Կակտուս – Cactus

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 58 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.cactus.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 12:00-00:00

Հեռախոս : +374-10-539939 ; +374-10-536399

Մեր մասին:
ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆ - MEXICAN BAR-RESTAURANT

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ հաճելի վայր է՝ յուրահատուկ ինտերյերով: Մեքսիկական ուտեսները շատ համեղ են և լավ պատրաստված: Գները մի փոքր թանկ են, բայց լավ հյուրերի հետ միշտ այցելում եմ այստեղ:

ռեյտինգ +2
կարդալ

Անկրկնելի մի վայր, որտեղ հանգիստ կարող ես վայելել մեկ բաժակ համեղ էսպրեսսո, գները ոչ շատ բարձր են ոչ շատ ցածր, շատ լավ աշխատակազմ, ամեն անգամ այստեղ մտնելուց տրամադրությունս բարձրանում է։

ռեյտինգ 0
կարդալ

Չգիտեմ ինչ գրեմ մի տեսակ անորոշ տպավորություն են թողնում, որ չգիտես լավ ասես թե վատ։ Համով բաներ ունեն, բավականին կծու է, անհետաքրքիր բաներ էլ ոչ համապատասխան իր անվանը։ Գները այնպիսին չեն, որ հաճախ կարողանաս գնալ եվ մի շատ էլ չես տխրում դրա համար

ռեյտինգ 0
կարդալ

լավ վայր է բայց գնային առումով շատ տանկա իսկ ուտեստները շատ համով ուղակի պետքա պատրաստ լինեք գնային առումով

ռեյտինգ -1
կարդալ

Ճիշտա գները չափից շատ բարձր են բայց ուտելիքները համեղ են: Երևանում քիչ եմ նման վայրերը որտեղ կարելի է մեքսիկական ուտելիքներ վայելել:

ռեյտինգ +3
կարդալ

Ամենավատ տեղերից մեկը:

1. Գները ստեղծված են հայաստանյան կիսադեգենեռատ հարուստների ու մանր բուրժուաների համար:

2. Ճաշացանկը բացում ես՝ անգլերեն ու ռուսերեն տարբերակներ են: Հայերենը չկա: Ասես Երևանում ապրող մարդիկ պարտավոր են անգլերեն ու ռուսերեն իմանալ: Ստրկության հերթական դրսևորումը: Հասկացեք վերջապես դուք գտնվում եք Հայաստանում ու պարտավոր եք հարգել մեր ու ձեր պետական լեզուն: Հարցնում ես՝ "Ինչու հայերեն ճաշացանք չկա: Լակոնիկ պատասխան է հնչում՝ "Չգիտեմ":

3. Նստում ենք պատվիրում բուրիտո, անցնում է քառասուն րոպե, հարցնում ենք՝ "Ինչ եղավ պատվերը": Ասում են՝ "Հիմա կլինի": Քսան րոպե հետո, բերում են հավով սենդվիչներ: Մատուցողին ասում ենք "Մենք Բուրիտո ենք պատվիրել": Երկար ու անորոշ հայացքով նայում է, ասում՝ "Վայ՜յյ, կներեք, իսկ էս սենդվիչները գոնե համով են": Վերջում էլ ուրիշ սեղանի հաշիվն են բերում, թե արդեն ձեռ էին առնում, էդպես էլ չհասկացանք: Հիմա ինքներդ դատեք, թե ինչ տեղ է:

Ցավալի է, որ էսքան Վատն եք:

ռեյտինգ +3
կարդալ

lav vayr e, snvelu ev hachelu jamanak anckacnelu hamar

ռեյտինգ +1
կարդալ

Единственная достойная мексиканская кухня в Ереване, но интерьер уже устарел и с первого взгляда на Кактус, туда даже не хочется заходить, и да, цены бесмысленно высокие.

ռեյտինգ +2
կարդալ

Worst place in Yerevan... Service - 0, parking - 0, cousine - 0...

ռեյտինգ +3
կարդալ

Համեղ կոկտեյլներ ունեն, խոհանոցնել վատը չի, բայց որակը վերջերս ընկել է:
Հուսամ կվերականգնեն :)

ռեյտինգ +2
կարդալ

Լավ խոհանոց ունեն

ռեյտինգ +1
կարդալ

nayum em bacasakan karciqner@ inchqan shat en, bayc miyevnuyna miak texna vortex talis en mexikakan hamex uteliq, bayc iskapes vor tank e cavoq

ռեյտինգ +2
կարդալ

CACTUS-ը են վայրերիցա որտեղ պատվիրում ես ուտեստ և այն բերելուց հետո ուզում ես հասկանալ ուտեստի մեջ ինչեր կա.......... Էլ չեմ ասւմ կծոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոու լինելու մասին.......

