Ծիրանի Ռեստորանային համալիր – Tsirani Restaurant Complex

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 7 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.tsiranicomplex.am

Ժամեր : 08:00 - 02:00

Հեռախոս : +374 55 850 950

Մեր մասին:
Ծիրանի ռեստորանային համալիրը գտնվում է գողտրիկ վայրում՝ծիրանի պտղատու այգով պատսպարված,որտեղից էլ առաջացել է վայրի անվանումը:Գեղեցիկ հնարավորություն է ընձեռում ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ընտանեկան, ընկերական միջավայրում հիանալի բանկետային տարածք։ Երեկ տարեդարձ ենք նշել և բոլորս էլ շատ հավանեցինք թե տեղը, թե սպասարկումը և թե ուտելիքը։ Հատկապես անմահական էին խորոված իշխանն ու խոզի փափկամիսը։ Անպայման էլի կկրկնենք մեր այցը Ծիրանի՝ հատկապես եթե հաշվի առնենք խաշի սեզոնի պարագան։

ռեյտինգ +6
կարդալ

Խաշը լավներ, խորովածը ոչինչ, սպասարկումն էլ էր լավը, բայց ստեղի ամենակայֆը երևի էտ մեեեծ բացօդյա տարածքնա որտեղ ուտելուց հետո կարող ես զբոսնել իսկ երեխաները կարան բոլ բոլ վազվզեն

ռեյտինգ +4
կարդալ

Խաշն անմահական էր: Ես որպես խաշ չսիտրող մարդ, մեծ հաճույքով կերա:
Խորովածը ոչինչ.. հիացած չեմ:
Սպասարկումը արագ էր, տեղը հաճելի, մեծ սրահ ունեն, որը զարմանալիորեն ծխահոտ չի:

ռեյտինգ +4
կարդալ

Ընդհանուր առմամբ, որպես ռեստորանային համալիր ամեն ինչ շատ լավ են մտածել ու իրականացրել... բայց ոոոոոոնց չեմ սիրում, որ ուտելու նպատակով ստեղծված վայրերին հայերն էսքան նշանակություն են տալիս: Ու դրա պատճառով էլ չունենք ազգային պարկեր, քաղաքային այգիներ ու հանգիստ կանաչ վայրեր... որովհետև կամ սննդի օբյեկտ են էդտեղ խցկում, կամ էլ եթե ռեստորան չկա, անմշակ է մնում:

ռեյտինգ +2
կարդալ

շատ կարքին ուտել խմելու տեղ, համով ու տնական...շատ հավեսա սարքաց, շատ տրամադրողա..մեծ տարածք կա որ երեխաները կարան վազվզեն: Հարմարա շատ ընտանեկան հավաքույթների համար:
Գներն էլ շատ դեմոկրատական են, ինձ թանկ չթվաց համեմատած մյուս վայրերի հետ

ռեյտինգ +1
կարդալ

ես Ծիրանի շաաաատ եմ սիրում :))
Անցյալ տարի եմ իմ համար այս տեղը հայտնաբերել - և դրանից հետո միշտ այցելում եմ! Շատ գեղեցիկ վայր է!!! շատ լավ, փայտի "բեսեդկաներ", լիքը ծառ, գետակներ, մի խոսքով, իսկապես, շաատ հաճելի վայր!!! Խոհանոցը նույնպես ընտիր է! Ոչ մի բացասական բան չեմ կարող ասել Ծիրանի-ի մասին... Միակ բանը, որ կարելի ա փոխել - մի քիչ երաժշտությունը ցածրացնել :)

ռեյտինգ +2
կարդալ

Ծիրանի ռեստորանը ավանդական հայկական խոհանոցով ուտել խմելու տեղա: Շատ համեղ են պատրաստում , մեկ մեկ լավ են հաշվում մեկ մեկ վատ (այսինքն թանկ): Շատ հաճելի են նստատեղերը , բեսեդկաներ են որոնք գտնվում են ծիրանի ծառերի մեջ: Ծիրանի Ռեստորանի մինուսներիցա մոծակների անթիվ քանակը ամառային երեկոների ժամանակ: Շատ համեղ տնական հյութեր ունեն , հացը և լավաշը թխվում են տեղում և մատուցվում են տաք տաք: Գիշերները երաժշտությունը մի քիչ համը հանումա, բայց եթե դուք ցանկություն չունեք այն լսելու, կարող եք վերցնել սեղանը լավ հեռուուու բեմից: Խորովածը շատ համովա , բայց մասնաբաժինը ոնց որ թե քիչա: 3 ու կես կդնեի , բայց քանի որ առաջինն եմ այստեղ գնահատում, դնում եմ 4

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Առինջ գյուղ, Բաբաջանյան թաղ․ 3-րդ փող., N1

Նկարներ

;