ԿԱՐԱՍ Վարդանանց-KARAS Vardanants

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 7 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.karas.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : 010 577-277

Facebook : www.facebook.com/karasarmenia
Մեր մասին:
ԿԱՐԱՍ հիմնադրվել է 2005թ-ին Հայաստանում: Ներկայումս ԿԱՐԱՍ-ը հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց` ընդգրկելով 13 սպասարկման կետ:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

asem vor sax texernel patahuma sxalvel ....et amen@ patahakana linum..karasi kerakurner@ shat hamexx en u shat arag en hasnum tex misht patvirel em u kpatvirem...

ռեյտինգ +3
կարդալ

Մի քանի անգամ օգտվել եմ հենց այս մասնաճյուղից ու բազմաթիվ անգամներ պատվերներ եմ տվել հեռախոսով։ Տեղում ամեն ինչ շատ հետաքրքիր է, սրահի վերևում մեծ նկարներ են տեղադրված ու դրանց նայելով կարող է ախորժակդ բացվել ու ուզածդ բանը հաստատ կգտնես։ Մի անգամ նստել էի բարի մոտ, մի քիչ խառնաշփոթ էր մատուցողների մոտ, մենեջերի հետ էլ կարծես փոքր կոնֆլիկտ ունեցան։ Նման բաները պետք է բացառել, հաճախորդը չպետք է այդպիսի բաներ նկատի։

Բազմաթիվ անգամներ առաքումից օգտվել եմ։ Ես գրեթե միշտ պատվիրում եմ «գառան իքիբիր» և «բորշ»։ Երկուսն էլ շատ համեղ են, իսկ միասին անմահական համ է ստացվում։ Մեկ անգամ կերել եմ «Խոզի շաուրմա», որն ուտելու բան չէր՝ չոր ու անհամ։ Հավի թևիկներն ու խորովածը նույնպես լավ են պատրաստում, բայց խոզի խորովածը կարծում եմ սառեցված մսով է պատրաստվում, որովհետև համ չունի։ Հա ու մեկ էլ բավկանին համեղ հավի գրիլ ունեն։ Մի անգամ խորոված էի պատվիրել, հետը ձմերուկ և եմիշ ուղարկեցին որպես նվեր։

Պատվերների ժամանակ հաճախ բերում են այն ինչ չես պատվիրելի, օրինակ՝ ֆանտայի փոխարեն կոկա-կոլա։ Ամենամեծ թերությունն այն է, որ գրեթե երբեք ՀԴՄ կտրոն չեն բերում, նույնիսկ երբ զգուշացնում ես հեռախոսով, որ անպայման ՀԴՄ բերեն, շատ հաճախ նորից չեն բերում։

Քանի որ իմ սիրելի իքիբիրն ու բորշը միշտ համեղ են ու թարմ, ապա շարունակելու եմ այստեղից օգտվել։ Հույս ունեմ, որ նշած տեխնիկական թերությունները շատ շտապ կուղղեն ու միշտ կտրամադրեն ՀԴՄ։

ռեյտինգ +1
կարդալ

Կարծում եմ, եթե պատվերներ գրողը մի քիչ լավացնի իր ձեռագիրը ու ավելի ընթեռնելի դարձնի, ապա կբարելավի Կարասի մյուս աշխատակիցների աշխատանքը, եւ արդյունքում մենք կստանանք այն, ինչ պատվիրում ենք:

Համենայն դեպս, Կարասին մնացել է մեկ «կյանք», որ game over լինի: Դրանից հետո առանց որեւէ խղճի խայթի այն կարելի է համարել Տաշտ:

ռեյտինգ +3
կարդալ

3 օր առաջ մի լավ հաց ենք կերել, պատվիրեցինք Կարսից արագ հասավ, իքիբիր, խորոված սունկ, սպաս ու ինչոր սալաթ էր, շատ համով էր....

ռեյտինգ +1
կարդալ

Չէէէէէէէ, ես երևի էլ Կարասից չօգտվեմ... պատվիրում ես շաուրմա առանց կետչուպ ու մայոնեզ, բերում են հենց կետչուպ ու մայոնեզով, ասում ես՝ խմելու համար փոքր Sprite առաքեք, բերում են 0,5- անոց Կոլա...
Երեկ էլ շատ սոված էի, գնացի իրանց մոտ ուտեմ, որ արագ լինի, ժամանակ չկար սպասելու, պատվիրեցի խոզի շաուրմա, բերեցին, տեսա հավի է:(((
Երբ պատվիրում ես, որ առաքեն, ինչ-որ տեղ հասկանալի է, որ մեկ-մեկ կարող են խառնել, բայց որ իրանց մոտ ես պատվիրում ու պատվերդ ճիշտ չեն կատարում, սա արդեն վերաբերմունքի հարց է...

ռեյտինգ +5
կարդալ

Երբ որ գիշերվա ժամը 5-ին 9-10 տղամարդ սովածանում ա, այ այդ ժամանակ էս հասկանում թե ինչ լավ բան ա, որ Կարասը 24Ժ աշխատում ա: Զանգեցի պատվիրեցի մի քանի հատ գրիլ, ասեցին, որ այդ քանակությամբ կա Վարդանանցում: Ճիշտն ասած անհանգստանում էի, մտածում էի, որ հեսա օրվա մնացած չվաճառված ու արդեն լավ չորացած ու ջրքամ եղածները տալու են մեզ, բայց չէ՛... լավ էլ թարմ էր, շատ էլ համով էր, մանավանդ իրանց կարմիր ու սպիտակ սոուսներով: Ավելացնեմ նաև, որ փաստորեն այդ օրը այդ ժամին Երևանում մենակ մենք չէինք սոված, այն ընթացքում որ մենք մեր պատվիրածն էինք վերցնում, իրենք երկու հատ վաճառք արեցին, մի հատը առաքում տեսակի :)... Գներն էլ նորմալ են, հիմնականում ոչ ռեստորանային, այսինքն ավելի մատչելի:

ռեյտինգ +5
կարդալ
;