարելի է ասել իմ միակ սիրելի բանկը, միշտ շատ գոհ եմ եղել :)

ռեյտինգ 0
կարդալ

Մի հինգ վեց տարի առաջ երբ օգտվում էի բանկից, ավանդի տոկսոները ստանալուց սովետից մնացած կին կասիրներ կային բանկում: Այսօր չգիտեմ էլ կան թե ոչ: Առանց աչքը թարթելու 200-300 դրամ մանրը չէին տալիս: Ու դա իրենց համար նորմալ էր դիտվում: Շատ անդուր էր: Չեմ հաճախում դրանից հետո: Միգուցե հիմա այլ է?

ռեյտինգ +2
կարդալ

4 taruc avel ogtvel em henc ajs banki carajutjunneric djgoh djgoh@ en xosq@ chi spasarkum@ 0 che ee minus 2,shat kopit bri andastirak dzevov en xosum ban es xndrum nenc en patasxanum vonc vor partq es isk te xi em mnacel irenc hachaxort vortev jamanakin harmar pajmannerov credit qarter ein tramadrum,bajc shat hisatapvac em naxkinum sirum ei ajs bank@ hima tanel chem karoxanum mi hat chshtelu ban kar qartis het kapvac mi 3 hoqi irar akanj pspsacin nujn@ harcer@ ereqnel tvecin mek@ asec tenc gorcarq chi exe mek@ asec duq tenc qart cheq unece mjusnel asec stex patahakan mardq chen nstac vor sxalven,de parza meki canot@ klni eli

ռեյտինգ +1
կարդալ

ՀայԷկոնոմԲանկում քարտային հաշիվներ ունեմ, արդեն մոտ 7-8 տարի: Համենայն դեպս քարտերի հարցով երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել՝ թու-թու-թու աչքով չտամ ;) Նախ՝ շատ մատչելի է այստեղ քարտային հաշիվ ունենալը, բացի այդ՝ ուրիշ բանկերի համեմատությամբ մնացորդի վրա բավական լավ տոկոս են հաշվարկում, ու համարյա թե ցպահանջ ավանդի նման մի բան է ստացվում, ու մայրաքաղաքում ամենաշատ բանկոմատներն ունեն՝ համարյա քաղաքի որ կետում ուզես: Սպասարկման հետ կապված՝ շատուշատ տարբեր բանկերի հետ եմ առնչվել, էն որ մեկ-մեկ գուցե և հերթ եմ կանգնել կամ գործարքի հետ կապված մեկ-երկու օր ուշացում է եղել, ուրիշ բանկերում ևս նման խնդիրների հանդիպել եմ ու ավելի վատ ու ձգձգված տարբերակով:
Այնպես որ, ես գոհ եմ իմ քարտերից, արտասահմանում էլ երբևէ պրոբլեմ չեմ ունեցել. հաճախ երբ իմ եվրոպական քարտը որոշ երկրներում խնդիրների է հանդիպում, Էկոնոմիս մաստեր քարտը միշտ պատրաստ օգնության է հասնում, այ սենց հետաքրքիր բաներ :)))

ռեյտինգ +2
կարդալ

Արդեն չորս տարի է օգտվում եմ բանկի ծառայություններից: Չեմ թաքցնի, դժգոհ եմ: Ալամ աշխարհ աշխատավարձը նույն օրը կստանա, ես` երկու օր հետո: Էլ չասեմ, որ նյարդայնացնում է սպասարկումը: Իսկ մեկ անգամ սպասարկող աղջիկը բացարձակ ճիշտ խորհրդատվություն չտրամադրեց, իսկ հետո իրենց մյուս աշխատակիցներն ինձ համոզում էին, որ իրենց աշխատակիցը չէր կարող սխալվել... արդյունքում ինձ բավական նյարդայնացրեցին...
Հաճուքով բանկս կփոխեի, իրենց էլ եմ ասել, ուղղակի բանկային պատմություն կա...))))))

ռեյտինգ +2
կարդալ

Հենց Ամիրյանի մասնաճյուղից ամեն շաբաթ օգտվում եմ շատ գոհ եմ սպասարկումից:

ռեյտինգ 0
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0002, Երևան, Ամիրյան փող., 23/1 շենք
;