ռեյտինգ +4
կարդալ

Մի տեսակ անհետաքրքիր տեղ,նախ գները բարձր էին,սպասարկում չկարրրրր,բացակայում էր,բան ես պատվիրում, անորոշ դեմքով նայում են վրատ,հաստատ ցանկություն չկա էլ այցելելու

ռեյտինգ +2
կարդալ

Restaurant Cactus always sounds very positive to me - I remember this place from my student times..I think they are very old:) The food is very good, I like Mexican cousin and they make it good. Very friendly atmosphere, and sometimes they have also live music (Latino music if I remember right).
But the best thing for me in this place are the cocktails - they have a very big variety of different cocktails. recommended!

ռեյտինգ +2
կարդալ

Այս րեստորանը իմ կարծիքով շատ վատ րեստորան է եւ իսկապէս չեմ հանձնարարեր որ այցելէք այս րեստորանը: ես ինքս մէքսիքական ուտեստեղենի սիրահար եմ սակայն:

0 սպասարկում
0 որակ
0 ամէն ինչ

ռեյտինգ 0
կարդալ

Կակտուսում եղել եմ շատ վաղուց, բայց քանի անգամ ել այցելել եմ, շաատ հավանել եմ: Ամեն ինչ շատ համեղ է: Գուցե ամեն անգամ ընկերակցությունս էր շատ հաճելի, բայց Կակտուսից միշտ շատ գոհ եմ հեռացել:

ռեյտինգ +4
կարդալ

նյամ-նյամ, իսկական կծվակերների համար!! առաջին անգամ Նաչոս էստեղ եմ փորձել ու դարձել եմ էս կերակուրի բալելշիկը :))

ռեյտինգ +2
կարդալ

ԱՄՆ-ում բազմաթիվ անգամներ իսկական մեքսիկական ռեստորաններում ճաշելուց հետո կարող եմ ասել որ Կակտուսում գաղափար չունեն իսկական մեքսիկական սնունդի մասին: Լավ կլիներ փոխեին խոհարարին կամ էլ վերապատրաստում անցներ: Գներին համեմատ սնունդը լավը չէ: Նույն է նաև Պեքենյո Կակտուսում: Միայն մեքսիկական կոչվելը շատ քիչ է:

ռեյտինգ +5
կարդալ

ԱՄՆ եմ ապրել վեց տարի և մեքսիկական խոհանոցին ծանոթ եմ: Եստեղից օգտվել եմ մեկ անգամ: Առաքում եմ պատվիրել: Ուտելիքը տեղ հասավ մեկ ժամից: Չնայաց որ Արշակունյաց պողոտայում էր հասցես:Ճ: Համոզում էի մայրիկիս (միասին պետք է ըմբոշխնեինք:) որ տես հեսա կգա չես փոշմանի:Ճ բայց ավաղ: Շաաատ վատն էր ամեն բան: Մորս համար պատվիրել էինք ինչ որ սթեյքով մի բան մոտավորապես հինգ հազար դրամանոց ահավոր էր իսկ ես բուրիտո էի վերցրել լավը չէր: Եթե որևիցե մեքսիկական բացվի նորմալ ուտելիքով հաստատ մրցակից չի այս տեղը:

ռեյտինգ +3
կարդալ

The oldest and best Mexican restaurant in town, famous for great Margaritas!

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ սիրում կակտուսը, տարիների ընթացքում չի փոխվել...ամենաշատ հավանում եմ ծովամթերքներով ուտեստները:

ռեյտինգ +3
կարդալ

"3 fried ice cream and tex-mex chicken!!!

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ ընդհանրապես դուր չեկավ: Այն որ թանկ է, դա խնդրի միայն փոքր մասն է: Եթե սպասարկման որակը լիներ գնի գոնե կեսի չափ, ես գոհ կլինեի: Մատուցողը բացարձակապես տեղիակ չեր մենյուից: Բառացիորեն ոչ մի կերակրատեսակ կամ ըմպելիք ծանոթ չէին նրան: Այդ խնդիրը առավել ակտուալ էր քանի որ ես ալլերգիկ եմ և չեմ կարող ուտել որոշ բաղադրամասեր (որոնք, ինչպես փորձով պարզեցի, առատորեն օգտագործվում են մեքսիկական խոհանոցում): Ես զգուշացրեցի մատուցողին խնդրիս մասին, սակայն արդյունքում ստացա ուտելիք, որը չէի կարող ուտել (կրկնեմ, արգելված բաղկացուցիչների մասին մատուցողը զգուշացված էր, ինչպես նաև այդ պահի կարևորության մասին): Բացի այս ամենը մենք նստել եինք մի այնպիսի անկյունում, որտեղ անընդհատ լվացվող ամանի ձայն էր գալիս, ինչը ահավոր նեռվայնացնում էր: Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ այնտեղ:

