Ակվատեկ – Aquatek

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 11 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.aquatek.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 08:00-00:00

Հեռախոս : +374-10-588888 ; +374-10-500202 ; +374-91-500202 (բջջ.)

Մեր մասին:
Ջրազբոսայգի, ֆիտնես, սպա-կենտրոն, հյուրանոց, ռեստորան

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Լողավազանի տեղը ինքնին լավն է, մաքուր ու հաչելի, բայց․․․․ երեխաներիս հետ հանգիստը սկսեցինք նրանից, որ բացիմուտքի գումարից պարտավորեցրին վճարել համելյալ գումար գրավի տեսքով, որը վերջում վերադարձնում են․ դա արվում է իբր գույքը փչացնելը կանխարգելելու միտումով, այսինքն նախապես տրամադրում են, որ դու վայրենի ես ու կախման մեջ են պահում քեզ։ Հետո երբ արդեն լաղալուց հետո լանչ ենք անում, զուգահեռաբար լողավազանում զվարճացող մի ողջ դասարանի դասատու պարզում է, որ երեխաներից մեկի ջինսե տաբատը չկա, եվ որոշում են ստուգել նաեվ իմ ու աղջկաս պահարաններում, ու բոլորովին տրամաբանություն չընդունելով, ստուգում են, վիրավորելով մեզ ու որպես գող դիտարկելով․ հետո գտնում են հենց իրենց պահարանում։ Չեմ հասկանում մենեջեր, ադմինիստրատոր, հսկիչ ինչի համար են այդտեղ, եթե ով ուզի ինքնագործունեություն կծավալի․ Ահա այսպիսի անհաջող հանգիստ, որի համար վճարել էինք հանգստանալու նկատառումով․

ռեյտինգ +1
կարդալ

Առաջին անգամ եմ հաճախում այստեղ, ասեմ որ ամեն բանով նորմալ տեղ է:

ռեյտինգ +2
կարդալ

Ակումբ, որի նշանաբանն է «չեք ուզում, մի էկեք», ինչը հենց էսօր հպարտորեն արտասանեց Նվեր անունով, տնօրեն ներկայացած երիտասարդը: Ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչու պետք ա մի ակումբի տնօրինություն շահագրգռված լինի հաճախորդ կորցնելով, բայց փորձեմ բացատրել, թե ինչու խելքը գլխին հաճախորդը չպետք է ուզենա նման ծառայությունից օգտվել: Հենց գոնե էն բանի համար, որ ընդունարանից սկսած ջանք չեն խնայում տրամադրությունդ գցելու, էլ չեմ ասում՝ ժամանակդ սպանելու: Մոտ մի տարի է այցելում եմ, ու աաջին անգամը չի, որ ակումբի մուտքի/ընդունարանի մոտ կուտակված քսան-երեսուն հոգանոց անկանոն բազմությունը, որը փաստորեն էնտեղ հերթ ա կոչվում, կառավարելիի սահմաններից դուրս ա գալիս: Ու երբ 15-20 րոպե ընդունարանի աշխատակցի ուշադրությանը չարժանանալուց ու ֆիթնես-պարապմունքիդ ժամանակին ներկայանալու հույսդ կտրելուց հետո, մշտական հաճախորդի քարտդ պարզած փորձում ես բացատրություն ու լուծում գտնել, ընդունարանի աշխատակցուհին հայացքը ոչ թե քեզ, այլ սեփական կոշիկներին հառած, տգետիդ հասկացնում ա, որ. «Ձեր հերթը դուք պետք ա պահեիք»: Նրա մեկ այլ կոլեգա էլ հավատարիմ քարտուղարուհու եռանդով քեզ համոզում ա, որ մենեջերը տեղում չի, ու. «եթե ասելիք ունեք, գրեք...բողոքի գրքում»...այո՛-այո՛ բողոքի գրքում, այլ ոչ թե, ասենք, էլ.-փոստին (Պետք ա խոստովանեմ, որ հետաքրքությունից դրդված խնդրեցի, որ էդ գիրքը տան. վերջին անգամ 20րդ դարում էի նման բան տեսել:Ճ)...ու դեռ երկար կհամոզեր, որ մենեջերը տեղում չի, եթե մենեջերն ինքն իր ոտքով չգար նախասրահ:
Մի խոսքով՝ սպասարկման պատշաճ մակարդակի և հաճախորդների հետ հաղորդակցվելու տարրական կուլտուրայի ակնկալիք մի ունեցեք, եթե պատրաստվում եք այցելել Ակվատեկ: Ակումբի ծառայությունների գները գուցե առաջին հայացքից մատչելի թվան, բայց արդարացված չեն՝ հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը: Մարզասրահների ու սարքերի մաքրությունն ավելին ցանկանալու տեղիք է տալիս...հա ու մեկ էլ՝ երբեք վստահ չես, որ մի օր քեզ չեն ասի. «քուրիկ ջան չեք ուզում, մի էկեք»:

