Լա Պիացցա – La Piazza

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 41 կարծիքներ

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374 60 540505, +374 60 530505

Մեր մասին:
ԻՏԱԼԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆ - ITALIAN RESTAURANT

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մթնոլորտը շատ հանգիստ է ու հաճելի, սպասարկումը նույնպես լավն է։ Դեսերտը հիանալի։ Սակայն տաք ուտեստների և հատկապես՝ աղցանների մասով հինգ չեմ կարող գնահատել, հատկապես հաշվի առնելով գնի և համի ու որակի հարաբերակցությունը։

ռեյտինգ +3
կարդալ

Մի քանի անգամ գնացել էի նորմալ տպավորություն էր թողել։ Վերջին անամ մի քանի օր առաջ գնացի ու կարգին հիասթափվեցի՝ հատկապես սպասարկումից։ Էն որ բերում մենյուն տալիս են ու առանց չափազանցնելու երեք րոպե հետո գալիս են ասում "Չորոշեցի՞ք"։ Շնչիդ կանգնած չեն թողում նայես տեսնես ինչ կա։ Դե մեկ էլ պարտադիր բոլորը առհամարական ու մեր ավանդական մունաթով։ Իրանց պիցցան համով էր բայց պաստան չէ։ Ամեն դեպքում դուրս չեկավ։ Որոշել եմ՝ էլ չեմ գնալու։

ռեյտինգ +4
կարդալ

Նման սրճարանները կատակով անվանում եմ ֆենսի... )))) լավ տեղում են գտնվում, լավ էլ կահավորել են, բայց հատուկ նրանց համար է, ովքեր ավելորդ գումար ունեն, որ չգիտեն այդ օրը ինչի վրա ծախսեն: )))

ռեյտինգ 0
կարդալ

ՀԱճելի վայր, համեղ լավա քեյք, գեղեցիկ սպասք. ընտիր սպասարկում

ռեյտինգ +3
կարդալ

mshtakan aycelelus vayreric meky, ur amen inch lav e

ռեյտինգ +1
կարդալ

Обожаю их салатики)И тут нереально вкусный каппучино**

ռեյտինգ +1
կարդալ

Հաճախ եմ լինում այստեղ: Հանգիստ, ներդաշնակ, հաճելի երաժշտություն, բարձրակարգ սպասարկում և ամենակարևորը մատչելի գներ :
Չհաշված, որ այլ ռեստորանային համալիրների մենյուն հաճախ թարմացվում է :)

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ, ֆիրմա տեղա է ախր)) Բարի մթնոլորտ, աշխարհի ամենահամով մանդարինով, դարչինախառը նանայով թեյերը, արագ սպասարկում: Ամառային հատվածը հատկապես շատ եմ սիրում, երբ կողքի սեղաններից լսում ես անգլիալեզու զրույցներ քեզ թվումա, որ ինչ-որ մի Եվրոպական քաղաքում ես:

ռեյտինգ +5
կարդալ

shat sirum em La Piazza n,ete ankexc,bavakanin tank e,bajc,matucumy hrashali,namanavand bacotya erb nstum es,shaaaaaaaaat hajeli e,henc tekuz poqrik shatrvany,jri dzayny,de bnakanabar gexecik husher el kan,mi tesak dzgum e,mtnolorty,....

ռեյտինգ +2
կարդալ

Երևանում իմ ամենասիրած վայրերից մեկը: Հինալի, աննկրկնելի, համեղ խոհանոց, հաճելի մթնոլորտ և երաժշտություն...

ռեյտինգ +3
կարդալ

Երևանում իմ ամենասիրած վայրերից մեկը: Ի դեպ խորհուրդ կտամ փորձել մրգային պիցցան որը վերջերս է ավելացել LA PIAZZA մենյուում:

