Աչաջուր – Achajour

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 81 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.achajour.am

Ժամեր : 08:00 - 00:00 Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Հեռախոս : +374 55 255 253

Facebook : www.facebook.com/achajour
Մեր մասին:

Բացառապես թարմ, տեղական արտադրության եւ բնական սնունդ:

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Բնությանը մոտ գտնվելու շնորհիվ այս Աչաջուրում ժամանցը միշտ հաճելի է։
Անցյալում հատուկ բուսակերների համար մենյու էին ավելացրել, բայց հիմա հաճախ ասում են որ այդ տեսականուց ուզածս բանը չեն կարող պատրաստել, ինչը ամեն անգամ հիասթափեցնում է։
Ժամանակ առ ժամանակ ուտելիքները այդքան էլ թարմ չեն լինում։ Այսօր հիմնական մենյուից Հունական պատառ փորձեցի՝ թարմ էր ու համեղ։ Նույնն էլ սուրճը՝ մեկ համով է ստացվում, մեկ էլ ջուրը այնքան շատ է լինում, որ սրճի համը համարյա չի զգացվում։

ռեյտինգ +2
կարդալ

Շատ հաճելի վայր ընկերական, աշխատնքային հանդիպումներ անցկացնելու համար: Հաճելի և տրամադրող միջավայր աշխատելու համար և առկա են թարմ ու համեղ ուտեստներ:

ռեյտինգ +2
կարդալ

Հրաշալի եւ գեղեցիկ վայր աշխատելու կամ ընկերական հանդիպումներ կազմակերպելու համար: Նախորդ տարի մենյուն թարմացրեցին նոր ուտեստներով,շատ եմ սիրում իրենց Աչաջուր նախաճաշը,ուտեստները թանկ են, բայց համեղ: Այստեղ կարող ես զգալ քեզ այնպես ինչպես տանը:

ռեյտինգ +3
կարդալ

Ահավոր շատ եմ սիրում կոնկրետ այս Աչաջուրը։ Նախ վայրը շատ գրավիչ է, ու էդ զբոսայգու միջավայրը անտիսթրես է ինձ համար մի տեսակ։ Հետո՝ էստեղ ժամերով կարող ես նստել ու մենակ փակվելիս կգան քեզ տեղյակ կպահեն, որ փակվում են, դե ենթադրելով, որ կգնաս արդեն։))))) Հրաշք ա, որ լիքը վարդակներ կան, կոմպի լիցքավորման լար միացնելը կամ հեռախոսը լիցքավորման դնելը խնդիր չի։ Ինձ համար սա ահավոր մեծ + է, քանի որ իմ հեռախոսը գրեթե միշտ լիցքավորում չունի, հաճախ սրճարաններում հնարավոր չի լինում առհասարակ էդ սրահում վարդակ գտնել և միացնել։

Այս միջավայրում ինքնասպասարկում ամենաճիշտ տարբերակն է, կարծում եմ, քանի որ քեզ զգում ես, ինչպես քո տան պատշգամբում նստած:)))) Դե, այսինքն՝ մատուցողների և սեղանների սպասարկման հետ կապված խնդիրներ չեն լինում։ Աշխատակազմը մի քիչ օդերում է լինում մեկ-մեկ, հազիվ են կենտրոնանում հետդ խոսելու ու քեզ սպասարկելու վրա։ Բայց չնայած դրան, պատվերները արագ են լինում, ամեն դեպքում դեռևս երկար սպասելու կարիք չի եղել։ Մեկ-մեկ աղմուկն է հոգնեցնում, բայց մեկ-մեկ։))) Դե սրճարանը այգու մեջ է, կողքն էլ՝ խաղահրապարակ, լիքը երեխեք։ Չնայած մարդաշատությանն ու աղմուկին՝ ես հասցնում եմ այստեղ անցկացրած ժամանակս վայելել։

Գները, անկեղծ, չեն համապատասխանում իրենց ուտելիքներին։ Ըստ իս, չափազանցված են։ Բայց էնքան շատ եմ սիրում էս վայրը, էնքան դրական միջավայր է։ Ու էնպես է ստացվել, որ էստեղ միշտ լավ մարդկանց հետ եմ եղել, դրական հիշողություններ և ասոցիացիաներ ունեմ։ Դե իհարկե, դրանում միջավայրի անմիջական ազդեցությունը կա։

