Ինտեր Օպտիկ-Inter Optic

full starempty starempty starempty starempty star ռեյտինգ 1 , 1 կարծիք

Վեբ Կայք : http://www.spyur.am/am/companies/inter-optic/85523

Ժամեր : 24/7

Հեռախոս : 566676

Մեր մասին:
Օպտիկայի վաճառք

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Չեմ զլանում ինքս այս վայրը ավելացնել Yevista, որպեսզի բոլորին հայտնի լինի սպասարկման մակարդակ չունեցող ևս մեկ վայր:

Ամիսներ շարունակ օգտվել եմ այս սրահից, քանի որ պարբերաբար ձեռք եմ բերում, թե ակնոցի շրջանակներ, թե կոնտակտային լինզաներ: Առաջին անգամ սրահ մտա, չնայած նրան, որ վաճառողուհին առաջին նախադասությունից սկսեց հետս ԴՈՒ-ով խոսել, որոշեցի ամեն դեպքում գնումս կատարել: Ամիսների ընթացքում մի քանի անգամ մտել եմ խանութ, վաճառողուհին զարմանալիորեն միշտ հիշում էր ինձ: Առաջին անգամ կոնտակտային լինզաներ ձեռք բերելիս օգնել էր դրանց սովորել:
Դրանից հետո կարծես թե սովորեց, որ ես իրենց մշտական հաճախորդն եմ, սպասարկումն իջավ վարսափաթաթուկներով, սրճեփը ձեռքին, խալաթը հագին հարևանի մակարդակին:
Համբերության վերջին կաթիլը տառացիորեն երեկ էր, երբ խոստացել էին, որ կիրակի որը փոխված ապակիներով ակնոցներս կարող եմ վերցնել: Բավական չէ, որ մոտեցել էի ոչ թե կիրակի, այլ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, ակնոցները դեռ պատրաստր չէին, մի բան էլ այդ նույն վաճառողուհին դեմքի շատ անտարբեր ու մի տեսակ արհամարհական արտահայտությամբ արտաբերեց՝ Վաաաաաայ, բայց շուտ եք եկել... Գնացեք, մի ժամից կգաք.... Լավ, քանի որ հարմար չէր գնալ նորից գալ, որոշեցի շրջել շոգին քաղաքում, մինչև բարեհաճեն ավարտել: 40 րոպե հետո վերադարձա: <> Օքեյ...
Ու էտ ընթացքում սրահ մտած մի կնոջ հետ երեք հոգով բռնվել էին տառացիորեն պլինտուսի մակարդակի բամբասանքի, որը ես ստիպված եղա ունկնդրել 25 րոպե, մինչև ակնոցներս պատրաստ կլինեն:
Ապրեք, սրանից հետո ձեր խանութ ոտք դնողը փիղ ա:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Թումանյան 12
;