Էրեբունի բժշկական կենտրոն-Erebuni Medical Center

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 13 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.erebunimed.com

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374 10 470600

Մեր մասին:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» հիվանդանոցի հիմքի վրա:

Այսօր ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնը Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրո ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Դժվար թե նման հսկա հիվանդանոցում խնդիրներ չլինեն։ Ուրեմն կա մի քանի շատ լավ բժիշկ ում մոտ էլի կարող եմ հանգիստ գնալ, բայց կան սովետւց մնացած չակերտավոր բժիշկներ, ում պատճառով մի աստղ խամրում է ռեյտւնգում

ռեյտինգ 0
կարդալ

shat lav klini vor voch mi hay voch miayn hay ayl bolor azgeric vochmek kariq chunena ogtvi hivandanocneric bayc shnorakalenq ev gohenq nranc ashxatanqic u lav masnagetneric iharke

ռեյտինգ -1
կարդալ

Ոտքի եղունգների սնկային հիվանդություն կար իմ մոտ, որը ես չէի նկատել, մինչև լավ չէր լրջացել... Իրենք ինձ սկզբից տարան վիրաբույժի մոտ, ով իրհարկե ասում էր, որ միակ լուծումը վիրահատության միջոցով եղունգը հեռացնելն է, բայց ասեց մի տասնհինգ օր էս ինչ բանը արա, եթե չանցնի, նոր
Արեցի, չանցավ...Տարան մաշկաբանի մոտ, ով 2 դեղ նշանակեց՝ խմելու և կաթեցնելու., ասեց 7 օրից կգաս, բնականաբար զզնելու համար իր գումարը ստացավ.... 7 օր անց ոչինչ չէր անցել և ասեց էլի 7 օր շարունակի էս բուժումը... Էլի զննման գումարը աներեսի պես ուզեց... էլ չգնացի էս հիվանդանոց, 1 կամ 2 չեմ նշանակում, քանի որ բուժումը ճիշտ էր նշանակցած, պարզապես պետք էր դա անել 3 և 5 ամիս տևողությամբ...
Մայրիկս այստեղ է վիրահատվել, բախտ ունեինք երևի, որ մեր բժիշկը լավն էր, շատերն էին գովել, Նազիկ Ավդալյանին էլ հենց նույն բժիշկն էր վիրահատել, բայց պալատի վատը լինելու մասին կլռեմ

ռեյտինգ +3
կարդալ

0 եթե լիներ մեծ հաճույքով -0 կգնահատեի Էրեբունի բժշկական կենտրոնի Մինիմալ ինվազիվ վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Ավետիքի Մեսրոպյանի մասնագիտական-որակական գնահատականը, իսկ որպես մարդասպան 5 և ավել: Նա, լինելով չկայացած բժիշկ, փորձում է ինքնահաստատվել մարդկային կյանքը վտանգելով: Նման սխալները Տ.Մեսրոպյանի կողմից բազմիցս անգամ կրկնվել են:Ստելով, կոպտելով հիվանդի հարազատներին անտարբեր վերաբերմունք է ցույց տվել հիվանդի նկատմամբ: Սիրելի հայրենակիցներ, իմ խորհուրդը Ձեզ, մի դիմեք նման բժիշկների ովքեր ոչնչով չեն կարողանում օգնել հիվանդին:Նման բժիշկները պետք է որակազրկվեն, եվ վերջ դնեն մարդկային կյանքեր խլող իրենց կարիերային:

ռեյտինգ +3
կարդալ

ես 5 կնշանակեմ քանի որ շատ գոհ եմ իմ բժշկից , Շնորհակալ եմ Դավիթ Լևոնովիչ Ձեր հոգատար վերաբերմունքի համար

