Խոր Վիրապ – Khor Virap

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 7 կարծիքներ
Մեր մասին:
Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լու ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Xor Virapy en vayrn e vori bardzrunqic tesaranin nayeluc iroq hpartanumes vor Hay es vor Ararat uness
Isk posy ijeluc amenn angam zarmanumes vonc karar ettex mard aprer enel tariner sharunak enel soxunneri u mijatneei het

ռեյտինգ +15
կարդալ

Արարատյան դաշտավայրում ծվարած մի սիրունություն է այս համալիրը, բացվող տեսարանը հիրավի հայի բաղձանքն է մեծ եւ փոքր Մասիսների տեսքով։ Ամեն անգամ հորն իջնելիս, մտածում ես ոնց է մարդն այդքան տարի ապրել այս պայմաններում ու էլ ոչինչից դժգոհել չես համարձակվում

ռեյտինգ 0
կարդալ

Էս հրաշք վայրի հետ կապված են իմ դպրոցական հիշողություններից ամենավառ ու ամենատպավորիչները... դասարանով կանգնեցինք Մասիս սարի դիմաց ու ամբողջ կոկորդով միաբերան գոռացինք... - Ես իմ Մասիս սարն եմ սիրում !!!!! Դասղեկը հուզմունքից արտասվեց....

ռեյտինգ 0
կարդալ

Երբ ինչ-որ վայրի մասին կուրսային ես հանձնում ու էլ ավելի մանրամասն, խորքից, դետալներով ես ուսումնասիրում այդ վայրը, այն դառնում է քո անփոխարինելի ու ամենասիրված վայրերից մեկը:
Խոր Վիրապի ու Գրիգոր Լուսավորչի կապը ուսումնասիրելը ու փոքր ժամանակվա ունեցածս տպավորությունները երկրորդ ու գիտակից տարիքի այցելությանս հետ մեկ տեղ կրկնապատկվեցին ))))

ռեյտինգ +4
կարդալ

Խոր Վիրապը ամբողջությամբ մի ամրոց է՝ ամուր, վախ ներշնչող, հզոր, աներեր: Շատ հաճելի վայր է, ամեն ինչ շատ գեղեցիկ է, եկեղեցին, վիրապներն էլ հետաքրքիր են և ուշադիր քննության են արժանի, սակայն այստեղ միշտ այնքան մարդ է լինում, որ դու միայն հասցնում ես միայն ընդհանուր տեսքը պահել հիշողությանդ մեջ, և խորհելու, տեղանքը, շինությունները աչքով ուշադիր զննելու ու քննելու ժամանակ չի լինում...
Իսկ Արարատը շքեղ է, անխոս!!!

ռեյտինգ +1
կարդալ

Never had any particular feelilng towards Khor Virap. Famous place, from here very nice look to Ararat valley is opened.

ռեյտինգ +4
կարդալ

Մեր հայ ազգի դեմքն ու պատմությունը ներկայացնող վայրերից մեկը: Գերբնական ինչ-որ հատկությամբ օժտված վայր, որտեղ գտնվելուց զգում ես՝ ով ես դու: Հիշում ես շատ պատմություններ, որ երբևէ լսել ես, կապված այս վայրի հետ, տեսնում ապացույցներ, որ դրանք կարող են իրական լինել, զմայլվում ես Արարտյան դաշտավայրի հիասքանչ տեսարանով (եթե եղանակը թույլ է տալիս) ու էլ երբևէ չես մոռանում տպավոություններիդ մասին:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Ararat region,Armenia
;