Կովկաս պանդոկ – Caucasus tavern

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 83 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.caucasus.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374 10 561177, 10 562614, 99 561177

Մեր մասին:
«Կովկաս Պանդոկը» առաջարկում է իր հյուրերին կովկասյան խոհանոցի ախորժալի ուտեստները, անուշահամ գինիներն ու փառավոր կոնյակը: Այստեղ կարող եք համտեսել ինչպես ավանդ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ համեղ ուտեստներ,Բարեհամբույր սպասարկում: Շատ եմ հավանում ձեր սպասը !

ռեյտինգ +4
կարդալ

միակ բանը որ ինձ հետաքրքրումա. բիզնեսի տերը մեկ մեկ գոնե մտնում ա իրա տարածք? տեսել ա աշխատողների դեմքերի արտահայտությունը կամ սպասարկման ձևը? նենց են նայում կիսահոգնած ու զզված դեմքով ոնց որ մի 10,000 դոլար պարտքես ու 2 տարիա ձգձգում ես, չես տալիս. դրանց տեսքը, քայլելու ձևը... ահավոր վատա, ՛՛տավարիշի՛՛, փոփոխություններ արեք
իսկ ամանները մաշվածությունից արդեն սպիտակ գույնը կորցրել սեռի են դարձել.
մենակ համով սարքելը հերիք չի

ռեյտինգ +1
կարդալ

ՀԻԱՆԱԼԻ ՄՏՆՈԼՈՐՏ և ՀԻԱՆԱԼԻ ԽՈՀԱՆՈՑ ՇԱՏ ԼԱՎ ՍՊԱՍՐԿՈՒՄ

ռեյտինգ +1
կարդալ

Այստեղ կարելի է համտեսել կովկասյան հիանալի խոհանոցը, ինչը այստեղ շաատ համեղ է:

ռեյտինգ +1
կարդալ

Cankacac or cankacac jam karoxes aycelel kovkas amen inch hiasqanche es shatem sirum ev xorhurden talis bolorin aycelel )))))

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ Կովկասի մթնոլորտը, հիանալի վայր է, միշտ ընտանիքով խաշի ենք գնում, գոհ ենք սպասարկումից եվ ուտելիքից, նաեվ գներից

ռեյտինգ 0
կարդալ

Ավանդական են, հավես է: Խորովածը վատը չէր: Ու կարծես մատչելի վայր է: Բայց առանձնահատուկ սպասարկում չեմ նկատել... սովորական միջին:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ գոհ եմ Կովկասից գները մատչելի են համն էլ շատ լավնա, մթնոլորտն էլ լրիվ կովկասյանա: Միակ թերությունը այն է, որ քիչ մադաքանակի դեպքում ներսի սենյակներից չեն տրամադրում :

ռեյտինգ +2
կարդալ

Ուտելիքը շատ համեղ է և, կարելի է ասել, մատչելի: Բայց միշտ դժգոհ եմ սպասարկումից: Նախ՝ եթե մեծ խմբով չես, դժվարությամբ ու դժկամությամբ են տեղ տալիս: Չեմ հասկանում պարտադիր պետք է 30 հոգով գնալ, որ «տեղ ուենան»: 4-5 հոգով գնում ես՝ «տեղ չկա»: Երկրորդ, ուշ են մոտենում պատվերն ընդունելու: Մի անգամ 30 րոպե սպասեցինքշ ոչ ոք չմոտեցավ: Թողեցինք ու դուրս եկանք:

ռեյտինգ +5
կարդալ

Եթե ցանկանում եք ուտել դախ, ծեր, հոգնած, տրաքած, չխուզած, չլողացած, հոտով, բայց ոչ համով ոչխարի խորոված, ապա համեցեք Կովկաս պանդոկ, Հանրապետության փողոցի վրա: Եթե նախընտրում եք պանրի տեսականի համենված մազերի տեսականիով, ապա միայն Կովկաս Պանդոկ հանրապետության փողոցի վրա: Եթե նախընտրում եք խմել հայկական բարձրորակ սառը և զուլալ ջրով խառնած գինի, ապա համեցեք Կովկաս Պանդոկ Հանրապետության փողոցի վրա: Բարի Ախորժակ:

ռեյտինգ +1
կարդալ

misht el durs chi ekel, irenc pnti ashxatelavochov, utestnery bazmazan en , bayc ches karum hangist nstel misht jxor e

ռեյտինգ +1
կարդալ

վերջին ժամանակներս անկայուն էին մի քիչ, մեկ լավ ,մեկ վատ, բայց մոտ երկու շաբաթ առաջ գնացինք, ամեն ինչից գոհ մնացինք, սպասարկումը զարմանալիորեն բավականին արագ էր, ընդ որում տոն օր էր ու լիքն էր, պատվիրեցինք երևի մի 7-8 տեսակի սնունդ, բոլորն էլ շատ համեղ էին: Գներն էլ մատչելի էր: Որ միշտ էսպես լինի հաճախ կգնանք

ռեյտինգ +2
կարդալ

A popular cheap 24/7 working restaurant.
The food is enough tasty, the menu has a great variety of meals.
The service is slow, very slow, even when there are few customers. Waiters are in chaotic traffic and approach randomly. Sometimes they call out each other loudly. It' better to take a separate room.

