Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն- Tsaghkadzor Writer’s creative house

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 6 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.writershotel.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-10-281081 ; +374-223-60445 ; +374-223-60446

Facebook : https://www.facebook.com/media/set/?set=a.259385663002.140814.259358198002&type=3
Մեր մասին:
Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի ուրույն տեղ` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ վատ են և սենյակների վիճակը, և առհասարակ սպասարկումը, և ներսում առկա ամեն ինչը... էստեղ հանգստանալ պրակտիկորեն անհնար է: Ու մեկ էլ չստիկներով, թմբլիկ բարմեն տատին էր վերջը....

ռեյտինգ +1
կարդալ

Տարբեր սեզոններում առիթ եմ ունեցել այցելելու եվ բավականին երկար հանգստանալու այստեղ․ սնունդը միջին է, սպասարկումը միջինից ցածր, իրենք մնացել են Սովետական Հայաստանում, ոչ մի առաջխաղացում չունեն։ Ամենազավեշտալին այն է , որ դեկտեմբերյան մի օր ամուսինս որոշել էր անակընկալ անել ու հանպատրաստից ընտանիքով գնացինք Ծաղկաձոր, որոշեցինք մնալ այնտեղ ու ընդունարանում ոչ մեկ չկար, որ մեզ դիմավորեր, սենյակ ցույց տար, տեղավորվեինք, կես ժամ սպասելով դատարկ ընդունարանում, ամբող առաջին հարկով այս ու այն կողմ քայլելով այդպես էլ ոչ մեկ չհայտնվեց, ինտրիգի համար նույնիսկ զանգեցինք իրենց, հեռախոսը զնգում էր բայց ոչ մի տեղից մոտեցող չեղավ։-< Այդպես էլ հեռացանք եվ գիշերեցինք մոտակա Ալպինա յում․հետագայում գրեցի իրենց այդ մասին եվ ներեղություն խնդրեցին։
Բայց օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ այնուամենայնիվ անտանելի վայր չի, լավ հիշողություններ ունենք այնտեղ անցկացրած օրերի մասին, համով ուտեստներ էլ ունեն, եվ գուցե էլի այցելենք

ռեյտինգ +1
կարդալ

Բախտի բերմամբ թե պատահմամբ 2 սեմինարի ժամանակ եմ եղել, ու երկու անգամ էլ հիասթափվել հատկապես ուտելիքից ու ընդհանուր մաքրությունից:
Սուրճի ընդմիջումներն ահավոր էին՝ տոֆիտա կոնֆետների ուղեկցությամբ:
ՈՒղղակի չափից դուրս "տնական" վիճակ է այստեղ, չհաշված, որ ամենուր ծխում են՝ հատկապես աշխատակիցները:
Իսկ այսպես կոչված համակարգիչներն ու ինտերնետը ուղղակի ահավոր էին, որովհետև հնարավոր չէր նույնիսկ մեյլ ստուգել: Բայց իրենք խնդրում են, որ "անվճար ինտերների հնարավորությունը" օգտագործենք հույժ անհրաժեշտության դեպքում միայն... ու ոչ մի բան, հատկապես խաղեր. չներբեռնենք.... մի տեսակ ծիծաղելի էր...

ռեյտինգ +3
կարդալ

Shat lav dirq uni,antari mot,lav hamex xohanoc,sakayn mnacacv amen inch@ shat vat vichakum e.Amen ban shat hin e.

ռեյտինգ +2
կարդալ

Այստեղ գրեթե ամեն տարի լինում եմ, հիմնականում սեմինարների ժամանակ:
Մի անգամ ել պատահական մասնակցեցինք գրողների երեկոյին, շատ ուրախ օր էր: Լրիվ պատահական հայտնվեցինք ու մեզ չթողեցին գնայինք:

Գները մատչելի են, բայց սենյակները բնավ էլ լավը չեն: Կոմունալ հարմարությունները շատ վատ են, հարմարություն չեն, այլ անհարմարություն: Մի քիչ հաջող երրորդ հարկի սենյակներն են և երկհարկանի քոթեջները: Աջակողմյան և ձախակողմյան սենյակների մեջ էլ հսկայական տարբերություն կա: Հնության հոտ է գալիս սենյակներից, հիմնովին վերանորոգման կարիք ունի: Մեկ օր առաջ էի այնտեղ, պետք է գիշերեի, պայց հասկացա, որ չեմ կարող այլևս մնալ և ստիպված հետ վերադարձա Երևան:

Բայց ահա խոհանոցն ինձ դուր է գալիս, տնական մթնոլորտ կա մեջը: Զգում եմ, որ սիրով են պատրաստում այստեղ:

Շենքային պայմանները և դիրքը շատ հաջող է, բնությունը կա ու կա, իսկապես ստեղծագործելու և առօրյայից կտրվելու համար հարմարավետ վայր է: Մի փոքր ներդրում և այն ոտքի կկանգնի: Թող վերանորոգումից հետո գները բարձրանա, բայց փոխարենը որակյալ սերվիս կլինի:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ վայր է: Բնությունը, շենքը, շրջակայքը, ուտելիքը: Միշտ եղել է թանկ, բայց դե գիտես, որ նորմալ տեղ ես գնում: Ունի փոքրիկ լողավազան:

ռեյտինգ +1
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 2310, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Չարենցի փող. նրբ., 6 շենք

Հարևանությամբ

;