Արտաշի մոտ – Artashi mot

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 53 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.artashimot.info.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 09:00-00:00

Հեռախոս : +374 10 501222, +374 10 501333

Մեր մասին:
Ավանդական հայկական ռեստորան:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

էս պոստը երևի թե չգրեի, եթե այսօր Միմինո մտած չլինեինք : Մի քանի օր առաջ Արտաշի մոտ մտանք խինկալի ուտելու: Չնայած որ հաստատությունը մի փոքր masculine է ՝ հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են ոնց նկատեցի, բայց ներքևի հարկում նստեցինք ու սպասարկումը բարձր մակարդակով էր: Խինկալիները շատ-շատ համեղ էին, թարմ ու գինն էլ շատ ցածր, ծիծաղելի թիվ վճարեցինք , երևի հատը մի 150 դրամ կամ մի փոքր ավել ու մարդիկ հերթի տակ գործ էին անում: Իսկ այսօր Միմինոյում էլի խինկալի պատվիրեցինք, գինը՝ հատը 250 դրամ, ավելի փոքր ու ոչ ավելի համեղ քան Արտաշի մոտ, ու սրահները դատաաաարկ, միայն մենք էինք ու մատուցողները: Մի տեսակ հակառեկլամ ստացվեց, բայց ագահությունը լավ բանի չի բերում :Ճ

ռեյտինգ +3
կարդալ

Մի ժամանակ շատ էի սիրում, բայց հետո փորձեցի Երևանի շաուրմայի ուտելիքները, որոնք անհամեմատ լավն էին: Նստելու համար անհարմար ա մի քիչ, պետք ա հնարավորինս արագ ուտես ու դուրս գաս:

ռեյտինգ +1
կարդալ

Մի ժամանակ շատ էի սիրում, բայց հետո փորձեցի Երևանի շաուրմայի ուտելիքները, որոնք անհամեմատ լավն էին: Նստելու համար անհարմար ա մի քիչ, պետք ա հնարավորինս արագ ուտես ու դուրս գաս:

ռեյտինգ +2
կարդալ

Եսիմ է․․․․ իմը չի մի տեսակ, դրսում սնվում եմ սովորաբար ընկերներիս հետ շփվելուն համադրված, բայց քանի որ այստեղ դա գրեթե հնարավոր չէ, հազվադեպ է ընտրությունս կանգ առնում դրա վրա․ Ուղղակի ուտել-կշտանալ-գնալն արդեն ակտուալ չի իմ համար, հետեվաբար ավելի հանգիստ ու հաճելի միջավայր եմ նախընտրում ընկերական լանչերի համար

ռեյտինգ 0
կարդալ

Ըըըըը... էն որ արագի մեջ շաաատ սոված ժամանակ ուրիշ տեղ չկա գնալու: Մենակ էտ դեպքում կգնայի երկրորդ անգամ: էժան է, բայց իիիինչ միջավայր, իիիինչ սպասարկում: Արի շուտ-շուտ կեր, հել գնա, լիքը սպասող կա: ))))
Ասում եմ արագի մեջ, բայց լավ էլ երկար սպասեցինք: Մի խոսքով, իրենք իրենց հաճախորդներն ունեն ու երևի դրա համար էլ շուկայական նիշա փոխելու մասին չեն մտածում:

ռեյտինգ 0
կարդալ

''Hayeren'' mi hat bar ka,,,,,,,, shat "qyartu" tex e,,,,, (knerek, aveli harmar bar chgta,,,).

ռեյտինգ +2
կարդալ

Just try it. :)

ռեյտինգ 0
կարդալ

ՇԱՏ ՎԱՏ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ...ՄԻԱՅՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆՇԵԼ ՈՐ ՊԱՏՎԻՐԵԼ ԷԻՆՔ ՕՂԻ «С серебром Премиум»...
ԲԱՑԵՑԻՆ, ԽՑԱՆԻ ՈՒ ԱՊԱԿՈՒ ՄԻՋԵՎ ՄԱԶԱԿՈՒՅՏ ԷՐ:ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՏՐԵԼ ԹԵ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԻՆՁ ՀԵՏ:

ռեյտինգ +3
կարդալ

Ոչնչով չի տարբերվում քաղաքի մյուս շաուրմայանոցներից,հստկապես՝ Թումանյանից, չնայած որ շատ եմ լսել ,որ գովել են;

ռեյտինգ +3
կարդալ

The food is always fresh and very tasty.