ռեյտինգ +3
կարդալ

probably the only resturant in the city which works 24/7 and this is enough to give them 5 star. Today I had a breakfast here at 8am morning !

ռեյտինգ +3
կարդալ

dont order piti here, very bad.

ռեյտինգ +1
կարդալ

Poor cuisine. It is nog very tasty but average place. The service is not high quality. The prices are not high. I like their pork barbecue.

ռեյտինգ +1
կարդալ

Esor gnalu em :)))))

ռեյտինգ +3
կարդալ

Այստեղ կարելի է այցելել միայն լավ հաց ուտելու համար և վերջ: Գները հարմար են շատ: Մնացած ոչինչը հարմար չէր: Երաժշտություն չկար ընդհանրապես,տխուր մթնոլորտ, մարդաշատ, աղմուկ, ծուխ, հոգնած մատուցողներ: Ուտեստների պորցիաները քիչ են: Բայց հիմնականում համեղ են:

ռեյտինգ +3
կարդալ

Shat em sirum ays vary!!!Hianali zhamanak es anckacnum ev amen inch shat hamex e! Hatkapes xinkalin:):):):)!!!!!!!!!

ռեյտինգ +5
կարդալ

Aystegh misht amen inch shat hamegh e ev matcheli...

ռեյտինգ +2
կարդալ

մենակ երբ հյուրեր եմ ունենում էտ ժամանակ եմ գնում , բայց արիուտես սաղ հյուրերս հիացած են մնում !!! գները դե շատ հարմար են , սնունդնելա լավը...ուղղակի մի տեսակ հինա ելի արդեն, update -ա ուզում մի հատ

ռեյտինգ +3
կարդալ

Վերջին անգամ "Կովկասում" եղել եմ անցած շաբաթ: Վատ չէր, նույնիսկ փոփոխություն նկատեցի սպասարկման մեջ, պատվերները էլի ուշացնում էին բայց էդքան ուշ չէ ոնց որ առաջ էր: Ուտեստների որակը էլի վատը չէր: Մի խոսքով գոհ մնացինք: Իսկ ինչ վերաբերվում ա իրենց մյուս "Կովկաս" համալիրին, ապա անհամեմատ լավ էր թե ուտեստները թե սպասարկումը ու ընդհանուր մթնոլորտը շատ լավ էր: Կա երկու փոքր դիտողություն, պետք չի, որ մատուցողը վերջում հաշիվը փակելու ժամանակ ասի՝ "իմ սպասարկումը հաշվի մեջ մտած չի", դա տգեղ ա նայվում, մուրալու պես մի բան ոնց որ լինի: Ըստ իս դա իջեցնում ա նաև տվյալ օբյեկտի վարկանիշը, քանի որ նման երևույթ չի կարող դիտվել բարձրակարգ սննդի օբյեկտներում: Ավելի լավ չի՞ ոնց որ նորմալ տեղերում հաշվի մեջ նշվի +10% սպասարկման վճար:
Երկրորդ դիտողությունը կապված է նույն սպասարկման վճարի հետ բայց այս անգամ "գառդեռոբի" աշխատակցի, որը հագուստը վերադարձնելու ժամանակ հարցրեց՝"իսկ իմ աշխատանքը կգնահատեք՞", ես էլ չկորցնելով ինձ ասացի "այո իհարկե, ես ձեր աշխատանքը գնահատում եմ "5" ": Շատ տգեղ երևույթ, նման բաները հարիր չեն էդ կարգի համալիրին: Հարցը գումարը չի, սենց թե նենց մենք թե մատուցողներին և թե "գառդեռոբի" աշխատակցին գումար կտայինք, մեր խումբը բավական մեծ էր, ուղղակի բոլորիս մոտ այդ ուրախ տրամադրությունը, որը ձեռք բերեցինք ողջ երեկոյի ընթացքում մի ակնթարթում փչացավ ու տհաճ նստվածք թողեց:

ռեյտինգ +2
կարդալ

Այցելել եմ շատ ինչպես շատերը: Համաձայն եմ որ և վատ և նորմալ և լավ բաներ կարելի է ասել բայց ես միայն նրա համար որ իրենք տաս տարի քսանչորս ժամով աշխատում են միանշանակ հինգ և միշտ կայցելեմ մինչև այլընտրանքային տարբերակներ չլինեն:

ռեյտինգ +1
կարդալ

Չգիտեմ միայն տոն օրերին է, որ սեղանները այդքան մոտ մոտ է դասավորված լինում թե ոչ, բայց դա ահագին դիսկամֆորտ է առաջացնում: Սպասարկումը նորմալ էր, սննդի որակը նույնպես : Խորհուրդ կտամ փորձել սնկով օջախուրին` համով էր:
Երաժշտությունը նույնպես որակյալ ու հաճելի էր:
Գներն էլ չափաբաժինների համաեմատ կարող էին մի քիչ ցածր լինել:

ռեյտինգ +1
կարդալ

XOHANOC@ SHAT POQR A, LAV TEX CHI

ռեյտինգ 0
կարդալ

I really cannot stand this place.
The food is amazing but the service is TERRIBLE.
They take a very long time to seat you, and once they do, another long time to give you a menu, and then another long time to take your order, then they bring it out in a disjointed way so you can't eat together as a group.... it's terrible!
The last time we were there, old men were there drinking. The were loud and obnoxious, and calling out obscene things at the women at our table.
The staff did nothing to stop it or solve the problem. In fact, they chuckled along with the men.
I strongly urge people to stop going here and go elsewhere, so the managers/owners get the idea that a restaurant should not be operated this way.

ռեյտինգ +3
կարդալ

Կարծում եմ հիանալի վայր է թե ընտանիքի անդամների և թե ընկերների հետ հաճելի երեկո անց կացնելու համար: Կցանկանայի կարևորել ուտեստների որակն ու սրահների՝ անվանը համահունչ ու ներդաշնակ կահավորանքը և տիրող կովկասյան մթնոլորտը: Որպես թերություն կնշեմ մենակ, որ երբեմն հաճախորդները մի թեթև չարաշահում են ոգելից խմիչքների օգտագործումը:

ռեյտինգ +2
կարդալ

Կովկաս պանդոկի մասին չափազանց շատ էի լսել ու հիմնականում միայն լավ կարցիքներ, բայց այցելելով այն չէի ասի որ լավ տպավորություն ստացա:
Անմիջապես մուտքից մեզ չհասկացան, քանի որ աշխատողներից շատերը ռուսերենի անգամ չէին տիրապետում: Երկար բարակ բանակցություններից հետո գտանք մեր պատվիրած սեղանը: Դա քիչ էր, ընթացքում պարզվեց ուտեստները շփոտել էին և բերեցին այն ինչ ունեին, այլ ոչ ինչ մենք շեշտում եմ ՆԱԽՈՐՈՔ էինք պատվիրել:
Բայց կարող եմ ասել որ ուտեստները այնքան էլ վատը չէին :)

ռեյտինգ +5
կարդալ

Հարգարժան բողոքողներ դուք այսօր փոքրամասնություն եք կազմում Երևանյան հասարակության մեջ: ես ինքս բավականին հաճախ այցելում եմ Կովկաս Պանդոկ և գոհ եմ, թե ընդունելությունից, թե սպասարկումից, և թե ոտելիքների բարձր որակից, իրականում կովկասը այն ռեստորաններից է, որը իր գոյատևման տաս տարիների ընթացքում ապացուցել է, որ կա և մնում է առաջատարը իր ոլորտում, միակն է այն օրեցօր բացվող բազում պանդոկների շարքում, որը չի կորցնում իր դիրքն ու անվանումը իր "մրցակիցների" տարափում, այլ ընդհակառակը օրեցօր մեծացնում է իր հաճախորդների բանակը, ընդլայնում մենյուն, բարձրացնում որակը և ի հեճուկս շատերի գները թողնում նույնը, այնպես որ առաջ Կովկաս;

ռեյտինգ -1
կարդալ

Կովկասը լավ տեղ է, բայց առաջ ավելի լավն էր: Մի տեսակ կլասը գցել են, հետո մատուցողները չեն հասցնում, շատ մարդ ա լինում միշտ:

ռեյտինգ +1
կարդալ

Հայկական և վրացական խոհանոցի ամենահամով կերակուրները կարելի է գտնել այստեղ: Լավ տեղ է երեկոյան հանգստանալու, ընկերների հետ նստելու, հարմար է նաև որպես տարբեր միջոցառումների կազմակերպման վայր: Եթե ունեք արտասահմանից հյուրեր՝ Կովկասը այցելության համար շատ հարմար վայր է:

ռեյտինգ +2
կարդալ

Վատ ու անտարբեր սպասարկում...

ռեյտինգ 0
կարդալ

կարծիք դե ինչ կարելի է ասել մի վայրի մասին որը երևի ամեն մի երևանցի իր կյանքի մեջ մեկ անգամ գոնե հաճախել է,հենց միայն այն որ այս ռեստորանը աշխատում է 10 տարուց ավել վկայում է այն մասին որ որակը այստեղ անկասկած բարձր է, ես ինքս շատ եմ հաճախում ու շատ գոհ եմ թե գներից թե մենյուից և թե սպասարկումից,ուղակի այդ մարդկանցել կարելի է հասկանալ եթե անգամ մի փորք ուշացնում են ապա դա միայն հաճախորդների մեծ քանակով է պայամանավորված, չնայած իմ հետ տենց դեպք չի եղել, միշտ լավ սպասարկում ու միջավայրնել շատ հետաքրքիր ու ամենակարևորը չձանձրացնող է,ու ասեմ որ մարդիկ այստեղ գալիս են հիմնականում համեղ սննդի պատճառով

