Երևան սիթի – Yerevan city

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 22 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.yerevan-city.am

Ժամեր : 24/7

Հեռախոս : +374-10-201604 , +374-10-202255

Մեր մասին:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թ-ին, և Երևան քաղաքի ամենամեծ սուպերմարկետների ցանցն է հանդիսանում: «Երևան Սիթի» սուպերմարկետներում գործում ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Երկար ժամանակ օգտվել ենք՝ պարտադիր ամեն շաբաթ մեծ առեվտուր անելով տան համար։ Սրահները մեծ են, ապրանքների դասավորվածությունը՝տրամաբանական, գները նորմալ, իսկ ամենակարեվորը՝ հարեվանությամբ գործող ավտոլվացման կետում կարելի էր մեքենան լվանալ տալ, մինչ առեվտուր անելը։երաժշտությունն էր երբեմն նյարդայնացնում ու սպասասրահի անհարմարությունը։

ռեյտինգ 0
կարդալ

Բան չունեմ ասելու տեսականին մեծա, գները լավն են, բայց միշտ պիտի հերթ կանգնեց դրամարկղում որովհետև կեսն են աշխատում

Մյուս բացասական բան էն ա, որ տերը ծաղրանքա, իսկական տականք...

ռեյտինգ +1
կարդալ

Տեսականին մեծ է, ճիշտ եք: Խանութը շատ մեծ ու հարմարավետ է, էդ էլ եք ճիծտ, բայց ես մոտ 40 րոպեի չափով իմ ուզած բաժինը չգտա ու աշխատողներից մոտ 3 հոգի միայն ձեռքով ցույց տվեցին, թե որտեղ ա էդ բաժինը, մինչև խնդրեցի ինձձ ուղեկցել, նոր ուղեկցեցին: Գնային քաղաքականություն է նորմալ է, բայց որ հաճախ խաբում են, էդ էլ եք ճիշտ:

ռեյտինգ +3
կարդալ

կուզեի իմանալ թե ինչու պետք է երեկոյան ժամը 8:30-9 -ի կողմերը ոչ կենտրոնական մուտքի կողմի ԲՈԼՈՐ գանձապահները իրենց տեղում վեր ընկած պայմաններում մունաթով հայտարարեն որ կասսան փակ է և դու ստիպված լինես հսկա սայլակը քարշ տաս ամբողջ խանութով մեկ կենտրոնական մուտքի մոտի կասսայի մոտ կիլոմետրանոց հերթ կանգնելու համար:

ռեյտինգ +9
կարդալ

Love this supermarket, cause it is the place where you can find whatever you want!!! Their cakes are so delicious and pretty) And staff is really nice, too*

ռեյտինգ +2
կարդալ

Chka chka systex

ռեյտինգ +5
կարդալ

Sa ayn supermarketneric e, vortex mtnum es mi qani ropeov, bayc durs es galis lavaguyn depqum mi jamic :) Voch miayn mecutyan pat4arov,[email protected] u amen inch shat 4isht e arvac, harmaravet e` inchn el npastum e amen qaylapoxin gnumneri qanaki [email protected] ;) Ayn aynqan harust e ir bazmazan bajinnerov, vor aystexic ogtvelu depqum anhtajeshturyun chi lini aycelel urish xanutner.

ռեյտինգ +1
կարդալ

Վատ կողմերից է այն, որ ԽՄԻՉՔ մենակ Սարգիս Կառոլինաի տեսականուց կարաս առնես ու հաստատ վստահ լինես, որ սուպերմարետի սեփականտիրոջ պադվալներում լցրած չի: Շաքարավազի քաշի մեջ հարյուր գրամի չափ խաբում են մեկ կգ ի մեջ: Կասսիրները կասսիր չեն: Գործ անել չգրտեն: Բոլոր ցանցերի մեջ ամենաավատ սպասարկումն է: Եթե Սթարում մարդ չկա դրա համար չես կարող հարց տալ , Սիթիում մարդ կա բայց հարցիդ պատասխանող չկա: Մի խոսքով մենեջմենթը վատ ողբալի վիճակում է:

ռեյտինգ +2
կարդալ

SITINERI MASIN NMAN BACASAKAN ARTAHYTUTYUNNER?????? JOXOIVURD JAN AMENALAV ,AMENATARM,,, CANCERIC EREVI TE ARAJINN E....SPASARKMAN MASIN XOSQ 4KA,,,,ERB VOR GREL EQ KASSANERUM GOYACOX HERTI MASIN ASEM VOR AYDPESEL E PETQ LINER..... 2 ROPE 4EQ HAMBERUM,,,,,ISK MTERQI MASIN XOSQ 4KA----KA EV PATEND @ST IR ARJEQI ,KA EV ORIGINAL....IN4I MASIN EQ XOSUM???ANDZAMB ES SHAT GOH EM EV SPASARKUMC EV TARMUTYUNIC EV GNERIC.....

ռեյտինգ -2
կարդալ

City-ները իրոք ունեն ամենամեծ տեսականին: բայց դժգոհ եմ սպասարկումից, ու հատկապես կասսաներից: Շատ են խաբում ու շաաաատ տարբեր ձևերով են խաբում: Զեյթունի City-ում նույնիսկ դրսի տուպերի միջից դրածս տոպրակը գողացել էին, ու անվտանգության աշխատողը շատ հանգիստ ասում է էս մասը չի նկարահանվում, խանութը պատասխանատվություն չի կրում: Բայց շատ սխալ է, եթե խանութը պատասխանատվություն չի կրում, ու քեզ ստիպում են տոպրակդ թողնել այդտեղ: Շատ եմ օգտվում, որովհետև իրոք մեծ է տեսականին, ու իմ տան մոտ է, բայց շատ դժգոհ եմ: Չգիտեմ, ինչ անեմ, սա է մեր իրականությունը:

ռեյտինգ +3
կարդալ

մեր տան մոտա, ու հաճախ եմ էստեղից առևտուր անում, գները հարմար են, բայց ապրանքի որակը ոչ միշտ ա բավարար լինում... վերջերս զեյթուն էի առել, ֆու~~ էտ անտանելի համը հիշել չեմ ուզում, իբր ժամկետի մեջ էր, բայց էտ համը լրիվ ուրիշ բան էր ասում: Մեկ էլ երևի Սիթիների համատարած խնդիրա կասաների մոտ անվերջ հերթերը -_-

ռեյտինգ +5
կարդալ

aysorva drytyamg shar goh em mer kaxaki sypermarketayin canceri ev kazmakerpcakan ev spasarkman volorti barelavymic ....bayc sranov cpetk e sahmanapakvel ...petk e aveli anel ev araj gnal.akcanery , vor anym e canci xekavarytyuny shat vogevoric ev hasaneli e bolory hamar ....gnayin arumov harmar e....es sirym em inks yntrel ayn apranky vor inz e petk.....ayl voc te ayn...erb yrish xanyt der cmtac vazym en motd ev ....,,inc ek yzym ,,harcov anharmar vicaki mej dnym hacaxordin....da el kyltyrayi harc e....der anelikner shat ynenk ays volortym.....bayc cankacac sypermarket aydpes ci anym...erb petk lini ashxatoxi ognytyuny . es kdimem....sa e cishty !!!!arayjm ayskany ...eli lav karcikner ynem.....heto el drank...kgrem.!!!!!shnorhakal em vor lsecik ev kardacik !!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Ամենամեծ ամենահարմար ամենաշատ տեսականի. քեզ իրոք զգում ես սուպեր խանութում, ամեն ինչ կա, ճիշտ է առաջին անգամ խճճվել ու մոլորվել էի բայց հլը դուք փորձեք ցանկացած մի աշխատողի հարցնել որևէ մի մանր պահանջարկ չունեցող կորած մոլորված ապրանքի մասին -նենց են տանում կանգնացնում գլխին ակամա մտածում ես թե այս մարդիկ այդքան իրերի դասավորություն ոնց են հիշում,այստեղ առևտուր անելուց իրոք հաճույք ես ստանում նամանավանդ երբ ընկերներով ինչ-որ մի քեֆի համար եք անում այսպես ասած խմբակային ու բարձր ձայներով ու ծիծաղով,տարածքը հարմար է լուսավոր ընդարձագ,իսկ երբ դասավորվածությանը սովորում ես հասկանում ես որ մարդիկ լավ էլ մտածել ու շատ ճիշտ ու հարմար դասավորել են ամեն ինչ ուղակի մեծության պատճառով դա չի զգացվում,վերևում տարբեր տիպի ու ճաշակի խանութներ, ներքևում տարբեր ծառայություններ,մի խոսքով ունենալով տարբեր տիպի գործեր կարող ես մեկ վայրում դրանց լուծում գտնել,իսկ ինչ վերաբերվում է սպասարկմանը աշխատակազմը այնքան մեծ է որ հնարավոր են նաև բացթողումներ ու պետք չէ մեկի պատճառով այս ահռելի համակարգի մասին կարծիք հայտնել, գնահատականը միայն գերազանց

