Արդշինբանկ Գլխավոր գրասենյակ-Ardshinbank Head Office

full starhalf starempty starempty starempty star ռեյտինգ 1.5 , 11 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.ashib.am

Ժամեր : 09:15 - 16:45 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հեռախոս : +374-10-590404 ; +374-10-540404

Facebook : https://www.facebook.com/ardshinbank
Մեր մասին:

Բանկային ծառայությունների ամբողջական համակարգ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Աննկարագրելի ու անգամ զարմանալու աստիճանի վատ սպասարկում։ Իսկ ինչու զարմանալու աստիճանի, որովհետև նույն վատ սպասարկումը հանդիպել եմ Արդշին բանկի այն բոլոր մասնաճյուղերում, որտեղ կյանքը ինձ չի խղճացել և տարել է։ Ինձ համար առաջին հերթին, որպես հաճախորդ, զայրացնում է իրենց անտարբեր, շատ դեպքերում անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը, որ աշխատողը չգիտի, թե տարրական բառերը ինչպես են գրվում ու քեզնից է հարցնում։ Որպես քարտապան դժգոհ չեմ, քանի որ քանի տարի է իրենց ծառայություններից եմ օգտվում, ամեն ամիսէլեկտրոնային հասցեիս իմ հաշվի քաղվածքն են ուղարկում ելք ու մուտքերի մասին։ Դա շատ լավ կողմ է։ Այս դրական կողմից սահուն անցում կատարենք հաջորդ բացասական կողմին, որը վերաբերում է նրանց ուղարկած սմս-ներին։ Շատ լավ է, որ հաճախորդիդ տեղյակ ես պահում քո ծառայությունների գնային փոփոխությունների մասին և այլն, բայց որ սմս-ի վերջում գրում ես՝ մանրամասների համար այցելել մեր կայք, հաճախորդն ակնկալում է, որ կայք այցելելուց հետո մանրամասն ինֆորմացիա կգտնի և ոչ թե մի ժամ փորփրելուց հետո չգտնելով ինֆորմացիան կայքը կփակի։ Ես դեռ հույս ունեմ, որ այս բանկը մի օր որակյալ սպասարկում կունենա։ Աաաա, քիչ էր մնում մոռանայի էն, որ իրենց Իջևանի մասնաճյուղում կա 4 թե 5 սպասարկման սեղան, բայց ինչքան եղել եմ, մաքսիմում 2 սեղան է աշխատել, քանի որ աշխատակիցները չգիտեմ որտեղ էին, կամ արդյոք նրանք գոյություն ունեն, վստահ չեմ։))))) Իսկ հերթի մասին խոսելն ավելորդ է․ այն միշտ էլ կա։

ռեյտինգ +2
կարդալ

1 անգամ եմ առնչություն ունեցել այս բանկի հետ, ու շատ վատ տպավորություն եմ ստացել, պետք է վճարում կատարեի ԱՄՆ դեսպանատան համար և ինչպես միշտ թղթերի ձևակերպումը հանձնեցի EURO TOUR կազմակերպությանը,որը վճարման հետ կապված հարցերի ժամանակ համագործակցում է միայն ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ի հետ, թղթերս վերցրեցի կազմակերպությունից ու գնացի վճարելու, նշված էր 320 դոլար-ին համարժեք դրամ և դիմացը նշված էր, թե ինչքան է կազմում դրամով,երբ հասա բանկ պարզվեց, որ բանկում փոխարժեքը ուրիշ է և քանի որ ես շատ շտապում էի դեսպանատան օր վերցնելու հարցում ստիպված տվյալ բանկում փոխեցի դոլարը դրամի և կորցրեցի 2700 դրամ, հարցը այդ 2700 դրամը չէր, այլ այն, որ բանկը համագործակցում է տվյալ կազմակերպության հետ և նրան ասում այլ փոխարժեք, բայց, երբ հասնում ես բանկ, պարզվում է դա այդքան էլ այդպես չէ: Այս ամենը մի կողմ այդ հսկայական բանկում դեսպանատան վճարումների հարցով (այն էլ ամռանը, երբ բոլորը գնում են հանգստանալու) զբաղվում էր ընդհամենը 1 պատուհան և բոլորը հերթի մեջ նստած սպասում էին:

ռեյտինգ +6
կարդալ

Վերջերս այստեղ հիպոթեքի պայմանագիր կնքեցինք: Մտածեցի ես առաջին հաճախորդը չեմ և մանրամասն չնայեցի պայմանագիրը, պարզապես նայեցի վարկի գումարը, տոկոսադրույքը և ժամկետը: Կնքելուց մի երկու օր հետո տանը մանրամասն նայելուց ապշեցի հիմար ձևակերպումների վրա, նկատառուներս ներկայացրի բանկ՝ պարզաբանումներ ստանալու: Մի քանի օր հետո տեղեկացրին, թե՝ մեր իրավաբանները աշխատում են Ձեր ներկայացրած նկատառումների ուղղությամբ և պատրաստում են պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր.... :) հետքրքիր է, եթե ոչ իրավաբանները, ով էր կազմել այդ պայմանագիրը?