ռեյտինգ +1
կարդալ

Շաուրման շատ համեղա, ու ընդհանրապես ամեն ինչա շատ համեղ, սնունդը միանշանակ գնահատվումա 5 աստղ: Բայց սպասարկման մեջ լուրջ թերությւոններ ունեն...նկատել եք ոչ ոք երբեք չի ժպտում սպասարկողներից, բոլորը ինչ որ մունթ դեմքերով են...օրինակ Գիրոսը համով հաստատ զիչումա ստեղի շաուրմաին բայց մարդիք ընենց են սպասարկում քեֆդ գալիսա.

Մեկել Արտաշի մօտ ահավորա հերթերի կառավարումը, կարողա կտրոնը ձեռքտ մի կես ժամ սպասես որովհետև առանց հերթ հայավարի գալիս խցկվում են ...էտ մեկը լուրջ պրոբլեմա

ռեյտինգ +4
կարդալ

Ամեն ինչ համեղ է ու ոչ թանկ, բայց աշխատակիցները, հավանաբար աշխատանքային դժվար պայմանների բերում չափազանց նյարդային են ու հաճախորդների հանդեպ մուննաթոտ: Այս ուղղությամբ աշխատանք կա անելու:

ռեյտինգ +2
կարդալ

ինձ համար կոնկրետ ուտելիքի առումով շատ համեղ է , բայց այ սպասարկումը ընդհանրապես լավը չէ:

ռեյտինգ 0
կարդալ

Ուտելիքը վատը չի բայց անձնակազմը վաաաայյյյյյյյ: Հաճախ եմ այցելել բայց իսկապես ավելի տխուր անձնակազմի դեռևս Հայաստանում չեմ հանդիպել: Չգիտեմ ինչից ա գուցե ցածր են վարձատրում կամ վատ են վերաբերում իրենց բայց անձնակազմի պատճառով այլևս չեմ այցելում մենակ առաքում եմ պատվիրում են էլ միշտ կողքիններիս եմ խնդրում որ պատվիրեն որովհետև իրենց հետ հեռախոսով խոսելուց էլ ա տրամս ընկնում լօլլլլլ

ռեյտինգ +2
կարդալ

vat tex chi arag kshtanalu hamar, menak vor inqnaspasarkuma eta ahagin vat

ռեյտինգ +3
կարդալ

Yerevani amenahamex shaurman aystex e!

ռեյտինգ 0
կարդալ

Հա, միգուցե քաղաքի ամենալավ շաուրման է, չեմ վիճում, ես էլ եմ հավանում:

Բայց սույն օբյեկտը ունի մի կարևոր յուրահատկություն՝ էստեղ բացակայում է հերթերի կառավարման տարրական կանոնները, իսկ աշխատակիցներին հրամայված է մունաթ դեմք ընդունել:

Սպասարկումն «պլինտուսից» մի քանի մետր ցածր է, ու խոսքը հավաքարարաների կամ այլ սպասարկող անձնակազմի մասին չէ:

Ստեղծվում է էնպեսի տպավորություն, որ դու էնտեղ իրականում շաուրմա սարքողի հացն (շաուրման) ես ուտում: Հա հիմա կասեք, բա սաղ օրը էտ շոգին կրակին հեշտա՞֊ հա կասեմ իմ գործն էլ հեշտ գործ չի․․․ Էնպեսի դեմքի արտահայտությամբ ու վերաբերմունքով են քեզ էտ շաուրման տալիս, որ ուզում ես ասես՝ Այ ախպերս, հնձածդ խոտ չի ՞:

Էս օբյեկտի վրա կարելիա մի հատ շատ կարգին Business Case գրել, թե ոնց չպետքա լինի սպասարկումը:

Մի խոսքով, գին/որակ հարաբերակցությունը այսուհետ էս օբյեկտում համարում եմ անբավարար, սպասարկման որակի խայտառակ մակարդակի պատճառով, ու էլ ինքը իմ ամենասիրած շաուրմայանոցը չի, ֆսյո!