ռեյտինգ +4
կարդալ

Любите ли вы завтрак так как люблю его я?!
Երևանի հազվադեպ վայրերից մեկն է, որտեղ կարելի է նախաճաշել: Օ հրաշք: Մատուցողներն արթնանում են առավոտյան ու գնում աշխատանքի: Ու սա մեր կողքին... մեկնած ձեռքի հեռավորության վրա: Հավանաբար վախեցնում են աշխատողներին կամ հարազատներին պատանդ են վերցրել էս սրճարանում, թե չէ բացարձակ անտրամաբանական է... Ինչի՟ պետք է առավոտյան 9-ից սրճարանն աշխատի: :)
Ի՟նչ ասեմ, Պիացա ջան, մեծ մարդկային մերսի:
Ու մի աստղ էլ նրա համար, որ սրճարանը նայում է սիրուն լապտերների, փողոցային երաժիշտների ու պարբերաբար պմբլտաշով անցնող դեմ-կողմ-ձեռնպահ-ականների: Այսօր առավոտյան օրինակ բացարձակ սյուռ երթ անցավ` միջնադարյան դրոշներով, հոգևորականներով ու դպրոցականներով ու պահանջում էին ՏԱԴԱԱՄ ընտանեկան հավատարմություն և սեր: Հա բայց առավոտ շու՟տ::))
Սենց փաստորեն, բացի միզանսցենից, մի աստղ` առավոտյան բաց լինելու համար, մեկը` կապուչինոյի համար, մեկը` ժպտերես մատուցողի, մեկն էլ համբերատար լսողին: )

ռեյտինգ +1
կարդալ

Գիտեմ, որ շատ կարծիքներ կան գրված, բայց մեկա Երևանի ամենալավ սրճարաններիցա: Կերե'ք ցանկացած բան - ամեն ինչ համովա, հատկապես թարխունով պանիրով աղցան, էլ ոչ մի տեղ չեմ փորձել: Բայց խորհուրդ կտամ. գնացե'ք շաբաթ կամ կիրակի առավոտյան, խմե'ք Երևանի ամենահամով սուրճը` տեղում պատրաստվող համովագույն թխվածքներով: Օրվա էդ ժամը ամենահաճելինա ու միակնա, երբ հյուսիսային պողոտան իսկապես լավնա: Համ էլ նստում ես, անընդհատ ծանոթ մարդիկ են անցնում, բոլորին բարևում-շփվում ես - մաքուր Երևանյան վիճակ:

ռեյտինգ +5
կարդալ

Amen inchic shat goh em, baci spasarkumic. Matucoxner@ shat en, zbaxvac chen, bayc djvarutyamb en motenum...

ռեյտինգ +1
կարդալ

2013-ի հունիս ամսին երեք անգամ այստեղ եղել եմ: Համաձայն չեմ նախորդ կարծիքների հետ, որը վերաբերվում է սպասարկմանը: Երեք անգամ էլ մատուցողները հրաշալի սպասարկել են, համապատասխան մակարդակի ինչպիսին է օրինակ սեգաֆրեդոյում: Չգիդես ինչու բոլորը խոսում են, թե այստեղ շատ են մարդիկ ովքեր եկել են "իրենց ցույց տալու համար": Ես այդպիսի մթնոլորտի տպավորություն ոչ մի անգամ չեմ ստացել, մի գուցե նախկինում այդպես եղել է: Կամ էլ պատճառն այն է, որ գործի բերումով հանդիպումներ միշտ ունեցել եմ ցերեկային և առավոտյան ժամերին: Հնարավոր է որ նշված մարդկանց շրջանակը երեկոյան է այդ վայրը գրավում: Երեկոյան ժամերին խուսափում եմ այսպիսի վայրերում հանդիպումներից, որովհետև ինքս նախնտրում եմ հանգիստ ու կիսադատարկ միջավայր, իսկ երեկոյան դա հնարավոր չէ:

Երեք այցից հետո կարող եմ կազմել հետևյալ ռեվյուն, որը կարող է օգտակար լինել շատերին:

Առավելությունները հետևյալն են`
Բարակ խմորով շատ համեղ պիցցա, անպայման խորհուրդ կտամ փորձել, բայց ոչ hum-ովը: Պիցցայից չեք գիրանա, քանզի խմորը իրոք շատ բարակ է:
Շատ համեղ առաջին և երկրորդ ճաշեր, համեղ են, անվանումներ չեմ կարող հիշել:
Շատ համեղ դեսերտ, օրինակ պրոֆիտրոլի:
Երևի քաղաքի լավագույն թեյը: Իսկապես հրաշալի թեյ, որը ոչ մի տեղ չեմ հանդիպել:
Որակյալ մրգի տեսականի: Շատ խնամված է մատուցվում:
Հրաշալի բանանի միլքշեյք, ֆրեշ կամ սմութի:

