Կոնվերս բանկ Գլխամասային գրասենյակ- Converse bank Head office

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 16 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.conversebank.am

Ժամեր : 09:30 - 19:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հեռախոս : +374 10 511 200

Facebook : www.facebook.com/conversebank
Մեր մասին:

”Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Իմ առաջին բանկն է, որից երկար ժամանակ հավատարիմ օգտվում էի, գոհ եմ եղել միշտ

ռեյտինգ +2
կարդալ

Ես մոտ երկու տարի աշխատել եմ այս բանկի հետ որպես իրավաբանական անձ: պետք է աասեմ,որ սպասարկումից չեմ բողոքւմ, շատ բանիմաց և րագ սպասարկում է, բայց այս բանկը աշխատում է թքած ունենալով իր հաճախորդների վրա: Ոչ մի հարցում նւյնիսկ չեն էլ փորձում օգնեն (չնայած,որ դու իրենց ամսեկան կլորիկ գումարներ ես վճարում) Էլ չասեմ,որ պատեհ անպատեհ մերժում են տարբեր հարցերով,հաշվի չառնելով,որ դու իրենց վաղեմի հաճախորդն ես:

Այսինքն աշխատում են մենակ մեզ սկզբունքով: Այդպես չի լինում հարգելիներս.......

ռեյտինգ +6
կարդալ

Գիտեք, մի անգամ էնքան երկար եմ սպասել, որ ամբողջ բողոքների գիրքը կարդացի, էնքան ծիծաղելի գրառումներ կային չեք պատկերացնի: Բայց անթույլատրելի է այդքան երկար սպասելը, իսկապես ուրիշ տեղ կարողանայի այդ գործարքն անել, հաստատ դուրս կգայի ու այլևս չէի մտնի այդտեղ:

ռեյտինգ +1
կարդալ

fast and professional , and the good thing with this branch is that they are opened till 19:00pm

ռեյտինգ +3
կարդալ

Հայաստանում գործող բանկերի մեջ ամենանպատակահարմարն է...
Սպասարկումը շատ լավն է, ոչ մի տեղ նման սպասարկման չեմ հանդիպել: Ապրեն!!!

ռեյտինգ +2
կարդալ

Քարտային առաջարկները ամենալավն են !

ռեյտինգ 0
կարդալ

Հատկապես այս մասնաճյուղն ինձ շատ է դուր գալիս, քանզի այս ամբողջ ընթացքում 5 րոպեից ավել չեմ սպասել, միշտ շատ արագ և շատ օպերատիվ են աշխատում... բայց մեկ մեկ էլ նենցա պատահում, որ որոշ աշխատողներ աչքեր են ֆռացնում :ՃՃՃ զգոն եղեք տղամարդիկ :ՃՃՃ

ռեյտինգ +2
կարդալ

Սպասարկումը լավն էր, աշխատողները բարեհամբույր էին, ինձ դուր եկավ: Տեսնենք հետո ինչպես կլինի, առաջին տպավորությունը` լավ բանկ է:

ռեյտինգ +1
կարդալ

Կարճ ասեմ, ինչու հրաժարվեցի այս բանկի հաճախորդ լինելուց: Այն պահից, երբ իրենք հաճախորդներին կիսեցին 2 խմբի` ՎԻՊ և հասարակ: ՎԻՊ-երին տանում են նստացնում առանձին իրենց մոտ: Իսկ հասարակները կանգնում են հերթ:
Իմ կարծիքով դա սխալ է: Հաճախորդները հավասար պետք է լինեն:
Երբ իմ գումարը շատացավ, ինձ էլ տարան ՎԻՊ, բայց միևնունն է, լավ չի:

ռեյտինգ +3
կարդալ

Ուրեմն մեկ ամիս առաջ դարձա այս բանկի մշտական հաճախորդներից մեկը,նրանց սպասարկման որակը ինդձ ուղղակի ապշեցրեց,բանկերի հետ շատ եմ գործ ունենում ու վստահ ասում եմ որ այս բանկի հաճախորդների սպասարկումը Հայաստանում ամենալավն է,ու ոչ միայն կոնկրետ այս մասնաճուղում այլ ամբողջ համակարգում, գերազանց էր նաև հեռախոսային սպասարկումը

ռեյտինգ +4
կարդալ

Այսօր առաջին անգամ գործ ունեցա այս բանկի հետ: Անձնակազմը շատ կիրթ էր, ու սիրալի: Միակ բանը, որ դուրս չեկավ այն էր, որ ութ դրամարկղի պատուհաններից ցերեկվա ամենազբաղված ժամին աշխատում էին միայն երեքը:

ռեյտինգ +2
կարդալ

մեկ շաբաթ առաջ դարձա այս բանկի քարտապաններից և օգտվելու եմ իրենց վարկային գծից.... ասեմ, որ սա այն քիչ թվով հայկական բանկերից էր, որն ինձ իր սպասարկումով ուղղակի զարմացրեց.... ես իրոք նման բարեհամբույր, համբերատար ու սիրալիր աշխատակազմ դեռ չէի տեսել.. ինքս այս համակարգին շատ քիչ ծանոթ եմ մասնագիտությանս բերումով ու որ հարցերս ավելի շատ էին, աշխատակիցը ամենևին չէ նեղվում ու հաճույքով ու մանրակրկիտ պատասխանում էր հարցերիս.. ափսոս անունը չմտապահեցի.. բայց իրոք շնորհակալ եմ բոլորից!!

ռեյտինգ +3
կարդալ

Որոշ ծառայությունները զիճում են, բայց սպասարկող անձնակազմը ամենալավն է, այդ պատճառով եմ ես օգտվում այս բանկից: Իմ կարծիքով նրանց պետք է "պրեմիա" տալ :) Այ, որ գուգլի չեկ էլ ընդունի, է', ամենալավ բանկը կդառնա:

ռեյտինգ +3
կարդալ

5 tari e arden ays banki het em hamagorcakcum ev shat goh em)!!!

ռեյտինգ 0
կարդալ

Zexjayin hamakarg@ xanutneri hamar shat lavn e...lav en mtacel....bayc mi angam ashxatoxi sxal informaciaji hetevanqov laaav tuijvel em ...:(bayc chkaroxaca apacucel...:( bayc de sharunakum em mnal ays banki havatraim hachaxord@ arden 4rd tarin e...

ռեյտինգ +1
կարդալ

սպասարկումը լավն է, ծառայությունները՝ նայած ում ինչ է պետք

ռեյտինգ +2
կարդալ
;