Մեկ խոսքով՝ քաղաքում ինձ համար ամենանախընտրելի վայրն է։ 4 վառ և 1 կիսավառ աստղ՝ գների ու միիիի քիչ անջատված աշխատողների համար։))))

ռեյտինգ +3
կարդալ

im amenasireli vayrerica hajeli mijavayr lav tesaran bardzr spasarkum mi xosqov bolorin xorhurd ktam aycelel :

ռեյտինգ -1
կարդալ

Սիրահարների այգում տեղակայված սրճարանը մի մեեեեեծ պլյուս ունի: Դա վայրն է: Շատ հաճելի է էնտեղ և պարզապես նստել ու շփվելը, և աշխատելը, և ոչինչ չանելը )))

Սպասարկումը նույնպես միշտ բարձր մակարդակի վրա է: Միակ բանը, որ կարելի էր շտկել, երևի համեմատաբար բարձր գներն են:

ռեյտինգ +1
կարդալ

Հիանալի սրճարան հիանալի վայրում։ Երևանի ամենահաճելի վայրերից մեկը։ Ամեն ինչը միշտ թարմ և համեղ։ Սրճարանի կոնցեպտի համար 5-ից՝5։ Կարող եք այցելել թե գործնական, թե ընտանեկան, թե ռոմանտիկ հանդիպումների համար։ Շատ եմ սիրում իրենց "Աչաջուր" բլիթը։ Երբ նոր էր բացվել, թվում էր, թե գները մի քիչ բարձր են միջինից, բայց հիմա բավականին ընդունելի են որակ-գին հարաբերակցության մեջ։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս։

ռեյտինգ +2
կարդալ

Հաճելի մթնոլորտ, բարեհամբույր անձնակազմ..
ԲԱՅՑ գները որոշ դեպքերում բացարձակ համապատասխան չեն ուտելիքի որակին:
ԲԱՅՑ սուրճը և որոշ թխվածքներ, սենդվիչներ և աղցաններ շատ անհաջող են:
Մի խոսքով՝ մենյուն պետք է թարմացվի:

ռեյտինգ +2
կարդալ

Shat hacheli mtnolort e, amen inch barcr makardaki, miayn [email protected] mi poqr barcr en

ռեյտինգ +3
կարդալ

Էնքան սիրուն, լավ տեղումա, էնքան լավ մթնոլորտա ու լավ մարդիկ, որ չեմ կարողանում ցածր գնահատել, բայց ախր շատ տխուր խոհանոցա։ Եթե գոնե սուրճը լավը լիներ, ամեն առավոտ իրանց մոտ կսկսեի, բայց ավաղ - ակնհայտ լավ ապարատից ու լավ որակի սուրճից ստանում ենք, չգիտեմ ինչի, ահավոր հեղուկ։ Ինչի՞ա կյանքը սենց անարդար։ Հն՞, Աչաջուր։

ռեյտինգ +1
կարդալ

Մի ժամանակ շատ հավես տեղ էր, համով սնունդով, արագ սպասարկումով: 2 օր առաջ երեկոյան մտանք- մի շատ տխուր վիճակի ռաստ եկանք, անձնակազմը փոխվել էր կարծես թե, եթե ենթադրոնք որ մենյուն 10 կետից էր ՝ 8-ը բացակայում էր այդ պահին, են 2-ն էլ առավոտից դրած էր սառնարան չասեմ ինչ էր դարձել: Ափսոս, կարգին տեղ էր դեռ անցաց տարի....

ռեյտինգ +1
կարդալ

Վերջապես որոշեցինք օգտագործել yevista-ից ստացված մեր giftcard -ը և այցելել Աչաջուր: Շաաաաատ զարմացրեց և ուրախացրեց այցելուների հոծ զանգվածը, որ բավականին բարձրորակ, կարծում եմ ավելի ևրոպական ստանդարտներին համապատասխան երիտասարդություն էր ( ուղղակի որպես քաղաքի սրճարանների մշտական հաճախորդ իմ համար շատ հաճելի անակնկալ էր միշտ (թվում է թե անգամ անկողնում) մեյքափով, երեկոյան սանրվածքով ու stiletto-ներով, iphone-ները գրկած քնող, կարծում եմ մի փոքր էլ խանգարված հոգեկանով աղջիկների փոխարեն նոռմա,լ առողջ, երիտասարդ ժամանակակից տղաների ու աղջիկների տեսնելը: Սա որպես նախաբան: Շատ սիրեցի սրճարանի location -ը սիրահարների մաքուր խնամված այգին գեղեցիկ լանդշաֆտային դիզայնով: Սրճարանի մենյուն լավն է : Աշխատակիցները բարեհամբույր են, արագ սպասարկում են: Անձամբ ինձ համար մեծ մինուս էր одноразовый ամանեղենը և ինքնասպասարկումը :( Ընդհանուր առմամբ շատ հաճելի վայր է:

