Գենացվալե պանդոկ – Genatsvale Tavern

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 11 կարծիքներ

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374 10 326161

Մեր մասին:
Genacvale` Վրացական, հայկական խոհանոց։

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Առաջին անգամ եղա Կոմիտասի Գենացվալե պանդոկում մեկ ամիս առաջ: Սկսեմ նրանից, որ ներսում իրար գլուխ գլխի հավաքված մատուցողներ էին, ովքեր բարձրաձայն ինչ-որ բաներ էին քննարկում , կարծես իրենց խնդիրները ուրիշ տեղ չունեին լուծելու: Շատ տհաճ էր, որ պլշած քեզ էին նայում և սպասում, երբ մի մի պատառը կուլ կտաս, բայց սպասարկման ամենատհաճ բանն այն էր, որ դեռ ուտելիքը բերանում, ափսեն մեր առաջից վերցրեցին, տարան, չնայած որ ափսեի մեջ դեր ուտելիք կար: Դա շատ զայրացրեց և կանչեցի մեզ սպասարկող մատուցողին և զգուշացրեցի այդ մասին: Փոխարենը ներողություն խնդրելու նա ուղղակի զարմացած դեմքով քմծիծաղ տվեց: Մեկ այլ մատուցող մոտոցավ և նրա անունից ներողություն խնդրեց մի քանի անգամ: Շատ հիաստափվեցի սպասարկումից: Միակ բանը որ տեղին էր, դա ուտեստներն էին, բայց դա զրոյի է հավասարացնում ամեն ինչ, երբ նման անկիրթ ու անբարեհամբույր մատուցողներ են աշխատում:

ռեյտինգ +5
կարդալ

Իրականում այստեղ ամեն ինչ թվում է, թե պետք է բարձր մակարդակի վրա լինի. գները նորմալ են, սպասարկումը վատ չէ, վայրը հայտնի է, սակայն երբ բերում են պատվիրածդ ուտեստները ուղղակի ծիծաղելի է չափաբաժինները գների համեմատ շատ փոքր են:

ռեյտինգ +1
կարդալ

Մենք կոլեկտիվով նշեցինք այստեղ մեր ֆիրմայի 10 ամյակը և անկեղծ ասած մեզ բոլորիս շատ դուր եկավ ջերմ մթնոլորտը, պատվիրել էինք ավանդական խորոված և վրացական ուտեստներ ամեն ինչը ծատ համով էր գներնել մատչելի սպասարկումը պանդոկի համար բավականին բարձրորակ.... անպայման նորից կայցելեմ !

ռեյտինգ +1
կարդալ

Անցած շաբաթ ընկերների հետ այցելեցի այս պանդոկը: Նախ ասեմ որ կարողացել են ստեղծել շատ հաճելի միջավայր , հատկապես ինձ դուր եկավ երկրորդ հարկը: Ամեն ինչը շատ համեղ էր և ամենակարևորը թարմ, և, որպես խաշի սիրահար, հատուկ պետք է նշեմ խաշը, որը ինձ շատ դուր եկավ: Գները բավականին մատչելի են այնպես որ այստեղ կարելի գալ հաճախ: Մեզ սպասարկող երիտասարդը լավ հումորի զգացում ուներ, որը ինձ հաճելիորեն զարմացրեց:
Շատ լավ ժամանակ անցկացրեցինք այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել :

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած ինձ բավականին դուր եկավ ներքին հարդարանքը: Խաշի որակի մասին դատել չեմ կարող, բայց պավիրված աղցանները բոլորը շատ համեղ էին: Դժգոհ եմ քանանկից, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր աղցան գոնե երկու հոգու համար պետք է նախատեսված լինի, մանավարդ իրենց գներով:

ռեյտինգ +2
կարդալ

Xash@ @ntira, ghaydin, hamov, teghe teghin, karevore shat maqur. Erkar barak chem gri bayts ughaki zarmanum em vonts kareli chhavanel ayn.... Ba Khinkalin, ba spase, shat shat hamove Genatsvaleum amen inche, dranum karoghe hamozvel huraqanchure.... Matutsoghnern el, shat ushadir en ev siralir.... Apreq!!!!

