Արթուրս Աղվերան ռեզորթ – Arthurs Aghveran Resort

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 15 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.arthurs-hotel.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր շուրջօրյա

Հեռախոս : +374-226-61610 ; +374-91-791227 (բջջ.) ; +374-10-510257

Facebook : www.facebook.com/arthurshotel.am
Մեր մասին:
Աղվերանի ծաղկունյաց լեռների լանջին գտնվում է Արթուրս հյուրանոցը,որը առաջարկում է 60 շքեղ համարներ` համալրված ժամանակակից բոլոր հարմարություններով: Սենյակների պատ ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Լավ հյուրանոցա, ժամանակին շատ շատ ավելի լավն էր քանի որ Հայաստանում չկային տենց բարձրակարգ հյուրանոցներ, հիմա մի քիչ հնացելա: Բայց սպասարկումը, Room Service ը, լողավազանը բարձր մակարդակի վրա են , իրականում ես կգնահատեյի 4 աստղ , բայց եթե համեմատում եմ Աղվերանի մյուս հյուրանոցների հետ հանգիստ կարող եմ մի քանիսի հետ մեկտեղ դասակարգել 5 աստղանիի տակ: Լողավազանը լավն է, ռեստորանը լավն է, սենյակները մաքուր են, դիրքը գերազանց:

ռեյտինգ +5
կարդալ

Հիանալի վայրում գտնվող շատ լավ հյուրանոց, հարմարավետ քոթեջներով, սնունդը լավն է, բնությունը հրաշալի, սպասարկումը լավ․ Շատ գոհ եմ, եվ սիրով էլի կգնամ

ռեյտինգ 0
կարդալ

Tex@ lavn e,sakayn taracq@ poqr inch anxnam,henc skzbic asem vor gin-vorak hamadrutyun@ aystex chi gorcum.Gner@ barcr enayn ameni hamemat inch cez karajarken aystex.Amrann em exel,naxachash@ shat em havanel,shat bazmazan er shvedakan sexan@,ev shat hamex uteliqner unein.Inch verabervum e chashin ev @ntriqin,dranq inc bacarcak dur chekan qani vor aydpes karox es snvel qaxaqi cankacac restoranum,ev chka et harmaravetutyan zgacoxutyun@ aystex.Chasharan@ dur chi ekel inc.Inch verabervum e ancnakazmin,bavakanin anbarehambyur matucoxner unen.

ռեյտինգ +1
կարդալ

Առաջին հայացքից շատ շքեզ համալիր բարով դիսկոտեկով 3րդ հարկում փակ լողավազանով, բոուլինգով մաքուր տարածքով բայց ոնց որ մարկետինգային կողմնորոշման խնդիր ունեն որտև կարող եք լինել մոտակա գյուղի բնակիչ ու ուզենաք լողաք կամ բոուլինգ խաղաք գաք վճարեք ու հանգստացողների հետ միասին անեք այդ ամենը սենյակի գները հաստատ առաջարկածից բարձր են որնել արդեն իսկ լավ չէ

ռեյտինգ +1
կարդալ

Սենյակները շատ հարմարավետ են, բնությունը շատ լավն է, pet-friendly...ուղղակի խոհանոցը մի քիչ շատ «տնավարի» էր, հատկապես նախաճաշը։

ռեյտինգ +1
կարդալ

Ասեմ , որ տարիներ առաջ, երբ նմանատիպ հյուրանոցները շատ չէին Հայաստանում, Արթուրսում բավականին հաճախ էինք հանգստանում, բայց հիմա ընտրություն կա: Ընդհանուր առմամբ վատ չէ, քոթեջները, հյուրանոցի տարածքը հաճելի են...Բայց... Նախ ամեն անգամ դժգոհություն է եղել սենյակները սպասարկող անձնակազմից...Ստիպված ես լինում ամեն փոքրիկ բանը հիշեցնել սկսած զուգարանի թղթից վերջացրած օճառ ու շամպուն: Բերում են բավականին դժկամությամբ և շատ ուշ: Սենյակները բավականին տանջված և օգտագործված տեսք ունեն, հատակի գորգը սիգարետով տեղ տեղ այրված, բազկաթոռին' լաքաներ: Եթե ես վճարում եմ օրեկան ~35000-45000 դրամ սենյակի համար ուզում եմ որ նման փոքր, բայց տհաճ բաներ չլինեն: Ծիծաղելի է նախաճաշը - վճարելով այդքան գումար ստանում եմ կաթնաշոռը մանր մասերի բաժանված, անհամ պետական թխվածքաբլիթներ (ընդամենը 1-2 տեսակ), անհայտ ծագման և ժամկետի 1-2 տեսակ ջեմ, մրգի և բանջարեղենի բացակայություն (և սա Հայաստանում) ...ընդհանուր խղճուկ է շատ նախաճաշը ...Ունեմ նաև մեկ շաաաատ մեծ և կարևորագույն դժգոհություն- հյուրանոցի լողավազան կարող է մտնել ցանկացած մարդ վճարելով կարծեմ 2000 դրամ - անկախ նրանից հուրանոցի հյուր է թե դրսից որևէ մեկը, առանց նախօրոք ցնցուղ ընդունելու ...ինչպես կարելի է???? Այնուհետև երրորդ անձի համար տալիս են մի չոր լեժանկա ահավոր բարակ դոշակով որի տակից զգում ես լեժանկայի բոլոր մետաղները, այսինքն վճարում ես հավելյալ գումար դրա համար և վրան չես կարողանում քնել...Ընդհանուր առմամբ եմ 3 դնում, այն էլ տարածքի ու պատշգամբից view-ի համար ...