ռեյտինգ +2
կարդալ

ahavor tex e, spaski teskic arden poshmanum es vor mtel es, im 1in ev verjin aycelutynn avartvec ayn pahin erb berecin apsener uxxaki srbac, yuxi hetkerov vran, el kyankum entex votk chem dni((((((((((

ռեյտինգ 0
կարդալ

Այո, միևնույն կերակրատեսակը տարբեր օրերին տարբեր որակ կարող է ունենալ: Բայց տարբերությունն ակնհայտ կամ "զռռացող" չէ:
Մատուցումը կարող էր ավելի արագ լինել, աղցանների չափաբաժինները` ավելի մեծ:
Երբեք չեմ հավանել այստեղի խորովածը. կարծում եմ, սառեցված մսերից է:
Գլխավոր թերություններից մեկը. այստեղից դուրս գալուց հետո 2-3 օր խոնավության, կերակուրների և ծխախոտի ծխի սպեցիֆիկ հոտը հագուստի վրայից չի անցնում, ինչը չի վկայում օդորակման և օդափոխման փայլուն համակարգի մասին:
Միջավայրը, ինտերյերն ու կոլորիտը` դուրեկան և գրավիչ:
Գները` հոյակապ: Բայց ցածր գների համար երբեք չարժե աչք փակել թերությունների վրա: Օլիգարխ չեմ, բայց դե, ամեն դեպքում...

ռեյտինգ +2
կարդալ

իմ շաաատ սիրելի վայրն է......շատ համեղ է .... սպասարկումն է փոքր ինչ վատ...մենջերներն էլ ոչ բարկիրթ...բայց համեղ է շատ

ռեյտինգ +1
կարդալ

"Ինձ հատկապես դուր եկան մեր երեքշաբթիները"...)))) Եվ ամեն ինչ սկսեց այստեղից:)))

Չնայած սպասարկման ցածր որակի, առատ ծխի ու օդափոխության վատ համակարգի, պոնչո դյադյաների ու խաշակերների առկայության, ես գրեթե միշտ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել այստեղ:

Կարևորը լավ ընկերակցությունն է, հավատացեք

ռեյտինգ +4
կարդալ

Այն որ փորձել են դարձնել կովկասյան հին ատրիբուտներով վայր լավ է: Բայց շատ խորն է նկուղը: Ոնց որ իջնես դժոխք: Ոնց որ ցարական ռուսաստանի բանտախցում լինես ու քեֆ անես ընկերներիդ հետ` վերջին անգամ:
Մեկ երկու անգամ գնալուց հետո, այլևս ցանկություն չի եղել գնալ:

ռեյտինգ +3
կարդալ

Qaxaqi amenahamov xash@, vizs kdrem, te qaxaqum senc hamov xash en talis, kiraki aravot@ haziv tex gtanq nstelu, vonc vor sax Yerevan@ kovkasum @lner, maladec, lav hac keranq, u hashivn el chspasvac cacr er, ov djgohuma to kovkasum mi hat xash uti heto eluyt unena,shat lava maladec.

ռեյտինգ +1
կարդալ

դե գիտեք գիշերային խաշակերների սիրելի տեղնա, չնայած ոչ մեկից չեմ լսել, որ ասեն համովա: Լավ կլիներ, որ հիգիենային մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնեին, մեկ էլ սպասքը թարմացնեին

ռեյտինգ +2
կարդալ

Erek em exel. Bavakani hamov a ev gner matcheli. Spasarkum ... nstats ei xohanoci dran mot gtnvox sexani shurj, erb nkateci, vor matucox xinkali taneluc matnerov shrjum a mi qanis. Shat tpavorich er. Erb nuin matucox mer kiabab berec, xostovanec, vor mer kiabab matnerov chi shrjel. Menq havatcinq...

ռեյտինգ +1
կարդալ

SHAT KEXTOT PNTI MIJAVAYR,SHAAAT VAT SPASARKUM,BRIIIII MATUCOXNER,ANVORAK SNUND,MIXOSKOV HIN KOVKAS PANDOKIC MNACELA MKENAK K TAR@ XAYTARAKUTYUNA AMACHUM ES GNAS ENDEX ANGAM AC UTES HYURERIT HET AMEN INCH SHAAAAT VATA

