Էյչ էս բի սի – HSBC Main Office

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.hsbc.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ(կես օր) 09:30-17:00

Հեռախոս : +374-10-515000

Մեր մասին:
Ամեն տեսակի բանկային ծառայություններ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

HSBC-ի բանկի ներկա վիճակը կարելի է բնութագրել «հաբրգած» բառով: Աշխատողները հաճախորդներին ինչ որ անձնական բաներ են պատմում երբ հսկայական հերթ կա: Մանր մասնաճյուղերում օրինակ Զեյթունում միշտ պատուհանների կեսն է բաց: Հերթի ժամանակ աշխատողը push ա անում նոր ծառայություններ երբ լիքը մարդ կանգնած անիմաստ երկար սպասումա: Երբ մի օր էլեկտրաեներգիայի խնդիր կար, բոլոր բանկոմատները արագ վերականգնվեցին HSBC-ինը մինչև երեկո չոր աշխատում: Բանկոմատների նոր OS-ը գերդանդաղ է աշխատում...

ռեյտինգ +4
կարդալ

Անցած օրը նենց լավ բան արեցին, որ որոշեցի սենց գրեմ ու մերսի ասեմ: Ընկերուհիս արտասահմանից փորձում էր կապվել HSBC-ի սպասարկման բաժին ու ոչ մի կերպ չէր կարողանում: Ես Երևանից զանգեցի իրանց երեկոյան բավական ուշ ժամի, համարը տվեցի ու խնդրեցի, որ իրենք փորձեն կապվել, միգուցե ստացվի: Ասացին, որ սովորաբար չեն զանգում, բայց բացառություն կանեն: Շնորհակալություն եմ ուզում ասեմ բացառության ու հանգիստ, առանց բարդացնելու սպասարկման համար: Ափսոս, աղջկա անունը չհիշեցի:

ռեյտինգ +7
կարդալ

Մնացածից լավը լինելը դեռ ոչինչ չի նշանակում:
Խնդրում եմ, որ դառնաք էլ ավելի լավը:
Թերություններ.
Յունիկոդ, Բարձր տոկոսներ, ՊԼՅՈՒՍ քարտ
Առավելություններ.
Սպասարկում, Ինտերնետ բենքինգ

ռեյտինգ +3
կարդալ

Bankeri veraberyal asem hetevyal@ cgitem HSBC incpes, sakayn mi lav tujvel em CONVERS bankic,,,bacel ei bankayin hashiv VISA electron kartov,vori vra echel e mot 500 US dollar...Aynuhetev ambochj gumar@ hanel em,,, 6amis anc patahakan kerpov mtnum em bank cankanalov imanal swift cod, vorpeszi arterkric gumar pochancvi, u hankarc banki ashchatakci kochmic techekanum em vor unem 105 dollar partk im karti vra, vor@ goyacel e spasarkman v4aric.@st paymanagri amsekan spasarkman vyar@ 250 dram e,,, aystechic hetevutyun inc erkracapakan progresiayov e ajel ayd gumar@ 6 amsum kazmelov 105 dollar.Ev angam nman paragayum inci cem techekacvel vor amsekan arden 20 dolar em v4arum spasarkman hamar, ce vor paymanagir knqeluc yes tochel em erku herachosahamar, elektronayin hasce, tan hasce,, sakayn voc mi angam inc vocinc cen techekacrel...u shat hetaqrqir e ete yes cgnayi bank yev patahakanoren cimanayi ays gumarayin partki masin, erb ein nrank patrastvum techekacnel inc..u mincev ayjm ayd kashkshuknern sharunakvum en

ռեյտինգ 0
կարդալ

միանգամից ասեմ որ բանկի հաճախորդ եմ բայց ՍՏԻՊՎԱԾ ու շատ ԴԺԳՈՀ,այս բանկի անկապ աննպատակ,անհարմար աշխատավարձային քարտով աշխատավաձ եմ ստանում,բոլոր բանկոմատները աշխատում են դանդաղ,եթե աշխատում են էլի, տարբերվում են մյուսներից` միայն անգլերեն լեզվով լինելով, դժվար են աշխատեցվում, քարտերը ուրիշ ոչ մի բանի պետք չեն, ուրիշ բանկոմատում օգտագործելուց ահռելի տոկոսներ են պահում, համեմատած այլ բանկերի հետ այս մեկի ծառայությունները երեքից չորս անգամ ավելի թանկ են, դե սպասարկումնել մասնածուղերում դե նենց ելի լավա որ ընդհանրապես սպասարկում են,համեմատելու համար մտեք այս բանկը ու հետո ասենք կոնվեռս բանկ,մնացացը դուք կզգաք,հա չմոռանամ ասեմ որ աշխատավարձը ստանում եմ ամսի յոթի ութի կողմերը,ու մի հետաքրքիր փաստ ևս, իմ ծանոթների 97% աշխատավարձ ստանում է այս բանկի քարտերով,ինչ է սա- լավ ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թե ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

ես կարծում եմ 2ը....