ռեյտինգ +7
կարդալ

Շատ լավ կարծիքներ կարդացի էս տեղի մասին ու որոշեցի գնալ, բայց շատ տպավորված չեմ: Լավ տեղ է, երեխաների համար էլ է հետաքրքիր, ծնողներն էլ կարող են հանգիստ նստել, խոսել, բայց ինքնասպասարկման հետ միասին էդքան բարձր գներ անհամատեղելի են:

ռեյտինգ +4
կարդալ

Կծմծող գներ, շատ համով էկլերներ ու դդմի ապուր:) Ամռանն էլ համով ֆրեշեր:)

ռեյտինգ +3
կարդալ

misht hangist u shaaat lav, amenasirac vayreric meke Yerevanum.

ռեյտինգ +1
կարդալ

The location is amazing - it's inside the very nice park surrounded with trees , it's a very nice place to go and enjoy the nature in the heart of the city. I always go there with my son, he likes painting (there is a playing area for kids right next to Achajur) and I take fresh cakes and orange juice from Achajur , I also like their tuna sandwich

ռեյտինգ +3
կարդալ

hacheli tex e shat, maqur od, azat taracutyun u hamex blitner!

ռեյտինգ 0
կարդալ

Չեմ փոխել իմ կարծիքը..ընտիր վայր...

ռեյտինգ +1
կարդալ

հաճելի վայր, հաճելի մթնոլորտ, գերազանց սպասարկում

ռեյտինգ +1
կարդալ

լավն ա, հանգստանալու եզակի տեղ

ռեյտինգ +2
կարդալ

Lavaguyn [email protected] vortex kareli e hangstanal orva cankacac jamin.Hamex sandwichner u lav spasarkum )

ռեյտինգ +2
կարդալ

The best outdoor cafe in Yerevan, where you really can enjoy the nature and relax! Personally I like visiting it early in the morning for espresso shot with a croissant or late in the evening when the cool breeze is blowing and it's less crowded.

ռեյտինգ +2
կարդալ

Շատ գեղեցիկ վայր, կանաչներ ...... մաքուր օդ.......... կալյասկաներով փոքր բալիկներ,,,, սիրուն մամաներ......... սիրառատ տատիկ-պապիկներ....... Ինքնասպասարկում՝ ոչ մեկի մունաթի տակ չես մնում :))) Հաճելի միջավայր.................

ռեյտինգ +4
կարդալ

Հետաքրքիր սրճարանային մթնոլորտ կա, որ չես գտնում Երևանի այլ սրճարաններում: Մենյուն էլ հետաքրքիր է, բլիթները մի բան արժեն:

ռեյտինգ +1
կարդալ

Ախ շատ լավ տեղա: Շատ կուզենայի որ այդքան հաճելի և կանաչ սրճարաններ ավելի շատ լինեին Երևանում: Ամռանը ընդմիջմանը հասնում ենք էնտեղ, որ գոնե մի քիչ նստենք ու վայելենք:

ռեյտինգ 0
կարդալ

Աչաջուրի սեզոնը բացվել ա, յուհու~: Բաաայց, որ պահքի մենյուն ընդլայնվեր, ձեզ հասնող չէր լինի:)

ռեյտինգ 0
կարդալ

Իմ երկրորդ տուն!! Չեմ դիմանում երբ եմ հետ գալու Երևան, որ նորից այցելեմ Աչաջուր... "3

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ հարգում ու սիրում "Էկո" միջավայրին հարիր սրճարանները: Միշտ լավ տրամադրություն եմ ունենում այստեղ հաճախելուց հետո: Խորհուևդ կտամ փորձել շոկոլադե բլիթները՝ շատ համեղ են: Մի խոսքով Երևանի չափազանց կանաչ միջավայրում ստեղծված սրճարան:

ռեյտինգ +3
կարդալ

Քաղաքի ամենահաճելի վայրերից մեկը, հատկապես ամռանը: Վայր, որտեղ ժամանակն անցնում է աննկատ, սպասարկում, որից բողոքելը ոչ մի կերպ չի ստացվի), ջերմ մթնոլորտ: Չես ափսոսում ծախսածդ ոչ մի դրամի համար)))

ռեյտինգ +3
կարդալ

Հատկապես տեղն է լավը :ՃՃ Ընկերուհուս հետ այգում զբոսնելիս միշտ մտնում ենք

ռեյտինգ +2
կարդալ

Երևանի լավագույն վայրերից !!!!!!!!!!!!!!!!!!!!

ռեյտինգ 0
կարդալ

Es pashtum em ays [email protected]! Gnacel em misht, amusnutyans naxord erekon, amusnutyans [email protected], hxiutyan yntackum,heto balikis het !!!!!!
P:S Arandznahatuk simpatianers Achajour-i americanoin katov!!)))))

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ հավես տեղա, դզումա, նամանավանդ աջ ու ձախ ման եկող կատուները:

բայց իրանց WiFi-ը ոնց որ պլոտերգեյստ լինի֊ մեկ կա, մեկ չկա:

ռեյտինգ +1
կարդալ

Հիանալի վայր է:
Երբ ինչ-որ գիտական հոդված կամ լուրջ աշխատանք պիտի գրեմ, գնում եմ Աչաջուր:
Իսկ երբ իմացա, որ ստացված շահույթը հատկացվում է այգու պահպանության, աշխատում եմ ամեն օր գնալ: :)

ռեյտինգ +2
կարդալ

Ծառաշատ, հանգիստ, անտառային մթնորոլտը, իհարկե, հրաշալի ու եզակի բան է Երեւանում, էն էլ այգու միջի սրճարանում (այսինքն ոչ-թե այգու ծառերը հատվել են սրճարանի կառուցման համար, այլ ընդհակառակը` սրճարանն աշխատում է ծառերը պահպանելու համար):

Բայց աշխատողները քիչ են (ենթադրում եմ, որ պատճառը խոհանոցի փոքրությունն է), հատկապես երեկոյան ժամերին ավելի արդյունավետ աշխատելու համար արժի մեծացնել խոհանոցը ու ավելացնել աշխատակիցների թիվը, այդ թվում եւ գանձապահների քանակը, որովհետեւ ուտելիքը պատրաստվում է 5 րոպեում, բայց մինչեւ դա կես ժամ հերթ ես կանգնում: Չնայած աշխատողները շատ բարեհամբույր են, հատկապես էդքան երկար ուսումնասիրելով նրանց աշխատանքը համոզվեցի, որ հաճույքով ու բարեխղճորեն են աշխատում:

Մեքսիկական ու հավով, սնկով բլիթները էնքան էլ դուրս չեկան, խմորը շատ մեծ է, համեմունքները քիչ: Բարձր գնի դիմաց համապատասխան համ էի սպասում:

Բայց միայն միջավայրի համար էլի կգնամ ու ուրիշ բաներ կփորձեմ, որեւէ բան դուր կգա երեւի:)

ռեյտինգ +7
կարդալ

Շատ լավ տեղ է ուղղակի relax լինելու համար: Մենյուն լավն է, կան համեղ կրեպեր: Տարբերվում է երևանյան բոլոր սրճարաններից իր հաճելի միջավայրով:

ռեյտինգ +1
կարդալ

Աչաջուրի էկլերն ամեն ինչ արժի :Ճ

ռեյտինգ 0
կարդալ

Առաջ շատ էի սիրում «Աչաջուրը» ու մեծ բավականություն էի ստանում այստեղ գտնվելուց։ Բայց հիմա փորձում եմ երեկոյան ժամերին չգնալ «Աչաջուր»։

Մի երկու անգամ երեկոյան ժամը 7-8-ի կողմերը գնացի ու հասկացա, որ այս ժամին այս վայրում գտնվելն ուղղակի անիմաստություն է։ Լավ, չեմ հասկանում, մի՞թե հնարավոր չէ գոնե նշված ժամերին սուրճ պատրաստողն ու գանձապահը չլինեն նույն մարդը, այլ լինեն տարբեր մարդիկ։ Մի հատ հյութի համար, որը ինքդ ես վերցնում, պետք է երեք ժամ հերթ կանգնես, մինչև գումար ստացողն այդ ընթացքում սուրճ պատրաստի։ Սպասելու ընթացքում սուրճ ու հյութ խմելու ցնակությունն էլ է վերանում։

ռեյտինգ +4
կարդալ

Одно из моих самых любимых мест в городе, где можно приятно посидеть с друзьями и насладиться царящей здесь атмосферой безмятежности.