ռեյտինգ +4
կարդալ

Hacheli mijavayt, hianali spasarkum....hamex chashatesakner.....yurahatuk mtnolort

ռեյտինգ 0
կարդալ

Ընդհանուր մթնոլորտը տարբերվող է այլ վայրերից,սակայն պետք է նշեմ,որ մատուցողները չեն զգուշացնում,որ չափաբաժինները բավականին մեծ են,եւ երկու հոգով առանձին ճաշատեսակներ պատվիրելը անիմաստ,միեւնույն է շատ մեց են:

ռեյտինգ 0
կարդալ

առանց ավելորդ մեկնաբանության - շատ լավ ռեստորան

ռեյտինգ 0
կարդալ

karqin hamex utestner en arajarkum, es vor shat em havanum, nayev lav e vor jamanak ar jamanak erb ayntex em linum uteliqi voraki popoxutyun depi vaty erbeq chem nkatum.
bayc erevi jamanakn e nersi hardaranqy miqich tarmacnelu)

ռեյտինգ +1
կարդալ

Ծովամթերքի սիրահար եմ: Այցելել էինք այստեղ հատուկ ծովամթերք փորձելու: Դե պարզ է, որ ծովամտերքի գները լավ բարձր են (Ինչքան հիշում եմ, մոտավորապես 15k մեկ բաժինը), բայց ինձ թվում էր արժեր: Այն իրոք շատ լավն էր, բայց անկեղծ բաժինները ահավոր փոքր էին: Ես կանվանեյի նույնիսկ կես բաժին: Նրա մեջ կար ընդհամենը 2-3 մանր ութոտնուկ ու մի 5 կտոր էլ շատ մանր այլ ձկնատեսակներ/խեցգետիններ: Իրոք համեղ էր, բայց հաստատ չի կարող կշտացնել, այդ պատճառով էլ վերցրեցինք 2րդ ճաշատեսակ, որը կրկին վատը չէր: Գոհ եմ յուրօրինակ սոուսներից ու խավարտներից: Լսել եմ որ շատ այլ հայտնի կերակրատեսակներ ունեն, սակայն չեմ փորձել: Սպասարկումը նորմալ էր, այց իդեալական չէր, սեղանները փոքր էին ու խորհուրդ կտայի լավացնել լուսավորությունը ու օդափոխման համակարգը ուժեղացնել ձմռանը:

ռեյտինգ +4
կարդալ

Կծու պղպեղները հալած պանրով ...... վերջն են:))))))))))

ռեյտինգ 0
կարդալ

tasty food, good music, nice cocktails

ռեյտինգ 0
կարդալ

lav texa , bayc gnery ahagin urchacrac en

ռեյտինգ +2
կարդալ

Իրոք լավ վայր է, որ հյուրի հետ գնաս ամոթով չես մնա, կարողացել են կոլորիտ ձևաորեն, խոհանոցն էլ կարքին ստացված է...
գներն են մի փոքր բարձր, բայց կարծում եմ, հիմնաորված է այդ փաստը որակի հաշվին.

ռեյտինգ +2
կարդալ

Քանի տարի Կակտուսը պահումա իրա որակը, իրա ոճը, իրա հաճախորդներին,հավես տեղա: Խորհուրդ կտայի

ռեյտինգ +1
կարդալ

Նյամ-նյամ, շատ համով ա ամեն ինչը! ու չափաբաժիններն էլ լավ մեծ /չնայած, օրինակ սուպերը մինի են)))/... մի անգամ մի ամբողջ նաչոս կերա, 2 օր կուշտ էի)))))))))

ռեյտինգ +2
կարդալ

մեր ընտանիքի կողմից շատ սիրված վայր է, ուր կարող ես շատ համեղ ու յուրօրինակ խոհանոցից օգտվել, մասնավորապես, ուտել տապակած պաղպաղակ կամ բանան)), բազմատեսակ աղցաններ, խմել համեղ մարտինի և վայելել հաճելի երաժշտություն...

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ խոհանոց ունեն: Միջավայրն էլ վատը չէ: Միակ թերությունը, որ անարդարացի բարձր են գները: Կարծում եմ կարող էին մտածել այդ հարցի շուրջ:

ռեյտինգ +2
կարդալ

CACTUS PEQUENOn indz aveli a dur galis, shaaaaat barehambuyr matucoxner unen, urbat orerin hacheli romantic mijavayr kendani erajshtutyan u momeri nerqo, hamex, yurorinak xohanoc, hacheli anaknkalner. misht mi ban mtacum en hachaxordnerin gravelu hamar. mi xosqov lavn a!

