Երևան պանդոկ Ամիրյան փ. – Yerevan tavern Amiryan st.

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 28 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.pandokyerevan.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 08:30-00:00

Հեռախոս : +374 10 545 545

Facebook : www.facebook.com/PandokYerevan
Մեր մասին:
Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ «Պանդոկ Երևանի» գեղեցիկ սրահներում, որտեղ Ձեզ է սպասում ՝գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ համեմված անզուգական միջավայր: «Պ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Я готова была откусить себе пальцы! Как же это было вкусно и невероятно атмосферно!
Официанты - просто душки, всегда помогут с выбором блюд. Непременно нужно попробовать гранатовое вино - это просто нечто! Вся кухня национальная, огромные порции, каждый час проводятся выступления, очень колоритно, нужно увидеть своими глазами. Если не хочется сидеть в общем зале, можно забронировать отдельное купе, чтобы никто не мешал. В общем, обязательно к посещению!

ռեյտինգ +5
կարդալ

Իմ և իմ բազմաթիվ արտասահմանյան հյուրերի շատ սիրված ու նախընտրած տեղերից է: Շատ համեղ են ուտելիքները, գները բավականին հասանելի, սպասարկումը՝ լավ, երաժշտությունը՝ հրաշալի: Ինչ ասես փորձել եմ էստեղ ու ամեն ինչից գոհ եմ, իսկ դա եզակի դեպք է)))))))

ռեյտինգ +3
կարդալ

Երևանի լավագույն ռեստորաններից մեկը, միշտ համեղ, լավ սպասարկում, տրամադրող մթնոլորտ:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հարմար տեղ: Ուտելիքները, սպասարկումը լավն են, մթնոլորտը` յուրօրինակ ու հաճելի: Լավագույն տեղերից, որ պետք ա գնալ արտասահմանից եկած մարդու հետ:

ռեյտինգ +1
կարդալ

Отличный ресторан.Обслуживание и еда высшего класса.Отличное место.

ռեյտինգ +17
կարդալ

Shat havanael enq ajsteghi xashy, shat hamegh er

ռեյտինգ 0
կարդալ

Կարգին տեղա` բառիս բոլոր իմաստներով: Ուտեստների մասին խոսք չկա, երաժշտությունը հաճելիա ու չափի մեջ, սպասարկումը ընտիր, մթնոլորտը որնց որ տանը լինես :) Հարմար է գնալ ընկերներով, ընտանիքով, գործնական հանդիպման:

ռեյտինգ +1
կարդալ

Testy and very interesting.

ռեյտինգ 0
կարդալ

Հայկական ամանահամեղ ուտեստները իմ կարծիքով կարելի է ուտել էստեղ:

ռեյտինգ +2
կարդալ

Այսօր իմ դասակի հետ ճաշակեցի ռազմա-հայրենասիրական խաշ Երևան պանդոկում: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված և խաշն էլ համով էր: Ինձ դուր եկավ այն, որ ինձ նախապես հարցրեցին, թե ինչ տարբերակի խաշ եմ ես ուզում, մսով, թե առանց միս: Դե հասկանում եք ինչի մասին է խոսքը …
Իսկ կավե ամաններն ու դրանց տակ այրվող ածուխի մասին էլ չասեմ…

Ում մենք կերենք խաշը` ամենաճիշտ ճաշը, որը դրել էր, միգուցե, Նաղաշը` Հովնաթան:

ռեյտինգ +4
կարդալ

Վերջին անգամ այստեղ եղել եմ կոլեգաներիս հետ՝ առավոտ շուտ՝խաշելու։ Ու շատ լավ էր, որ առավոտվա էդ ժամին սպասարկող անձնակազմը էդքան բարեհամբույր էր։ Իսկ խաշը համով էր շատ, բայց շատ էր մի մարդու համար։

ռեյտինգ +3
կարդալ

on of the best Yerevan restaurants loacted in the center, big variety of armenian national food, prices are avarage. it's a bit noisy in the evenings..

ռեյտինգ +4
կարդալ

Սիրում եմ Ամիրյանի Պանդոկը... Ամեն անգամ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը... Հաճելի միջավայր, համոոով ուտելիքներ, մեծամասամբ հաճելի մատուցողներ...

ռեյտինգ +5
կարդալ

grete menu i amen chashatesake porcel em u shat hamov en, amen inchic goh em shat, nuynisk araqume shat arag en berum u chisht patetavorvac.

ռեյտինգ +2
կարդալ

Շատ հաճելի վայր..ինտերիերը,երաժշտությունը,գները,ճաշացանկը,ամեն ինչ ....խաչապուրի,կալցոնե և ֆրի եմ փորձել..Շատ համեղ էր ամեն ինչ..Տնական թանն էլ մատուցում են գեղեցիկ կավե բաժակներով:Մատուցողներն էլ i-pad-ներով են շրջում. :)

ռեյտինգ +2
կարդալ

lav texa , hacn el ahagin harmar gnerov en hashvum menak miqich matucoxnern en mardu shnchi vra kangnum ..

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն ինչ համեղ է, բայց մի դիտողություն. ինտերնետ կապ չկա, ցանցը գտնում ես, ասում՝ կոդն ասեք, պատասխանում են՝ կոդը միայն աշխատողների համար է։ Չեմ կարծում, որ ճաշելու եկած մարդիկ գան էդտեղ կինո կամ այլ մեծ ֆայլեր քաշելու համար, ու կարելի է կոդը տրամադրել՝ մարդիկ ընթացիկ նորությունները կամ էլեկտրոնային փոստը ստուգեն։ Չեմ կարծում, որ 21-րդ դարում լավ համբավ ունեցող ռեստորանը նման բանի վրա պետք է խնայի...

