Էլ Գարդեն – El Garden

full starfull starempty starempty starempty star ռեյտինգ 2 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.el.am

Ժամեր : - Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : (+374 41) 49 00 00

Facebook : https://www.facebook.com/elgardenyerevan
Մեր մասին:
EL Garden-ը գտնվում է Ծիծեռնակաբերդի պուրակ 8 հասցեում: Մեքենայով կարող եք մոտենալ Դալմայի կողմից: Այն գտնվում է Համալիրի հետևի կողմում:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

եթե որոշել էիք գնալ El Garden, ապա չեղարկեք այդ որոշումը, որովհետև սա արդեն անվտանգության հարց է: Երեկ մեր ընկերախմբի հետ տեղի ունեցածից ու իրենց մասին այլ կարծիքներ կարդալուց հետո, համոզվեցի, որ սա հազվադեպ իրադարձություն չէ, որ այստեղի համար նորմալ է, որ ապակյա հսկա սեղանը ուղղակի կարող է փլվել նստածների ոտքերի վրա, ըստ կարծիքների, նման դեպքեր էլի են եղել այս հաստատությունում: Առավել նյարդայնացնող էր, որ աշխատակազմից ոչ ոք կես բերան ներողություն խնդրելու փորձ իսկ չարեց, էլ չեմ խոսում փոխհատուցելու՝ ջարդված ակնոցների, հեռախոսների, թրջված շորերի ու քերծվածքների համար: Մի խոսքով մատաղի գործ ա բացվել ((

ռեյտինգ +4
կարդալ

Տեղը շատ գեղեցիկ է, սակայն բացակայում է սպասարկման որակը. Մի անգամ եմ եղել այնտեղ ու էլ չեմ գնա.անգամ մենյուն 20 իոպե հետո բերեցին

ռեյտինգ +2
կարդալ

Ուղղակի աննկարագրելի վատ սպասարկում, երեկ որոշեցինք գնանք սկզբից նստելու վայրը առաջարկեցին , հետո ասացին իբր դա պատվիրված էր ու նորից տեղափոխեցին և այսպես երկու անգամ մեզ տեղափոխեցին, երկու բաժակ կոկտեյլի համար հիսուն րոպե սպասեցինք, մատուցողին հարցնում ես ասում ա հեսա հեսա երկու րոպեից կլինի ու կես ժամից նոր բերում ա, մի կես ժամ էլ սպասեցինք որ հաշիվը բերեն, մի քսան րոպե էլ որ մանրը վերադարձնեն, մի խոսքով իրենց գովազդածն ու ներկայացրածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ ?

ռեյտինգ +4
կարդալ

Հանգստի գոտուն տրամադրված հսկայական տարածք, հետաքրքիր լուծումներով ձւավորում, հավես պարկ-աթոռներ ու մանկական տարածք։ Սնունդը համեղ էր ու գեղեցիկ տեսք ուներ, քլաբ սենդվիչները, ֆրին, ֆիրմային աղցանը շատ լավն էին, քյաբաբն անհասկանալի ձեւ ու չափս ուներ, մոխիտոն հավեսն էր, սպասարկումը շատ լավն էր, կեցցե մեր մատուցողը։ Մթի և քամու պատճառով նապաստակներին չտեսանք, իսկ արջի համար իսկապես ցավում եմ, չէի ցանկանա որ անտառի հսկան ստիպված լիներ սրճարանի այցելուների ծաղրածուի դերում լինել։

ռեյտինգ +1
կարդալ

Քարտեզ

Tsitsernakaberd Highway 8
;