Բրիտանական տուն – BHS British home stores

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 31 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.bhs.co.uk

Ժամեր : 10:30 - 21:30 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374-60-500303

Մեր մասին:
BHS հանրախանութների ցանցը գործում է ավելի քան 100 տարի և համարվում է Անգլիայի լավագույն ցանցերից մեկը: Այն ունի նաև հարյուրավոր խանութներ աշխարհի տարբեր երկրներում: ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Shat maycheli xanut chei asi bayc bardzrakarg ev bardzrorak xanut es shat gohem

ռեյտինգ -1
կարդալ

Women section has more varieties than men's & children's.
The price vs quality relation is not so satisfying specially for menswear.

ռեյտինգ +5
կարդալ

Affordable & nice cloths... specially for large sized women :-)

ռեյտինգ +5
կարդալ

Shat lav voraki shorer en) durys shat en galis entexi shorery)

ռեյտինգ +1
կարդալ

Թանկ և անորակ հագուստի խանութ ա: Մեկ անգամ ամառային մայկա եմ գնել, առաջին իսկ լվացքից հետո դարձավ պոլի շոր: Այլևս հեռու եմ մնում էդ խանութից

ռեյտինգ +3
կարդալ

Այստեղ հաճախ հանդիպում ես լավ հագուստ, հանդերձարանները ծանրաբեռնված չեն, պարբերաբար լինեւմ են նաև ձեղչ հիշեցնող զեղչեր: Երրորդ հարգում էլ անսպասելի բացահայտում ես տան համար ահագին գեղեցիկ ոև/կամ ֆքստուլ իրեր

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ խանութ է, չնայած որ մի անգամ եմ այցելել ու ինձ համար բան չեմ գտել, բայց պետք է ասեմ,որ լավ տեսականի կար:

ռեյտինգ +4
կարդալ

հարմար գին, լավ սպասարկում, հատկապես մանկական ու տան պարագաներն եմ սիրում

ռեյտինգ +6
կարդալ

Ինչ ասեմ՝ տեսականին ըստ ճաշակի են դատում,,, բայց այ սպասարկող անձնակազմի մասին կխոսեմ. Նախ՝ էտ մեծ եռհարկանի շինության ամեն հարկի ընդարձակ սրահներից յուրաքանչյուրում մեկից ավել սպասարկող չգտա՝ ահավոր էր, ամեն հարցի համար ընկած էտ խեղճերից մեկին էինք փնտրում,, երկրորդն էլ դրամարկղի մոտ կանգնած աղջիկներից մեկը մի էնպիսի անբարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեց, ոնց-ոոր ուզում էր ասի "Էլ էստեղ չգաք գնումների", չգիտեմ՝ երևի շատ հոգնած էր:,Ինչ-որ ա՝ լավ ա շուտ տուն հասանք:

ռեյտինգ +3
կարդալ

Այս հագուստի խանութը դեռևս նոր է, և որպես նորեկ բարձր է պահում իր վարկանիշն ու սպասարկումը... Հավանում եմ, և տեսականին, և տարածքի ընդարձակությունը, և սպասարկումը, միայն գներն են, որ փոքր -ինչ բարձր են, բայց դե անգլիական որակի համար կարելի է նաև մի քիչ շատ վճարել....

ռեյտինգ +1
կարդալ

Բարձրակարգ սպասարկում

ռեյտինգ +1
կարդալ

Պատկերացրեք վերջերս եմ եկել Լոնդոնից ու British Home-Store-ը Երեւանում բավականին նման է Լոնդոնյանին... Տեսականին 100 տոկոսով չեմ կարող վստահեցնել, որ նույնն է, կարելի է ստւգել կայքի միջոցով, բայց գիշերանոցներն ու անկողնային սպիտակեղեն՚ի տեսականին շատ նման է... Անկողնային սպիտակեղեն հաստատ կգնեմ շուտով... Մի խոսքով հավանում եմ...

ռեյտինգ +3
կարդալ

Շատ տարօրինակ խանութ դուրս եկավ... Առաջին կարծիքումս նշած մտավախությունս իրականացավ` դեբենհամսի նման որակը գցեցին հագուստի և ճաշակի, բայց, չգիտես ինչու, միայն կանանց տեսականունը, իսկ տղամարդկանցը դեռ շարունակում է բազմազան, բազմաոճ ու ճաշակով լինել:
Ուրիշ հակասական տպավորություններ. ուրբաթ օրը թյուրիմացաբար խանութի փակումից քսան րոպե երկար մնացինք ու հիացանք, թե ինչքան մեծ համբերությամբ մեզ հայտնեցին, որ արդեն փակվել են ու ներողություն են խնդրում շտապեցնելու համար:
Կիրակի պարզվեց, որ/թե ուրբաթ օրը գնած հագուստի գինը սխալմամբ շատ է զեղչվել ու հիմա այդ գնի վրա փակցրել են նոր զեղչված գինը, որը նախորդից երկու անգամ ավել է: Այսինքն այս պատճառաբանությամբ ամեն օր կարելի է իջեցնել գինը, հետո անհայտ պատճառներով բարձրացնել:
Դժվար է վստահելը:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ խանութ է: Իմ չափսը միայն մանկականում եմ գտնում ու ասեմ ավելին` ամեն իջնող չափսի հետ գինն էլ է իջնում:

