Գրքերի աշխարհ – Book world

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 56 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.books.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-20:00

Հեռախոս : +374-10-536227 ; +374-10-537413 ; +374-99-537413 (բջջ.)

Մեր մասին:
Գրքերի ներմուծում, վաճառք և արտահանում: Գրենական պիտույքների վաճառք: «Գրքերի աշխարհ» թերթի հրատարակում

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Այստեղ րոպեներս աննկատ վերածվում են ժամերի, սիրում եմ այցելել և երկար ուսումնասիրել գրքերի տարբեր բաժիններ, հատկապես բուկինիստական բաժինը:

ռեյտինգ +5
կարդալ

Մի վայր, որտեղ կարելի է մտնել և ժամերով դուրս չգալ: Շատ հաճելի երաժշտություն և որակյալ գրքեր կան ու բազմաթիվ տեսականի:

ռեյտինգ 0
կարդալ

Չէի ասի, թե ամեն գիրք կգտնես այս գրախանութից. Շատ են եղել դեպքեր, երբ ցուցակով դիմել եմ աշխատողներին, բայց ոչ մի գիրք այդպես էլ չի գտնվել. Բայց դասական երաժշտությունն ու բուկինիստական գրականությունը մեղմացնում են այս հանգամանքը))) Գներն էլ թանկ չեն. Ուղղակի մենք ենք աղքատ։

ռեյտինգ +1
կարդալ

Էս խանութում "1 վայրկյանով" մտնելը մի 3 ժամա տևում։ Մտնում եմ ու մոռանում եմ դուրս գամ։ Արտակարգ խանութա, ինչ գիրք ման եմ եկել էստեղ եղելա, ու անընդհատ նոր տեսականի են ունենում։ Շատ լավա, որ մեր քաղաքում լավ գրախանութներ ունենք։
Միակ մինուսը աշխատողներից մի քանիսն են, մի տեսակ միշտ շատ դժգոհ են լինում ամեն ինչից։ Չգիտես ինչի։ Իսկ մնացած ամեն ինչը 5 աստղա։

ռեյտինգ +6
կարդալ

Գրախանութների մեջ ինձ համար ամենանախընտրելին է, բայց մի ահավոր վատ կողմ ունի (չնայած բոլոր գրախանութների մասին է սա) որ հիշում եմ, ջղայնանում եմ։ Ընկերներիցս մեկը մի անգամ ասեց՝ ինչպե՞ս են ուզում, որ հասարակությունը գիրք կարդա, երբ գրախանութները փակում են ժամը 7-ին, ու մարդ, ով աշխատում է, մինչև հասնում է գրախանութ աշխատանքից հետո, այն գտնում է ԱՄՈՒՐ կողպված։ Մի քանի օր շարունակ մի գիրք էի փնտրում ու չէի կարողանում գտնել, որովհետև բոլոր գրախանութները փակ էին այդ ժամերին։

Իսկ եթե խոսենք դրական կողմերի մասին, նախ՝ էստեղ տեսականին մեծ է ու գրեթե ամեն ինչ կա, բայց երբեմն աշխատողները չեն իմանում, թե ինչ գիրք ունեն, ինչ՝ ոչ։ Դաշնամուրային երաժշտությունը մի մեծ դրական երևույթ է իրենց խանութում, միանշանակ շատ հաճելի է։ Չեմ կարող չգրել, որ ներքևի խորքի սրահի կաֆելները փոխելու ժամանակն է։)))) Իսկ գրքերի դասակարգվածությունը ինձ դուր է գալիս, ես կարողանում եմ լավ կողմնորոշվել ցուցանակներով։

4 եմ նշանակում նրա համար, որ իրականում գրախանութների դեպքում կարևոր է գրքերի մեծ տեսականու առկայությունը, ինչը իրենց մոտ կա։ Իսկ գրքերը, որոնք չկան իրենց մոտ, սովորաբար կամ վերջացած են լինում կամ էլ այլևս չեն հրատարակվում։ Համենայն դեպս, ես այսպիսի կարծիք եմ ձևավորել նրանց մասին։

