Կոնվերս բանկ Սայաթ-Նովա մասնաճյուղ-Converse bank Sayat-Nova branch

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 10 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.conversebank.am

Ժամեր : 09:30 - 17:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հեռախոս : +37410 511 200

Facebook : www.facebook.com/conversebank
Մեր մասին:
”Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ես Կոնվերս բանկը շատ եմ սիրում ու երկար տարիներ է այս բանկի հաճախորդ եմ, սակայն այս մասնաճյուղի մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Գտնվելով Երևանի կենտրոնի ամենալավ հատվածում, այն կարծես ընդհանրապես չի ծառայում իր նպատակին։

Անի հյուրանոցի կողքի այս մասնաճյուղը նախ շատ փոքր է։ Երկու պատուհան է ընդամենը աշխատում։ Միշտ հերթ է։ Լավ գոնե եթե հերթ է, ապա կարելի է դնել հերթերը կառավարող համակարգ, թե չէ ամեն անգամ մտնելիս 2 քառակուսի մետր տարածքում հանդիպում ես մի 20 հոգու ու հերթով փորձում հարցնել, թե ով է վերջինը։ Ամեն անգամ երբ մտել եմ առնվազն 40 րոպե սպասել եմ։

Այս մասնաճյուղում գործում է ընդամենը երկու պատուհան, սակայն առնվազն 3 հատ կամ նույնիսկ չորս հատ պետք է լինի, որ նորմալ կարողանան սպասարկել հաճախորդներին։

Իհարկե տեղը փոքր է, սակայն պատուհաններից բացի այստեղ կան նաև ինչ որ առանձնացված տարածքներ, կարծում եմ ինչ որ այլ գործարքների համար, որոնք միշտ դատարկ են լինում։ Հետևաբար այդ տարածքները կարելի է դարձնել հաճախորդների սպասարկման պատուհան ու այս մասնաճյուղը դառնա միայն սպասարկման մասնաճյուղ։

Հակառտակ պարագայում, ամեն անգամ գործ ունենալիս միշտ պետք է խուսափել այս մասնաճյուղ այցելելուց։

ռեյտինգ +4
կարդալ

Միշտ հերթա լինում, ինչպես որ հենց հիմա, սպասարկումը նորմալա, բայց հերթեր չեմ սիրում դրա համար 4

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ հավանում Converse bank-ի մեկ պատուհանով սպասարկելը։ Աշխատակիցները բանիմաց են և շատ բարեհամբույր։

ռեյտինգ +3
կարդալ

Opened company bank account in this small branch of Converse Bank today. It took some 15-20 min (not sure if it is quick or slow for opening bank account) but we managed to set up all we need for company account. Girl who served us was extremely kind and helpful (dont know the name but she was sitting on the right site from the main entrance door) which is not usual for most of Armenian banks.
Its a small place and sometimes its crowded and you need to wait a bit.

ռեյտինգ +3
կարդալ

Օգտվում եմ Կոնվերսի այս մասնաճյուղից։ Լավագույններից մեկն է ոչ միայն հենց Կոնվերս բանկի մասնաճյուղերից, այլև բոլոր Հայաստանյան բանկերի մասնաճյուղերից։ Շատ լավ, բարյացկամ սպասարկում, արագ ու դրա հետ մեկտեղ բարձր մակարդակով։ Միշտ պատրաստ են մանրամասն պատասխանել բոլոր հարցերին։ Նույնիսկ զարմանում եմ, թե ոնց են էդպես հասցնում։ Էն ոչ հաճելի զգացողությունը, որը սովորաբար առաջանում է բանկ մտնելիս՝ էստեղ բացակայում է։ Կուզենայի, որ Հայաստանում շատ այսպիսի մասնաճյուղեր լինեին։
Շնորհակալություն էս մասնաճյուղի բոլոր աշխատողներին իրենց հաճելի ու բարձր մակարդակի սպասարկման համար․․․

ռեյտինգ +2
կարդալ

Գործի բերումով հենց այս մասնաճյուղից եմ շատ օգտվում և միշտ շատ գոհ եմ մնացել: Ոչ մի խնդիր չի առաջացել: Իրենց նորմալ հունով աշխատում են: Առավել ևս չեն զիջում որևէ այլ մասնաճյուղի: Աշխատելու տեմպից էլ եմ գոհ մնացել, աշխատողների բարեհամբույր վերաբերմունքից էլ:

ռեյտինգ +1
կարդալ

Իմ կարծիքով Կոնվերս Բանկի լավագույն մասնաճյուղն է: Բազմիցս անգամ օգտվել եմ հենց այս մասնաճյուղից և երբեք որևէ դժգոհոհություն չեմ ունեցել: Բարյացակամ աշխատակիցներ, արագ սպասարկում, հաճելի մթնոլորտ: Bravo guys, keep it up!

ռեյտինգ +2
կարդալ

Iroq dandaxkotutyan arumov erevi irenc masnachyuxeric glxavorn e.....ete mtnum es uremn erevi parap mard es...vorovhetev aveli arag e stacvum sayat-nova-ic votqov hansel hraparak glxavor masnachyux, hert kangnel, qan stegh spasel minchev nvazaguyn@ 5-7 hogu kchanaparhen ....el chem asum jpteres u hamberatar spasarkum@ bacakayum e lriv....isk lezvakan @ndunakutyunneri masin aveli lav e lrem....ruseren -1000000 makardak ,angleren bacaka :))))) petq e mi qich lrajneq vorak@....amot e....

ռեյտինգ +2
կարդալ

Hayk T.i het mianshanak hamamit em!!!!!!!!!!!!!!!!!!!!
Masnacyughi nman ashxatanqy galis e ghekavaric, ete 1 tari arajva nuyn karavaichn e der!!!

ռեյտինգ 0
կարդալ

5 տարի է, որ հաճախորդ եմ, միշտ շատ գոհ եմ եղել իրենց ծառայություններից, ԲԱՅՑ Սայաթ-Նովայի մասնաճյուղը ուղղակի խայտառակում է էս բանկի անունը ու ազդում նրա վարկանիշի վրա: Չեմ ասի բոլոր աշխատողների մասին, բայց էս մասնաճյուղում ոնց որ ամենաանտեղյակ, դանդաղաշարժ …. աշխատողներին բերած լինեն: Ու էս մասնաճյուղի բախտը տեղեկատուի հարցում երբեք չի բերել: Մի խոսքով 2 հաշիվներս փակել եմ, մեկն էլ պահել եմ հանուն լավ հիշողությունների :)

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Հայաստան, Երևան, Սայաթ-Նովա 19
;