ռեյտինգ +1
կարդալ

Մինչ այսօր մի քանի անգամ մտել էի խանութը , լավ տեղը տեղին ուսումնասիրել :D 3-րդ հարկի սպասքի բաժնում մնաց իմ սիրտը :) Օրեր առաջ էլ նոր՝ ձմեռային, տեսականու հետ ծանոացա՜: Վա՜խ ինչ վառ գույներ էին , տաք , ձգող և իմ ամենասիրելի երագները:Ճ Այսօր էլ երկաար ընտրելուց բազմաթիվ սվիտերների տարբերակներից ձեռք բերեցի մեկը: Սպասարկումից գոհ եմ, առանց դժգոհ դեմքի, որը շաատ հազվադեպ է լինում սպասարկման ոլորտներում: Կլոուներ կաին ինչ-որ, որ թե երեխաներ տեսնելիս, թե մեծերին զվարճացնում էին :Ճ Մի խոսքով այցելեք Հաստատ չեք փոշմանի :Ճ Գներն էլ կծող չէին, նորմալ :Ճ

ռեյտինգ +1
կարդալ

խանութ իրոք արժանի է հինգ աստղի մակարդակով սպասարկում հարմար սրահ առանձնացված սրահներ յուրահատուկ ճաշակով տեսականի ու ասեմ որ որակի համեմատ շատ էժան գներ ասենք մի տղամարդու դասական բրդյա ժակետը 18000 դրամ առանց զեղչի, այլ բրենդային խանութներում նույն որակի շորը ամենաքիչը 2 անգամ թանկ է, իսկ տնային պարագաների հարկում ամեն ինչ արտասովոր է ու յուրահատուկ ապրանքի տեսքից երևում է որ որակյալ դրսի արտադրանք է, ու այնպիսի արտադրանք որի լինելիությունը սենյակում միանգամից փոխում է սենյակի աուռան

ռեյտինգ +3
կարդալ

Ընդհանուր առմամբ շատ լավ խանութ է: Եվրոպական բրենդային խանութներից այս մեկը ամենալավն է ներկայացված Երևանում: Կա հագուստի մեծ տեսականի, իսկ վերջերս բացել են նաև տան պարագաների և խաղալիքի բաժիններ:
Գները էժան չեն, բայց թանկ էլ չեն: Երևի առաջարկվող որակին համահունչ: Հագուստի տեսականին ժաշակով է, վստահ եմ, որ շատերը կգտնեն իրենց ուզածը:
Ուղղակի ունեմ մի այսպիսի առաջարկ/դիտարկում: Խորհուրդ կտամ առավել մեծ ուշադրություն դարձնել տեսականու թարմացմանը/համալրմանը: Երբեմն խանութում ակնհայտ տեսականու պակաս է նկատվում:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հարմար խանութ է, ոչ շատ մարդաշատ, մեծ է, հանգիստ կարելի է շրջել ու ընտրել: Հարուստ գույներ, տարբերվող ոճ: Գլխավոր առավելությունը, որ հարմար է ընտանիքով գնումներ անելու համար. մանկական տեսականին ևս լավն է ու գունավոր:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ խանութ է, շատ հարմարավետ, լայն, մեծ, ինչը հնարավորություն է տալիս հանգիստ պտտվել, մի քանի անգամ նայել ամեն ինչ: Վաճառողուհիները շատ բարեկիրթ են ու բարեհամբույր: Վերջերս նվեր գնեցի այստեղից, որը հաջորդ օրը պետք էր փոխել չափսի պատճառով: Շատ հանգիստ, առանց որևէ խնդրի սպասարկեցին: Բայց այս խանութի ամենամեծ առավելությունն այն է, որ այստեղ բոլոր զգեստների ու կոշիկների համար կան բոլոր չափսերը, ի տարբերություն մյուս խանութների, որտեղից գեր մարդիկ պարզապես չեն կարող գտնել իրեն համար հագուստ: Մինչդեռ այստեղ դա միանգամայն հեշտ է:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավն էր, կանանց բաժինն եմ միայն հասցրել ոտատակ տալ և հավաքածուն շատ ճաշակով էր ու որակն էլ տեղը, գներն էլ չէին կծում: Մենակ թե շատ եմ խնդրում, Դեբենհամսի օրը չընկնեք՝ պահեք որակը, ու շարունակեք նորմալ հավաքածուներ բերել:

