Ռոյալ Թուլիփ հոթել Երևան – Royal Tulip Hotel Yerevan

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 6 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.goldentuliphotelyerevan.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-10-591600

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

The best place of this hotel is the roof- where one can find his rest here under the sun in the swimmin pool, which is always clean... the place is wonderful... the service is also not bad

ռեյտինգ +1
կարդալ

Հետաքրքիր ճարտարապետական կառույց մեջտեղում ձմեռային այգով այնտեղ նստելու փափուկ լուծումներով լավ անձնակազմ անկախ գործիդ բնույթից հաճախորդ լինել չլինելուցդ

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ հյուրանոց ա: Բարեհամբյուր և պրոֆեսիոնալ անձնակազմ:

ռեյտինգ 0
կարդալ

хорошая гостиница!

ռեյտինգ 0
կարդալ

Այստեղ մասնակցել եմ բազմաթիվ միջոցառումների՝ սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, հանդիսություններ, պաշտոնական ընդունելություններ և այլն։ Ինքս նույնպես «Գոլդեն Թուլիփում» կազմակերպել եմ 4 միջոցառում, որոնց հրավիրված են եղել հարյուրից ավելի հյուրեր։ Միշտ գոհ եմ մնացել։

Հիմնական միջոցարումները կազմակերպվում են առաջին հարկում՝ ձմեռային անձուգական այգում (հիանալի վայր է, այստեղ այցելել եմ նաև որպես սրճարան, ուղղակի շատ թանկ է)։ Մեկ անգամ նաև եղել եմ ամենավերևի հարկում, որտեղ կա նաև լողավազան ու բար, նորից հիանալի տեղ է, բարձրակարգ ու շատ որակով։ Քննարկումների սենյակները հագեցած են անհրաժեշտ բոլոր տեխնիկական պարագաներով։ Սեղաններին ու աթոռներին դրվում են տետրեր ու գրիչներ, ինչպես նաև միշտ դրված է սովորական ու հանքային ջուր։

Հյուրանոցի մենեջմենտը նույնպես հիանալի է ու հաճելի է նրանց հետ աշխատելը։ Շատ արագ հասկանում են թե ինչ ես ուզում ու բարձր մակարդակով կազմակերպում։ Անհրաժեշտության դեպքում նաև տրամադրում են զեղչեր (ինձ միշտ տրամադրել են)։

2012թ. ձմռանը մի մեծ միջոցառում էի կազմակերպել այստեղ։ Ձմեռային այգում մեծաթիվ փոփոխություններ էին իրականացվել, որպեսզի այն ստանա հենց այն տեսքը, որն անհրաժեշտ էր տվյալ միջոցառման կազմակերպման համար։ Այնպես ստացվեց, որ հենց այդ օրը, միջոցառման սկսվելուց մի քանի ժամ առաջ, հնարավոր էր, որ չեղյալ հայտարարեի այն ու հյուրերին զգուշացնեի, որ միջոցառումը չի լինելու։ Ի դեպ, ինչպես նշեցի, հյուրանոցի ադմինիստրացիան արդեն լայնածավալ աշխատանքներ էր տարել ձմեռային այգում ու ամեն ինձ ձևափոխել էր։ Ես զանգահարեցի ադմինիստրացիա, բացատրեցի իրավիճակն ու հայտնեցի, որ հնարավոր է չեղյալ համարվի միջոցառումն ու սպասում էի, որ պետք է ինչ-որ տուգանք վճարեմ, կամ կանխվճարը մնա հյուրանոցին և այլն, նույնիսկ ինքս առաջարկեցի նման մի տարբերակ։ Սակայն, ի զարմանս ինձ, հյուրանոցից ասացին, որ լրիվ մտնում են իմ դրության մեջ, հասկանում են իրավիճակը, հետևաբար որևէ տուգանք ես չեմ վճարելու։ Շատ հաճելի էր սա լսելը։ Բարեբախտաբար մի քանի ժամում բոլոր հարցերը լուծվեցին ու միջոցառումը կայացավ, ես էլ խիստ բավարված մնացի մատուցված ծառայություններից ու կարող եմ վստահաբար ասել, որ բարձրակարգ միջոցառումները միշտ էլ կփորձեմ կազմակերպել «Գոլդեն Թուլիփում»։

ռեյտինգ +4
կարդալ

«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը շատ հարամար է գործնական միջոցառումներ՝ շնորհանդեսներ, սեմինարներ, հանդիպումներ և այլ ֆորմատով միջոցառումներ անցկացնելու համար: Դրական կողմերն են. տեղը, գների ոչ բարձր լինելը, պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ անձնակազմը, հատկապես մատչելի են դահլիճների վարձակալության գները: Նմանատիպ շատ հյուրանոցների գերազանցում է իր անզուգական ձմեռային այգով, որը կարելի է ասել եզակի է Երևանի սրտում տեղակայված հյուրանոցների համար: Վատ կողմեր. ցավոք այս պահին չեմ մտաբերում, մի գուցե չկա որևէ վատ կողմ….

ռեյտինգ +5
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք
;