Արդշինբանկ Աղասյան մասնաճյուղ-Ardshinbank Aghasyan branch

full starfull starempty starempty starempty star ռեյտինգ 2 , 7 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.ardshinbank.am

Ժամեր : 09:15 - 16:45 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հեռախոս : +374 10 587600, 521691

Facebook : https://www.facebook.com/ardshinbank
Մեր մասին:

Բանկային ծառայությունների ամբողջական համակարգ

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Բանկ` որի հետ կապված հիշողություններս ասոցացվում են հսկայական հերթերի ու այդ հերթերց բողոքող քաղաքացիների հետ։
Հատկապես շատ դժգոհ եմ աշխատակիցների դանդաղ ու ոչ ճիշտ կազմակերպված աշխատելաոճից։

ռեյտինգ +3
կարդալ

Այս բանկից մի քանի անգամ ստիպված եմ եղել օգտվել, գումար ստանալու համար: Ահավոր հերթ էր, էնքան սպասեցի, որ աշխատանքից էլ ուշացա: Տեղը շատ փոքրա, ընդհանրապես նման մարդաշատ ու կենտրանական հատվածում մասնաճյուղ բացելուց կարելիա մի քիչ ավելի մեծ տարածք նախատեսել բանկի համար:
Աշխատողների մեծ մասը մունաթով ու ոչ պրոֆեսիոնալ էին, էն որ անընդհատ կողքի աշխատողին էր հարցնում ինչը ոնցա պետք անել: Իսկ հերթերի մասին նորից չխոսեմ:
Մնացած ծառայություններից տեղյակ չեմ, հուսամ պետք էլ չի լինի տեղյակ լինել:

ռեյտինգ +5
կարդալ

Տվյալ բանկն հերթերն ինձ մոտ ասոցացվում են 90-ականների հացի հերթի հետ: Չի եղել գոնե մի անգամ, որ կես ժամից պակաս կանգնեմ հերթի մեջ մի չնչին հարցի համար:

ռեյտինգ +2
կարդալ

Այս բանկի հերթերի ժամանակ լաչառ կնիկների հետ հերթի համար կռիվ անելուց բացի կարելի է ժամանակն ավելի օգտակար անցկացնել, օրինակ, քնել, հաց ուտել, ինտերնետ մտնել, զանգել հեռախոսում գրանցված բոլոր համարներով և բոլորի հետ մի լավ խոսել, բայց պետք է զգույշ լինել, մունաթի մակարդակից: Իրենք իրենց թունավոր միջավայրի համար կաթ ու մածուն չեն տալիս: Կարելի է գոնե այցելել ուրիշ բանկեր, և նկատել, որ ուրիշ տեղերում հերթ կանգնելու համար կտրոն են վերցնում, և հերթով մոտենում, իսկ շնորհքով մարդկանց համար այս բանկը կատաստրոֆիկ վատն է, քանի որ մինչև կռիվ չանես, հերթ չես կարողանա կանգնել:
Այս բանկում կան նաև շատ լավ երկու աշխատողներ: Իրենց է գնում իմ մի աստղը:

ռեյտինգ +3
կարդալ

Երկրորդ անգամ ոտք չեմ դնի այս բանկ: Մոտեցել եմ աշխատողներից մեկին, հարցնում եմ ավանդի տեսակների, պայմանների մասին, կիսաարհամարհական նայում է վրաս, ալարելով ասում է, ծառայությունների մասին պատին ցուցանակ կա, նայեք:

Էդ կնոջ վրայից քաղքենիությունը ուղղակի ծորում էր, ոսկեղենը, քսվածը... Ահավոր մի բան!

ռեյտինգ +4
կարդալ

Ինչքան չալարեմ, այդքան բողոքելու եմ այս բանկի դեմ: Ցավոք սրտի, ես երկար տարիներ է ինչ օգտվում եմ հենց այս բանկի այս մասնաճյուղից: Ուրիշ բանկերում էլ են լինում հերթեր, դժգոհ և՜ հաճախորդներ, և՜ աշխատակիցներ, բայց այս բանկը переплюнет всех!!! Բացի մի կնոջից, ով նստում է մուտքից ձախ անկյունում, բոլոր աշխատակիցները բռի են ու չոբան: Գրագետ խոսելու ոչ մի շնորք չունեն: Հանդգնիր հարցդ կրկնել և կարժանանաս մուննաթի ու առհամարհանքի, իսկ եթե շարունակես.... իրենից շատ բան ներկայացնող ոստիկանը քեզ դուրս կհրավիրի, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ դու հղի ես, կույր ես, ծեր ես, նոր ես 18դ բոլորել, կամ հիվանդանոցից նոր ես դուրս գրվել և այլն, ու քեզ, ցավոք սրտի, շտապ փող է հարկավոր:
Աշխատանքային դրեսկոդը իսկը համապատասխանում է իրենց դաստիարակությանն ու կրթվածությանը: Գունավոր բլուզներ, եսիմ ինչ ջինսեր, չգտես որտեղ ու ինչ պայմաններում արված մեյքափ ու գլխների չափ ակսեսուարներ: Բայց կա մի աղջիկ, ով բոլորին տալիս անցնում ա: Նա ոչ թե անհամապատասխան է հագնվում, կամ քսվում, այլ նա իրեն զգում է ինչպես տանը ու մեկը չկա նրան ասի՝ առավոտյան երբ զարթնում ես, լվացվել է հարկավոր, մանավանդ երբ դշխատանքի ես գնում ու մարդկանց հետ ես շփվում: Արդեն 4 տարի է ես այս բանկ եմ հաճախում ամսվա մեջ մի քանի անգամ, նա դեռ ոչ մի անգամ ոչ մի հաճախոչդի դեմքին չի նայել սպասարկելիս:
Մարդիկ բանկում են աշխատում, բայց այնքան իրենց չեն հարգում, որ լայաղ չեն անում գոնե կոկիկ երևան ու արտաքինով հաճելի լինեն, էլ չեմ խոսում տգիտության, անտաշության ու բառադիության մասին: Մետրոի ու տոմսարկղերի հազար տարվա ծեր, ջղային աշխատակցուհիները միլլիոն անգամ ավելի լավ տեսք ունեն, ավելի լավ են սպասարկում ու հազար անգամ ավելի գրահետ են:
Անտանելի վատ, խայտառակ սպասարկում, անուղղելի, իրենցից անտեղի գոհ սթաֆ ու պարզապես տաղտկալի միգավայր:

ռեյտինգ +6
կարդալ

շատ լավ բանկ է ես միշտ օգտվու եմ այս բանկից շատ մատչելի տոկոսներով ես սիրում ե ԱՇԻԲ-ը

ռեյտինգ 0
կարդալ
;