ռեյտինգ +3
կարդալ

շատ հայակական պանդոկ հայկական ավանդական խոհանոցով բայց յուրահատուկ համուհոտով. մարդիկ նենց են անում որ մի անգամից հետո ելի գնաս ոչ թէ ասես կայնի հասնեմ տուն yevista-ն բացեմ ձեզ կասեմ անմակարդակ տեղ բացելը որնէ

ռեյտինգ +3
կարդալ

Շատ սիրում եմ Երևան պանդոկի ուտեստները: Բայց, ինչպես շատ այլ վայրերում, կերակուրները բերում են 10-15-20 րոպե տարբերությամբ: Հաճելի է, երբ պատվիրածդ ուտելիքը վայելում ես ընկերներիդ հետ միասին, ոչ թե սպասում ես մինչև իր պատվիրած էլ բերեն ու այդ ընթացքում քո ուտելիքն էլ սառչի, նոր փորձեք:

ռեյտինգ 0
կարդալ

Էս տարվա խաշի սեզոնի բացումը էստեղ եմ արել: Ասեմ միանգամից շատ գոհ եմ:

Սպասարկումը լավն էր, մատուցողները սովորական մունաթ դեմքով, իրենք իրենց աշխատանքից զզված մարդկանց տպավորություն ընդհանրապես չթողեցին:

Ասեմ որ օղին բավական թանկ էր, բայց, Երևան պանդոկն ուներ դրա լուծումը֊ առաջարկելով տնական քաշած օրաղ: Փորձեցինք դեղձինը, շատ հավնեցաք: Երևի դրա համար էլ շշով օղին թանկ են անում, որ թորածը ծախվի: Եթե այդպես է՝ շատ գովելի է:

Խաշը որ բերեցին, կավե ամաններով էր, տակը ածուխներով տաքացվող: Առանձանկի տաք չէր, ասեմ իմանաք, բայց մի տեսակ էնքան էլ էտ փաստը չնկատվեց, ու շատ հավեսով խաշը գնաց:

Խաշի սեզոնը բացել ենք, բայց քանի որ Յեվիստան թույլ չի տալսի, նույն օբյեկտի մասին կրկնակի կարծիք գրել, հիմա ստիպված պետքա ուրիշ տեղ խաշ որոնենք, չնայած որ էս տեղը շատ շատ լավն էր:

ռեյտինգ +4
կարդալ

Հոյակապ տեղ ա: Ազգային երաժշտության մասին խոսք չկա:
Բայց հիմնականում միշտ լիքն ա լինում պանդոկը ու հազարից մեկ ա հնարավոր լինում տեղավորվել:

ռեյտինգ 0
կարդալ

Միջին որակի տեղ, միջին գներով, միջին սպասարկումով, առանձնահատուկ բան չկա, մենակ որ մտնում ես, աշխատողները քեզ մի լաաավ ուսումնասիրում են, նոր են դիմավորում

ռեյտինգ +2
կարդալ

Շաաաատ համեղ է այստեղ ամեն ինչ, մի փոքր երաժշտությունն է բարձր լինում, բայց ընդհանուր առմամբ հաճելի վայր է:

ռեյտինգ +2
կարդալ

Ես պանդոկի ԽՆԿԱԼԻՆ եմ շատ հավանում... հիմա էլ լիներ կուտեի ))))

ռեյտինգ +3
կարդալ

Շաաաատ լավ տեղ։ Արագ ու գեղեցիկ սպասարկում։ Մեկ անգամ եմ եղել ճաշի ժամին ու շատ գոհ եմ։ Ուտելիքները շատ համեղ էին։ Ամեն ինչ շատ մաքուր է ու լավ կազմակերպված։ Թվում է թե այնպիսի ռեստորան է, որ պետք է նստես սպասես, մինչև երկար բարակ կպատրաստեն, բայց պարզվեց որ նմանատիպ ռեստորաններից անհամեմատ ավելի արագ է ամեն ինչ պատրաստվում։ Անպայման նորից կայցելեմ։

ռեյտինգ +1
կարդալ

lav hac utelu vayr!!!!tramadrox u lav hishoxutyunner arajacnox mijavayr

ռեյտինգ 0
կարդալ

Միշտ շատ եմ սիրել այս վայրը: Հաճախ եմ գնում լանչի ժամերին և ոչ միայն: Լանչի ժամին շատ դեպքերում տեղ չի լինում, բայց կարելիէ նախօրոք զանգել ու պատվիրել սեղան ու նաև ուտեստներ: Տուրիստներին և հյուրերին էլ եմ տանում: Գներն էլ են նորմալ

ռեյտինգ +2
կարդալ

Բավականին նորմալ խոհանոց, համով ուտելիք... սակայն, մի հատ մեեեեծ "մինուս" ունի .. վտանգ կա, որ սեղանի շուրջ իրար չեք լսի - երեկոյան ժամերին... ահավոր բարձր կենդանի երաժշտություն՝ փոքր դահլիճի համեմատ.... "խոտյա", եթե ուղում եք լցվել ռազմաշունչ հայրենասիրական ոգով՝ նորանոր տարածքներ գրավելու համար - զիս իս զը սփոթ)

ռեյտինգ +7
կարդալ

Քարտեզ

Երևան, Ամիրյան 5
;