Կլարկս կոշիկի և պայուսակների խանութ-Clarks

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 5 կարծիքներ

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 11:00-21:00

Հեռախոս : +374-10-502454

Մեր մասին:
Կոշիկների և պարագաների ներմուծում և վաճառք

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Միանշանակ կդժվարանամ ասել, որ իդեալական կոշիկներ են... հա, շատ որակյալ են, բայց մեղմ ասած գնի հետ շատ կոշիկի մոդելների դեպքում որակը համադրելի չէ: Ոճը շատ եմ սիրում, բայց տպավորություն է, որ տեսականին ինչքանը կարողանում են, էդքանն են բերում: Սպասարկումն էլ լավն է, անտրտունջ օգնում են գտնել նախընտրած մոդելը:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ սիրում այս խանութը: Կոշիկները որակյալ են, ամենաորակով կոշիկներն են Հայաստանում: Չեն ցավեցնում, հոգնեցնում, կարելի է անվերջ քայլել: Գները նորմալ են կաշվե կոշիկների համար, զեղչերի ժամանակ կարելի է գնել կես գնով: Ուրախացնում է տեսականու բազմազանությունը, կան բարձրակրունկ ու տափակ կոշիկներ, չափսերը միշտ առկա են խանութում: Կան գույներ: Միայն պակասում են ""երեկոյան" ոճի կոշիկները: Սպասարկումը լավն է, ունեն նաև զեղչի քարտ, որ տալիս են հաճախորդներին:

ռեյտինգ +2
կարդալ

համաձայն եմ որ որակը բարձր է բայց չեմ կարծում որ արժի այդ որակի համար այդպես թանկ վճարել և տեսականին էլ ամբողջությամբ չի, վստահ չեմ որ դա իսկական Clarks է, կարճ ասած չէմ վստահում այդ խանութին:

ռեյտինգ +3
կարդալ

Ճիշտ է թանկ են գները, բայց հաստատ արժի..գոնե գիտես առանց ոտքերդ վնասելու կորող ես հագնել ու շատ երկար զբոսնել..)

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հարմար են կոշիկները, գներն են մի քիչ թանկ, բայց կլարկսը բոլոր երկրներում էլ նույնն է, կարելի է կլարկսի կոշիկ օն լայն էլ գտնել ու գնել ու երբեմն ավելի էջան է ստացվում:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0010, Երևան, Հյուսիսային պող., 8/2 շենք
;