Բալդի Լոնդոն – Baldi London

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 10 կարծիքներ

Վեբ Կայք : http://baldishoes.com

Ժամեր : 10:00 - 20:00 Mon, Tus, Wed, Thur, Fri,

Հեռախոս : +374-10-544787

Մեր մասին:

Բրենդային կոշիկներ

Բրենդային կոշիկներ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Աբովյան փողոցի կոշիկի խանութից շատ հաճելի է գնումներ կատարել, իսկ աշխատակից - խորհրդատուները ոչ միայն օգնում են ընտրել կոշիկը, այլ պատմում որտեղից կարելի ա գտնել կոշիկի խնամքի պարագաներ։
Բալդիում կոշիկի մոդելները ավելի յուրահատուկ են քան Ալդո-ինը, որտեղ թեկուզ էլի լավ որակի, բայց ավելի ստանդարտ մոդելներ են։ Երկուսից էլ օգտվում եմ։
Ու մթնոլորտն էլ հատկապես Աբովյան փողոցի կոշիկի խանութներում իսկապես ուրիշ է ինձ համար։

ռեյտինգ +1
կարդալ

Գեղեցիկ դասավորված ապրանքներ,անթերի սպասարկում և ամենակարևորե նորաձևությանը համապատասխան:

ռեյտինգ +3
կարդալ

Խանութը լավն է, գինը՝ բարձր, ապրանքը՝ որակյալ։ Զեղչերի դեպքում կարելի է մատչելի գնով մի բան ձեռք բերել, ուղղակի տեսականին շատ չի լինում։

ռեյտինգ +2
կարդալ

լավնա Բալդին, անձնակազմը բարեհամբույր, տեսականին նորմալա, միշտ մի բան հնարավորա ընտրել, իսկ գները միջին կամ միջինից մի քիչ բարձրա, բայց կոմպենսացված իրա որակով.

ռեյտինգ +1
կարդալ

Էստեղ սպասարկումը միշտ անթերի է իրականացվում։ Միակ խնդիրը երբեմն-երբեմն դրամարկղի մոտ առաջացող հերթն է։

ռեյտինգ +2
կարդալ

Միշտ մտնում եմ այն հույսով, որ վերջապես մի բան կգնեմ, բայց առանց գնումների դուրս եմ գալիս... թե տեսականին է պատճառը, թե այն, որ առհասարակ չեմ վստահում բրենդին, չգիտեմ... բայց եթե պատրաստ լինեմ այդ գնի կոշիկներ գնել, կգնամ ուրիշ խանութ:

ռեյտինգ 0
կարդալ

Անորակ ու ոչ պրակտիկ կոշիկներ, անճաշակ ու գնին անհամապատասխան, ընկերուհիս հազիվ մի հարմար կոշիկ գտավ, բայց զույգի երկրորդ թայը այդպես էլ չգտան պահեստում, ստիպված չգնեցինք;

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ խանութ,հիանալի աշխատակիցներ և հիանալի սպասարկում,հաճելի երաժշտություն,որի շնորհիվ չես ուզում դուրս գալ խանութից։Միակ խանութը,որտեղ կարող ես ամեն ոճի և ճաշակի կոշիկ,պայուսակ և աքսեսուար գտնել։

ռեյտինգ +17
կարդալ

Բալդիի ապրանքը ունի լավ որակ, մի սեզոն չի տևի կոշիկը: Ունի լավ սպասարկում սակայն որպես առաջարկ կուզեի որ տեսականին մեծացվեր, կամ գոնե «մասայական» չափսերը շատ լինեին: Այսինքն չպարզվի որ էս կոշիկից կա բայ կամ 40 կամ էլ 44 չափս

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ խանութ է: Լավ,օրիգինալ,որակյալ,հետաքրքիր կոշիկների լայն տեսականի ունեն: Գնումներ կատարել էլ հաճելի է: Այստեղից լավ կաշվե կոշիկ եմ գնել:

ռեյտինգ +2
կարդալ

Քարտեզ

Yerevan, Abovyan street 11
;