Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր – Tufenkian Old Dilijan Complex

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 10 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.tufenkianheritage.com

Ժամեր : Ամեն օր, 24 ժամ

Հեռախոս : +374 60 501 030

Facebook : www.facebook.com/TufenkianHeritageHotels
Մեր մասին:
Сеть отелей Туфенкян — первая сеть изысканных гостиниц в Армении. Каждая гостиница расположенa в деревнях живописных регионов, благодаря чему создаются все услов ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Herbal tea, ghadaif, gata, an amazing view on the old town and the most helpful staff. A cool weekend stop.

ռեյտինգ +4
կարդալ

I have been there recently, in the restaurant called "haykanush" - if you want to feel old Armenian style, culture, traditions than it's a must go place. The food is just amazing, very testy..

The only mins is high prices.

ռեյտինգ +2
կարդալ

գիշերել ենք թուֆենկյանի սևանի և դիլիջանի հյուրանոցներում: հաճելի էր շատ սենյակների յուրահատուկ դիզայնը` կարծում եմ դա կհետաքրքրի մանավանդ օտաերկրացիներին (չնայած ինձ համար տարօրինակ էր կոպիտ ու ծակծկող անդուր գույնի (մեշոկի) կտորները որպես մահճակալների ծածկոց օգտագործելը ), դիլիջանի թուֆենկյանի տեղը - շատ գեղեցիկ է պատշգամբից երևացող քաղաքը: բայց այսքանը միայն...ռեստորանում սնունդը որակի և քանակի համեմատ բավականին թանկ է: բակը շատ փոքր: երեխաների զբաղվելու , խաղալու, զբոսնելու համար տեղ չկա...փաստորեն բավականին գումար ես վճարում միայն գիշերելու համար, քանի որ ժամանցի համար որևէ բանով չեն ապահովում: կարծում եմ երեքը շատ հարմար գնահատական է:

ռեյտինգ +5
կարդալ

Ընտանիքիս հետ այսօր ընթրելու համար այցելեցինք Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրանոցի Հայկանուշ ռեստորան: Սա առաջին ու, հաստատապես, վերջին այցս է լինելու Թուֆենկյան անունը կրող որեւէ հաստատություն:
Դիզայնը վատը չէր, ուտելիքի համը նույնպես, բայց դրականն այսքանով ավարտվում է:
Պատվիրեցինք երկու բաժին խորոված եւ 45 րոպեից ավելի սպասեցինք: Բերածն այնքան քիչ էր, որ մեկ բաժնի անգամ չէր ձգի:
Գները.... ավելի թանկ եւ անիմաստ գներ ես որեւէ ճաշացանկում երբեւէ չեմ կարդացել, նույնիսկ Երեւանի թանկարժեք ռեստորանները ետ են մնում այդ ռեստորանից:
Ինչեւէ, այլեւս երբեք միտք չունեմ այցելել Թուֆենկյանի որեւէ ռեստորան, նույնն էլ խորհուրդ եմ տալիս ծանոթներիս: Հատկապես Դիլիջանում ավելի լավ, էժան եւ համեղ պատրաստող ռեստորաններ կան:

ռեյտինգ +4
կարդալ

Թուֆենկյան հյուրանոցներից սա երկրորդն ա որ այցելել ենք կնոջս հետ: Երեկոյան իսկապես անձնակազմ գրեթե չկա: Ի տարբերություն Սևանի հյուրանոցի եստեղ ոչ ոք հեռախոսին չէր պատասխանում որպեսզի մուտքի տեղը բացատրի: Մի տաս րոպե էլ անվտանգության աշխատակիցներին էինք սպասում մինչև դարպասները բացեն որպեսզի մեքենայով ներս մտնենք: Բայց երբ վերջապես տեղ հասանք ամեն բան անկարևոր դարձավ լօլ: Հիանալի դիզայն հիանալի միջավայր, անկրկնելի գյուղական կոլորիտ: Առավոտյան նախաճաշը հրաշք էր: Իսկ երբ հյուրանոցի տարածքի խանութները բացվեցին մի լավ պետքական գնումներ արեցինք և իհարկե շատ հաճելի էր որ հյուրանոցի բակում հետիոտնի համար նախատեսված փողոց կար որտեղով դիլիջանցիները քայլում էին ու ետ ամենը հաճելի կոլորիտ էր հախորդում ընդհանուր վիճակին:

ռեյտինգ +1
կարդալ

հետաքրքիր է սարքած համալիրը բայց ամենալավը այն է որ այստեղ իրոք ամենինչից կտրվում ես ու դա այս հյուրանոցի ամենամեծ պլյուսն է այսինքն ամեն ինչ հանգիստ է խաղաղ ու բնական իսկական ռելաքսացիոն հյուրանոց

ռեյտինգ +1
կարդալ

Երկու անգամ գիշերել եմ այս հյուրանոցում։ Շատ յուրահատուկ ու գեղեցիկ տեղ է, բայց ունի մի քանի խնդիրներ։ Ինտերնետը միայն հյուրանոցի մի մասում է աշխատում։ Կանգնած ես բակում, մեկ քայլ դեպի վերև ես բարձրանում ինտերնետ կա, մի քիչ ներքև ու վերանում է։ Վերևում՝ փողոցի վրայի սենյակներում ընդհանրապես տարբերակ չկա ինտերնետից օգտվելու։ Ընդամենը մեկ կամ երկու մոդեմի հարց է։ Կարող են դնել ու ամբողջ տարածքը ինտերնետաֆիկացնել։

Թվում է թե հանգստի համար է կառուցված այս հյուրանոցը, բայց հանգստի համար որևէ առաջարկ չկա. սպորտդահլիճ չկա, խաղահրապարակ չկա, լողավազան չկա և ամենակարևորը, ինչպես այստեղ արդեն նշվեց, ընդհանուր տարածք չկա։ Եթե մի քանի ընտանիքներով մեկնել եք այստեղ հանգստանալու, ապա որևէ տեղ չկա, որ կարողանաք բոլորով միասին հավաքվել։

Նաև ժամը տասնմեկից հետո ամեն ինչ փակվում է ու աշխատակիցները հեռանում են տարածքից, որևէ մեկի հետ հնարավոր չի լինում կապվել։

Առավոտյան նախաճաշը. հմմմ։ Թվում է թե պետք է հոյակապ նախաճաշ լինի չէ։ Բայց այդպես չէ, ցածրորակ երշիկ, թեյը սովորական, հացը սովորական, ու ձվածեղ։ Այսքանը։

Կարծում եմ պետք է ավելի լավ ծառայություններ մատուցվեն այս հյուրանոցում, վերջիվերջո սենյակները բավականին թանկ արժեն։

ռեյտինգ +3
կարդալ

Անկրկնելի դիզայն, շքեղ և հարմարավետ սենյակներ, համեղ ուտեստներ և ամենակարևորը բարձրորակ սպասարկում: Դիլիջանի թերևս լավագույն հյուրանոցային համալիրն է:

ռեյտինգ 0
կարդալ

Բավական թանկ հյուրանոց է, բայց այդ բարձր գնի դիմաց ստանում ես յուրահատուկ ոճով և շատ բարձր ճաշակով ձևավորված սենյակներ, և շատ համեղ խոհանոց:

ռեյտինգ +2
կարդալ

Տեղը հաճելի է, սենյակները տրամադրող հատկապես քնելու համար: Ճաշարանի գները թանգ են: Սպասրկումը շատ լավը չէ: Ժամը 10-ից հետո հյուրանոցում մարդ չես գտնի: Lobby կամ այլ common area չկա:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Դիլիջան, Շարամբեյան 1

Նկարներ

;