ռեյտինգ +6
կարդալ

Հայաստանի ամենակլասիկ շաուրմա ուտելու վայրերից մեկն է: Քիչ եմ եղել այստեղ, բայց լավ տեղ է, որի անունը նույնիսկ արդեն բրենդի նման է հնչում: Երբեմն իրոք կարելի է այցելել:

ռեյտինգ +1
կարդալ

vat koxmeric indz hamar vor inqnaspasarkuma, u durs galuc hoty vreta kpnum, isk amena karevory vor sax menak txaner en hachaxordnery u ham utum en ham nayum vret... foo

ռեյտինգ +2
կարդալ

Երբ, որ ժամին, ինչ ուզումա լինի, մեկա Արտաշի մոտի շաուրմայից համով չի լինի :))

ռեյտինգ 0
կարդալ

Շաաաաաաատ գոհ եմ.. Ամենինչը հիանալի ու համեղ:

ռեյտինգ 0
կարդալ

Միշտ այտեղ եմ շաուրմա ուտում: Ուզում եմ հավատալ որ տեղական է հումքը: Կայուն որակ ունեն , միշտ համեղ է:

ռեյտինգ 0
կարդալ

Ամենալավ խորովածը Երևանում: Թե պատվերով, թե տեղում: Սերվիսը մի քիչ տխուր ա բայց ուրիշ նման տեղերի հետ համեմատած, այդքան էլ վատ չի: Հավի խորովածը շատ լավ են սարքում: Համով ուտելու տեղա:

ռեյտինգ +2
կարդալ

լավ , արագ , հաց ուտելու տեղա, մենակ լավ չի,որ հիմնական մասսան սովաց տղաներն են...

ռեյտինգ +1
կարդալ

Կարճ կոնկրետ լակոնիկ , ԱՄԵՆԱՀԱՄԵՂ Ղարսի խորովածը Երևանում :Ճ

ռեյտինգ 0
կարդալ

լավ տեղ է, այդքան մարդու հոսքի հետ մեկտեղ հիմնականում մաքուր վայր է, չէի ասի թէ ամեն ինչն է համով, բայց գառի շաուրման իրոք լավն է հիմնականում
իսկ ներքևի հարկում սպասարկման դանդակոտությունը իրոք նյարդայնացնող է:

ռեյտինգ +5
կարդալ

misht hamwzvac em aystex indz chen xabum , ev iroq vorakjal mis en patrastum
texn el e shat harmar

ռեյտինգ +1
կարդալ

Իսկապես շատ համեղ է. միշտ կան հաճախորդներ և հույսով եմ որակը կպահպանվի:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ կշտանալու տեղ, պատվիրելուց ուտելիքի թարմության մասին կասկածներ չեն առաջանում, նորմալ գներ:

ռեյտինգ 0
կարդալ

Shat hamex utestner en. Spassarkum bavakani bardzr makardaki. Maqur. Gner normal. Aicelel em ev hiureri ev nkerneri het.

ռեյտինգ 0
կարդալ

Երևի քաղաքում ամենալավ "սալյանկեն" իրանց մոտ ա :)

ռեյտինգ 0
կարդալ

միշտ շատ համեղ է:

ռեյտինգ -1
կարդալ

Խոզի Խորովածը վերջերս տարա տուն, ընտանիքիս անդամները 2 ժամ նեղացած էին ինձնից : Բայց ուսնկը և սպասը համեղ են:

ռեյտինգ +2
կարդալ

Խոզից Ղարսի խորոված եմ կերել, բայց առանձնապես մի բան չէր...

ռեյտինգ +2
կարդալ

Առանձնապես չի տարբերվում այլ հայտնի "շաուրմայանոցներից" - մատչելի գներ, մսի միջին որակ, ընդմիջման ժամերին նստելատեղի խնդիրներ...
Բավականին հարմար զուգարան-լվացարան ունեն` տաք ջուր, օճառն ու սրբիչներն էլ չեն վերջանում:
Գրեթե ցանկացած շաուրմայի մեջ կարելի է հայտնաբերել չծամվող մսի ճիլեր: Ու մեկ էլ կողքի սեղաններից գոնե մեկին միշտ կգտնվեն անհաջող մարդիկ, որոնք բարձր են խոսում ու շատ տգեղ խոսքերով ու թեմաներով...