ռեյտինգ +1
կարդալ

Ես իմ 2 բալիկներին ունեցել եմ Էրեբունի բժ. կենտրոնի ծննդատանը. Առաջին բալիկիս համար հենց հղիության առաջին օրվանից, այսպես ասած, վարձել ենք առանձին բժիշկ, որը պետք է հետևեր հղիության ընթացքը, ապա ընդուներ նաև ծնունդը: Բժշկից դժգոհ չեմ, որին վճարեցինք բավականին մեծ գումար, ծննդօգնությունից ևս, որի ժամանակ ևս վճարեցինք բավականին կլորիկ գումար, բայց լոգարանը ահավոր վիճակում էր, ջրի խնդիր կար, նաև լոգարանը բաց էր լինում առավոտյան որոշակի ժամի և երեկոյան որոշակի ժամի. Բայց չէ որ նոր ծննդաբերած կինը լոգարանից հաճախ օգտվելու ՄԵԵԵԾ կարիք ունի: Դուրս գրվելուց էլ սանիտարկան առանց ամոթի զգացումի (չնայած նրանց մոտ այդ զգացումը լիովին բացակայում է), պահանջեց մաղարիչ: Երկրորդ բալիկիս ունենալուց բժիշկ չվարձեցինք(հաշվի առնելով, որ երեխայի ծնունդի հետ կապված ամեն ինչը անվճար է), և ծննդօգնությունը զգալի տարբերվում էր առաջին անգամից (բժիշկները բավականին կոպիտ էին, անտարբեր և անփույթ, որի պատճառով երեխայիս մոտ ձախ անրակը կոտրվել էր): Լոգարանը իբր վերանորոգված էր, բայց ջրի խնդիրը մնացել էր: Դուրս գրվելուց արդեն երկու սանիտարկաներ մաղարիչ ուզեցին: Գնահատում եմ 2 աստղ:

ռեյտինգ +1
կարդալ

es shat hiastapvac em erebuni cnndatan ndhanur vichakic! et inch ahavoraaaa!ete lux chi erexun chen loxacnum, mamanery chen loxanum ev ayln! gnaci erexanery 2 orakan ein u aryunot glxov, et incha ? es inch dzeva? Shat ahavora! es senc ban chei tesel! esor gnaci tesakcutyan u ashxarhi chap uraxaca vor es Margaryanumem unecel im balikin ! vortex karelie boxoqel? ete mardik hnaravorutyun chunen Luxi uremn tenc petqe lini? erexeq Margaryanum ova unecel , ? vor lux chi exel? kaseq dzer baliknerinelen aranc loxacnelu berel palat? (uxaki imy luxer , u kesaryan es hajord ory ija loxacracer, u senyakum eli loxacreci hajord ory

ռեյտինգ +3
կարդալ

Եթե -1 լիներ, այդ գնահատականը կտայի: Չեմ ուզում ստվերել այնտեղ աշխատող հավանաբար շատ լավ բժիշկների աշխատանքը, բայց այն ինչ կատարվեց իմ հետ երևակայության սահմաններից դուրս է: Վրաերթի ենթարկվելուց հետո ստացել էի ամենածանր կարգի գլխուղեղի ցնցում կոտրվածքներով: Անգիտակից վիճակում հասցրել էին հիվանդանոց: Այս հիվանդանոցի "հիանալի" անձնակազմը նստեցրել են ինձ (հիշեցնեմ անգիտակից վիճակում) աթոռի վրա, ու ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել 4.5 ժամ, մինչև որ ուշքի եմ եկել ու հազիվ ասել եմ բարեկամներիս հեռախոսահամարը: Երբ մեր "ոսկե" բժիշկները ստացան իրենց ավարը, նոր սկսեցին զբաղվել ինձնով (այն ժամանակ ԱՊՊԱ չկար): Եթե Աստված մի արած թե ներքին արյունահոսություն կամ ուղուղեղի մեջ արյան զեղում լիներ, հիմա բախտ չէի ունենա Ձեզ պատմելու այս իբր թե հիվանդանոցի հրաշք սպասարկման մասին: Դրանից հետո ես ամեն կերպ խուսափում եմ այդ հիվանդանոցից ու մյուսներին էլ խորհուրդ կտամ մի լավ տնտղել նոր գնալ այնտեղ:

ռեյտինգ +8
կարդալ

ete es hivandanoc@ liner Hyastanum miak@ amenacanr vochakum ei linei hastat irenc chei dimi....ete bjishk@ mardkayin arjenqneric zurka inq@ bjishk chi ....bayc stegh voch miayn bjisjk chen ayl nayev mard el chen....inch@ apacucec vor mek amis araj shat sur caverov shtap ognutyun@ indz teghapoxec hivandanoc... anhrajesht er katarel sonografia...40 ropeic heto arvec sonographian....heto petqe "bjishk@ znner" !!!BAYC....inch vor shat er dzdzgvum et amen@....minch es ujex caveric arden ujaspar ei linum, @ntanitiqs andemneric mek@ harcerc bujqroj@ te ur e bjishk@....PATASXAN " cheq vcharel chenq znnum" :)))))))))))) vhcarum@ petq e katarver apahovagrakan @nkerutyan koxmic :)))))) u shat lav teghyak ein irenq dra masin....katarecinq irenc koxmic baxdzali vcharum@ (vor@ mianshanak chpetq e katarver)....haytnveci erku anhayt cagumov "bjishk" bayc arden es indz korcrac durs ei galis hivandanocic...ayn harcin te ureq gnum patasxaneci "BJSHKI" irenq anmex demqov harcecin "ba menq bjishk chenq???" el chasem inch patasxanner stacan im u @ntaniqis koxmic....

ռեյտինգ +1
կարդալ

ես 5 կնշանակեմ քանի որ իմ բժշկից շաաաաաաաաաաաաաաաաաաաատ գոհ եմ , Շնորհակալեմ Դավիթ Լևոնովիչ

ռեյտինգ +4
կարդալ

Եթե անգամ այդ հիվանդությունն էլ չունենաս, իրենց հաստատ դիագնոզը կդնեն ու կհաստատեն... Աշխատում եմ չդիմել այստեղի բժիշկներին

ռեյտինգ 0
կարդալ

Շատ չեմ առնչվել այս հաստատության հետ, սակայն այն միակ դեպքն էլ, որ եղել է ԼՕՌ բաժանմքունքի հետ կապված, դրական համարել թերևս չի կարելի, բավական է նշել այն, որ բժիշկի օգնականը խդրեց կոկորդից վերցված քսուկով սրվակը դնել պայուսակիս մեջ, որ ոչ մեկ չտեսնի, ու տանեմ հաշվապահություն, այլ ոչ լաբորատորիա, ընդ որում այս հարցում բժիշկի և իր օգնականի տեսակետները չէին համընկնում, բայց վերջինս էր որոշողը:)

ռեյտինգ +2
կարդալ

որ 0 լիներ, միանշանակ 0 կդնեի.. 2.5 տարի առաջ պապայիս ինսուլտի պատճառով հայտնվեցինք այս չարաբաստիկ հիվանդանոցում..դատելով հորս տեսքից, իրան ուղղակի պիտի պառկացնեին ու թույլ չտային անգամ շարժվել.. բայց չէ.. իրենք որոշեցին, որ հորս վիճակը էտքան էլ ծանր չի, ու ինքը հանգիստ կարա նստած սպասի մինչև բժիշկը կբարեհաճի սուրճը վերջացնել.. իինչ-որ տարօրինակ սարքավորումներով փորձեցին ուղղակի շնչառությունը ռիթմի մեջ պահել (դրա կարիքն ամենևին չկար, որովհետև հայրս նորմալ շնչում էր), մի խոսքով տանջալից 1 ժամ անցկացնելուց հետո հասկացանք, որ ճիշտ կլինի տեղափոխել ու արդեն "պետական" շտապ օգնության մեքենայով տեղափոխեցինք Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ հայրս բուժում ստացավ.. ճիշտ է Էրեբունին իր վատ հետևանքներն ունեցավ, ինչի պատճառով մինչ օրս հայրս խնդիրներ ունի, բայց գոնե Հանրապետականում կարողացան այնպես անել, որ չմահանա... ահավոր հիասթափված եմ իրենցից ու տարիներ առաջ թողած լավ տպավորությունը մեկ օրում կարողացան 0-ի հասցնել......

ռեյտինգ +8
կարդալ

Քարտեզ

Երևան, Տիտոգրադյան փող., 14 շենք
;