ռեյտինգ +6
կարդալ

Հանգստի համար հաճելի վայր, սակայն ձմռանը փոքր-ինչ անհարմարավետություն է պատճառում քոթեջներից (որոնք տեղակայված են բլրի վրա) մի մետրանոց ձյան միջով իջնելը: Իհարկե ամեն ինչ արվում է ձյան մաքրման համար, բայց հաճախ այն այնքան շատ է, որ ուղղակի չեն հասցնում մաքրել: Ընդունարանի աշխատակիցները շատ սիրալիր էին (համենայն դեպս իմ հանդեպ:Ճ): Սենյակների մաքրության սպասարկումը գերազանց էր. ամեն օր փոխվում են սրբիչները և սպիտակեղենը: Սենյակները ընդարձակ են, ունեն մեծ պատշգամբ: Ճաշարանի ուտեստները մեծամասամբ համեղ են: Հաճախ նախաճաշի ավելցուկները օգտագործվում են կեսօրվա աղցանների մեջ, սակայն դա ոչ մի նեղություն չի տալիս: Անձնակազմը բարեհամբույր է, և, կարծես թե, հյուրանոցի ղեկավարությունը աշխատում է այդ ուղղությամբ. մի անգամ, երբ տնօրենի ընդունարանի համակարգչից օգտվում էի, լսեցի տնօրենի (հաստատ համոզված չեմ. ինչ-որ վերադաս աշխատակից էր) զրույցը բարմեններից մեկի հետ, ում խորհուրդ էր տալիս միշտ ժպտալ և սիրալիությամբ պատասխանել հաճախորդին, ինչքան էլ սխալ և հիստերիկ վերջինս լինի:
Հանգստյան տունը ուսանողի գրպանին համապատասխան չէ, շատ գումար ունեցողներին խորհուրդ եմ տալիս այս համալիրը:

ռեյտինգ +2
կարդալ

Ռեզորթի ադմինիստրացիան հոգացել է այն ամենի մասին, որը կապահովի հաճելի հանգիստը: Այստեղ տարվա բոլոր եղանակներին էլ հրաշալի է, ժամանցն անցկացնելու տարբեր միջոցներ, կանաչ գոտիներ, համեղ և թարմ սնունդ, հարմարավետ առանձնասենյակներ: Նաև բավականին հարմար է գործնական հանդիպումների, տարբեր կոնֆերնասների, սեմինարների, հանդիպումների և այլ ձևաչափով միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար:
Միակ բացասական կողմը դա հյուրանոցի և դրա քոթեջների հեռավորությունն ու բարձրությունն է, ինչի պատճառով անգամ անհրաժեշտության դեպքում, չես ուզում կրկին ետ գնալ:

ռեյտինգ +2
կարդալ

Ամեն ինչ ուղղակի կատարյալ է: Մաքուր օդ, գեղեցիկ տեսարան, չորս կողտ կանաչ և զերծ քաղաքի փոշուց ու կեղտից: Սնունդը ուղղակի հիասքանչ, լողավազանը և մնացած ամեն ինչը շատ մաքուր և հարմարավետ: Խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ այցելեք և չեք փոշմանի:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ գոհ եմ. հարմարավետ քոթեջներ/սենյակներ, սնունդը շատ համեղ, սպասարկումն ընտիր: Մեր գնալու ժամանակ բավականին ուժեղ ձյուն էր գալիս, զանգեցինք հյուրանոց, տրակտորով եկան և քաշեցին մեր մեքենան :-)) Կցանկանայի, որ պարբերաբար զեղչեր ունենային:

ռեյտինգ +1
կարդալ

Բնության գրկում, շքեղ քոթեջներ,պասիվ հանգստի սիրահարների համար հանգիստն ապահովված է... բայց ես ակտիվ հանգստի սիրահար եմ, այնպես որ այն ինձ համար չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Աշխարհագրական դիրքը հրաշալի, սպասարկումը լավն է բավականին, դիզայնը բավականին հաջող, սնունդը նույնպես լավն է:

ռեյտինգ +1
կարդալ

երկու հանգստյան տուն կամ հյուրանօց կա լավ բարցր որակի - տուֆենկյան ու արթուրս

ռեյտինգ +1
կարդալ

Հանգստյան տեղը իսկապես շատ լավն է` աղմուկից հեռու, կանաչի մեջ: Շենքերի դիզայնը տարբերվում է մյուս բոլոր հանգստյան տներից` գեղեցիկ աստիճանային դասավորվածություն: Միակ բանը, որ մինչև ճաշարան ես հասնում սովածանում ես, բայց դե հաց ուտելուց հետո էլ մինչև հասնում ես քո սենյակ արդեն մարսել ես կերածդ, որը ևս դրական է: Միակ բանը, որ ուզում եմ չհամաձայնել Ռուբենի հետ այն է, որ ինձ համար այնտեղ մի քիչ տխուր է: Այդքան էլ զբաղմունք չկա: Երեք օրից ավել չեմ դիմանում այնտեղ:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ լավ հանգստի տուն. Գեղեցիկ դիզայն, լավ մշակված տարածք.. լիքը անելու բան ) լողավազան և լավ ուտելիք, մի խոսքով - "լայք" )

ռեյտինգ +9
կարդալ

Քարտեզ

Կոտայքի մարզ, Արզական գյուղ, Աղվերան հանգստի գոտի
;