ռեյտինգ +4
կարդալ

Aaaaxr shaat lav xanuta !! te tesakanin te [email protected] !!!Ete chem sxalvum Hulis amisn er vor bacvec [email protected] ))) Minch ors shoppingis glxavor ete voch miak aghbyurn e :))) che ankexc em asum seenc lav xanut der es chei tesel !!! amen inch ka :) u grete bolor qqmahaj mardkanc kbavarari :)

ռեյտինգ +1
կարդալ

Իրոք շատ լավ, հարմար ու ոչ թանկ խանութ է։ Վերջերս այստեղից գնեցի կոստյում, սվիտր, տաբատ, փողկապ և գուլպա։ Տեսականին բավականին մեծ է։ Մի քանի անգամ փորձեցի տարբեր չափսերի հագուստ, իսկ վաճառողը սիրով օգնում էր։

Դրամարկղում նույնպես բավականին բարեհամբույր սպասարկման արժանացա։ Երբ փողկապ գնեցի, ասացի, որ կապելու ձևը չգիտեմ, վաճառողուհիներից մեկը պատրաստակամություն հայտնեց օգնել և կապեց փողկապը։

Հաստատ կարելի է մտնել այս խանութ, ոտքից գլուխ հագնվել ու դուրս գալ։ Այստեղ ամեն ինչ կա ու ամեն ինչն էլ կարծես շատ լավ որակի է (այս մասին դեռ չեմ կարող դատել, քանի որ նոր եմ գնել, մի քանի ամսի հետո նոր կտեսնենք, բայց դատելով հագուստի տեսքից պետք է որ որակով լինի)։

Ասեմ ավելին, ինձնից հետո մի քանի բարեկամ ու ընկեր այցելեցին նույն խանութն ու գնեցին գրեթե նույն ապրանքները։)։)։)

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ խանութ է: Վերջերս այստեղից գնումներ կատարեցի, շատ որակյալ ու ճաշակով շորեր էին: Մեծ զեղչեր ունեին ու կարծես այստեղ զեղչը իսկապես զեղչ էր, այլ ոչ թե թակարդ: Սպասարկողը շատ համբերատար պատասխանեց բոլոր հարցերին, օգնեց ճիշտ ընտրություն կատարել, առաջարկեց տարբերակներ: Շատ հաճելի էր: Անգամ չնախատեսված գնումներ կատարեցի, բայց չեմ զղջում :D
Անպայման կրկին գնումներ կկատարեմ այստեղից:

ռեյտինգ +2
կարդալ

Հագուստի բաժինն իրոք լավն էր և զեղչերով բավականին մատչելի: Կանացի հագուստները թե գույնով, թե ձևով և թե որակով ավելի լավն էին քան Երևանում գտնվող շատ այլ խանութների ապրանքներ: Ամենակարևորը նուրբ և քաղաքակիրթ ճաշակով էին:

Բայց երբ բարձրանում ես տան համար նախատեսված ապրանքների բաժին, գնային քաղաքականությունը հեղաշրջման է ենթարկվում: Ու ոչ մի զեղջ, ոչ մի ակցիա ու ոչ մի շանս:

Ստիպված համարյա անտրամադիր դուրս ես գալիս խանութից՝ հետդ մի քանի լավ կտոր կանացի հագուստ, սակայն վերևում թողած հրաշալի ու թանկ ջահերը, գույնզգույն բարձերն ու անկողնու պարագաները:

ռեյտինգ +4
կարդալ

Շատ եմ հավանում այս խանութը. որակով և գեղեցիկ հագուստ բոլորի համար: Ամենից շատ դուր են գալիս տան համար նախատեսված պարագաները:

ռեյտինգ +1
կարդալ

շատ լավ խանութ է, այդ ցանացում ինձ համար առաջինը այլևս Next-ն է, հետո արդեն այս խանութը: Debenhams-ն ու River Island-ը շատ ավելի հետ են...

ռեյտինգ +1
կարդալ

մեծ տեսականի կա, գին/որակ նորմալա, շատ բարեհամբույր սպասարկում, բայց տեսականու մոտ 60-70%-ը չհավանեցի և չհասկացա թե ինչու ամեն ինչ ունեն բացի տղամարդկանց կոշիկներից...

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ խանութա ,,,բոլոր տարիքի մարդկանց համար կգտնես գեղեցիկ և նորագույն շորեր
գները շատ մատչելի են ,,,իսկ խանութի չափսերը շաաաաաաատ մեծ են ,,,,ինչպես բոլոր խանութները սկզբից միշտ լավնա լինում հույսով եմ դուք չեք նմանվի ուրիշ խանութներին,, ես սիրու եմ ԲՀՍ-ը

ռեյտինգ +3
կարդալ

Мне очень понравилась коллекция купальников и аксессуаров, а вот в основном спортивная одежда не столь высокого качества и не очень привлекательная обувь меня разочаровали. К тому же, как и во всех других британских магазинах, одежда начинается с 38-го размера, и худеньким девушкам вряд ли подойдет.

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Hanrapetutyan Street 61, Yerevan, Armenia
;