Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց – Best Western Congress Hotel

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 5 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.congresshotelyerevan.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-10-591199

Facebook : https://www.facebook.com/Congresshotel/
Մեր մասին:
BEST WESTERN CONGRESS HOTEL is a stunning hotel, earning grateful reviews for its service, style and sensational location in the heart of Yerevan, city's most exciting district. Italian style, modern lines and cutting edge technology are combined effortlessly with traditional Armenian values of hospitality.

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Լավ հյուրանոց է, անձնակազմը լավն է, սենյակները լավն են, բայց բարեփոխումների կարիք ունի: Իմ սենյակի վայագույրները ոչ լավ վիճակում էին՝ պատռված էին, սենյակիս կոնդիցիոներն էլ չէր աշխատում: Ամեն դեպքում տեղի առումով լավն է, հետքրքիր ժամանցի համար էլ լավ լուծումներ ունեն՝ մատչելի եղանակներով:

ռեյտինգ +3
կարդալ

Ինքս Կոնգրես հյուրանոցի հետ համագործակցել եմ, կազմակերպել սեմինարներ և արտասահամանից հրավիրված յուրաքանչյուր հյուր հաջորդ անգամ գալուց խնդրում է տեղավորել Կոնգրես հյուանոցում: Սպասարկող անձնակազմը իսկապես պրոֆեսիոնալ է:
Շնորհակալություն փոխշահավաետ համագործակցության համար

ռեյտինգ +2
կարդալ

Մեր եվրոպացի հյուրին դիմավորեցին օդանավակայանում, տեղվորեցին լավ համարում, նա շատ գոհ էր նախաճաշից: Հետո ուղեկցեցին օդանավակայան: Շատ հարմար էր: Շնորհակալ ենք Կոնգրես հյուրանոցից

ռեյտինգ +3
կարդալ

Արդեն մի քանի տարի է աշխատում եմ այս հյուրանոցի հետ։ Այստեղ կազմակերպել եմ բազմաթիվ սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, գիտաժողովներ, բազմահազար այցելուներ ունեցող աշխատանքի ու կրթական ցուցահանդեսներ։ Համագործակցությունը կարելի է ասել կայացել է շնորհիվ կառավարող անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի ու աշխատանքի իմացության։ Որպես մշտական հաճախորդ դահլիճները վարձակալելու ժամանակ հաճախ ստանում եմ զեղչեր, ինչն իհարկե շատ հաճելի է։ Կերելի է բոլոր կազմակերպչական հարցերի պատասխանները ստանալ հեռախոսով կամ մեկ անգամ այցելել, ասել ինչ ու ինչպես է պետք և ամեն ինչ կարվի այնպես ինչպես պատվիրվել է։ Բոլոր միջոցառումների ժամանակ սեղաններին դրված է լինու ջուր, տետր և գրիչ։ Այստեղ տարբեր միջոցառումների համար պատվիրել եմ նաև սուրճի ընդմիջումներ ու շատ գոհ եմ, որովհետև, ի տարբերություն շատ այլ վայրերի, այստեղ կարելի է պատվիրել ավելի քիչ բաժին ավելի շատ մարդկանց համար և այն միշտ կհերիքի։

Խնդիրներ իհարկե նույնպես կան։ Մեծ դահլիճում դրված է ուղղակի անտանելի ձայնային համակարգ։ Այս դահլիճը կարող է նստած ընդունել հավանաբար 200-ից ավելի մարդ, իսկ ձայնային համակարգն այնքան վատն է, որ եթե տասը հոգի շշուկով խոսեն այդ դահլիճում, ապա այլևս բարձրախոսով խոսելու դեպքում նույնիսկ ոչինչ չի լսվի։ Բազմաթիվ անգամներ զգուշացրել եմ այս թերության մասին, հույս ունեմ մի օր կփոխվի։