ռեյտինգ +2
կարդալ

Միակ բանկը որ քարտային դրամային հաշվին 0 տոկոս է եկամտաբերությունը: ԱՅսինքն ձեր հաշվին մի լումա անգամ չեն ավելացնում:
Քարտերը անհարմար են և չեն գործում մյուս բանկոմատներում, քանի որ Պլյուս համակարգը շատ հազվագյուտ է:
Ես եղել եմ իրենց բացվելուց հետո առաջին հաճախորդներից: Սկզբից ունեին դեպոզիտ ընդունող բանկոմատներ` գումարը կարող էիր բանկոմատով ավելացնել հաշվին: Դա հանեցին: Հերթերը միշտ կային:
Վարկ վերցնելը ոնց որ Ղարաբաղի հարցը լինի: 15 տարվա իրենց հաճախորն էի, ոչ մի ակցիա ինձ, որպես հին կլիենտի կյանքում չարեցին:
Փակել եմ բոլոր հաշիվներս: Հաշվի սպասարկումը ամսեկան 300 դրամ է, մյուս տեղերում 0-100 դրամ է:

ռեյտինգ +5
կարդալ

Ավտովարկ վերցնելու պահով ամենավատ բանկերիցա, մենակ մի կազմակերպության գնահատածնա անցնում ու շատ ցածր են գնահատում: Ուրիշ բանկերում մի քանի կազմակերպություններ կան մեկը դուրտ չգա մյուսին կարաս դիմես: ստեղ էտ տիպի բանրի վրա շատեն քցում: վարկը շատա նստում իրանց ասածից զգույշ կլինեք իմ պես չքաշվեք: ուղիղ կապ որ կա սայթում դրա մասին էլ մորացեք հայեր են պատասխանում ու մունաթ գալիս ;)

ռեյտինգ 0
կարդալ

Մի տեակ մազալու բանկ է: Աշխատանքիս վայրում մենք ունեն կորպորատիվ բջջային հեռախոսահամարներ, որոնք փոխնացում եմ ամեն հաջորդ աշխատողին, երբ նախօրդը դուրս է գալիս աշխատանքից: Ես պարբերաբար sms էի ստանում, որ ունեմ վարկային գծի չմարած գումար, թեպետ ինքս բանկի հաճախորդ չեմ: Զանգեցի մի քանի անգամ խնդրեցի, որ հանեն համարս ցուցակից: Հետո սկսեցի նույն հարցով զանգեր ստանալ: Վերջ ի վերջո ինքս գնացի բանկ, որ այդ հարցը լուծեմ: Ինձ մոտ ունեի վարորդական վկայական և աշխատանքիս վայրի անցագիրը: Դե պատկերացերք, որ աշխատողը ասում է ինձ, մենք ինչ իմանանք, որ դուք այս վարկային գիծը վերցրած անձը չեք, ստեղ ձեր հեռախոսն է գրած: Մի կես ժամ փորձում էի բացատրել, որ դա կորպորատիվ համար է, բայց կարծես թե չէր ստացվում: Ասում են անձնագիր ցույց տվեք, ասում եմ չունեմ, ունեմ վարորդական վկայական և անցաթուղթ: Ասեցին, որեմն աշխատանքի տեղից տեղեկանք բերեք, որ դուք մեր մոտ նշված մարդը չեք: Այդ պահին մտածում էի, թե մեզնից, որ մեկը մտավոր խնդիրներ ունի :))))

ռեյտինգ +5
կարդալ

Չկան դեբետային քարտեր, ստիպված եմ վերցնել կամ վարկային գծով կամ քարտ, որը ոչմիտեղ հնարավեր չէ օգտագործել:

ռեյտինգ 0
կարդալ

Զարմանում եմ,թե ոնց են էդքան սիրուն տղա հավաքել մի բանկում: Մի 2 ժամ սպասելուց էլ մարդ հաճույքովա սպասում:

ռեյտինգ +2
կարդալ

որպես 15 տարվա հաճախորդ բավականին հաճախ դժգոհ եմ լինում ծառայություններից, սակայն ծանոթ լինելով մի քանի այլ բանկերում մատուցվող ծառայություններին գիտակցում եմ որ Երևանի լավագույն բանկնա...

ռեյտինգ +3
կարդալ

Լավագույն բանկն է բոլոր առումներով:

ռեյտինգ -2
կարդալ

յունիկոդի պահը լավն էր :D էս պահի դրությամբ իրոք միակ թերությունն ա....սպասարկումից գոհ եմ, միշտ օգտվել եմ, ընդեղ տոկոս-մոկոս մի քիչ բարձր են, բայց դե մեկ ա լավն են!! )))))))

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0009, Երևան, Տերյան փող., 66 շենք
;