Թերությունները`
Ահավոր վատ սուրճ: Փորձել եմ հենց ֆիրմային Լա Պիացցա սուրճը, որը շատ շատ վատն էր: Նման դասի վայրում իրոք պետք է բարձրացնել սուրճի որակը: Հիասթափվելով ֆիրմային սուրճից, ոչ մի այլ սուրճ չեմ փորձել: Նաև սուրճի մեջ գրեթե քաղցրություն չկար և ստիպված եղա առանձին մատուցողին խնդրել շաքարե օշարակ բերել: Ուղղակի նման կարգի վայրում դա պետք է մատուցեն սուրճի հետ:

ռեյտինգ +5
կարդալ

Սկսենք դրական մասից, որ շատ գեղեցիկ վայր է: Մատուցողների մի մասը բարեհամբյուր են, մյուս մասը` էնքան էլ չէ: Մի անգամ սալաթի մեջ մազ եմ գտել, ինչից մատուցողն անգամ ամաչեց: Չհասրեցի ցույց տալ, երբ արդեն տարան ու նորը բերեցին:

ռեյտինգ +3
կարդալ

դրական մասը երևի թե ուտելիքն է, սակայն սերվիսը 0 է: մատուցողները մոռանում են պատվերի մի մասը սակայն չեն մոռանում հաշվում ներառել գումարը: Մատուցողները ուշադիր չեն հաճախորդներին: պետք է երկար ժամանակ սպասես որպեսզի քո թափահարող ձեռքը նկատեն, իսկ այդ ժամանակ իրենք պարզապես զրուցում են միմյանց հետ:

ռեյտինգ +1
կարդալ

եթե հաշվի չառնենք մատուցողների (որոնցից յուրաքանչյուրը իրեն այս վայրի տերն է ձևացնում չգիտես թե ինչու) ոչ լավ ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև այստեղ օրվա ցանկացած ժամին երեկոյան արդուզարդով ու makeup-ով հաճախող ձևական ու ֆալշագլամուռ, ծիծաղելի (դժբախտաբար բավականին մեծաքանակ) հաճախորդներին, որոնց միակ նպատակը իրենց ցուցադրելն է և հերթական թխվածքի կտորի կամ էլ սուրճի բաժակի հետ նկարվելը, որպեսզի մեկ րոպե հետո այդ նկարը հայտնվի facebook -ում կամ instagram-ում կամ էլ ցանկալի է երկու կայքում էլ :) և անպայման նշվի որ իրենք այդ ափսեի հետ նկարվել են Լա Պիացցայում , ապա կարող եմ ասել որ ես և ամուսինս սիրում ենք այստեղ հաճախել ...ամեն ինչ շատ համեղ է և գեղեցիկ...ուղղակի մենք ապարդյուն փորձում ենք գոնե այսպիսի վայրերում ստանալ բարձրակարգ, իրենց գներին համապատասխան սպասարկում, ինչը դեռ չկա ու չկա...

ռեյտինգ +4
կարդալ

Այս սրճարանը ունի թե դրական թե բացասական կողմեր:
Սկսենք +-ներից: Սրճարանը շատ գեղեցիկ, եվրոպական դիզայն ունի, իտալական նրբաճաշակույան եվ մոդերն ոճերի հետաքրքիր սիմբիոզ:
Սնունդը անտանելի համեղ - Իիինչ ել չպատվիրես - ծնեբեկով պաստայից, մինչև սպիտակ գինով սթեյք, թարխունով, խաղողով ու պանրով աղցան թե պրոշյուտո ֆունգի, կարամելային պանակոտտա թե ուղղակի դարչինով թեյ - բոլորը ճաշակով մատուցված և անտանելի համեղ պատրաստված:
Վայրը իր location-i ու ինտերիերի հաշվին մի քիչ ուռճացված է.. պաթոսը շատՃ. Միշտ կտեսնես Հյուսիսային պողոտայի ճեմող հայ գլամուրային "բոմոնդի" ներկայացուցիչների ամառային վերանդայում: Սպասարկումը վատը չէ, չնայած մատուցողներն էլ են գլամուրային կերպարի ջատագովները) Գները իրենց որակին համապատասխան (բացի 900 դր. արժեցող սև արևելյան սուրճից)!