ռեյտինգ 0
կարդալ

Կովկասի մասին մի քիչ հակասական կարծիք ունեմ: Շատ առիթներ են եղել գնալու՝ նախ մեր գրասենյակին շատ մոտ էր ու հաճախ էինք այնտեղ ընդմիջման գնում, հետո շատուշատ արտասահմանցի հյուրեր ենք տարել որպես հայկական կոլորիտ ունեցող ու միևնույն ժամանակ ոչ շատ թանկ տեղ: Եթե ընդհանրացնեմ՝ պատահել է որ շատ լավ, հավեսով հաց ենք կերել ու շատ համով, բայց դեպքեր էլ են եղել, որ ակնհայտ թարմ չէր ուտելիքը, կամ կիսասառած: Իսկ սպասարկումը մանավանդ վերջին շրջանում չի փայլում: Մի խոսքով փորձեք՝ բախտի հարց, կամ լավ կլինի կամ վատ :)
հա, Եվիստա ջան, համ էլ ինչի՞ կես միավորներով գնահատելու տարբերակ չունեք, 3.5 էի ուզում գնահատեի, բայց վերև եմ կլորացնում ու 4 դնում ;)

ռեյտինգ +5
կարդալ

mi qani or araj @nkernerov nstac einq kupeum patvirecinq oxi , erb berecin oxin zgacinq, vor shish@ voch te nor ein bacel, ayl bacvac erevi te avelucukner@ havaqac oxu shish er qani or tvyal oxin menq misht patvirum enq, isk ays angam karces te avshari oxi liner, ayninch menq motavorapes 6.000 dramanoc oxi einq patvirel, kanchecinq matucoxin xndrecinq vor manager kanchi , manager@ motecav ev menq haskacanq , vor da barmenn er voch te manager@, na @ndunec ir sxal@ ev mez ir koxmic oxi hyurasirec.
p.s nman depqer@ kanxelu hamar hargeli kovkasi managerner exeq ushadir dzer ashxatakicneri nkatmamb handzins barmenneri

ռեյտինգ +1
կարդալ

Ես միշտ գնւմ եմ և շատ եմ սիրում Կովկաս պանդոկը, ցածր սակագների հետ մեկտեղ ուտելիքը շատ համեղ է, չնայած որ սպասարկումը լավը չէ

ռեյտինգ -1
կարդալ

Vatna shat darel. Matucoxuhinerin nayum es qez tvuma hivandanoc es ekel. Dardotvac demqer@ dranc yaaaxq. Kextot amanner@. Tac tac dnum en sexanin. el chem asum dranc xujan meneger@ gisherayin. hajaxordin hraviruma durs bazar anelu phaaaay. matucoxuhineri het el nenc bardzra qfurov katak anum, sax zalov mek lsum en. voroshel em mi angam el araqum patvirem, hetaqrqira heraxosovel en lacelu te che. komediaya.

ռեյտինգ +1
կարդալ

menq misht @nkernerov gnum enq Kovkas ev shat goh enq chashatesakneri hamic maqrutyunic chishte spasarkum@ chi kareli hamarel barcrakarg bayc chasher@ hamteseluc heto aylevs ushadrutyun ches darcnum nman manruqneri vra.xorhurd ktam bolorin ovqer der chen exel anpayman gnan ev havastiacnum em vor goh kmnaq

ռեյտինգ 0
կարդալ

Horrible!!!! Avoid By all means!

ռեյտինգ +1
կարդալ

Ov inch uzuma tox asi, mievnuyn e Kovkas@ mnuma Kovkas, mi qani or araj @nkernerov gnacinq u nuyn vichak@, amboxj obyektum tex chkar nstelu, mi 40 rope stipvac exanq spasel, vorovhetev mezanic araj hl@ mi qani xumb @ntaniqov ev turistner spasum ein drsum, vor tex azatvi, der spyurqahayeric mekn el katakec, te aha vortex en caxsum ir uxarkac poxer@ barekamner@, incheve mi kerp texavorvecinq, u chposhmanecinq vor edqan spasel einq, ardaracan mer bolor spaseliqner@, xorovac@ shat hamov er, Gonioyi masin el xosq chka, bolorin xorhurd em talis pordzel ayd blyudan: I dep sa arajin angam cher, vor kovkasum tex chi linum, manavand xash utelu orerin piti mi qani or shut tex patvires

ռեյտինգ -1
կարդալ

Mianshanak, Kovkas@ hrasahli vayr e. Havesa xashi sezonin. Irenc spasq@ kavic yurahatuk mtnolord, zgacoxutyuna stexcum. Imeritakan xachapurin u gonion pordzeq, hetaqrqir e patrastvac. U ichqan el vat karciqner hnchen, ka mi hetaqrqir past! - Ov e erbeve tesel herustatesutyamb Kovkas Pandoki govazd@? - Nranq chunen govazd, bayc porceq erekoyan jamerin sexan pavirel, erbeq azat tex chka...

ռեյտինգ -2
կարդալ

Միանշանակ իդիալական սպասարկում, հաճելի մթնոլորտ,իսկ առաքումւ վերջի ժամանակներում հոյակապ, շնորհակալություն որակյալ սպասարկման համար.