ռեյտինգ +2
կարդալ

Գրախանութը ունի լավ և լայն տեսականի, կարելի է անգամ գրադարանի պես հաճույքով շրջել այնտեղ՝ ուսումնասիրելով սիրված ժանրի և հեղինակների գրքերը: Սակայն, հատկապես անգլալեզու բաժնում, երբեմն տեսականին լավ համակարգված չէ, և երբեմն անգամ աշխատողները չգիտեն, թե ինչ գրքեր են առկա և որտեղ են դրանք դասավորված:

ռեյտինգ 0
կարդալ

Երևանի քաղաքում մեկ այլ գրքերի խանութ, որտեղ կարելի է հաճույքով շրջել երկար և ուսումնասիրել գրքերը, չգիտեմ: Շատ կցանկանայի, որ ավելի մեծ լինի, ընդարձակ, գրադարակներն էլ իրարից մի փոքր հեռու, որ շրջելիս մյուսներին չանհանգստացնենք անընդհատ: Ներքևի հարկը շատ եմ սիրում: Երևի թե միայն կնշեի, որ մասնագիտական գրականություն ներմուծելիս նույնչափ աչալուրջ լինեն վերջին նորություններին և իսկապես հեղինակություն վայելող գրքերին, որոնք բովանդակային առումով ավելի օգտակար են, ինչպես դա անում են պոպուլյար գեղարվեստական գրականության դեպքում:

ռեյտինգ 0
կարդալ

Դրական կողմեր՝
+մեծ տեսականի
+հարմար գներ
+դաշնամուր նվագող տոտան
Բացասական կողմեր՝
-աշխատակիցների թերահավատ հայացքներ
-հավատարիմ հաճախորդի քարտի բացակայություն
-շատ տրամաբանական չէ դասավորված և հստակ գրված չէ՝ որ մասում ինչ գրքեր են

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ խանութ է , աշխատողների մեծ մասը միշտ մոտենում են և լավ գրքեր են խորհուրդ տալիս :Բուկինիստական բաժնում շատ լավ գրքեր կարելի է գտնել մատչելի գնով: Իսկ դաշնամուր նվագող աղջիկը ուղղակի հրաշք է:

ռեյտինգ +1
կարդալ

ԳՐԱԽԱՆՈՒԹ՝ բառիս բուն իմաստով: Մտնելով՝ չես ուզում դուրս գաս..Ուզում ես ժամերով զմայլվել նոր գրքերով ու հիանալ: Շատ լավ տեսականի է գրքերի: Նոր հրատարակչություններ ու միշտ թարմացվում է:

ռեյտինգ +2
կարդալ

Անկեղծ ասած սիրում եմ Book world,և հնարավորինս հաճախ օգտվում եմ.չէի ասի թե ինչ փնտրել գտել եմ,բայց հաճելի գրախանութ է,ուղղակի անձնակազմի մասին երկու խոսք,չէի ասի թե պատրաստակամորեն օգնում են,երբ որևէ գիրք ես փնտրում և չես գտնում`ամեն մեկը մի պատասխան է տալիս,և քեզ մնում է միայն ժպտալ ...... :)

ռեյտինգ 0
կարդալ

Book world - Սիրում եմ այս խանութը , ցանկացած գիրք ինչ անհրաժետ է եղել ինձ գտել եմ այստեղ .

ռեյտինգ +1
կարդալ

shaaaaaaaaaaat shat em sirummmm eee Grqeri [email protected] angam ayd poxocov ancneluc ,mtnum em,,,mi qich nersum [email protected] poqr e texasharjvelu hamar, bayc [email protected] meeeeeeec tesakani unen....misht gtnum em indz anhrajesht [email protected], u shat aveli matcheli gnerov,qan ayl graxanutnerum !!!

