Հաղպատ եկեղեցի – Haghpat monastery complex

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 5 կարծիքներ
Մեր մասին:
Հաղպատի վանքը գտնվում է Հաղպատ գյուղում: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ' որոգայթ, ծուղակ բառի հետ: Հաղպատի վանքը հիմնադրվե ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Հիշում եմ տարիներ շարունակ չէր հաջողվում Հաղպատ այցելել, ծրագրում էի, չէր ստացվում ու ինչ երջանիկ էի, որ վերջապես կարողացա տեսնել այս հրաշքը:

ռեյտինգ +1
կարդալ

Բախտ է վիճակվել ամառային Հաղպատով էլ հիանալ, Ձմեռայինով էլ, գարնանայինով էլ։ Ամեն անգամ հիասքանչ է։

ռեյտինգ 0
կարդալ

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ տպավորիչ վայր է, սակայն Հաղպատից մեջս տպավորվել են հատկապես աղոթարանների փոքրիկ պատուհանները, դրանցից ներս թափանցող լույսը, որ ոնց որ հոգիդ լուսավորեր...
Անպատմելի են տպավորություններս, այցելել է պետք!!!

ռեյտինգ 0
կարդալ

Unforgettable memories from the last visit of Haghpat monastry complex. At the entrance there were soooo beautiful roses and nearly as tall as me. Then when you enter the monstry you have the unusual feeling of connection to smth which comes form the deep of the centuries!! Again one of the must be places in Armenia along with its medieval ''rival'' in education Sanahin Monastry

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Սանահին
;