ռեյտինգ +8
կարդալ

Քանի որ կայքում գները նշված չեն (չնայած որ կա Цены կետը) ստիպված եղա գնալ-հասնել, որ գնացուցակ վերցնեմ տանը հանգիստ պայմաններում ամուսնուս հետ նայելու և որոշելու թե ինչն է մեզ ավելի հարմար (նշեմ որ նախկինում գնացուցակ վերցնելը պրոբլեմ չէր) : Պարզվեց , որ գնացուցակ չեն տալիս ! ԱՐԳԵԼՎԱԾ Է, չի թույլատրվում !!!! այսինքն ես` պոտենցիալ հաճախորդս, պետք է աշխատեմ կոմպյուտերի առաջ նստած աղջկա անգիր արած ավտոմատ ԲԱՆԱՎՈՐ բլբլոցից (որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է հեռախոսազանգերով) հիշել տարբեր փաթեթների, խմբերի, օրվա տարբեր ժամերի գները և ըստ դրա որոշում կայացնեմ? երբ նշեցի որ չեմ հիշի էդ ամենը ինձ ասեց "կարող եք գրել" ....Люди , АУУУУУУ, 21-ый век же! աբսուրդը ուր կարող է հասնել? գոնե մի մասնագիտական կրթություն ստացած մարդ չունեք, որ բացատրի հաճախորդ գրավելու և ամենակարևորը պահելու, այլ ոչ թե խրտնացնելու ձևերը?? լավ սերվիսից քիչ թե շատ գաղափար ունեցող ցանկացած նոռմալ հաճախորդի համար կարևորը առաջին հերթին կոմֆորտն է, ԻՐ կոմֆորտը, որը դուք պարտավոր եք ապահովել!

ռեյտինգ +5
կարդալ

Ամենավատ սպորտային ակումբը Երևանում. Առավոտյան 8 ին էի միշտ գնում , քանի որ 8 ին էին բացվում: Գնում էի ամեն օր: Ամեն օր մտնում էի ներս ժամը 8 անց 15 քանի որ աշխատակիցները ուշանում էին. Ես ժամը տասին անձամբ էի միացնում իրանց կոչեցյալ սաունան (իրականում թուրքական բաղնիքա): Ակումբի VIP անդամ էի, բայց ոչ մի ձև չէր արտահայտվում դա: Ամեն օր ես խնդրում էի աշխատողներին , որ մյուս օրը գոնե բաղնիքի բասեյնը լցնեն: Բայց ամենաբոցը այն էր, որ երբ եկա հերթական անգամ , ախրանան ասեց որ իրանք արդեն 9 ից են բացվում , և ես պետք է սպասեմ մինչև 9-ը: Ու էլի լիքը լիքը վատ բաներ:

ռեյտինգ +6
կարդալ

Չեմ սիրում... կարճ-կոնկրետ

ռեյտինգ +4
կարդալ

Գներով շատ հարմար հետաքրքիր ջրային ատրակցիոններով հաճելի վայր որտեղ կարող ես ամառ ձմեռ վայելել ամառային ջրային հաճույքներ,ուղակի ժամեր կան որ մի քիչ շատ են մարդիկ լինում թե չե մնացաց ամեն ինչում լավ է

ռեյտինգ +1
կարդալ

Ամենալավ Ջրային Համալիրը Հայաստանում,անկրկնելի սպասարկում ,համեղ խոհանոց և բազում հետաքրքիր սրահներ ,ժամանակն ավելի բովանդակալից ու անմոռանալի անցկացնելու համար: Խորհուրդ եմ տալիս բոլորին...

ռեյտինգ +1
կարդալ

եթե հաճախելու ճիշտ ժամեր ընտրեք ապա շատ գոհ կմնաք, երևի միակ կոմպլեքսնա նման ժամանակակից տեխնիկայով, օդափոխության համակարգով...չնայած շատ արագ մաշվումա:)

ռեյտինգ +6
կարդալ

մի անգամ զանգել եմ որոշ բաներ ճշտելու համար, հեռախոսավարուհու մուննաթ տոնը հերիք էր, որ չցանկանամ այցելել..եթե ես զանգում եմ ինչ-որ բան ճշտելու, դա նշանակում է, որ ժամանակ չունեմ գնալու....իսկ տվյալ աշխատակիցը հրաժարվեց որևէ ինֆո տրամադրել` ասելով, մանրամասների համար պետք է մոտենաք, հեռախոսով չեմ դնելու սաղ պատմեմ.... տարօրինակ էր...

ռեյտինգ +4
կարդալ

երկար հաճախել եմ Ակվատեկ... բավականին հաջող է, եթե գնում ես միայն լողավազանի համար... պետք է ասեմ, որ առավոտյան ժամերին շատ ավելի հաճելի է- քիչ մարդ կա.. երեկոյան, նորմալ լողալ գրեթե անհնարին է - լիքը ջրում կանգնած, իրար հետ խոսացող սուբյեկտներ են պատահում )

ռեյտինգ +10
կարդալ

Քարտեզ

Հայաստան, 0025, Երևան, Մյասնիկյան պող., 40 շենք
;