Դեբենհամս բրիտանական հագուստի խանութ – Debenhams

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 48 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.debenhams.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-22:00

Հեռախոս : +374-10-527078

Մեր մասին:
Debenhams-ը առաջատար հանրախանութ է, հիմնական արտադրատեսականու մշտական առկայությամբ, ինչպիսին կանացի, տղամարդու, մանկական հագուստն է, տնային պարագաները, գեզեցկության և ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Տեսականին այնքան էլ հետաքրքիր չէ. Հիմնականում միօրինակ շորեր են։ Գներն էլ բարձր են համեմատած այլ խանութների։
Բայց շատ փնտրելու դեպքում հարմար ու մատչելի բան կարելի է գտնել )))

ռեյտինգ +1
կարդալ

Միջին խանութ է, սովորական տեսականիով... բայց որակի տեսանկյունից էլ չի զարմացնում.... էնպես որ կարող էին մի փոքր էժան էլ լինել...

ռեյտինգ 0
կարդալ

Բրիտանական հագուստի խանութ։ Շատ ծիծաղելի է, երբ հագուստի պիտակը հստակ կրում է թուրքական արտադրության մասին նշումը։ Ավելին՝ գները շուկայականից բարձր են անորակ զգեստների վրա

ռեյտինգ +1
կարդալ

Այսօր մտա Դեբենհամս գլխարկ նայելու, իսկ քանի որ այնտեղ զեղչեր են, մարդիկ կոպիտ ասած իրար "ուտում էին": Գլխարկների բաժնում գլխարկների մեծ մասն ու շարֆերը լցված էին մեկը մյուսի վրա, իսկ կոշիկները պահարաններից դուրս էին թափված: Մի խոսքով"շունը տիրոջը չէր ճանաչում":

ռեյտինգ +6
կարդալ

Զեղչեր. ահավոր ա զեղչերի ժամանակ էս խանութը, եթե չեք ուզում որևէ մեկի հետ կռվել դրամարկղի հերթի մեջ, երբ էտ մեկը կուրացած էժան հագուստի լիությունից չի նկատում, որ կողքին իր նման մարդիկ են: Բայց ասել եմ ու կասեմ՝ պայուսակների կարգին բազմազանություն կա էստեղ, չնայած որ հագուստեղենը հաստատ զիջում են որակով ու տեսքով քաղաքի հագուստի խանութնների ընդհանուր մակարդակին:

ռեյտինգ +4
կարդալ

Նամանավանդ զեղչերի ժամանակ այցելել DEBENHAMS ուղղակի հանցագործություն է )))))))) ,եթե նույնիսկ գնածդ ընդամենը ասենք մեկ ակնոց է,ամենաշուտը մեկ ժամ պետք է սպասես վճարելու համար....

ռեյտինգ +2
կարդալ

DEBENHAMS- ը են խանութների թվինա դասվում ուր մտնում նայում ես լիքը բան կա, բայց ոչ մի նորմալ բան չես կարողանում գտնել...... Էլ չեմ ասում, որ ակնոցներն ու ժամացույցները կամ ջարդաց են կամ էլ անմխիթար վիճակում են.........

ռեյտինգ +1
կարդալ

Ankexts asats [email protected] en qich brendayin xanutnerica , vor tanel chem karoxanum [email protected] chem havanum iranc [email protected] u gnern el shat tank en ...gin -vorak haraberakcutyun chka, erbemn`shat hazvadem karox es gtnel normal payusakner !!!