ռեյտինգ +5
կարդալ

ամենահամով քյաբաբն իրանց մոտ ա...միանշանակ իրանցից ա պետք պատվիրել.. երբեք տեղում չեմ ուտում.. հիմնականում պատվիրում եմ....

ախր շատ համով են սարքում ամենինչ.. արդեն քանի տարի է կան, բայց որակը մնացել է նույնը.. լավագույններից է

ռեյտինգ +7
կարդալ

Shaaaaaaaaaaat hamexen pattrastum

ռեյտինգ 0
կարդալ

Գին/որակ համադրության համար բավական լավ է: Նոր ավելացված սրահ բավական հարմարավետ է:

ռեյտինգ +1
կարդալ

Ընտիր շաուրմա, բայց շատ դանդաղ պատրաստում!

ռեյտինգ +1
կարդալ

Քաղցած ես? մի հապաղիր-ԱՐՏԱՇիր, ամեն ինչը համով, արագ և մատչելի

ռեյտինգ +1
կարդալ

Չէի էլ ակնկալում, բայց մաքուր ա:

ռեյտինգ 0
կարդալ

Ստեղ շաուրման լավն էր, բայց վերջերս որակը գցում են...

ռեյտինգ +3
կարդալ

Այստեղ լավ շաուրմա է բայց վատ խորոված, քյաբաբ....դրանք Երվանդ Քոչարի մասնաճյուղում են լավը իսկ ստեղ տոտոալ գլխառադ ա: Եթե հեռախոսով եք պատվիրում, պնդեք որ Քոչարից բերեն

ռեյտինգ +3
կարդալ

Հորթի խորովածը առանձնահատուկ լավնա: Մնացածն ել շատ համով:

ռեյտինգ +2
կարդալ

Արագ, որակով ու մատչելի!

ռեյտինգ +1
կարդալ

Մեր ավելի քան արժանի պատասխանը McDonald's-ին:

ռեյտինգ +2
կարդալ

Երևանում՝ հատկապես կենտրոնում, բազմաթիվ տեղերում եմ կերել շաուրմա, բայց «Արտաշի մոտի» շաուրման լավագույնն է։ «Արտաշի մոտում» շաուրմայից բացի կարող եք պատվիրել նաև բազմաթիվ այլ ճաշատեսակներ։ Այս վայրը ոչ միայն արագ սննդի համար է նախատեսված, այլև ունի սովորական ռեստորանի գործառույթներ, որտեղ կարող եք նստել ընկերների ու ընտանիքի անդամների հետ։ Մատուցումը և մաքրությունը հոյակապ է, ուտեստների համն ու որակը՝ ընտիր։ Այստեղ հազարից մեկ նաև կարող եք պատվիրել «փարդա», շատ համեղ է, բայց շատ արագ սպառվում է։ Շատ համեղ է նաև տավարի խորովածը։ Գները միջինի մոտ են և համապատասխանում են առաջարկվող որակին։

ռեյտինգ +2
կարդալ

Լավագույն խորովածը քաղաքում /իմ փորձած/: Ու նենց հավեսով տղավարի տեղ ա իրա ամեն ինչով ու նույնիսկ խինկալիով:

ռեյտինգ -1
կարդալ

Շաաաատ համեղ հայական խորոված են պատրաստում...

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն ինչն իդեալական է՝ որակը, գինը, սերվիսն ու համմմմմմըըըըըըըըը

ռեյտինգ +2
կարդալ

Ամենահամով շաուրման Երևանում։

ռեյտինգ +1
կարդալ

Ամեն առումով լավ տեղ: Մատչելի գներ, համեղ սնունդ, արդեն իսկ բացված ռեստորանային սրահ:

ռեյտինգ +2
կարդալ

Ավանդական հայկական ռեստորան ու դրանով ամեն ինչ ասված է!!!
Շատ որակով, շատ համով, շատ մատչելի ... հայկական "ֆասթ ֆուդ"-ի լավագույն օրինակն է...

ռեյտինգ +10
կարդալ
;