Biglemon.am – Biglemon.am

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 3 կարծիքներ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մի քանի անգամ պատահել է, որ օգտվել եմ, բայց մշտապես չեմ օգտվի, որովհետև հիմնականում նույն կառույցները ու նույն ծառայություններն ու ապրանքներն են...

ռեյտինգ 0
կարդալ

Ակցիաները շատ են, միայն դժվար է կուպոն ձեռք բերելու հարցը:
Լավ կլիներ, որ ամեն ինչ այնպես ձևակերպեին ու կայքում բացատրեին, որ չհասնեիր տերմինալի մոտ ու նոր զանգեիր, որ քեզ կոդ ասեն, մուտք անես ու նոր վճարես...
Հետո վճարումից հետո անպայման պետք է զանգես իրենց, մենք չէինք զանգել: Չեմ հիշում մոռացել էինք, թե ուղղակի չէինք զանգել: Լավ ա գոնե իրենք կապվեցին տերմինալների կազմակերպության հետ ու մենք ստիպված չեղանք զրկվել առաջարկված զեղչից ու կորցնել նաև կուպոնների համար վճարված գումարը
Ընդհանուր նորմալ կայք ա

ռեյտինգ +3
կարդալ

Կայքից օգտվել եմ մի քանի անգամ և ասեմ, որ գաղափարը շատ եմ հավանում: Բայց կա մի բացասական երևույթ, ինչը այնքան զայրույթ է առաջացրել, որ ոչ մի դրական բան մեղմ ասած "աչքիս չի երևում": Կայքը հնարավորություն է տալիս կարծիքներ թողնել այս կամ այն ծառայություններից օգտվելուց հետո: Հաճախորդը ՈՒՆԻ իրավունք թողնել այդ կարծիքը: Բայց չգիտես ինչու կայքի աշխատակիցները երևի կարծում են, որ թույլատրելի են միայն ու միայն դրական կարծիքները և արդեն որերորդ անգամ նկատում եմ որ բացասական կարծիքները ջնջում են: Երկու անգամ ջնջել են նաև իմ թողած ոչ այնքան դրական կարծիքները, որոնք լրիվ օբյեկտիվ են եղել: Երբ դիմեցի իրենց, պատասխան ստացա, որ ջնջում են միայն հայհոյանք և այլ բառեր պարունակող կոմենտները, ինչը բացարձակ սուտ է, քանի որ իմ կոմենտները եղել են չափազանց կոռեկտ և ներկայացրել են ինչպես տվյալ ծառայության դրական, այնպես էլ բացասական կողմերը: Բացի դրանից ինձ համարյա թե մեղադրեցին մեկ այլ կողմի համար լրտեսության մեջ !!!!!! ինչը ծիծացից բացի ուրիչ ոչինչ չի առաջացնում: Ինչպիսի նախնադար - ուրեմն միայն դրական կարծիք , հակառակ դեպքում անցնում եք թշնամու շարքերը!!! Նման վերաբերմունքը հիմք է ինձ համար այլևս երբեք չօգտվել նրանց ծառայությունից, քանի որ կայքը պետք է առաջին հերթին օբյեկտիվ լինի և հնարավորություն տա հաճախորդին ընտրելու :

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Հյուսիսային պողոտա 11
;