ռեյտինգ +7
կարդալ

Բավականին հաճելի վայր է: Խոհանոցը համեղ է, դիրքը լավ:

Մի դիտողություն, որը երեւի թե վերաբերվում է Հայաստանում սպասարկման ոլորտին ընդհանրապես՝ հաճախորդը միշտ ճիշտ է:

CocaCola պատվիրեցի սառույցով, տվեցին փոքր բաժակով: Հարմար չի դրանով խմել, ուրիշ ավելի մեծ պլաստկ բաժակ ուզեցի - չտվեցին, ասացին որ չի թույլատրվում: Ըստ երեւույթին գումար են խնայում, սակայն այդպիսի տեղի համար սազական չի իմ կարծիքով: Պլաստիկ բաժակն ի՞նչ է, նամանավանդ այդքան լավ տպավորություն է թողնում տեղը....

ռեյտինգ +3
կարդալ

Շատ հաճելի տեղ, սակայն խոհանոցը փոքր է, ստիպված երկար ես սպասում:

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած այն հանգամանքին, որ այնտեղ միջինից բարձր են գները, բայց ԸՆՏԻՐ տեղ է: Ուղակի ՀԻԱՆԱԼԻ ժամանակ է անցնում: Ոչ մեկ շնչիդ չի կանգնում, ոչ մեկ անկապ հարցեր չի տալիս, ոչ մեկ չի խանգարում:

ռեյտինգ +3
կարդալ

Կախարդական վայր, մոռացվում է քաղաքի ողջ անց ու դարցը և կլանվում ես այգու դրական աուրայի մեջ

ռեյտինգ +1
կարդալ

the best place to have fun and just to spend some good time with friends, and to listen to some good music, and just to enjoy your day ^_^

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ տեղ որտեղ կարող ես գոնե 1ժամ կտրվել առօրյա հոգսերից ,,

ռեյտինգ +1
կարդալ

ծառ! օդ!

ռեյտինգ 0
կարդալ

Շատ հաճելի վայր է: Ոնց որ տանը լինես

ռեյտինգ +1
կարդալ

Երևանի ամենասիրածս սրճարաններից մեկն է: Օրվա բոլոր ժամերին լավ է Աչաջուրում: Միշտ լավ մթնոլորտ է, ու Ինձ հարմար ուտելիք ու խմելիք կա ;Ճ

ռեյտինգ +2
կարդալ

Հիանալի վայր է: Կարելի է ուղակի նստել վայլել բնությունը, գիրք կարդալ կամ աշխատել: Շատ դրական աուրա ունեցող տեղ մեր քաղաքում:

ռեյտինգ +2
կարդալ

Հաճելի վայր է. մթերքն ու ըմպելիքները լավն են, թարմ են: Հանգստանալու համար հարմար է

ռեյտինգ +1
կարդալ

Անչափ հանգիստ, անաղմուկ ու բարի տեղ: Մեկ-մեկ թվում է, թե ընդհանրապես Երևանում չես գտնվում: Հիանալի ընտրություն է:

ռեյտինգ +2
կարդալ

Երևանի ամենահանգիստ և հաճելի վայրերից մեկը: Իմ տղան պարզապես վայելում է Սիրահարների այգում խաղալն ու Աչաջուրում սնվելը:

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի ու անաղմուկ տեղ, ուր կարելիա գնալ ընկերների հետ :)

ռեյտինգ 0
կարդալ

Ամենահաճելի,
Անաղմուկ,
Զով,
Համեղ,
և այլն...