ռեյտինգ +5
կարդալ

Դեբենհամս ժամանակ առ ժամանակ այցելում եմ, միշտ կարելի է որակով հագուստ գտնել: Այն դիտարկմանը, թե բրենդային խանութում հագուստի վրա գրված է made in China, շատ բնական է եւ օրինաչափ, քանի որ նման բրենդները միշտ էլ այլ երկրներում են ունենում կարի արտադրամասեր, որոնք սակայն իրենց ուզած որակն են ապահովում` Հնդկաստան, Բանգլադեշ, Չինաստան եւ այլն: Ոճային առումով էլ շատ բազմազան է: Սիրում եմ նաեւ մանկական բաժինը, զեղչի ժամանակ կարելի է հարմար գնով երեխաների շորեր գնել: Տղամարդկանց համար նախատեսված հագուստն իր բազմազանությամբ զիջում է:
Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք ողջ իրենց "փայլով" ի հայտ են գալիս զեղչերի ժամանակ` կատարյալ քաոս է տիրում այդ օրերին, ինչը վատ կազմակերպելու արդյունք է, հերթեր հանդերձարանում, հերթեր դրամարկղի մոտ (շատ դանդաղ են սպասարկում դրամարկղում, կարծում եմ` նրանց վաճառքի ծրագրից է), նույն տեսակի հագուստը կարելի է պեղել խանութի ամենատարբեր անկյուններից, շորերի մի մասը գետնի վրա են, մարդիկ տրորելով անցնում են (խնդիրը ոչ միայն աշխատողների ոչ օպերատիվ լինելն է, այլեւ մեր քաղաքացիների անշնորհք պահվածքը): Մեծ թերություն է, որ այդ օրերին հնարավոր չէ սրահի աշխատողին գտնել, կարծես գետնի տակն անցած լինեն:
Մյուս թերությունն այն է, որ հայտարարում են մինչեւ 50 կամ 70 տոկոս զեղչ, բայց հատ ու կենտ ապրանքի վրա է, որ կարելի է գինը գտնել: Հաճախ հանդիպել եմ հագուստի, որի վրա մինչեւ երեք գին է կպցրած, չգիտես, թե որն է գործողը, կան ապրանքներ, որոնք վրա միայն դրսի գինն է: Այսօր ականատես եղա մի տհաճ երեւույթի` ստենդի վերեւը դրած է 70 տոկոս զեղչ ցուցանակը, երբ այցելուներից մեկը հարցրեց, թե որքան է դրանից մեկը ստացվում, վաճառողն ասաց, որ դրանք զեղչի տակ չեն: Հարց առաջացավ այդ դեպքում ինչու են դրել ցուցանակը, ուսերը թոթվեց: Իսկ բոլոր սրահներն էլ այնպիսի տեսք ունեին, կարծես փոթորիկ անցած լիներ խանութում: Շատ ցանկալի կլիներ, որ խանութը վերականգներ իր նախկին որակը:

ռեյտինգ +4
կարդալ

Էլ երբեք գնումներ չեմ անի այստեղից.

ռեյտինգ -1
կարդալ

Եկեք զուգարան բերանս բացել մի տվեք :Ճ մի աստղ եմ տալի

ռեյտինգ -2
կարդալ

Կարդացի կարծիքների մեծամասնությունը... ու նշեմ, որ այո, Դեբոնհամսի հագուստը անգլիական "չոպոռնի" ոճում է, որը ոչ բոլորի զգաստապահարանում կա, ես ինքս ոչ միշտ եմ հավանում այստեղի հագուստը և մանավանդ գները... ինքս շատ քիչ եմ օգտվում այս խանութից, իսկ 50% և ավելի տոկոս զեղչերի ժամանակ առհասարակ աշխատում եմ այս տարածքից հեռու լինել, որովհետև այդ զեղչերի հերթերում կանգնելու համար նախ անսահմանափակ ժամանակ է պետք և երկրորդը` ամուր նյարդեր...ինչևիցե... գնահատում եմ 3 աստղ...

ռեյտինգ +2
կարդալ

Տեսականին խղճուկ տպավորություն է թողել: Ես ավելինեի սպասում: Որակը լավը չէ, դա առանց գնելու և օգտագործելու էլ երևում է, բայց արելենք գնումներ, և իրենց առաջարկած գնին որակը չի համապատասխանել:

ռեյտինգ +1
կարդալ

Գները որակին չեն համապատսխանում :հՀատկապես սա վերաբերվում է կանացի հագուստին: Երբեմն նենց քորքոտվող սինտետիկ գործվածքով հագուստ ես տեսնում նենց գնով մազերդ բիզ բիզ են կանգնում:
Մանկական հագուստը վատը չէ, բայց էլի անկապ թանկ: Զեղչերի ժամանակ էլ էնպիսի հերթեր են, որ անիմաստ է ժամանակ կորցնելը: Իսկ զեղչերն էլ 2-3 օր ընդամենը :

ռեյտինգ +1
կարդալ

ужасно не нравятся их женские коллекции...полно синтетики, стили для дам 50+ . кроме пижам и тапочек из женской коллекции ничего пока что не купила...мужская и детская намного лучше...