ռեյտինգ +1
կարդալ

Ճիշտն ասաց առաջ մտացում էի ոչ մի համով բան չկա ուտելու, բայց մի քանի օր առաջ փորձեցի հավով սենդվիչ ու շատ հավանեցի բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման փորձեք: Շատ - շատ հաճելի տեղ ա. թե սպասարկումը, թե դիզայնը:

ռեյտինգ +3
կարդալ

Sksem nranic,vor erb mtnum es ners,bolor@ spasum en vor du irenc petq e arajin@ bareves,menejer@ nuynpes.Shat axqatik menyu.Misht erb gnacel em amran@ orum inch vor mlakner,ev nuynisk chancher en exel.Shat vat spasarkum,pizzan hamov che.Spasarkumn el qnnarkman mi arancin tema,ayn uxaki apshecnox ahavor e,bolor matucoxnerin tvum e vor du iranc patq es,ahavor mec gumar,ev irenc ashxatanqn el irenc hamar nvastecucich e.Mi xosqov ahavor hiastapvac em ays vayric,ev el chem ayceli.

ռեյտինգ -1
կարդալ

Տերրասայում եմ եղել, հաճելի էր:

ռեյտինգ 0
կարդալ

Ամառային մասը ավելի հարմարավետ էր ու քեզ ավելի ազատ էս զգում, քան ներսում: Ներսում մի տեսակ ճնշվածություն կա , չգիտեմ ինչից է... Գները միջինից բարձր են, բայց սպասարկումը շատ լավ, նբանկատ և ուշադիր մատուցողներ: Ուտեստները համեղ: Կսպասեմ ամռանը, ներսի մասը չհավանաեցի:

ռեյտինգ +3
կարդալ

Մենյուն առանձնապես լավը չի, գները բարձր են, սպասարկումը՝ վատը, բայց սիրուն ա :D

ռեյտինգ +2
կարդալ

Ափսոսում եմ մի տեսակ էս կաֆեյի համար, որովհետև դրսից ահագին գրավիչ ա, եվրոպական, բայց ամեն անգամ նստելուց մի թեթև փոշմանում եմ: Հարցը "գլամուր" մասսան չի, դրան սովորել ենք; երևի թե սպասարկման մեջ ա խնդիրը: Պաթոսը շատ ա մատուցողների ու մենեջերների մոտ, չնայած որպես հրապարակային բացօթյա կաֆե կարելի էր ավելի զվարթ լիներ:
P.S. Ներսում չեմ եղել, ուտեստներ էլ չեմ փորձել - էտ պահով բան չեմ կարող ասել:

ռեյտինգ +4
կարդալ

շատ հաճելի հանգստանալու վայր, հաճելի հանգիստ երաժշտություն, շատ համեղ իտալական խոհանոց (մասնաորապես պաստա, մրգային շեյք), շատ արագ և որակով սպասարկում, :

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ սպասարկում, համեղ իտալական խոհանոց, հաճելի интерьер

ռեյտինգ +1
կարդալ

They have the best tiramisu in Armenia. Interior is high class. Service is good, though i've noticed the more popular they become the less caring waiters are. I still enjoy going there a lot.

ռեյտինգ +2
կարդալ

Мне совершенно не понравилась царящая здесь атмосфера, как-то некомфортно себя чувствовала. Учитывая довольно изысканный интерьер и посуду, меню довольно скудное. Попробовала салат "Цезарь". Мало того, что его невозможно было есть, так я еще и отравилась. Кстати я оказалась не единственная, кто отравился этим салатом: через несколько месяцев с моей сотрудницей случилось тоже самое. Говорят, что там падают хорошую пиццу, но снова идти туда как-то не хочется.