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ խանութա, շատ մեծ տեսականի ունի համեմատած մյուս երևանյան գրախանութների, բայց գները թանկ են էլի, անիմաստ թանկ են: Եվրոպայում նույնիսկ ավելի էժանա, իսկ զեղչային համակարգ չունեն նորմալ , սաղ մուտքի դուռը տարբեր զեղչերի բոնուսների տպերա կպցրած, բայց իրականում հարցնում ես 3 տոկոսից ավել չի ստացվում:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ գրախանութ! Իմ ուզած գրքերը միայն այստեղից եմ կարողանում գտնել: "3
Մենակ աշխատողներն են անտանելի դառնում :/

ռեյտինգ +4
կարդալ

ì»ñçÇÝ 4 ·ñù»ñÁ ³é»É »Ù ³Ûë ˳ÝáõÃÇó և շատ գոհ եմ...

ռեյտինգ 0
կարդալ

Երկու շաբաթ առաջ եղբորս աղջկա հետ գնացել էի խոսող այբուբեն առնելու ու բացահայտեցինք, որ շաբաթ օրը Բուկինիստում հեքիաթի ժամ կա երեխաների համար, ես որ տեղյակ չէի, բայց շատ հավես անցավ, էրեխեն ահագին ուրախացավ ու ակտիվ էր, հազար մանկապարտեզ արժեր էտ մի ժամը: Զարմացած եմ :)
Իսկ գրքերի առումով հաստատ ամենամեծ տեսականին ունի

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ հավանում այս գրախանութը: Իսկապես գրքերի աշխարհ է, մտերմիկ եւ հաճելի բան կա այստեղ: Զգացվում է, որ գրախանութի տնօրենը իր գործին նվիրված է, հաճախակի կարելի է հանդիպել նրան գրախանութում շրջելիս: Բավականին մեծ է հոգեբանության, փիլիսոփայության բաժինների գրքերը, հավանում եմ մանկական բաժինը: Միայն թե ցանկալի կլիներ մի փոքր կանոնակարգվեր դասավորումը, նոր ավելացված գրքերի ստենդ դրվեր, որպեսզի այցելուն միանգամից նկատեր դրանք: Չնայած մտածում եմ, որ տարածքի հարցը թույլ չի տա նման հաճելի ճոխություն:

ռեյտինգ +2
կարդալ

Ես ավելի հաճախ գրախանութից անգլերենով օրիգինալ գրքեր եմ գնում, իսկ այստեղ տեսականին այնքան էլ հարուստ չէ, բայց մի մեեեեծ դրական կողմ ունի, գրքերը կարելի է օնլայն պատվիրել, ու առաքումն էլ անվճար է ։)

ռեյտինգ 0
կարդալ

Irina S. shat chisht xosker eq grel! Dzes het liovin hamamit em!

ռեյտինգ 0
կարդալ

Իմ ամենասիրելի գրախանութը, որտեղ կարելի է գտնել տարբեր ճաշակի գրականություն։ Միակը իր տեսակի մեջ, որտեղ կա գեղարվեստական և մասնագիտական,մանկական գրականության լայն ընտրանի՝ թե' նոր շրջանի հրատարակչությամբ, թե' հին ՝ բուկինիստական։ Զարմանում եմ ՝ թե ե՞րբ մեր հասարակության մեջ ի սպառ կվերանա քննադատությունը, այնպիսի մանրուքների հանդեպ,որոնք այդքան դժվար աշխատանքում այդքան էլ երևելի բացթողում չէ։ Ասեմ՝ գրախանութի աշխատակազմը գիրք կարդացել է, այն էլ ոչ մի հատ Թամարա Ս. ,այլապես այդ միջավայրում երկար գործունեություն չէին ծավալի՝ հինգ և ավելի տարիներ։ Այլ հարց է ,թե արդյո՞ք հաճախորդների մեծամասնությունը, որ այցելում է գրախանութ , տեղյակ է՝ ինչի՞ համար է եկել, ՙԵզովպոսի արկածներ՚ է ուզում, թե ՙԵզոպոսի առակներ՚, ՙԳյուլիվերը հրաշքների աշխարհում՞, թե ՙԱլիսան հրաշքների աշխարհում։ ՙԿոգորիոյի 11 ժամ, թե Կոելիոյի 11 րոպեն ՚ և այլն։ Փոխարեն միշտ քննադատելու, մի պահ մտծել է պետք՝ ինքներս գրախանութ մտնելիս, լավ ենք վարվում գրքերի հետ, թե ինչպես շատերը իրենց տանը, այնպես էլ գրախանութում զբաղված են միայն գրքերը խառնելով, կամ շատ դեպքերում աշխատողին վերևից նայելով, և ամեն գնով փորձում նվաստացնել։ Իսկ ինչ մնում է բազային, կամ գրականությանը տեղյակ լինել չլինելուն,փորձեք գտնել այն բոլոր շնորհալիներին ,ովքեր 30 և ավելի հազար գրականությունը անգիր կհիշեն և ոչ միայն անվանունով,այլ հեղինակով։ Հայաստանի լավագույն գրախանութներից մեկը, իր արդյունքը կերտում է նաև այդ ՙ գիրք չկարդացած՚ ազնակազմի շնորհիվ էլ։ Հանրագնքներս ամենալավ գրախանութին։
Հՙ.Գ. Գիրք կարդացեք , որ գրախանութ մտնելիս գոնե արտաբերեք ճիշտ հեղինակ, գրքերի հետ զգույշ վարվեք, հետո որակը որակազրկեք։ ;)