ռեյտինգ +2
կարդալ

normal xanut e harmar e @ntrutyun katarel tarber tariqi mardknc hamar.

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած չեմ հասկանում, ինչու են այս խանութի մասին այդքան բացասական կարծիքներ թողնում: Անցած շաբաթ առաջին անգամ մտա... ուղղակի համեմատելու թե արդյոք Լոնդոնյան Դեբենհամսից շատ է տարբերվում թե ոչ: Ճիշտ նույն տեսականին էր.... Դե դա արդեն լռրիվ ուրիշ հարց է, որ բրիտանական ոճը չեք հավանում... ես էլ չեմ հավանում 85 տոկոս դեպքերում, բայց ախր դա խանութի հետ հեչ կապ չունի: Սպասարկող անձնակազմն էլ շատ հաճելի, բարեհամբույր աղջիկներ էին, որոնք ուզում էին օգնել, բայց ոչ զզվեցնելու աստիճան: Հաստատ էլի կայցելեմ, սիրուն զգեստներ տեսա, բայց ժամանակ չունեի փորձելու...

ռեյտինգ +3
կարդալ

շատ բարձր գներով second hand-ի ապրանք...միայն լավ բաժին է կանանց ներքնազգեստների բաժինը, ելի թանկ է, բայց գոնե ապրանքները բավական հարմար են: Մեկ էլ տոնածառի խաղալիքներն էին լավը, բայց էլի շատ թանկ: սպասարկումն էլ անդուր....

ռեյտինգ +3
կարդալ

Ապրանքը լավն է, բայց դրամարկղերը հիմնականում դատարկ են...

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ դուր է գալիս: Այստեղից գնած իմ բոլոր հագուստները եղել են բարձր որակի: Միակ թերությունն այն է, որ փոքր չափսի հագուստը շատ քիչ է:

ռեյտինգ +1
կարդալ

Chem karox asel vor hiacac em ays xanutov, bayc [email protected] chi, [email protected] shat vorakov chi, normala. [email protected] normal en, lav e vor baci zexjeric anum en naev akcianer. [email protected] aydqanel hajox chi. Mi angam tapchka ey vercrel u amboxj xanutov ashxatox ey man galis, vor vorosh baner chshtey. Mi qani angam em aystexic arevtur arel ev chem karox asel vor djgoh em durs ekel.

ռեյտինգ +2
կարդալ

Զեղչերի օրերը տղամարդու ու կանանցի հանդերձարանները չեն տարբերվում: Խառը հերթեր են կանգնում, ժամերով փորձում: Իրենք գոնե պետքա հսկեն, որ տղամարդկան հանդերձարան կանայք չմտնեն և հակառակը:
Մի քանի բան գնել եմ, թանկը թանկ է իհարկե:

ռեյտինգ +2
կարդալ

Նոր բացված ժամանակ էս խանութը շատ էի հավանում. մտածում էի հազիվ Երևանում նորմալ խանութ բացվեց, որտեղ կարելի է բավական ճաշակով հավաքածու գտնել, տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համար: Բայց ճիշտն ասած ամեն նոր հավաքածուն իմ կարծիքով զիջում է նախորդին, այսինքն՝ շատ վատ հայկական մոտեցում, լավ բացում են, մարդկանց հավեսի են գցում, ու հետո դե բերում են ինչ պատահի...

