Գերմանիայի Հանրապետության Դեսպանատուն – Embassy of Germany

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 6 կարծիքներ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Դեսպանատունը մնում է դեսպանատուն` սպասեցնելով ու երկար կանգնեցնելով... բայց դե չեմ կարող շեշտել, որ կոնկրետ ինչ-որ գործընթաց մնացածից վատ են անում:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ պունկտուալ, կանոնավորված աշխատանք, օբյեկտիվ վերաբերմունք, արդյունավետ հարցադրումներ ու լավ անձնակազմ։ Պարբերաբար օգտում ենք եվ միշտ լավ կարծիք ենք կազմել․

ռեյտինգ 0
կարդալ

Շատ արագ պատասխանում են email-երին: Ընդհանուր տպավորությունը դրական է: Թղթաբանությունը մի փոքր շատ է համեմատած ԱՄՆ դեսպանատան, բայց շատ լոյալ են և կարծում եմ առանց խիստ պատճառի որևէ մեկի հաստատ չեն մերժի: Անձնագրերը վերադարձնում են շատ արագ, ընդամենը 3-4 օրում: Այսօր դեսպանատնից մեր անձնագրերը վերցնելիս ականատես եղանք ինչպես մի կին, ինչ որ նախարարությունից, ինչպես ինքն էր պնդում, փորձում էր առանց հերթ խցկվել դեսպանատուն (ամենայն հավանականության ինչ որ միջոցառում էր և բավականին մեծ հերթ էր): Տեսնելով թե ինչպես բոլորը հանգիստ սպասում են իրենց հերթին , սա բավականին տհաճ հայկական ձև էր: Դեսպանատան հայ աշխատակիցը շատ հանգիստ և ցիվիլ ձևով կնոջը տեղը դրեց, ասելով որ կապ չունի թե նա որ նախարարությունից է , պետք է հերթ կանգնի և մյուսների նման սպասի իր հերթին : հաճելի է տեսնել թե ինչպես գոնե դեսպանատների տարածքներում հայկական բացասական երևույթները չեն անցնում:

ռեյտինգ +5
կարդալ

2010 թվականի համեմատ փոփոխություններ են նկատելի, և ցավոք, ոչ դեպի լավը... չեմ զրպարտի դեսպանատունն արագ է պատասխան տալիս, բայց անձնակազմի տոնն ու վերաբերմունքը շենք մուտք գործելիս... կամ հետախոսով խոսելիս.. մեղմ ասած ահ ու սարսափ է ներշնչում

ռեյտինգ +6
կարդալ

Շատ լոյալ են ու նորմալ են վերաբերվում մարդկանց (իհարկե բացառություններ էստեղ էլ կլինեն), վիզա ստանալու պրոցեսը բավականին թերև է ու արագ են պատասխանում: Միայն չեմ հասկանում ինչու պատասխանը ստանալու համար էդքան երկար են սպասացնում մարդկանց դրսում, մոտ ժամ ու կես սպասում ես կանգնած մինչև հերթդ կհասնի, էլ չեմ ասում, որ եթե դա ամռանը կամ ձմռանն է տեղի ունենում, ապա ուղղակի կարելի է չդիմանալ ուժեղ շոգին կամ ցրտին: Իմ կարծիքով կարելի է նոր մեխանիզմ մշակել, որը հնարավորություն կտա շրջանցել սպասելու այդ տհաճ պրոցեսը:

ռեյտինգ +5
կարդալ

պարբերաբար դիմում եմ ստեղ ու գոհ եմ միշտ, լինումա որ շատ ես սպասում, լինումա որ տհաճ տեսարանների ես հանդիպում, լինումա դաժե որ հետդ մեղմ ասած բարեհամբյուր չեն (ասենք քեզնից առաջ մեկը լավ ջղայնացրելա ու հիմա ուղղակի չի կարում ժպտա էտ մարդը, դե կարելիա հասկանալ..) բայց լոյալ են ու ամենակարեվորը որ 3 օրա տևում պատասխանը

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Չարենցի 29
;