ռեյտինգ +2
կարդալ

Երևանի համն ու հոտը դարձած Բուկինիստ !!! Հայաստանի աաամենամեծ գրախանութը, որի առավելություններից է նաև կենդանի երաժշտությունն ու բացօթյա գրախանութը

ռեյտինգ 0
կարդալ

Որքան էլ օբյեկտիվ լինեմ՝ չեմ կարող 3 աստղից ավել գնահատել, այն էլ՝ ձգած: Հա, ընդունենք՝ հսկայական տեսականի ունեն, աշխատում են, բայց ուղղակի չեմ հասկանում՝ մի գիրք ես հարցնում, խորհրդատուն նենց դեմքով ա քեզ պատասխանում, ոնց որ իրեն փող ես պարտք: Ասում ես՝ էս ինչ գիրքն ա պետք: Պատասխանը՝ մեկ վայրկյան, մեր բազայում նայենք, ու մոտենում ա իրենց մոնիտորին: Ասում ես՝ ես արդեն նայել եմ, ձեր սիստեմը լավ չի աշխատում, մի ձևով փնտրում ես՝ չի գնում, մյուս ձևով՝ գտնում ա: Ասում ա՝ դե ուրեմն չկա: Համոզում եմ, որ ներքին դատաբազայով ստուգի: Գտնում ա դատաբազայում, հետո միահամուռ ուժերով մի 5-10 րոպե փնտրում ենք ու լրիվ անկապ տեղից պեղում ենք: Ու հարցն էն ա, որ ոչ մի անգամ նույնիսկ ձևի համար չի ժպտում: Ու դա՝ ամեն անգամ: Միակ առավելությունը՝ մարդկային գներն են ու իրոք մեծ տեսականին:

ռեյտինգ +2
կարդալ

lav graxanute

ռեյտինգ -2
կարդալ

Չեմ կարող ասել, որ միշտ կգտնես քո ուզած գրքերը, բայց սեղմավեպերը միշտ կան, որն ինձ ավելի ա ձեռք տալիս :D :) Առավելությունը մյուս գրախանութների համեմատ այն է (հատկապես Նոյան Տապանի), որ դասագրքեր են ունենում :)

ռեյտինգ 0
կարդալ

im sureli [email protected], vor mtnum em jamerov chem karoxanum durs ga, [email protected] [email protected] chen galis glxid kangnum.....