ռեյտինգ +4
կարդալ

chem havanum, erku angam em ogtvel, erku angam el brak e exel))) hastat el chem ogtvi)))

ռեյտինգ -1
կարդալ

shat lavn e

ռեյտինգ -2
կարդալ

ankexc asac chem ogtvel vortev im vochi harmar ban chem gtel bayc tpavorutiuns normal e

ռեյտինգ 0
կարդալ

Զեղջերի ժամանակ խանութում խայտառակ իրավիճակ ա տիրում, հագուստը գետնին գցած, մարդիկ տրուրում, անցնում են (նույն տիպի զեղջեր լինում են և mango-ում, բայց էնտեղ աշխատողները շատ արագ կարգի են բերում ամեն ինչ):

ռեյտինգ +2
կարդալ

Մենակ շենքի վրա մեծ տառերով գրած DEBENHAMS-նա լավը

ռեյտինգ +5
կարդալ

[email protected] ankegh asac erbeq el arandznapes chem havanel. shat angam e eghel, vor zeghcheri jamanak aycelel em inch vor ban gnelu npatakov, bayc amen angam hiastapvac em durs ekel, vorovhetev angam zaghchi jamanak [email protected] eli barcr en shoreri voraki hamemat. mi xosqov dislike.

ռեյտինգ +3
կարդալ

Մանկական հագուստը չարդարացված թանկ է այդ որակի համար, իսկ կանանց և տղամարդկանց հագուստն էլ ոչ գայթակղիչ: Այս խանութում հարց տալ չի կարելի, թե չէ սպասարկող անձնակազմը կմիավորվի ու քեզ դուրս կշպրտի ենթադրենք մեկից ավելի հարց տալու համար: Զեղչերի մասին էլ չխոսեմ... այնպիսի տպավորություն է, որ չեղչվում են միայն XXL չափի հագուստը:

ռեյտինգ +5
կարդալ

Նորմալ խանութ է, կարելի գտնել որակյալ հագուստ՝ ոչ շատ բարձր գներով: Եթե մի բան եք գնում, ապա անպայման վեցրեք և պահպանեք դրամարկղային կտրոնը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենաք այն փոխել կամ հետ վերադարձել, որի իրավունքը դուք ունեք Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով: Եթե դրամարկղային կտրոնը չեք պահպանում, կներեք, բայց դա ոչ թե խանութի, այլ ձեր մեղավորությունն է: Ես երբեք տանել չեմ կարողանում, երբ խանութ եմ մտնում ևւ՝ վաճառողները անմիջապես մոտենում ու հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել: Փառք աստծո, այս խանութում նման բան չկա: Հիմնական բացասական կողմը խանութից դուրս գալուց համատարած զրնգոցներն էին, որի մասին բազմիցս ասել եմ վաճառողուհիներին և դրամարկղի աշխատողներին: Վերջին անգամ, որ այցելեցի, գնումից հետո դրամարկղում մանրակրկիտ հատուկ սարքավորումով ստուգում էին, որպեսզի բացառեն հաճախորդի կողմից դուրս գալու պահին զրնգոցները:

ռեյտինգ +5
կարդալ

Ճիշտ է, ավելի շատ պրակտիկ հագուստի խանութ է, բայց, այդուհանդերձ, գինը և որակը իրար չեն համապատասխանում...

ռեյտինգ +4
կարդալ

Շատերը իրոք վատ կարծիքներ են գրել, ես խանութը պաշտպանել չեմ պատրաստվում, որովհետև շատ չեմ օգտվում, օգտվելիս էլ հագուստ չեմ գնում, բայց մի երկու բան ուզում եմ գրել: Ստեղ ինչ-որ մեկը գրել է, որ 30-ից բարձր մարդկանց համար է հագուստը, ուզում եմ ասել, հա իրոք տենց է ու դա լավ է, որովհետև բոլոր խանութները չպիտի երիտասադների համար լինեն :)), մայրս է այստեղից օգտվում ու շատ ուրախ է, որ կա մի խանութ, որտեղ իր ոճի ու չափսի հագուստ են վաճառում:

Զեղչերի մասին. ժող ջան էտ ամենամեծ զեղչերից առաջ, փոքր զեղչեր են լինում ու լավ բաները դատարկում են, իսկ next-ում եղե՞լ եք զեղչի օրը, լրիվ նույն բանն է, ոչիիիիիիիիիինչ չկա, ուզում եմ ասել, որ ամեն տեղ էլ նույն վիճակն է ու իզուր չեք հավատում, որ զեղչերի ժամանակ մարդիկ են սրփում, ես իմ փորձից պատմեմ. next-ում զեղչ էր մեծ, կողքով անցնում էի, բայց ժամանակ չունեի, երկու րոպեով մտա, լիքը գնելու բան կար, մի օրից վերադարձա, սրփաաաաաաած, բառի բուն իմաստով, ամբողջ սրահում երեք շոր էր, երեքն էլ xxL երևի:
Դեբենհամսի մանկական բաժնով էլ հիացած չեմ, բայց մի քանի հարմար շոր ունի աղջիկս ստեղից, Home-ում լավ բաներ հանդիպում են, տղամարդկաց մոտից էլ վերջին անգամ շորտիկ ենք առել Ու համաձայն եմ, որ սպասրկում չկա. բարձրահասակ սիրուն աղջիկներ են գտել բերել լցրել խանութը իբր որ հաճախորդներին հաճելի լինի, բայց սպասարկան որակի վրա ընդհանրապես չեն աշխատել, փու, էս ա էլի մեր սերվիսի որակը:

ռեյտինգ +4
կարդալ

Ինչքան ժամանակ ա համարյա ամեն օր, աշխատանքից հետո մտնում եմ, արդեն հետաքրքրության համար: Ինչպես միշտ տղամարկանց բաժնում չկա աշխատող, կամ չգիտես ուր ա ու երբ սպասում ես ժամերով, գալիս ա ու հարց ես տալիս, նենց ա մունաթ գալիս ու չորում, ոնց որ ամեն տառս իրան զրկում ա իրա աշխատավարձից... հագուստը անորակ, գցելու ապրանք, չափսերը Ex-ex-ex-ex-ex-extra large, գները 70 տոկոս զեղջված, բայց անգամ զեղջված գները ավելի եժան են, քան ինքնարժեքը, second hand հագուստներ...ինչ ասեմ? անպետք խանութ...

ռեյտինգ +8
կարդալ

Խայտառակ վատ, արորակ ապրանք, անհասկանալի չափսեր և չափազանց վատ սպասարկում:
Երեկ զանգցի դեբենհամս ճշտելու արդյոթ ունեն այն չապսի ապրանքը, որն ինձ հարկավոր է և ստացա դրական պատասխան:
Աշխատանքից հետո անմիջապես շտապեցի այնտեղ և հայտնաբեչեցի, որ այն ինչ ինձ պետք է` չկա: Չապսերը XXL և ավել, իսկ աշխատակիցները` մեկը մյուսից բռի և մուննաթով: Խաբելուց հետո մի հատ էլ նրանք էին մուննաթ գալիս:
Խդրեցի` մեկը մոտենա և 20 րոպե սպասելուց հետո վերջնականապես հիասթափված և ջղայնացաց դուրս եկա խանութից:

ռեյտինգ +3
կարդալ

Մի անգամ առա ինչ-որ բան, շտապում էի, չփորձեցի, տարա տուն, պարզվեց մի համար մեծ եմ վերցրել: Հաջորդ օրը կտրոնով, իրա թաշախուստով տարա, որ ուղղակի մի համար փոքրի հետ փոխեմ… չվերցրին: Նվիրեցի իրանց դուրս եկա… Աչքիս դատելով Նարեկի փոստից, տեսականու կեսը վերավաճառում են տենց

ռեյտինգ +3
կարդալ

Коллекция женской одежды в магазине начинается с 38-го размера и рассчитана в основном на людей за 30. Туфли выглядят ужасно и качеством тоже не блещут. Единственное, что мне нравится в этом магазине, - отдел женского белья.