Այստեղ իրոք կտրվում ես իրականությունից:
Այստեղ յուրահատուկ է ամեն ինչը:

Ապրեք երեխեք ջան:

ռեյտինգ +3
կարդալ

Երևանում միակ տեղն է, ուր գալիս են այնպիսի մարդիկ, որոնք սիրում են այգի գալ ընտանիքով, երեախներով և դա անչափ հաճելի է: Հաճելի է նաև առավոտյան սուրճը բլիթով եվ թարմ նորություններով կամ սիրելի գրքի ընթերցումով: Ուրախալի է, որ իմ հաճույքի համար վճարված գումարն ուղղվում է իմ իսկ հաճույքի պահպանմանը: Շնորհակալ եմ:)

ռեյտինգ +3
կարդալ

Եթե աչքդ ջուր է կտրել սպասելով, ուրեմն` քշվիր Աչաջուր, էլ ուրիշ որտեղ, եթե ոչ Սիրահարների այգում կարելի է գտնել այն ամենը ինչ փնտրում ես:Ճ

ռեյտինգ +2
կարդալ

Փշաքաղվում եմ կարդալով գրառումները։ Ողջ թիմի անունից երախտապարտ եմ գրառումների համար։ Միայն մեկ նկատառում. Աչաջուրի եկամուտը 100%-ով օգտագործվում է Երևան Սիրահարների այգու շահագործմանն ու պահպանությանը։ Յուրաքանչյուր 1000 դրամով մենք կարող են խնամել 1 քմ կանաչ մակերես։ Ի դեպ մենք ունենք 10.000 քմ կանաչ... :)

ռեյտինգ +9
կարդալ

Ամենահավես, ամենասիրուն, ամենաֆռենդլի, ամենահամով, ամենահով, ամենամարդկանցով լեցուն ու ամենականաչ վայրը մեր քաղաքում: Համեղ սուրճերի ու սենդվիչների(ֆրանսիական) տեսականիները, ամենասառը ու անուշ ֆրեշները ու ամենահաճելի զրույցները հենց այստեղ:

ռեյտինգ +7
կարդալ

հաճելի օր ունենալու համար մարդ պիտի առավոտ ծուտ գնա այգում մի 10 րոպե ման գա.. ավել չէ.. կարծես նոր ծնվես... միակ թերությունը` չեն թողնում խոտերին նստել :( չնայած քաղաքի մյուս տարածքներում նենց են էտ խոտերը փչացնում, որ կարելի ա ենթադրել ինչի չեն թողնում.....

ռեյտինգ +3
կարդալ

Իմ ամենասիրելի վայրը Երևանում: Լավն է և տեղը, և սպասարկումը :) , և ուտելիքները, և երաժշտությունը:

ռեյտինգ +3
կարդալ

Աչաջուրն այնքան առավելություն ունի, որ դրանով իսկ կոմպենսացվում են բարձր գները: Նախ գտնվելու վայրն է շատ լավը, հանգիստ միջավայր է, բնության գրկում: Սնունդը շատ համեղ է: Հանգստի համար իդեալական վայր է:

ռեյտինգ +4
կարդալ

Երևանի ամենահամով "սենդվիչներն" են ու ամենահնգիստ այինգ..:ՃՃ

ռեյտինգ +3
կարդալ

սենց տեղեր մի քիչ շատ լինեին մեր քաղաքում, շենգենի կարիք ավելի քիչ կլիներ

ռեյտինգ +4
կարդալ

Երևանի լավագույն վայրերից մեկն է :) և լավագույն այգին :)

ռեյտինգ +4
կարդալ

Հիանալի տեղ , հանգիստ "պիկնիկ'' վիճակներ , գեղեցիկ և խնամված տեսարան....

ռեյտինգ +6
կարդալ

Շաատ համով էկլեր ... :)

ռեյտինգ +3
կարդալ

Hianali vayr...poshuc kextic heru...u MAQUR organakan snund vayelelu hamar....shat shat em sirum...

