ԿԱՐԱՍ Մաշտոց-KARAS Mashtots

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 18 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.karas.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374 10 53 51 91

Facebook : www.facebook.com/karasarmenia
Մեր մասին:

ԿԱՐԱՍ հիմնադրվել է 2005թ-ին Հայաստանում: Ներկայումս ԿԱՐԱՍ-ը հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց` ընդգրկելով 13 սպասարկման կետ:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Առանձնապես չեմ սիրում ու էնքան էլ հաճախ էնտեղ չեմ ուտում, բայց որոշեցի կարծիքս թողնեմ ու թողնեմ սպասարկման մասին: Էս մասնաճյուղում աշխատում ա աննկարագրելի ու անհավանական ՄՈՒՆԱԹ ու դժգոհ մատուցող (ում անունը ցավոք չեմ հիշում): Հատուկ վատ վերաբերմունք ոչ հայ հաճախորդներին:
Հուսամ մի օր իրեն էլ չեմ տեսնի էնտեղ:

ռեյտինգ +5
կարդալ

Երբ երիտասարդ արտասահմանցի հյուրեր են գալիս, ովքեր ուզում են արագի մեջ տեղական ազգային խոհանոցին ծանոթանալ, տանում եմ էստեղ, որովհետև համեմատաբար էժան է... բայց անհամբեր ու մուննաթով մի երկու մատուցանտ ունեն: Լավ չէ... Կարասի խոհանոցը իր տեսակի մեջ վատը չէ...

ռեյտինգ 0
կարդալ

Ազգային սննդի ցանց ասելով մենակ չի: Ասում են ազգային սննդի ցանց է, համեղ, մատչելի և այլն և այլն: Նախ և առաջ պատվերին այնքան երկար էինք սպասել, որ արդեն ուզում էինք թողեինք ու դուրս գայինք: Այդքան սպասելու հետ մեկտեղ խորովածը և տապակած կարտոֆիլը բերեցին կիսահում, անհամ և սառը վիճակում, կարծես երկրորդ անգամ տաքացրած լինեին: Մատուցողները անընդհատ դեմքիդ են նայում, որը շատ տհաճ էր: Նույնիսկ չծխողների համար նախատեսված մասում ծուխը մեզ էր հասնում:Մի խոսքով՝ ոչ մեկին խորհուրդ չէի տա, չնայած որ կողմ եմ միայն հայկական արտադրանքին:

ռեյտինգ +1
կարդալ

Առաջին անգամ այցելեցի Կարաս 18․10․2014։ Շատ էի լսել , որ ունեն բարձրակարգ սպասարկում, մատչելի գներ ու հանգիստ ու հիանալի մթնոլորտ։ Սակայն սպասումներս լիովին չարդարացան։ Ինչ խոսք, գները բավականին մատչելի էին, մենյուն հագեցած, տարածքը հարմար, մեզ դիմավորեց աշխատողներից մեկը և ուղեկցեց մեզ մեր նստելու վայրը։ Այնուհետև պատվիրեցինք Իքի-բիր։ Իքի բիրն այնքան էլ լավ չէր պատրաստված, մատուցողներն ուշ էին սպասարկում, հեռուստացույցով ինչ որ ռուսական ալիք էին ցույց տալիս, ցանկալի կլիներ ինչ որ երաժշտական ալիք լիներ։ Մի խոսքով հիասթափվեցի։

ռեյտինգ +1
կարդալ

Ընդհանուր վատ տեղ չէր, մենյուն բավականին հարուստ ու միևնույն ժամանակ մատչելի էր, ուղղակի շաուրման էր սառը, բայց դե ոչիինչ մի մեծ բան չի, 5 աստղ !!!

ռեյտինգ +1
կարդալ

Ասեմ միայն վերջին տհաճ անակնկալը. պատվիրելով խորոված սի. թառափ՝ տանը հայտնաբերեցի, որ դրել են իշխան: Այսքան ժամանակ ի վնաս իրենց երբեէ չեն սխալվել: Մթերքների համն ու թարմությունը լրիվ առանձին պատմություն են...