ռեյտինգ +8
կարդալ

Lav podium e:D

ռեյտինգ -2
կարդալ

Մենյուն ոչ մի բանով չի հիացրել, թեև միայն դեսերտ եմ պատվիերլ: վանիլային պաղպաղակը ահավոր քաղցր է ու տհաճ: Ինձ այս սրճարանի բացօթյա հատվածն է դուր գալիս, շատ եմ սիրում տախտակից հատակը, ոնց որ տախտակամածի վրա լինես ու դրսի ծաղիկներն են սիրում, իսկսպասարկում, մենյու.. երևանի մյուս կաֆեներից չի տարբերվում ու եթե այստեղ գները միջին վիճակագրական կաֆեից թանկ են, պայմանավորված է միայն տեղով:

ռեյտինգ +5
կարդալ

Երևանի ամենագեղեցիկ վայրերից է, շատ հանգիստ միջավայր թե ամռանը և թե ձմռանը, հաճելի երաժշտություն... բայց պետք է ասեմ , մի անգամ ես ու ընկերուհիս այնտեղ էինք գնացել ու մատուցողը մեզ մոտեցավ միայն կես ժամ անց, ու փոխանակ ասի կներեք ասաց հա ինչ ա եղել որ ուրիշները ավելի շատ են սպասւոմ... Այդպիսի վայրին նման վերաբերմունք այցելուների հանդեպ չի սազում...

ռեյտինգ +3
կարդալ

Տիրամիսուն ու չիզքեյքը մի բան արժեն,սպասարկումը ոչինչ, միջավայրը շատ լավն է, եթե գլամուռները մի քիչ քչություն են անում

ռեյտինգ +2
կարդալ

glamorous place.. :D
delicious Cesar salad..mmm yummy.... :))
i love the atmosphere here..lovely place to have a rest after a long and hard working day..

ռեյտինգ +4
կարդալ

Շատ ճոխ ներքին հարդարանք ունեցող սրճարան է, իսկ ամառային դրսի սեղանները իսկապես շատ տրամադրող են: Ունեն շատ համեղ նանայով և դարչինով թեյ, որը իսկապես խորհուրդ եմ տալիս: Բայց համաձայն եմ նշված կարքիների հետ, որ այն ավելի շատ դարձել է на друих посмотреть и себя показать տեղ: Իմ ամենամեծ դժգոհությունը մենեջերներից է: Մի անգամ երբ խնձորով շտրուդելի միջից մազ հանեցի, ինձ մենջերը շատ կարեկցանքով ասաց "Ջանիկս, երևի այսօր ձեր օրը չի": Դրանից հետո շատ հազվադեպ եմ այցելում այնտեղ:

ռեյտինգ +6
կարդալ

Չսիրեցի այս սրճարանը, ցուցադրական և սուտի գլամուռ մթնոլորտ :)

ռեյտինգ +3
կարդալ

One of the most remarkable places in Yerevan.

ռեյտինգ +1
կարդալ

Նման վայրերում սիրում եմ սուրճ կամ որևէ կոկտեյլ վայելել, այնպես որ մենյուից տեղյակ չեմ... ինձ համար հանգստի վայր է, կարող ես ժամերով նստել պատուհանի մոտ ու զրուցել...

բայց սպասարկումը դուրս չի եկել. շատ թափթփված են շարժվում... դե երևում է, որ անփորձ են.

ռեյտինգ +4
կարդալ

Վայլը շատ հաճելի է... թե ներսը, և թե դուրսը... համոց մենյու, շատ լավ դեսերտներ...
Տիրամիսուն, իսկապես ընտիր է.. բայց .. բայց գնալով "մասսան" վատանում է.. էտ "նի զավոդիտսյա ֆեռարի" վիճակները չի դզում ... էտ "ֆեյք գլամուր" վիճակները մի քիչ "չերեզչյուռ ա")

ռեյտինգ +11
կարդալ

etqan el lav@ cher, kam el im uzacner@ hamov chein sarqel

ռեյտինգ +1
կարդալ

Տիրամիսուն ընտիր էր և ընդհանրապես հիանալի ժամանցի վայր է:

ռեյտինգ 0
կարդալ
;