ռեյտինգ +4
կարդալ

Ընդհանուր առմամբ վատ չէր, բայց երբ մտնում ես ու ընդունարանի աղջկան ինչ-որ բան ես հարցնում, թե էսինչ մարդը որ կաբինետում է, նա դիմում է անվտանգության աշխատակցին:

ռեյտինգ 0
կարդալ

Բանկում երկու անգամ անցել եմ պրակտիկա, աշխատակիցները բավականին բանիմաց են, բայց շատ քչերն են ադեկվատ պահում իրենց հարցերի ծագման դեպքում:
Իսկ ադմինստրատիվ աշխատողներից հաճախորդնրի սպասարկման կենտրոնի ընդհանրապես գոհ չեմ: Երբ խոսում ես հետները, քեզ թվում է պարտք ես անձամբ իրենց շատ մեծ գումար և չես տալիս:)
Ամեն դեպքում թերությունները այդքան շատ չեն, խոսքս գլխամասային բանկի մասինա

ռեյտինգ +2
կարդալ

ամենավատ բանկ անվանակարգում ՎՏԲ-ի հավանական մրցակիցը...

ռեյտինգ +4
կարդալ

ANHAJOX BANK VAT SPASARKMAMB U MUNNAT HAJACQNER...

ռեյտինգ 0
կարդալ

Ահավոր է։ Արտասահմանից կատարած փոխանցման 30% չէր հասել քարտին ու այս բանկում 2 անգամ գնալ-գալուց հետո ոչ ոք չկարողացավ պարզել, թե ուր է կորում այդ գումարը։ Այս կարգի սպասակրկումից հիասթափված փակեցի քարտային հաշիվը, ու նույնիսկ փակելուց չհարցրեցին էլ թե ինչու եք փակում․․․ինչ անտարբերություն։

ռեյտինգ +2
կարդալ

Ինձ հանդիպած ամենաանհաջող բանկը, սպասարկման մակարդակը ավելի վատ լինել չի կարող: Քարտիս հետ կապված խնդիր ունեի և ստիպված գնացի բանկ ու ասես հայտնվեցի լաբիրինթոսում, քանի որ "բարեհամբույր" աշխատակիցները չէին ցանկանում օգնելու ինձ գոնե կողմնորոշվելու, թե ուր պետք է գնամ: Բացի այդ, ինձ անհրաժեշտ էր տեղեկանք, որի համար պահանջվեց երկու օր. նրանց նշած օրը և ժամին գնացի բանկ, որտեղ ինձ հայտնեցին, թե տեղեկանքը դեռ պատրաստ չէ և կարող է պատրաստ լինել մեջբերում եմ "մի քանի րոպեից մինչև մի քանի ժամվա ընթացքում": Զզված հեռացա նրանց թողնելով մի հռետորական հարց. եթե հաճախորդը վճարումը ուշացնում է մեկ օրով, ապա նրան պատժում եք, իսկ եթե դուք հաճախորդից խլում եք "մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ" այդ դեպքում ինչ է նախատեսվում? Մի հավելում էլ անեմ. այս բանկի "ունիկալությունը" այն է, որ իրենց վարկառուներին երբեք տեղյակ չեն պահում, որ օրինակ` ուշացրել են կամ մոռացել են վճարումը և սահմանված օրը չեն կատարել համապատասխան վճարումը: Փոխարենը հաճախորդը մի օր կարող է պատահաբար իմանալ, որ իր բանկային պատմությունը արատավորված է մի քանի օրվա ուշացման համար: հետաքրքիր է եթե բանկը իրեն նեղություն չի տալիս գոնե տեղեկացնելու հաճախորդների պարտականությունների և իրավուքների մասին, ապա ինչի համար են գանձվում սպասարկման վարձերը?

ռեյտինգ +3
կարդալ

Այս բանկում հավաքված են հնարավոր բոլոր ոչ կոմպետենտ մարդիք: Իմ վարկը ժամկետանց էր կես տարի: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ թէ ինչու՞ է իմ աշխատավարձից շատ գումար գանձվում ամեն ամիս, մինչև մի խելացի աշխատակից գտան

ռեյտինգ +5
կարդալ

ԽՍՀՄ-ից մնացած սպասարկում

ռեյտինգ +3
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0015, Երևան,
;