ռեյտինգ +2
կարդալ

Ahavor texa! Anham uteliqner ev munat demqer!

ռեյտինգ 0
կարդալ

Շատ էի լսել լավ կարծիքներ, իրականում, պարզվեց, անկապ տեղ ա: Մենյուում ոչ մի ուտելիքի բաղադրությունը գրած չի, չգիտես՝ ինչ պատվիրես: Շաուրման էլ ոնց որ խոտ լինի՝ անհամ, անհոտ: Պատվերը ուշ են բերում, նորից հիշեցնելու դեպքում էլ մի սեղանից մյուս սեղան վազող միակ մատուցող-հավաքարարը տեղը տեղին մուննաթ ա գալիս: Մի խոսքով առաջին ու վերջին անգամը եղա Կարասում:

ռեյտինգ +3
կարդալ

Shaurman misht sarac vichakum u anham!!!!Araj shat ey sirum ,bayc gnalov voraky havasarvum e 0-i!!!Aylevs chem aycelum!!!!!!!!

ռեյտինգ +2
կարդալ

Ձեր գովազդները ուղղակի ահավոր են, ինչու մի նորմալ բան չեք կարողանում պատվիրել: Էդ ռադիոգովազդը լսելուց հետո մարդու սիրտը խառնում է, էլ ուր մնաց մարդ գա ձեր մոտ հաց ուտելու...
Գնահատում եմ 1, եթե հնարավոր լիներ 0 կդնեի:

ռեյտինգ +1
կարդալ

Առաջ Կարասը շատ համեղ սնվելու տեղ էր, բայց հիմա շատ են փչացրել: Ուտեստները բերում են սառը, մատուցողները նայում են բերանիդ, դրանից ախորժակդ արդեն փակվում է: Էս վերջին անգամ էլ բերեցին հավի լանգետ, որից հետո ինձ միայն Имодиум-ը փրկեց: Իսկ կաղամբով սալաթը դառնացած էր:
Ես էլ երբեք չեմ օգտվի այս ցանցից!!!

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ սիրում "ԿԱՐԱՍ" թոնրատների ցանցը իրոք շատ համեղ են բոլոր ուտեստները շատ եմ օգտվում,,ուտեստները միշտ թարմ են և տաք և շաաաաաատ համեղ

ռեյտինգ -1
կարդալ

Ընդհանուր առմամբ տպավորությունները դրական են, սակայն կան խնդիրներ մենյու-ի և իրականում եղած հնարավորությունների անհամապատասխանության մեջ, մասնավորապես որոշ բաներ իրականում չկային:

ռեյտինգ +2
կարդալ

արդեն վաղուց կա այս ցանցը, ուրեմն վատը չէ
նստելու տեղերը այնքան չէ, առաքումից օգտվում եմ

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ սիրում ԿԱՐԱՍ-ը ամեն ինչ համեղ է, մատչելի և ամենակարևորը՝ քանակը բավարար է )))։ Շատ հաճախ եմ օգտվում առաքման ծառայությունից։

ռեյտինգ +1
կարդալ

Հասարակ նորմալ տեղ ա: Armenian fast food.

ռեյտինգ 0
կարդալ

ՇԱտ եմ սիրում էս ցանցը, չնայած որ ֆիզիկապես իրանց մոտ չեմ եղել, միշտ օգտվում եմ իրանց առաքման ծառայությունից:
Ուտելիքը միշտ գալիսա տաք, թարմ վիճակում, հատուկ փաթեթավորված, էնպես որ չի սառում: Հետը միշտ դնում են լիքը տարբեր բաներ, անձեռնոցիկ, ատամի մաքրիչ (քչփորիկ՞) ու դնում են էնքան շատ, որ արդեն ահագին հավաքել եմ, երևի տանեմ կողքի խանութը հանձնեմ:
Պատվերը երբեք չի ուշանում, ուտելիքը շատ համեղ է, գինն էլ ուտվող:

ռեյտինգ +5
կարդալ

Քարտեզ

Երևան, Մաշտոցի 20

Նկարներ

;