ռեյտինգ -3
կարդալ

Հրաշալի գներ, հրաշալի սպասարկում, սարսափելի համեղ ուտեստներ... Ընդամենը օրեր առաջ եմ եղել` աշխատակցուհիներիս հետ, և բոլորս էլ մեծ բավականությամբ դուրս ենք եկել: Թեև երբեմն իրարամերժ կարծիքներ են հնչում Կովկասի վերաբերյալ, բայց ես բոլոր վայրերից առավել գնահատում եմ ԿՈՎԿԱՍ ՊԱՆԴՈԿԸ: Եվ իմ լավագույն հյուրերին Կովկաս եմ հրավիրում, ովքեր Հայաստանը լքելուց հետո էլ երկար ժամանակ խոսում են այս պանդոկի համեղ-համեղ ուտելիքներից...

ռեյտինգ -2
կարդալ

Ays restoran@ yes misht havanel em, mek-mek linum e vor mi poqr ushacnum en, bayc ancnakazmi ev menenjmenti hyurnkal spasarkum@ amen bac lracnum e: Amen depqum yes indz misht lav em zgum pandokum, verjin angam pordzel em imiretian xachapurin, shat lavn er, xnkalin vat@ cher, ghaurman artakarg er, mi poqr kareli e ashxatel qyababi uxxutyamb, mnacac@ lav er,

ռեյտինգ -2
կարդալ

Mer @ntaniqi amenasireli vayreric mekn e, manavand xashi sezonin, erek xashi <> minchev hima maters kpnum en irar, amen inch shat lav er, goh er naev amusins, manavand hashiv@ pakeluc, isk papis asec, vor sa vonc vor mer Abarani xash@ lini, Shnorhakalutyun 5

ռեյտինգ -2
կարդալ

Վերջին անգամ, երբ էստեղ եղա, ահագին դրական փոփոխություններ նկատեցի և՜ նոր ափսե-բաժակ, և՜ ավելի լավ սպասարկում, իսկ դրանից գները չէին աճել: Շատ ուտելիքներ շատ համով են, օրինակ՝ շատ հավանեցի մի ապուր (անունը չեմ հիշում), իմերիթական խաչապուրին, իսկ ժնգյալով հացն ուղղակի հիանալի է: Այդքան հաջող չէր թփով տոլման: Ուրեմն, քանի որ հյուրերի կեսն արտասահմանցի էին, կերակրատեսակները բաժանում էինք մի 3-4 մասի, որ գոնե փորձեն: Եվ այսպես, վերջում 16 հոգիս էլ կուշտ էինք, դրան գումարած ոմանք պատվիրել էին բաժակով կոնյակ, վերջում հաշիվը եկավ 33.000 դրամ: Չէինք հավատում, որ էդքան քիչ էր: Հա, մի հատ էլ մինուս ուներ, որ ամառվա կեսին օդափոխիչը չէր աշխատում, չնայած շատ շոգ չէր ներսում:

ռեյտինգ +2
կարդալ

Ես հաճախ եմ այցելում Կովկաս: Կարծիքներից որոշների հետ համաձայն չեմ, վերջին անգամվա այցելությունս վկայւմ է հակառակի մասին, սնունդը շատ լավն էր, մատուցման որակը բավարար էր, դե գների մասին խոսելն էլ ավելորդ է, Երևանում նման ցածր գներ շատ չես հանդիպի:

ռեյտինգ 0
կարդալ

Էլի մեր քաղաքի ցավոր հարցերից մեկը՛ վատ սպասարկում, բայց համեղ կերակուր և հաճելի միջավայր

ռեյտինգ +1
կարդալ

Կովկասի մասին միշտ հակասական կարծիքներ են հնչում: Բայց ինչքան ես գնացել եմ, գոհ եմ եղել... ՈՒտելիքը հիմնականում բավականին համով ա լինում, իսկ սպասարկումը մեկ լավ, մեկ վատ... Բայց ինչ-որ ծայրահեղ դեպքեր տենց չեն եղել... Ընդհանուր առմամբ ռուսի ասած "տվյորդայա չետվյորկա" :)))

ռեյտինգ +2
կարդալ

simply avoid this place!!! the food is horrible but the service is even worse. They have a manager who has more tattoos on his hands than the guy from the movie "Prison Brake", he also speaks like a criminal and terrorizes the personal - we were so offended by the way he spoke with a young waitress girl that we had to call police, apparently his name is Aram or Armen - can't remember exactly. Back to the food, they use very old cheese and very old butter, the taste is horrible and my friends were poisoned and couldn't leave the hotel for the next 4 days. I think Armenian government should give out special certificates to restaurant with names suggesting ethnic food and follow it up every 3 months otherwise it is damaging the reputation of the country - after visiting Caucas Pandok all my friends tend to avoid Caucasian/Armenian food. Again, avoid this place!