ռեյտինգ +8
կարդալ

Այնքան հիասթափված եմ Դեբեհամսից, որ երկրորդ կարծիքի հնարավորություն խնդրեցի:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անընդհատ տարատեսակ զեղչեր են, բայց առնելու բան չկա: Կանացի բաժնում որ հագուստը շոշափում ես՝ անորակ արհեստական կտոր ա, իսկ տեսքից էնպիսի տպավորություն ա, որ Տիգրան Մեծ փողոցի («Ֆիրդուսանոց»-ի դիմացի) խանութներից են բերում (էն որ կիլոյով են բերում հագուստն ու հատը 500դրամ) ու «բռենդ»-ի տակ վաճառում:
Իսկ տղամարդկանց բաժնում զեղչի երկրորդ օրվանից միայն L-XXL չափերն են մնացել, որոնց L-ը սովորական XXL ա արդեն ու մնացածը համապատասխանաբար: Չեմ հավատում, թե մի օրում անխտիր բոլոր մոդելների բոլոր գույների S-երն ու M-երը վերջանան ու պահեստում էլ չունենան: Էնպիսի տպավորություն ա, որ հատուկ պահել են, որ զեղչը ավարտվելուց հետո չզեղչված գնով վաճառեն:
Իսկ կանացի ակնոցներն ու պայուսակները բացառապես «քարիկներով» ու փայլփլուն (գետնանցումային) բաներ են:
Վաճառողի հոգնած ու մունաթ պատասխանից արդեն չզարմացա էլ:
Հուսով եմ ուշքի կգան ու քաղաքականությունը կփոխեն, ես էլ երրորդ կարծիքս դրական կգրեմ:

ռեյտինգ +9
կարդալ

I4QAN BAN AREL EM [email protected] MAZ AMOTAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA

ռեյտինգ 0
կարդալ

Գբները հարմար, որակը լավ, զեղչերը ազնիվ:

ռեյտինգ 0
կարդալ

15-ից 4-ը հավանում եմ Դեբենհամսում, զեղչերին էլ որ հասնում ես նորմալա, ահագին բան ստացվումա ձեռք բերել, եթե իհարկե արդեն դատարկած չեն լինում

ռեյտինգ +3
կարդալ

Գնված շորը մաքսիմալ ուշադիր ուսումնասիրեք, ներսից, հետևից ամեն կողմից, քանի որ վատ փորձ ունեմ, երբ գնեցի շապիկ, չէի նկատել, որ հետևից լրիվ բրակ ա: Քանի որ կտրոնը կորել էր այդպես էլ հետ չվերցրեցին` նվիրեցի դուրս եկա:

ռեյտինգ +6
կարդալ

հագուստի որակը լավն է, սպասարկումից չեմ բողոքում, բայց մեծ տեսականուն զուգահեռ շատ անդուր մոդելներ կա, որը անձամբ ես չեմ հավանում...

ռեյտինգ +1
կարդալ

հարմար է թե անձնական և թե նվերային գնումների համար, տեսականին լավն է, որակը բարձր, գինն էլ հարմար

ռեյտինգ +2
կարդալ

Շատ յուրահատուկ և չկրկնվող հագուստի և կոշիկների տեսականի կարելի է գտնել այս խանութում:

ռեյտինգ +2
կարդալ

Լավ խանութ՝ տարբեր դասի մարդկանց համար: Հատկապես շատ սիրում եմ իրենց անկողնային պարագաները:
Ունեմ մի հատ ՛՛բայց՛՛, որը նոր եմ ինձ համար բացահայտել, քանի որ նոր եմ դարձել տղա բալիկի մամա: Տղաների հագուստի և հատկապես կոշիկի շատ փորք տեսականի, ավելի ճիշտ, տղա բալիկի /մինչև 1 տարեկան/ կոշիկ չկա :(

ռեյտինգ +5
կարդալ

հաճելի վայր ա գնումների համար: Երևի միակ խանութն է, որ մեկ-մեկ այցելում եմ ուղղակի նայելու, պտտվելու, առանց հստակ նպատալի: Սակայն որպես կանոն ամեն այցը վերջանում է գնումով: :)

ռեյտինգ +2
կարդալ

Այս խանութը չափազանց լավ ինտեգրվեց երևանյան խանութների շարքին... ճիշտ ընտրված գնորդների "թարգեթ- գրուփ"... նորմալ որակ - մատչելի գներ.. հարմար է!

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0009, Երևան, Տերյան փող., 66 շենք

Նկարներ

;