Դիասթար ախտորոշման լաբորատորիա – Diastar Diagnostic Laboratory

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 3 կարծիքներ

Ժամեր : 09:00 - 17:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat,

Հեռախոս : (+374) 10 26 05 02

Մեր մասին:
Ախտորոշիչ կենտրոն, Կենսաքիմիական, իմունաբանական, շճաբանական, մանրէաբանական, ուլտրաձայնային (ECHO) քննություններ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Կլինիկայի պայմանները արտակարգ էին, թերևս դժվար է Հայաստանում նման պայմաններով կլինիկա գտնելը. հիանալի բժշկական անձնակազմ,բարեհամբույր մարդիկ, բարձրակարգ լաբորատոր տեխնիկաներ: Մեզնից պահանջվում է միայն վստահել այս հուսադրող և անչափ վստահելի կլինիկային, և լինել առողջ: Շնորհակալ ենք Ձեզ, ձեր կատարած աշխատանքի և գործունեության համար:

ռեյտինգ +5
կարդալ

ՄԵԿ անգամ չէ,որ ինքս դիմել եմ <> կլինիկային,թե՛ սարքավորումներով ախտորոշման,և թե՛ լաբորատոր ախտորոշման համար,և ամեն անգամ,բացի այն,որ ավելին,քան ճշգրտությամբ ինձ համար պարզ դարձավ ունեցածս գանգատ-երևույթների պատճառն ու զարգացման փուլերը,միևնույն ժամանակ,հասկացա,թե որքան կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը,այստեղ ինձ համար շատ կարևոր էր այն փաստը,որ,աշխատակից բուժանձնակզմը,իրոք իր գործի գիտակն էր;Մինչ Դիասթար այցելելը,ունեցածս հիասթափությունը մեծ էր եղել Երևանում գործող մի-քանի ախտորոշման կենտրոններից,մեկում սխալ էին ախտորոշել,մյուսում,անգամ փոքրիկիս անալիզների փոխարեն մի երիտասարդի անալիզների պատասխան էին գրել,իսկ մնացած դեպքերում,արդեն մասնագիտական ՝աշխատանքային գործընթացից պարզ էր դարձել,թե ինչ տեսակ աշխատանք ենք կատարում և ինչ որակի ծառայություններ են մատուցում մեր հասարակությանը:Իսկ այս կենտրոնում ուշագրավն այն էր,որ տնօրենը,հենց ինքն էր յուրաքանչյուր այցելուին լսում,հասկանում հիվանդի գանգատներն ու ուղղորդում ախտորոշման և անալիզներ հանձնելու գործում,հետո հասկացա,որ կլինիկայի տնօրենն է:
Ու արդեն այդ վերաբերմունքը բավական էր,դրական կարծիք ունենալու այս կենտրոնի վերաբերյալ,հետևաբար և ուզում եմ բոլորից առանձնացնել հենց այդ անհատին՝ ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆԻ,ով իսկապես շատ նրբորեն և խիստ զգուշորեն է մոտենում յուրաքանչյուրին,ցուցաբերելով անհատական մոտեցում,որը,կարծում եմ շատ կարևոր է հիվանդի համար:Արդեն 4_րդ տարին է,ես պարբերաբար հետազոտություններ եմ անցնում,և ուրիշ ոչ մի կլինիկայի չեմ վստահում.չէ՞ որ ճիշտ ախտորոշումից է կախված հիվանդության ճշգրիտ բուժումը:Այս տարիների ընթացքում այնքան եմ մտերմացել կլինիկայի աշխատակազմի հետ,որ լաբորատորիայից դուրս անգամ ունեմ ընկերական,նույնիսկ բարեկամական հարաբերություններ նրանցից մի-քանիսի հետ:
Եվ,ուզում եմ բոլորից առանձնացնել մի հրաշք աղջկա,բարեկիրթ և զուսպ մարդու՝սոնոգրաֆիայի բաժնի աշխատակցուհի Դիաննային,ով,օժտված է անսահման բարությամբ:Ունեցածս տպավորությունը այս անհատ-բժշկուհու նկատմամբ՝ամենամարդկային որակումներով է շեշտադրված:
Շնորհակալ եմ բոլորիդ,ամեն անգամ ինձ հուսադրող Ձեր անվերապահ վերաբերմունքի համար:
Վստահորեն եմ ասում.<>:
ԵՍ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԵՄ......ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՄ,ՈՒՆԵՑԱԾՍ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ԱՅՍ ԵՐԿԱՐԱՇՈՒՆՉ ԳՐԱՌՈՒՄՍ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ԱՅԴ ԱՄԵՆԻ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼԻ ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ,շնորհակալություն բոլորիդ...
Հարգանքներով՝Արփի Ադամյան:

ռեյտինգ +3
կարդալ

Բալիկիս անալիզները տալու համար 2013թ․ նոյեմբերին եկա այստեղ: Ամեն ինչ շատ լավ է, մաքուր ու հաճելի, աշխատակիցները բարեհամբույր են, բայց մի մեծ բայց կա, որ աչք ծակեց և անալիզները տալուց և դրանց պատասխանները մի քանի օր հետո ստանալուց:

Մի տնօրեն է աշխատում այս վայրում, որի դուռն անմիջապես բացվում է դեպի այն սրահը, որտեղ հերթ են կանգնում հաճախորդները, հավաքվում են բուժքույրները, մի խոսքով գլխավոր սրահ: 5 րոպե այդտեղ կանգնեցի առաջին օրն ու մի քանի անգամ լսեցի, թե ինչպես է այդ տնօրենը խոսում իր անձնակազմի հետ - «դուռը փակի», «դուռը բացի», «գնա», «արի» ու սենց բաներ: Բավականին տհաճ էր:

Հենց այդ առաջին օրը պայմանավորվեցի բուժքույրների հետ, որ ապահովագրական կազմակերպությանը հանձնելու համար ինձ պետք է բլանկի վրա տրամադրեն կատարած անալիզների նկարագրությունը: Երբ մի քանի օրից եկա պատասխանը վերցնելու, ընթացքում տնօրենի սենյկաից նորից լսվում էին «դուռը փակի», «դուռը բացի», «գնա», «արի» ու նման արտահայտությունները ու նաև պարզվեց, որ այդ նկարագրությունը չեն պատրաստել: Բուժքրոջը խնդրեցի տրամադրել, ասաց, որ տնօրինուհու մոտ պետք է մտնել, որ նա գրի: Ու այ այստեղ սկսվեց․․․ այս տնօրենն այն մարդկանցից էր, էն որ, մոտը չմտած, սկսեց պատմել, որ ինքն ամեն ինչ արել է, ավելի բան անել չի կարող, ինչ հասնում է գրվել է, ինքը կարող է մեկ ուրիշին կանչել, որ գրեն ու այսպես անիմաստ, երկար բարակ սկսեց խոսել: Մի խոսքով ուզում էր ասել, որ հավես չունի տալու, ես էլ ինձ շատ հանգիստ պահեցի, ասեցի լաաաաաաաավ, մտքումս իհարկե շարադրելով այս կարծիքը:

Սիրելի տնօրեն, խնդրում եմ ձեզ հաջորդ անգամ հիշել, որ լավ ու հավատարիմ հաճախորդը հաստատ արժե մի փոքր թղթի կտոր: Սիրելի աշխատակիցներ, թույլ մի տվեք, որ ձեր տնօրենն այսպես վարվի ու խոսի ձեզ հետ: Հարգելի հաճախորդներ, երևանում հաստատ կլինեն ավելի բարեհամբույր սպասարկմամբ դիագնոստիկ կենտրոններ, այնպես որ կարելի է խուսափել այստեղ այցելելուց:

ռեյտինգ +4
կարդալ

Քարտեզ

Komitas street 27/1
;