ռեյտինգ +5
կարդալ

Երկար ժամանակ էր չեի եղել Կովկաս պանդոկում: Երեկ ընկերոջս հետ գնացինք խինկալի ուտելու, հիշում էի, որ ժամանակին այնտեղ լավ խինկալի էին պատրաստում...այս անգամ դժգոհ մնացինք՝ խինկալին այն չէր, իսկ սպասարկումն՝ ավելի վատը: կիսադատարկ սրահում մատուցողներից երկար ժամանակ էր պահանջվում մեզ մոտենալու համար:

Կարծում եմ Կովկասի տնօրինությունը պետք է աշխատանք տանի մատուցման որակը բարձրացնելու ուղղությամբ:

ռեյտինգ +4
կարդալ

Kovkas pandok@ misht ir yurahatuk teghn unecel e Yerevanum. misht shat em havanel, vorovhetev shat hamegh e amen inch. bayc verjin angam shat thach mijadep eghav. henc mer nerkayutyamb mi matucogh sksec bghavel u shat kopit xosel matucoghuhu het, @ndhup minchev verjins sksec barcradzayn patasxanel, lacel ev hrajarvec spasarkel. che voch mi hamegh uteliq (ev harmar gner) chi karogh achqers pakel tal nman bani vra. mi xosqov menak dra hamar u arden vaghuc hnacac spasqi hamar 1.

ռեյտինգ +4
կարդալ

SHAT EM SIRUM KOVKAS PANDOK@

ռեյտինգ -4
կարդալ

Տարիներ առաջ կարգին տեղ էր, պանրով լցոնված սունկն էի սիրում, բայց հիմա գնալու տեղ չի՝ շաաաաաաաաատ էժան ա ամեն ինչ, բայց, թանկից էժանը չկա: Ափսեների ճաքն ու կոտրված ծայրերը ոչ մի կապ չունեն «կոլորիտի» հետ, արդեն հակահիգիենայի ա հասել: Սպասարկումը ահավոր վատն ա, անբարեհամբյուր, դանդաղ ու բռի:
Ավելի լավ կլինի մի քիչ բարձրացնեն գները ու շաաաաաաաաաաաաատ բարձրացնեն որակը:

ռեյտինգ +8
կարդալ

Likely, I have never had food poisoning here as some other people reported :). In fact I always liked their food. My favorite choices are grape leave tolma, spas, home made bread and of course tarxuni nataxari :).

The service level is very rightly criticized!! The fact that a different waiter approaches the customers has been there for a while. But it has been getting from bad to terrible. The last time I was there, it took as roughly 40 minutes to get the check. Since many different waiters served us, we just asked one to bring the check as soon as possible since we were in a hurry. After 15 minutes, we asked the same waiter again, and she just pretended that she didn't hear anything and went away. We eventually forced here to pay attention after 30 minutes and her response was "ask the other waiter for the check..."O_o. So yeah, no doubts, they need to fire most of their waiters and hire new ones...

To summarize:
1. Food/price ration is very good.
2. Service is horrible.

So 3 stars I believe is a fair rating.

ռեյտինգ +6
կարդալ

0 vorak, 0 spasarkum. Araj shat ei aicelum, shat lav er, ev sirum ei tanel im mot ekac conferancenri turistnerin. ais angam el urakh urakh tara mi khumb artasahmancineri ev KHAITARAKVECI!!!!!!!!! Spasarkumy ahavor er, isk vorraky el aveli vaty!!!

ռեյտինգ +4
կարդալ

Отвратительная еда!!! пожаловались менеджеру по имени Арам с добрым лицом, который улыбаясь сказал, что у нас дешевые блюда низкого качества не нравится валите! и даже отказался пробовать ту гадость, что нам принесли видимо знал, что это несъедобно..........!!!

ռեյտինգ +5
կարդալ

normal utel xmelu tex a.. spasarkumy vatn a, ha, bayc hamov baner el en mek mek talis.. touristnerin tanelu amenaharmar texeric a

ռեյտինգ 0
կարդալ

Սարսափելի վատ սպասարկում: Սարսափելի վատ որակ:

ռեյտինգ +3
կարդալ

Ես իմ բարի կամքով ստեղ կյանքում չեմ գա: Խոհանոցը շատ կասկածելի է, քանի մենյույում մի հազար հատ ճաշատեսակ է, և վստահ եմ, որ թարմ չի մնում, պահածոյացնում են, սառեցնում են և էլ չգիտեմ ինչ են անում: Տարբեր օրեր նույն ճաշատեսակը տարբեր համի է, տառբեր հոտի և տեսքի է: Մարդիկ հին սովորությամբ մեկ է գնում են, բայց...
Մի քանի անգամ էլ ես էլ, իմ ընկերներն էլ թունավորվել ենք: Մահացու չէր, բայց դե :)

ռեյտինգ +5
կարդալ

Ժամանակին իմ ամենասիրած պանդոկներից մեկը: Ես գրեթե ամեն օր ընկերներիս հետ այստեղ էի: Կար ժամանակ, երբ այստեղ և ուտեստներն էին շատ համեղ և սպասարկումն էր բարձր մակարդակի վրա, սակայն ցավոք այս ամենը մնաց անցյալում...