ռեյտինգ 0
կարդալ

Անձնակազմի պահով դուրս չի գալիս, իսկ մնացածով գոհ եմ շատ: Սիրում եմ այս խանութը

ռեյտինգ +1
կարդալ

Իսկապես լավ գրախանութ է, նամանավանդ երբ այս ամռանը դրսում բացօթյա վաճառք էր կազմակերպված: Հաճելի է դաշնամութային երաժշտությունը, որն ինքս արդեն ասոցացնում եմ Բուկինիստի հետ:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ գրախանութ է, սակայն հեռու է լավագույնը լինելուց: Նախ մասնագիտական, նկատի ունեմ իսկապես մասնագիտական գրականությունը գրեթե բացակայում է, ժամանակի հետ համահունչ չեն, նոր գրքերը գալիս են անհասկանալի ժամանակացույցով, մի քանի ամիս ուշացումով, գրքերը որոշ այլ գրախանութների համեմատությամբ թանկ են, նույնիսկ գրքեր եմ նկատել, որ կրկնակի թանկ են: Սակայն պետք է նշել, որ սիրողական մակարդակում շատ լավ գրախանութ է, նամանավանդ, երբ ներքևի հարկում նվագում են կենդանի երաժշտություն: Ամեն դեպքում գրքերի և հաճելի երաժշտության լավ կոմպրոմիսը ինձ ամեն անգամ գրավում է, և ես չեմ կարողանում ինձ հետ պահել ներ գրքեր գնելու գայթակղությունից: Գնահատում եմ 4 աստղ: Հարգանքներով` Նաիրա:

ռեյտինգ +4
կարդալ

Не всегда нахожу нужные мне книги, но в целом магазин мне нравится. Несмотря на то, что специализированную литературу найти довольно сложно, тем более что консультанты не очень осведомлены в своем деле; за художественной литературой можно смело идти в этот магазин, ее там довольно много на любой вкус

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ կարևորում տպագիր գրքերի ընթերցումը հատկապես մեր օրերում և այս գործում գրախանութը մեծ դեր ունի` որպեսզի իր մարկետինգով խրախուսի մարդկանց գնել և կարդալ գրքեր: Վերջին անգամ երեխայիս համար եմ գրքեր գնել: Բացի այն հանգամանքից, որ գները այդքան էլ մատչելի չեն, նկատեցի, որ զեղչված են միայն հայերեն տարգմանված / ի դեպ շաաաատ անհաջող, կարծես թե հեղինակ-խմբագիրը անօրինական դեղորայքների օգտագործման հետևանքում է միտք շարադրել/ գրքերը: Բնօրինակով ռուսերեն գրված գրքերը 2-3 անգամ թանկ են: Հաշվի առնելով, որ մենք այսօր ունենք կարդալը խրախուսելու խնդիր, և Երևանն էլ գրքի մայրաքաղաք է, կարելի է վերանայել գնային քաղաքականությունը կամ հաճախ զեղչեր կազմակերպել:

ռեյտինգ +2
կարդալ

Միակ գրախանութն է Երևանում, որն ունի շատ մեծ տեսականի:

ռեյտինգ +1
կարդալ

Իմ կարծիքով Հայաստանի լավագույ գրախանութն է: Կոնկրետ գիրք էի փնտրում, միանգամից վաճառողին հարցրեցի այդ գրքի առկայության մասին: Երկու տարբերակ ցույց տվեց, տարբեր գրքերում առկա էր իմ ուզած վեպը: Վերցրեցի ավելի հարուստ պարունակոթյուն ունեցող գիրքը՝ մեկամսյա մտավոր սնունդի չափաբաժնը ապահոված է:

ռեյտինգ +3
կարդալ

Այս գրախանութի ամենամեծ թերությունը նրա անձնակազմն է... հիմնականում ոչ կոմպետենտ են... մեծ մասը նրանցից երեւի մեկ գիրք էլ իրենց կյանքում կարդացած չկան... Էլ չեմ ասում, որ եթե ժամանակ չնես ու հանկարծ սխալվես ու հարցնես մի գրքի մասին կամ կասեն «չունենք» ու մի քանի րոպե հետո դու այդ գիրքը գտնում ես, կամ չեն պատասխանում, փոխարենը մի 2 ժամ փորձում են գտնել, որովհետեւ իրականում գաղափար անգամ չունեն էդ գիրքն ունեն թե չէ... Հիմնականում էլ դիմավորում են շատ դժգոհ դեմքի արտահայտությամբ... դե բնական է, երեւի կտրում եմ իմ «հիմար» հարցերով իր գործընկերոջ հետ իրենց երեկվա կարդացած գրքի շաաաաաաաատ հաճելի քննարկումից...
Ինչեւէ, մասնագիտական գրքեր չեմ գնել, տեսականին չեմ կարող գնահատել, գեղարվեստական գրականությունը 60 տոկոս դեպքերում գտնում եմ... Շատ ժամանակ էլ ստանում եմ «ունեինք, վերջացավ» պատասխանը... Պարզվում է շատ կարդացող ազգ ունենք...

ռեյտինգ +6
կարդալ

Իմ ամենասիրած խանութներից մեկը !!!! Միշտ հետաքրքիր ու նորություններով :)

ռեյտինգ 0
կարդալ

Իմ ամենասիրելի վայրերից մեկը:
Միակ գրախանութն է Երևանում, որն ունի շատ մեծ տեսականի և լեզուների բազմազանություն: Եթե նույնիսկ որևէ գիրք բացակայում է իմ ուզած պահին, ապա շատ կարճ ժամանակահատվածում հայտնվում է գրապահարանում:
Գրախանութում շատ հաճելի միջավայր է և մի գրքից մյուսը անցնելով, կարող ես կորցնել ժամանակի զգացողությունը: Այստեղ շատ հաճելի մթնոլորտ է ստեղծվում հատկապես, երբ առաջին հարկից լսելի են դաշնամուրի հնչյունները, որը յուրահատուկ կոլորիտ է ստեղծում:
Միակ գիրքը, որ մինչ այժմ չեմ գտել այս գրախանութում Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գիրքն է եղել :)

ռեյտինգ +4
կարդալ

Գրեթե երբեք այստեղ չեմ գտնում ինձ հետաքրքրող գրքերը: Միշտ մի տեսակ խսիր է այս խանութում:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ սիրում այս գրախանութը և շատ եմ այցելում այն: Վերևում գրել էին, որ հետաքրքիր աուրա կա այստեղ, լիովին համամիտ եմ: Ես սիրում եմ ժամերոց շրջել գրախանութներում և այստեղ դիսկոմֆորտ չեմ զգում, ինչը չեմ կարող ասել ուրիշ խանութների մասին: Ինչ վերաբերվում է տեսականիին- միշտ գտել եմ ինչ փնտրել եմ, չկողմնորոշվելու ընթացքում աշխատակիցները համբերատար օգնել են :Ճ եղել է ժամերով են օգնել :Դ Հատուկ Շնորհակալություն Վահեին համբերության համար :ՃՃ

ռեյտինգ +3
կարդալ

Այս գրախանութում երբևէ չեմ գտել ինձ պետքական գրքերը: Հազարավոր գրքեր կան, բայց որոշ ուղղություններով գրեթե գրքեր չունեն: Չունեն անգլերեն գրքերի տեսականի, փիլիսոփայություն, հոգեբանություն, ֆիզիկա, աստվածաբանություն, բայց ինչքան ասես հիմար գրքեր ունեն, օրինակ ինչպես ձեռք բերել ընկերներ, քշել նաֆսը, արագ հարստանալ, Նապոլեոնի տատու գաղտնիքները և այլն: Պատվիրելն էլ մի մեծ պատմություն է ու կրկին սահմանափակ ու միայն ռուսերեն: Այն միակ պոզիտիվ դաշնամուրային ակոմպոնիմենտն էլ կարծես արդեն չկա: Նստելու տեղ չկա, դա շատ վատ է ու աշխատողներն էլ կարծես կասկածանքով անընդհատ հետևում են, դա ահավոր նյարդայնացնում է: Տարածություն չկա շնչելու: Այս ամենի հետևանքով գրեթե էլ չեմ օգտվում այս գրախանութից:
3 աստղ - քանի որ այս վերջերս բացօթյա գրքի վաճառք են սկսել ու զեղչեր են արել, ունեն գեղարվեստական գրականության լայն տեսականի:

ռեյտինգ +3
կարդալ

Նորմալ, մեծ (մեր քաղաքի մասշտաբներով) գրախանութ: Միայն "live" դաշնամուրային երաժշտությունը արդեն շատ բան արժի: Տեսականին շատ է, բուկինիստական մասն էլ շատ լավն է: 2 թերություն կա. կարևորը՝ նստելու տեղ չկա, դա շատա խանգարում և աշխատողները միշտ չէ որ տեղյակ են իրենց "ապրանքից":

ռեյտինգ +2
կարդալ

Թեև մեր օրերում հիմնականում գրքերն օգտագործվում են էլեկետրոնային տարբերակով, սակայն ես նախընտրում եմ տպագիր գիրքը, որը թույլ է տալիս ընթերցողին զգալ գքրի շունչը, թերթել նրա էջերը: Այս գրախանութում ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախապայմանները գրքասեր հասարակության համար: Առկա են գրքերի լայն տեսականի, տարբեր լեզուներով, տարբեր ժանրերում: Եվ իր հենց այս բազմազանության շնորհիվ, այս գրախանութից ենք ընտրում գրքեր, որոնց արժանանում են մրցույթների, գիտաժողովների լավագույնները:
Իսկ գրախանութում դրական լիցք է հաղորդում ռոյալի հնչյունները` դաշնակահարուհու կենդանի կատարմամբ: Հաջողության ևս մեկ կարևոր գրավական. իրենց աշխատանքում տեղեկացված աշխատակազմի առկայություն: Գովելի է, գրական նման օջախ ունենալը մեր քաղաքում:

ռեյտինգ +6
կարդալ

Սիրում եմ այս գրախանութը, կարող եմ ժամերով այնտեղից դուրս չգալ )), սակայն կան որոշ գրքեր, որոնք այլ գրախանութներում տեսել եմ ավելի էժան գներով: Օրինակ՝ մանկական <> գրքերի շարքը այլ գրախանութներում/մանկական պարագաների խանութներում ավելի էժան է վաճառվում: Շատ ուրախացրեց վերջին օրերին իրականացվող զեղչերի ակցիան: Ցանկանում եմ, որ նման ակցիաները տարածվեն գրքերի ավելի լայն տեսականու վրա և կրեն պարբերական բնույթ:

ռեյտինգ +2
կարդալ

Այստեղից այնպիսի գիրք եմ գնել, որ երբեք չէի պատկերացնի թե այդպիսիք գոյություն ունեն․․․
Շատ հաճելի տեղ է, մեծամասամբ հաճելի աշխատողներով։

ռեյտինգ +1
կարդալ

Բուկինիստը Երևանի խորհդանիշներից մեկն է: Ազնվորեն ասած չեմ պատկերացնում Երևանը առանց Բուկինիստի: Բուկինիստը իր մեջ կրում է և՛ հինը, և՛ նորը: Զարգանում է համաչափ և խրոխտ քայլերով: Կարելի է գտնել յուրաքանչյուր ճաշակի գրականություն՝ տարբեր լեզուներով: Երևում է, որ իր գործին գիտակ տիրոջ ձեռքերում է: Ամեն անկյուն օգտագործված է իր նշանակությանը համապատասխան: Ստեղծված է մի կախարդական միջավայր, որտեղ գրքասեր հանրությունը կարող է կտրվել իր առօրյա հոգսերից՝ հայտնվելով ամբողջովին այլ՝ հոգևոր աշխարհում: Ես սիրում եմ Երևանի այս անկյունը...

