Գետափ Դիլիջանի ռեստորանային և հյուրանոցային համալիր-Getap hotel complex

full starfull starfull starhalf starempty star ռեյտինգ 3.5 , 10 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.getap.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-02:00

Հեռախոս : +374-94-474745 (բջջ.) ; +374-93-808642 (բջջ.) ; +374-268-25614 ; +374-268-24341

Մեր մասին:
Գետափ հյուրանոցային համալիրը իր հյուրերին առաջարկում է սպասարկման բարձր որակ, ինչն ապահովվում է սպասարկող անձնակազմի բարձր մասնագիտացմամբ: Մատչելի գները, հանգստի ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

. նախ մենյուն չկա և դու գաղափար անգամ չունես թե քո պատվիրած ինչը որքան արժե
. երաժշտությունը ուղղակի սպանում է իր ցածր որակով
. կոթեջներից տհաճ հոտ է գալիս
. քանի որ մենյու չկա վերջում մի աբսուրդ հաշիվ են ներկայացնում և դու գնա ապացուցի թե ասենք մեր տեղական խառը կանաչին որ պատվիրել ես կամ լոլիկով սալաթը ինչու պետք է աստղաբաշխական թիվ արժենան էս ամառ օրով
Ահավոր դժգոհ եմ. Էլ երբեք չեմ գնա...մեղմ ասած հաբռգել են...

ռեյտինգ +8
կարդալ

Wonderfull place in dilijan forests. Dont forget to try home made mashrooms with egg!!!

ռեյտինգ +3
կարդալ

շատ լավ հաց են տալիս

ռեյտինգ +2
կարդալ

Ուրեմն եսպես:Ճ Ես ունեմ եստեղի գրեթե բոլոր մատուցող ուհի- ների բջջային համարները: Քանի որ միշտ ուշ ժամի ենք գնում ու ամառ ձմեռ ցուրտ ա լինում բուխարիով սենյակը մերն ա: Միշտ լիքը փայտ են բերում շատ ծածկոցներ: Հիմա ուտելիքը: Հորթի անմահական խորոված քյաբաբ որը հալվում ա բերանիդ մեջ և իհարկե լիքը տնական պանիր ու քամած մածուն ու թթու: Դե էլ սպասարկման մասին չասեմ արդեն ընտանիքներով ենք մոտիկ լօլ:

ռեյտինգ +3
կարդալ

Այս տարի ամանորը ընկերներով անցկացրեցինք Գետափ հյուրանոցային համալիրում: Ամենաառաջինը որ հիասթափեցրեց սենյակները շատ ցուրտ էին, չնայած նախօրօք տեղյակ էին մեր գնալու մասին: Բերեցին էլեկտրական տաքացուցիչ (калорифер)՝ հոսանքը գնաց, մի քանի անհաջող փորձից հետո ասացին անջատել, որ գոնե լույս ունենանք: 6 օրվա ընթացքում սենյակները չմաքրեցին, սպիտակեղենը չփոխեցին: Ուտելիքը նորմալ էր, սպասարկումը վատ:

ռեյտինգ +2
կարդալ

Մի քանի անգամ օգտվել եմ այստեղի ծառայություններից: Սնունդը համեղ է, քոթեջները՝ հարմարավետ, բնությունը՝ հիասքանչ:
Բայց ինչպես և ամեն տեղ, սպասարկումն է վատ: Մունաթ դեմքեր չեմ սիրում

ռեյտինգ +1
կարդալ

hrashali vayr e`shnorhiv tnoreni`Surik Axazaryani

ռեյտինգ +1
կարդալ

Թե՛ գործերով, թե՛ հանգստի նպատակով հաճախ եմ այցելում ՀՀ Տավուշի մարզ: Բնականաբար նաև անհրաժեշտ է լինում հոգալ սնունդի հարցերը: Գետափի տեղը շատ հարմար է, գտնվում է Դիլիջան-Իջևան ճանապարհի հարևանությամբ՝ մի քանի կմ Դիլիջանից հյուսիս: Դրական կողմերից նաև գետի ափի անմիջական հարևանությամբ առանձնացված փոքրիկ փայտե տնակների առկայությունը, որտեղ ընկերներդ և/կամ ընտանիքիդ հետ միասին կարող ես մի պահ հանգստանալ, կտրվել առօրյա հոգսերից: Սնունդը թարմ է և համեղ, խորհուրդ կտամ պատվիրել մեղր, տնական թթվասեր, մածուն: Որպես վատ կողմեր կարելի առանձնացնել.
1. մատուցողների ոչ պրոֆեսոնալիզմը, խորհուրդ կտայի ղեկավարությանը, որպեսզի մատուցողների համար կազմակերպեին այդ բանագավառի դասընթացներ,
2. Ուտեստների գնացուցակի բացակայությունը,
3. Ցածրաճաշակ երաժշտությունը, սա ի դեպ հատուկ է հայաստանյան ռեստորանների մեծ մասին,
4. Մատուցողուհիների աշխատանքի շահագործումը, երբ մեծ սկուտեղների վրա մոտ 10 կգ-ից ավել ծանրությունը մեկ ձեռքի վրա պատրաստման վայրից տեղափոխում են հաճախորդների սեղաններ՝ անցնելով մի քանի տասնյակ մետրեր, ու էդպես ամբողջ օրը, հետ հաջորդ օրը և շարունակ.... Սա շատ լուրջ խնդիր է, և ոչ միայն այս ռեստորանի համար:

ռեյտինգ +4
կարդալ

Ուտելիքը ոչինչ, սպասարկումը կիսանամռոտ, գները տանելի:

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան, Թբիլիսյան խճուղի (Դիլիջան-Իջևան ավտոմայրուղու 5-րդ կիլոմետր)

Նկարներ

;