Կինո Հայաստան – Ժամանցի կենտրոն – Hayastan Cinema

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 2 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.kinohayastan.am

Ժամեր : - Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374-10-723300

Facebook : https://www.facebook.com/HayastanCinema/
Մեր մասին:
Կինո Հայաստանի հին շենքը վերանորոգվել է և իր դռներն է բացել կինոյի սիրահարներին. կինո 2 սրահ, 1 VIP սրահ, սրճարաններ, ատրակցիոններ, բոուլինգ, ավտոդրոմ, բիլիարդ և այն ամե ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում գտնվող այս կինոթատրոնը չեմ կարող ասել լավն է: Նախ աթոռներն այնքան էլ հարմար չեն, իսկ տեխնիկական թերությունները՝ շատ ՙՎայ մամա ջան՚ ֆիլմը նայելիս 3 անգամ կինոնկարը ընդհատվեց, առաջինը՝ ձայնը չկար մոտ 2 րոպե, մյուսը՝անհայտ պատճառով ընդհատվեց, երրորդն էլ չեմ հիշում...
Սրճարանը լավն է, ընդհանուր աուրան՝ հաճելի, սակայն սպասարկման որակի նկատառումներից ելնելով, պետք է ասեմ, որ դեռ բարելավելու շատ բացեր ունեն:

ռեյտինգ +5
կարդալ

Ինչիիից սկսեմ...
Ամենա-ամենալավ տեղերից մեկը մեր քաղաքում
Ինչ լավ են արել, որ վերաբացել են...
Սկսեմ սրճարանից: Բուրգեր, ֆրի, աղցան և կոլա համադրության համար վճարել ենք 1 500 դրամ, կշտացնող ու շա՜տ համով էր, եթե աշխատողն էլ չշփոթեր, թե որն է հավի, որը տավարի, գերազանց կլիներ: Մի ուրիշ անգամ 2 նույն պիցցայից էին բերել, երբ 2 տարբեր էինք պատվիրել: Դա վատ տպավորություն չի թողել, քանի որ երբ մենք չբողոքեցինք, իրենց կողմից 3 բաժակ կոլա նվեր ստացանք՝ ըմբռնման համար))))
Կինոսրահը շաաատ հարմար էր, մեծ, նոր... Աթոռների հենվելու տեղերը նախատեսված էին ինչ-որ բան դնելու համար, ինչը նորարար մոտեցում է:
Բոուլինգը ակցիայի ժամանակ 1 ժամը 3 000 դրամ էր 5 հոգու համար, շատ անգամ օգտվեցինք այդ լավ առիթից, "դառոժկաները" մեծ են, իսկ սկսնակների համար կողքերը փակում են, որ գոնե մի հատ կարողանաս շրջել: Ցուցանակը, որը ցույց է տալիս, թե քանի հատ բոուլինգի քար շրջեցիր, շատ հետաքրքիր ու մուլտային է արված, էնպես, որ դու կարող ես խաղալ, երեխան՝ զբաղվել դա նայելով:
Մրգային համով պոպկոռն, որը քաղցր է, ոչ թե աղի,, առաջին անգամ էի փորձում, ոնց որ ասում են. "համը մնաց բերանումս":
Սանհանգույց մտնում ես ու չես ուզում դուրս գալ: Մաքրության գագաթնակետ, ծորակը միացնել անջատելու տեղ չունի, ձեռքերդ պահիր տակը՝ ջուրը կգա ու երեխաները մեծ սիրով լվացվում են, նույնիսկ նրանք, ովքեր լվացվել չեն սիրում:
Ավտոդրոմի տարածքը փոքր է, բայց երեխաների համար նորմալ է,, արժե 500 դրամ:
Խաղային ավտոմատների արժեքը մեկ հատը 200 դրամ է, մի անգամ 6000 դրամի ժետոն ենք գնել ու չենք նկատել, այ էդքան հետաքրքիիր ա..^_^
Ամանորին ինչ սիրուն էին ձևավորել, միշտ ամանորյա երաժշտություն))))
Հիմա մի շատրվան կար, որ տարիներով չէր աշխատում, հիմա աշխատում է, մի բան էլ գունավոր է դարձել, երեկ զբոսնում էինք, լիիքը մարդ կար ու որ ամենահաճելիներից էր՝ հայ կոմպոզիռորների երաժշտություններ...
Եթե չալարեցիք ու էսքանը կարդացիք, վստահ եմ, հաջորդ հանգստյան օրերին կուղևորվեք Կինո Հայաստան

ռեյտինգ +3
կարդալ
;