Հաղարծին վանք – Haghartsin

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 5 կարծիքներ
Մեր մասին:
Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքը ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնո ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մի 10 տարի առաջ պատկանում էր իմ տեսած ամենասիրուն եկեղեցիների թվին, բակի հսկա ծառը՝ լավագույն հիշողությունների վկան։ Հիմա մի տեսակ սովորականի պես եմ վերաբերվում։
Ամենաշատը զարմացա, որ Հաղարծինը վերանորոգում էր Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Շատ անհաջող վերանարոգում էր, ցավոք իր ամբողջ հմայքը կորցրեց վանքային համալիրը։

ռեյտինգ +1
կարդալ

Հաղարծինը գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկում... եվ պիտի կրկնվեմ, բայց հետաքրքիր մասնիկներից մեկը՝ ծառը այրվելուց շատ տխրեցի:

ռեյտինգ +1
կարդալ

Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։

ռեյտինգ +3
կարդալ

Հաղարծինը շատ բացառիկ վանքային համալիր է, որ բոլորն էլ շատ հաճախ են այցելում:
Այն գեղեցիկ էր, շա՜տ գեղեցիկ էր, քանի դեռ հին էր, Ծառը կար, Ծառի լեգենդը կար: Հիմա, երբ միլիոնավոր մարդկանց Երազանքների Ծառը այլևս չկա, ու նրանց երազանքներն էլ հօդս են ցնդել, երբ հին եկեղեցիների փոխարեն նորերն են, այստեղ ամեն ինչ ուրիշ է, ու մի տեսակ հոգիդ չի կպչում էս վայրին այլևս, բայց, մեկ է, էլի մեր Հաղարծինն է...
Տեղադրվածությունը շատ լավն է, շրջակայքը սիրուն սարերը, անտառները, ծառերը տրամադրող են...

ռեյտինգ 0
կարդալ

I have been here couple of times. The first time was when the reconstruction was not started yet and it was very beautiful and with inexplicable atmosphere and the oooold tree. After the reconstruction the monastery lost its aura, somehow the happened that the tree is half burned.....:(((

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Tavush region, Armenia
;