ռեյտինգ +2
կարդալ

Քանի որ երկար ժամանակ Հայաստանում չէի եղել, Աչաջուր-ի մասին տեղյակ չէի: Yevista.am-ում նկատեցի, որ ամենաշատ գնահատված վայրերից մեկն է ու վարկանիշն էլ բարձր է, և այսօր որոշեցի գնալ այնտեղ :) : Ասեմ, որ շատ հաճելի էր նստել սրճարանում ու շրջապատված լինել ծառերով ու կանաչով: Երևանի ոչ մի սրճարանում նման բան չէի զգացել: Վայրը դրախտային էր: Ինչ վերաբերվում է սննդին, ասեմ, որ համով էր ու բարձրորակ: Սպասարկումն էլ նորմալ էր, այդքան էլ ինքնասպասարկում չէր: Մոտենում էիր, պատվերը ընդունում էին ու 5 րոպեի ընթացքում գնում վերցնում էիր սնունդը... արագ ու հարմար, ոչ մի այլ սրճարանում մատուցողը պատվերը չի բերի 5 րոպեից: Միակ պատճառը, որ տվել եմ 4 աստղ այլ ոչ թե 5, դա նա է, որ գները իսկապես թանկ էին: Մնացած ամեն ինչ շատ լավ էր: Կար նաև Wi-Fi :
P՚.S.
Փորձել ենք հավի և խոզի մսով սենդվիչներ և "Աչաջուր" ապուր: Համի համար ասեմ, որ լավն էր, իսկ տեսքը հուսով եմ նկարներից կպատկերացնեք ինչպիսին էր:)

ռեյտինգ +7
կարդալ

Wooow Աչաջուր: Երևանի ամենահրաշալի վայրերից մեկը: շատ եմ սիրում այս վայրը: Ամեն ինչ լավնա, եվրոպական ոճով: դրախտի մի կտոր Երևանում:

ռեյտինգ +6
կարդալ

Երվրոպայի կղզյակ Երևանի կենտրոնում: Ստեղի տեսականին չկա ոչ մի տեղ, ամեն ինչ ֆանտաստիկ համով է...chicken roll forever

ռեյտինգ +10
կարդալ

Մի քանի բան կա Աչաջուրի հետ կապված, որ ուրիշ տեղ չեմ հանդիպել Երեւանում.
Նախ, բացվում են առավոտյան շատ շուտ, երկրորդ՝ շահույթի մի մասը ուղղվում է բարեգործությանը, երրորդ՝ «չայեվոյ» թողնելը պարտադրանք չէ, վերջապես՝ ոնց որ Հայաստանում չլինես:

ռեյտինգ +6
կարդալ

5 yerpect chem talis, vorov misht kareli aveli lavacnel :)
baic Yerevanum lavaguyn tegheric e ira yurorinak menu-ov u anhamemateli parzutyamp u hameztutyamp.
I love this place!

ռեյտինգ +3
կարդալ

Աչաջուրը Երևանի ամենահավես տեղերից մեկն է... շատ լավ միտք, շատ լավ կատարում...
Սա այն եզակի տեղերից է, որ չես կարող դժգոհ մնաս սպասարկումից - քանի որ ինքդ ես սպասարկողը ) Շատ եմ հավանում .. շատ հանգիստ, շատ գեղեցիկ տեղ է!

ռեյտինգ +8
կարդալ

Շատ եմ սիրում Աչաջուրը, շաաաաաաաաատ...)))

ռեյտինգ +3
կարդալ

Shaaaat lav srcharan e,,, qaxaqi ayn ezaki srcharanneric e vortex baci hamex ev maqur snndic kareli e naev hangist paymannerum ashxatel .....

ռեյտինգ +4
կարդալ

Մի երկու անգամ եմ գնացել, գուցե հիմա փոխվել է:Սակայն Ինձ դուր չէր գալիս ինքնասպասարկումը: Ոնց որ արագ սննդի սպասարկման կենտրոնում լինեի, ոչ թե` սրճարանում:

ռեյտինգ -5
կարդալ

Ես էլ եմ շաաատ սիրում Աչաջուրը, շատ հավես տեղ է։ Միշտ երբ այցելում եմ հարցնում եմ, թե ինչու է ամեն ինչ այդքան թանկ ու ինձ միշտ բարահամբույր ձևով բացատրում են, որ այդ գումարի մի մասը հատկացվում է այգու պահպանությանը։ Ես նման բաներ շատ եմ սիրում, ավելի շատ բան եմ պատվիրում, որ այգին լավ պահպանվի, բայց հաջորդ անգամ այցելելիս նորից նույն հարցը տալիս եմ։)

Շատ լավ տեղ է։

ռեյտինգ +9
կարդալ

Առավոտյան սուրճի ամենահաճելի վայրը Երևանում! Մանավանդ լավ եղանակին:)) Առավոտյան այգու խաղաղությունը լիովին կոմպենսացնում է ոչ այնքան էժան գները:

ռեյտինգ +6
կարդալ

Քարտեզ

Երևան, Բաղրամյան 21, Սիրահարների Այգի

Նկարներ

;