ռեյտինգ +7
կարդալ

Գրախանութներ ընդհանրապես շատ եմ սիրում, կարող եմ ժամերով քայլել, նայել ու թերթել գրքեր: Սա իմ սիրած գրախանութներից մեկն է: Փազլների բավական մեծ ընտրանի ունեն, հաճախ եմ իրենց մոտից գնում: Միակ բացակական բանը ինձ համար այն է, որ տարածքի առումով մի քիչ նեղվածք է, ու լուսավորույթունը լավը չէ: Մնացած առումներով շատ լավ գրախանութ է:

ռեյտինգ +4
կարդալ

օօօ իմ ամենասիրած գրախանութնա, որտեղ մտնելիս ամենաքիչը 30-40 րոպե մնում եմ ;Ճ Միշտ ինչ գիրք փնտրել եմ, այտեղ գտել եմ: Սպասարկումն էլ շատ լավնա: Իսկ վերջերս արված զեղչերը շատ դուրս եկան!

ռեյտինգ +5
կարդալ

Գրականությունը՝ քիչ թե շատ, մյուս գրախանութների հետ համեմատած՝ շատ։ Կարելի է նաև գրքեր պատվիրել...եթե դեռ ինետով գրքրերը առնելու ձևը չգիտես

ռեյտինգ +3
կարդալ

Հենց մտնում ես գրախանութի մթնոլորտը գրավում ա ու չես ուզում դուրս գալ: Ամեն տեսակ գրքեր կան, դասավորված են ըստ բաժինների: Աշխատողներն էլ են լավը:
Մենակ թե ափսոս, որ Հայաստան քիչ ա մտնում ժամանակակից անգլալեզու/օտարալեզու գրականություն: Գոնե պետք ա պատվերով հնարավոր լինի բերել:

ռեյտինգ +6
կարդալ

շատ լավ գրախանութ, ավելի շատ տեսականիով, համարյա թե ամենինչ կարաս գտնես..ամեն դեպքում եղածներից ամենալավն է տեսականու առումով

ռեյտինգ +3
կարդալ

Շաաաաաաաաաաաատ եմ սիրում այս գրխանութը: Երևանում միակը չէ, բայց ինձ համար լավագույնն է: Ամեն ինչ գերազանց է, միայն մի փոքր սպասարկմանը ուշադրություն դարձնեք, աշխատողները փոքր ինչ կոպիտ են: Շնորհակալություն ձեզ, որ կաք :)

ռեյտինգ +3
կարդալ

Եթե ասեմ միակն ա քաղաքում իհարկե ժիշտ չի լինի, բայց միակ գրախանութն ա որտեղ գոնե միջին չափսի տեսականի կա ու շանսերը կոնկրետ գիրք գտնելու կան: Իսկ եթե մասնագիտական գրականություն եք փնտրում իսկապես միակ տարբերակն ա

ռեյտինգ +2
կարդալ

Քաղաքի լավագույն գրախանութը!!!!

ռեյտինգ +2
կարդալ

քաղաքի ամենա մեծ տեսականի ունեցօղ գրախանութն է: Սակայն աշխատողները այնքան էլ բարեհամբյուր չեն:

ռեյտինգ +5
կարդալ

Իսկական գրախանութ... բազմազան տեսականի, հարմար գներ... բա էն ներքևի դաշնամուրը... շատ հավես ա.. լավ կլիներ, մի քիչ մեծ լիներ - մարդ նստեր գիրք կարդար...

ռեյտինգ +10
կարդալ

Ամենաշատը գրավիչ են զեղչերը. մեր իրականության մեջ առաջին դեպքն է, երբ գրքերի գները զեղչվում են: Իսկ ընդհանրապես` ամնալավ գրախանութն է:

Թեեւ գրենական պիտույքներ գնելու դեպքում կարելի է այլ խանութներ գնալ:

ռեյտինգ +5
կարդալ

Քաղաքի լավագույն գրախանութը: Մեծ տեսականի, նորմալ գներ: Այս խանութն աչքի է ընկնում նաև լավ աուրայով: Ներքևի հարկում ցերեկները նվագում եմ դաշնամուր, ինչը յուրահատուկ շունչ է տալիս: Ցանկալի է քաղաքում շատ նմանատիպ վայրեր ունենալ:

ռեյտինգ +7
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0002, Երևան, Մաշտոցի պող., 20 շենք

Նկարներ

;