ռեյտինգ +6
կարդալ

Yerevan city xanutneri cancum amenalavna. shat harmaraveta, aystex ameninch karox es gtnel, isk taracqn el aynqan meca vor saylakt hangist karox es qshel arandz inchvor mekin xangarelu, bayc [email protected] aydqanel [email protected] chi, inchpes ev Yerevan cityi myus xanutnerum.

ռեյտինգ +2
կարդալ

Նկատել եք ինչքան պարսիկներ կան առևտուր անող? Հայերից շուտով կանցնեն:
Ավտոկայանատեղին ընտիրա, շատ մեծ ու միշտ տեղ կգտնես: Բանկոմատները շատ ու տարբեր:

ռեյտինգ +2
կարդալ

Ժողովուրդ ուշադիր եղեք դրամակղի մոտ։ Նույն ապրանքը 2 անգամ են անցկացնում։ Երեկ այդպիսի բան պատահեց ինձ հետ։

ռեյտինգ +2
կարդալ

Չափից դուրս մեծ է։
Երևի նախատեսված է բազմահազարազավակ ընտանիքների համար :D
Էլ երբեք կյանքում այստեղ չեմ մտնի

ռեյտինգ 0
կարդալ

ham lav a vor mec a hamel vat, lav a vor chen brtum ancnum, vat a vorovhetev mi bani hamar mi cayric myusn es hasnum. ete kassayum ushadir ches linum [email protected] hachax avel en hashvum, im het mi qani angam exel en nman depqer.

ռեյտինգ +2
կարդալ

Շատերը չեն սիրում այս խանութների ցանցը, բայց ուզում եմ լինել օբկետիվ ու ասել, որ կոնկրետ Կոմիտասի Սիթին շատ հարմար է այն առումով, որ միակ սուպերմարկետն է իմ այցելածներից, որ կարող ես շարքերի արանքում հանգիստ սայլակդ քշել ու կատարել գնումներդ: Այն որ անձնակազմի թրեյնինգի վրա մի կոպեկ գումար ծախսված չէ դա անկընհայտ է, բայց բավականին մեծ տեսականի ունեցող խանութ է: Ու նաև Երևանի միակ սուպերմարկետն է, որը ունի ռեալ գործող բոնուսային քարտ:

ռեյտինգ +2
կարդալ

շաաաաաաաաաաատ մեծ սուպերկմարկետ, որտեղ շարքերը էնքան անհարմար են, որ մտնում ես ու մոռանում ես թե ինչի հետևից էիր գնացել.... հա տեսականին գուցեև ավելի մեծ է, քան մյուս տեղերում, բայց դե գոնե հարմար դասավորեն, որ կարողանանք հեշտ գտնել այն, ինչ փնտրում ենք.. հա մեկ էլ շատ եմ հավանում էն փաստը, որ վերևում կան նաև այլ խանութներ ևս, լինի դա կոշիկ, հագուստ, թե պայուսակ.. էտ առումով շատ եմ կոնկրետ էս մ/ճ-ն սիրում..

ռեյտինգ +1
կարդալ

Քարտեզ

Yerevan, Komitasi Ave., 60/2 Building
;