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հարմար օբյեկտ ա խաշի ու հայավարի նստելու համար: Սպասարկումը իհարկե սարսափելի ա, բայց եթե վերցնեք կուպո ու դուռը լավ պինդ փակեք, ապա չեն խանգարի: Խորհուրդ եմ տալիս ուտել Գոնիո: Չեք փոշմանի:

ռեյտինգ +2
կարդալ

Մատուցողների աշխատանքը` 1,
Խոհանոցը`2,
Մաքրությունը` 2,
Գները` 4,
Ծիրանի օղին` 5 բալանոց համակարգով 7+:
Տղերքով խմելու համար նորմալ ա, եթե առանձնապես պահանջկոտ չեք ու գնացել եք զուտ խմելու համար:

ռեյտինգ +4
կարդալ

Երևանում քչերն են, երևի, որ էս տեղը չգիտեն: Ինչ խոսք՝ կեղտոտ պատառաքաղ, ուշ-ուշ եկող մատուցողներ... էդպիսի խդնիրներ կան, բայց մյուս կողմից էլ արդեն տարիներ շարունակ հարազատ տեղ է դարձել, մանավանդ հիմա, երբ Երևանից հեռու եմ, միշտ ժպիտով եմ հիշում էստեղ անց կացրած երեկոները և ընկերներիս, և հյուրերիս հետ: Տեսականու հարստությամբ, երևի թե, շատ քիչ վայրերեի է զիջում ռեստորանը, դա էլ նշեմ:

ռեյտինգ +1
կարդալ

ejan tex bayc ahavor anbarehambuyr andur u rabiz matucoxuhiner. xinkalin havanel ei stexi bayc de xinkalii hamar mianshanak lavaguyn@ tumanyani vrai padvalainna....

ռեյտինգ +2
կարդալ

0 spasarkum...0 sanitarahigenik mijavayr...skzbum erb nor er bacvel...hianali tegh er te @ntaniqov chashelu hamar te otarerkracinerin mer xohaonci het canotacnelu hamar...hetagauyum inchqan ajceluneri tiv@ shatacav...vorak@ nvazec...

P.S. atorneri vrayi yuxot ktorner@ mek mek karelia lvanal....

ռեյտինգ +5
կարդալ

կարելի է շատ համեղ խաշ ուտել, շատ տնավարի միջավայր է)))

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ ուտեստներ, լավ տեսականի, նորմալ գներ: Միշտ խորհուրդ եմ տալիս նաև տուրիստներին, քաղաքի լավագույն ռեստորաններից մեկն ա, արդեն համարյա Երևանի խորհրդանիշներից մեկը: Հիմա կարևորը որակը միշտ բարձր պահելն ա

ռեյտինգ +2
կարդալ

Բավականին էժան , փրիթի մաչ անհամ, ահավոր սպասարկումով (չեմ սիրում , երբ լինում է - մենեջերի - մենեջերի - մենեջերի մենեջեր), բայց դե, նույն ժամանակ, տուրիստ կամ անկոչ հյուր տանելու համար ահագին հարմար տեղ ))

ռեյտինգ +12
կարդալ

Միշտ համեղ են պատրաստում, շատ մեծ տեսականի ա ներկայացված մենյուի մեջ: Մեծ առավելություններից ա նաև շուրջօրյա աշխատանքը: Համ զբոսաշրջիկ հյուրերի համար հարմար տեղ ա համ ընկերներով գնալու համար:

ռեյտինգ +2
կարդալ

Կովկաս պանդոկի սպասարկումը բավականին ցածր է, (չնայած ՀՀ-ում շատ քիչ վայրեր կան որոնց սպասարկումը նորմալ է), ուտելիքները համեղ են` նամանավանդ տապակած սուլուգունին և աջարականը, ինչպես այցելուներից մեկն էր նշել ամեն անգամ տարբեր մմատուցող է մոտենում:

ռեյտինգ +5
կարդալ

«ԿՈՎԿԱՍ» ՊԱՆԴՈԿ հաճախ եմ այցելել: Խոստացել եմ այլեւս չգնալ այս պանդոկ: Զրո սպասարկում եւ անորակ սնունդ: Զրո չկարողացա նշելՃՃՃՃ

ռեյտինգ +4
կարդալ

"Կովկաս"-ի ինտերյերը գեղեցիկ է, հանգիստ ու հաճելի: Կարող ես այցելել և՛ ընկերների հետ, և՛ ընտանիքի: Սպասարկումը նորմալ է, միակ վատ բանը, որ նկատեցի, դա այն էր, որ ամեն անգամ տարբեր մատուցողներ են մոտենում սեղանին: Երաժշտությունը հայկական և վրացական է, բարձր չէ: Այնտեղ փորձեցի թփով դոլմա (որը մատուցում են սխտոր- մածունով) և շատ համեղ էր, խորհուրդ կտամ անպայման փորձել: Նաև շատ եմ սիրում այնտեղի սպասը և թարմ ու տաք հացը, դա ևս խորհուրդ եմ տալիս փորձել: 2 հոգու համար ընթրիքը մոտավորապես 4000-5000 դրամ արժեցավ:

ռեյտինգ +4
կարդալ
;