Պատահում էր այնպես, որ յուրաքաչյուր շաբաթ մի միջոցառում էի ունենում այս հյուրանոցի Պիկասո դահլիճում, որտեղ կա պրոյեկտոր այլ անհրաժեշտ տեխնիկական հարմարություններ՝ միկրոֆոններ բոլոր սեղաններին և այլն։ Սակայն ամեն անգամ, բոլոր միջոցառումները կազմակերպելիս հարցնում են, թե արդյոք պետք է նոթբուքը, դե բնականաբար ասում եմ այո։ Ասում են որ նոթբուքի համար առանձին վճար է սահմանված, ես էլ խնդրում եմ, որ որպես մշտական հաճախորդ անվճար տրամադրեն ու միշտ տրամադրում են։) Բայց ախր նոթբուքի եղածն ինչ է, դրեք այդ սենյակում թող մնա էլի, ոչ էլ հարցրեք պետք է թե ոչ, մեծ բան չի եղածը ու ամեն անգամ հարցնելը հաճախորդների մոտ կարող է ոչ այդքան գեղեցիկ տպավորություն թողնել, քանի որ սպասելիքներն ավելի շատ են։ Շատ հաճախ նաև պատահում է, որ նոթբուքերը չեն աշխատում կամ վարակված են լինում վիրուսով։ Դրանք աշխատեցնելու ու միացնելու համար մի փոքր մասնագիտական միջամտություն է երբեմն պահանջվում։

Հա ու նաև չեմ սիրում այստեղի բարում սուրճ ըմպել, քանի որ սովորական սուրճն արժե 1000 դրամ։) բայց դե մեկ եկ ուզած չուզած ըմպում եմ։

Մի թերություն էլ կա, որն իրականում առավելություն է։) Հաճախ հյուրեր եմ ունենում արտերկրից, որոնց անհրաժեշտ է լինում տեղավորել հյուրանոցում։ Այս հյուրանոցի բոլոր սենյակները գրեթե միշտ զբաղված են լինում ու ես ստիպված եմ լինում նոր գործընկերներ որոնել։

Այս հյուրանոցի հետ անպայման շարունակելու եմ աշխատել ու բոլորին խորհուրդ եմ տալիս ցանկացած բարձրակարգ միջոցառում կազմակերպել այս հյուրանոցում։ Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ սպասարկող անձնակազմն ու տարբեր ոլորտների մենեջերներն աշխատում են հաճախորդի համար և ամեն ինչ անում են, որ հաճախորդը միշտ գոհ ու բավարարված լինի։

Շնորհակալություն։

ռեյտինգ +6
կարդալ

Arajin angam@ chi vor hiacmunqs em haytnum es hyuranoci tarber bajinneri masin:) Restaurant Raffaello , Pizzeria Mediterraneo -n im amenasirac vayrern en Yerevanum :) Bayc amar@ ays hyuranoci mecagyun aravelutyun@ ir iroqqqq gexeckagyun loxavazann e ....Italaciner@ chen sxalvel anvanman mej Caribbean:) Loxavazn@ angliakan aygu mej e, careri u kanachi mej shrjapatvac u qaxaqi poshuc u axmiukic heru...higienai bolor kanonner@ shat ujex hskoxutyan tak e....jri maqrutyun@ u jermastichan@ idealakan..misht lav erajshtuyun e hnchum, himnakanum shaaat makardakov mardik en handipum...cocktailner@ shat hetaqrir u amarayin, iskakan gelato-i masin restaurant-um em grel:))))))staff@ shat friendly u professional...zarmanali e et amarva shogin arevi tak vonc en karoxanum tenc ashxuyj u jpteters linen???mi xosqov iskakan relaaaax linelu vayr e:)shateri hamar mutq@ karox e mi poqr tank tval, bayc de hyuranoca, vor gone evropakan standardner@ pahen nereli e u hastaaaaat arji :))))

ռեյտինգ +2
կարդալ
;