ռեյտինգ +2
կարդալ

Ամենահամով ուտելու տեղերից մեկը Երևանում:

ռեյտինգ 0
կարդալ

ԻՄ ամենասիրած վայրերից մեկը Երևանում, արտակարգ խոհանոց, լավ սպասարկում, արժե հաճախ այցելել:

ռեյտինգ +1
կարդալ

Եզակի տեղերից է, որտեղ գին-որակ համադրությունը ակտուալ է:
Սպասարկումը համեմատած այլ ռեստորանների, բարձր մակարդակի է:
Էլ չեմ ասում, որ քաղաքի ամենահամեղ կոկտեյլները Կակտուսում են :))))

ռեյտինգ 0
կարդալ

Համով է իսկ սպասարկումը գերազանց: Կցանկանայի մի փոքր փոխեին ինտերյերը, շուտվանից նույնն է և ձանձրալի:

ռեյտինգ +1
կարդալ

Թանկ ա, բայց շատ համով:

ռեյտինգ +5
կարդալ

Քաղաքում ամենահամեղ մեքսիկական կերակրատեսակները, որոնք մի մեծ դժբախտություն են կոնկրետ իմ ստամոքսի համար:) Գիտեմ, որ ամեն անգամ նույն բանն է կրկնվելու,սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում իմ սիրելի կծու կերակրատեսակներն ու աղցանները համտեսելու գայթակղությանը դիմանալ

ռեյտինգ +4
կարդալ

Քչություն չի անում պատվիրված ուտելիքը և լավ էլ պատրաստում են, կողքից այլ զբաղմունքներ էլ կան /սուդոկու-մուդոկու/: Միայն թե ստամոքսների համար իսկական փորձություն է

ռեյտինգ +2
կարդալ

Մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկը: Շատ համեղ մենյու, որը լիովին համապատասխանում է թեմատիկային: Շատ լավն են մարգարիտաները և այլ կոկտեյլները: Սպասարկումը ևս նորմալ մակարդակի է: Սակայն գները մի քիչ թանկ են:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ համեղ խորտիկներ ունեն, ուրախ մթնոլորտ է և ամեն տարի Կակտուսի ծննդյան օրը բոլոր հյուրերին տորթ են հյուրասիրում: Երաժիշտները բավական լավ են նվագում, այնքան լավ, որ ժամանակ առ ժամանակ չես դիմանում և ուզում ես վերկենալ ու պարել: Ինչը մի անգամ արել եմ:))))))))))))

ռեյտինգ +2
կարդալ

Ահավոր համով ու շատ...

ռեյտինգ +2
կարդալ

Ամենահամեղ ելակի դայքիրին ու ամենահամեղ մեքսիկական ուտեստները կարող եք վայելել հենց այստեղ: Էս վերջերս ուղղակի փոքրացրել են կոկտեյլների բաժակները, որից ելնելով էլ ստիպված ես լինում մի քանի բաժակ խմել:Դ

ռեյտինգ +4
կարդալ

Ոնց որ ասում են ՞ստեղ լավ հաց են տալիս՞

ռեյտինգ +1
կարդալ

Լավագույն մեքսիկական ուտելիք ու խմելիք: Մեծ պոռցիաներ ու գրեթե չկոպտող անձնակազմ:

ռեյտինգ +5
կարդալ

Ezaki vayr vor hachaxordneri avelacman het maktegh chi korcrel vorak@....uxxaki uteliqi chapabajinner@ mek hogu hamar el shat poqr en...:DDD

ռեյտինգ +1
կարդալ

Լավ տեղ ա, հետաքրքիր տեսականի: Գները մի փոքր բարձր են առաջարկածի համար: Տարիների ընթացքում որակը չի կորցնում, ինչը ողջունելի է

ռեյտինգ +2
կարդալ

Այն եզակի տեղերից է, որ տարիների ընթացքում յուրահատկությունը չի կորցրել... շատ լավ ուտելիք, "հարուստ կոկտեյլ-մենյու" և վերջապես , առաջին "ժարիտ մառոժնին" մեր քաղաքում ))

ռեյտինգ +9
կարդալ

Կակտուսը լավագույննա մեքսիկական խոհանոց առաջարկողներից (արդեն միակը չի) իմ միակ վերապահումը չափաբաժիններն են` մի պատվեր կարա նենց լինի, որ սոված մնաս, մյուսը նենց որ 2 օր ուտես չես վերջացնի:

ռեյտինգ +6
կարդալ
;