ռեյտինգ +1
կարդալ

Միանշանակ չարժի այստեղ խաշ ուտել, բոլոր առումներով շատ վատ տպավորություն թողեց` խաշը ահավոր, անձնակազմը անտարբեր:

Նենց տպավորություն էր, ոնց որ հին սովետական կինոների մեջի ռեստորաններից լիներ, էն որ էս էլ կա գոհ եղեք, չեք ուզում վեր կացեք գնացեք:

Մի խոսքով միանշանակ խորհուրդ չեմ տալիս այցելել Արամ Խաչատրյան փողոցի վրա գտնվող Գենացվալե ռեստորանը, չնայած մնացաց իրանց ռեստորանները բավականի որակյալ են - Կիևյան, Նալբանդյան փողոցների վրա գտնվող:

ռեյտինգ +2
կարդալ

Երեխեքի հետ գնացինք, ընտանիքով: Խորովածի միսը, կներեք, բայց հոտ էր գալիս, լավը չէր:
Իսկ էդ պանրով իմերեթական խաչապուրին լավն էր:
վրացական լիմոնադ, թարմ հաց, ջոնջոլի:
Խորոված չարժե վերցնել: Ավելի լավ է վրացական ուտեստները փորձել:

ռեյտինգ +3
կարդալ

Հմմ, Ես Գենացվալե Կիևյանը շատ անգամներ եմ գնացել, բայց էս անգամ ընկերներից խորհուրդով գնացինք կոմիտասինը
Կիրակի օրը առավոտով նախորդ օրը զանգել տեղ պահելով, գնացինք Խաշի լավ տրամադրությունով...
Բայց ամեն ինչ փչացավ խաշի գալուց հետո, սկզբից դե աղ մաղ, սխտոր մխտոր, հետո զգացի որ ՍՈՒՊ եմ ուտում, խաշի հետ կապը մենակ միսն էր հիշացնում, որը էլի համով չէր...
Մի խասքով ԽԱՇ ուտելը հարամվեց...

ռեյտինգ +4
կարդալ

Չէ, բայց ո՞նց կարա խաշը էտքան վատը լինի, ո՞նց։ Ճիշտն ասած կյանքումս վատ խաշ չէի կերել։ Ու չէի էլ պատկերացնում, որ հնարավոր է վատ խաշ լինի աշխարհում։ Ու էլի վստահ եմ, որ վատ խաշ չի լինում, որովհետև այն ինչ այսօր՝ 2012թ. նոյեմբերի 4-ին չկերանք «Գենացվալեում» խաշ չէր, այլ ընդամենը եռացրած ջուր։ Գոնե մեջը կարելի էր «խաշի փոշի» լցնել, որ համը մի քիչ խաշին մոտենա։

Ընկերներով հավաքվեցինք առավոտյան, որ մի լավ ուտենք խմենք։ Գնացինք «Գենացվալե»։ Խաշը բերեցին ու բոլորիս տրամը ընկավ, որովհետև չէինք կարողանում ուտել այդ եռացրած ջուրը, հետևաբար նորմալ խմել էլ չէր լինում։ Մտածեցի, որ հնարավոր է էտ մի քանի ափսեն լավը չի եղել, նաև սոված էինք մնացել, ասեցի մի ուրիշ ափսե պատվիրեմ։ Մատուցողին կանչեցինք, հայտնեցիքն մեր դժգոհությունն ու ասեցինք, որ եթե ավելի լավ խաշ կա թող բերեն դա ուտենք։ Մատուցողը պատասխանեց, որ լրիվ նույն խաշն է։

Հիմա շատ կուզեմ նաև լսել 2012թ. նոյեմբերի 4-ին (կամ ուրիշ օրերին) այստեղ խաշ կերած մյուս սեղանների հյուրերին։ Որովհետև, ոնց ինձ թվաց, մինչև խաշը բերելը, բոլոր սեղաններին ասում խոսում էին, հենց խաշը դնում էին սեղաններին, բոլորը տխրում էին։

Նախկինում մի երկու անգամ այս ռեստորանում եղել էի, խորոված-մորովածը նորմալ էր, բայց այս ահասարսուռ օրից հետո այլևս երբեք ոտք չեմ դնի այստեղ։

ռեյտինգ +6
կարդալ
;