Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ-Acba-Credit Agricole Bank

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 14 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.acba.am

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00

Հեռախոս : +374-10-318888

Մեր մասին:
Վարկավորում: Միջազգային Visa, MasterCard, American Express Gold, American Express Blue և տեղական ArCa համակարգերի պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում: Ավանդների ընդունում: Դրամական միջոցնե ...ավելին

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ամենալավ բանկը: Ամենալավ սպասարկումը և պրոֆեսիոնալ մոտեցումը:

ռեյտինգ +2
կարդալ

shat goh em ays banki komitasi masnachyuxic. 2 tari ays bankic em ogtvumm bolor ashxatoxnery shat lavnen u misht shat barehabyur patasxanum en bolor harcerin. ancac angam gumary 1000 dramov pakas ein tvel. es chei nkatel irenq zangecinn ev asacin vor sxalmamb pakas en tvell. ev veradarcrecin.

ռեյտինգ +3
կարդալ

anchap goh em ajs bankic, hatkapes "eritasardakan" masna&yughic
Shat lav spasarkum, hrashali

ռեյտինգ +1
կարդալ

Դժվարանում եմ այս հաստատությունը բանկ կոչել, սա թյուրիմածություն ա: Միգուցե մի ժամանակ ի համեմատ այսօրվա ԱԿԲԱ-ի վատ բանկ չի եղել, բայց հիմա շատ կներեք "խուժան" բանկ ա: Ես մինչև էս վերջերս իրենց հաճախորդն եմ եղել, փառք Տիրոջը "պռծա" իրենցից: Ի դեպ ասեմ էդքան էլ հեշտ չի իրենցից պոկ գալը: Մինչև հաշիվս փակեցին ծերացա: Հաշիվը փակելուց հետո դեռ մեկ ամիս ինչ որ sms-ներ էի ստանում հաշվի համալրման և գանձման վերաբերյալ: Մի քանի անգամ զանգելուց հետո sms-ներն էլ դադարեցին: Եթե ունեք ժամանակ և դիմացկուն նյարդեր, ինչպես նաև ցանկանում եք ձեր ջղայնությունը ինչ որ մեկի վրա թափել, սթրեսից դուրս գալու նպատակով, ապա այս բանկը հենց ձեզ համար է:

ռեյտինգ +3
կարդալ

այսօր այցելել եմ Արաբկիի մասնաճյուղ...Էտ ինչ վատա ամեն ինչ իրանց մոտ կազմակերպված!!! քարտային գծով մասնագետը արձակուրդումա, իսկ իրան փոխարինողը չկա, ում մոտենում էս ալարելովա հետտ խոսում ու վերջում ցրումա ուրիշ աշխատողի վրա, նույնը իր հերթին անումա մյուս աշխատողը... հերթ, խառը վիճակ, ամեն մեկը իր գլուխնա փախցնում հաճախորցներից և այլն: Մի խոսքով սենց վատ վիճակ կյանքում էի հանդիպել

ռեյտինգ +3
կարդալ

Առաջին քարտս այս բանկից էր ու ասեմ որ ավելի լավ է սովետի թվի զբեռկնիժկա ունենաս քան այս բանկի քարտապան լինես,սպասարկումը ահավոր քարտի աշխատանքը շատ վատ կենտրոնական գրասենյակը այնքան փոքր է որ մի 4 տեղա սպասարկման այն էլ միշտ մեկը կամ երկուսը չեն աշխատում ու չգիտես թե ինչու այս բանկի կողմից մատուցվող ծառայությունների որոշակի մաս միայն գլխամասում է կատարվում որը սկի մասնաճուղի տեղ չի կարող անցնել միայն գովազդել գիտեն իփր ամերիքան եքսպրեսս քարտ են առաջարկում այն էլ նենց սպասարկման գներով որ կարծես իրոք ներմուծել են ու մաքսազերծման գումար են տվել, հետո էլ ոչ VIP սպասարկում են տալիս ոչ էլ ուղակի մի երկու խանութի հետ խոսացել են 5 % հետ են տալիս իմ մաստերքարտ ստանդարտից տարբերվում է միայն ամպագոռգոռ անունով

ռեյտինգ +3
կարդալ

Խորհուրդ կտայի վերանայեն սպասարկման բաժնի համակարգը, ահավոր դանդաղ են աշխատում ու միշտ հերթ է, չես ուզում մտնել.....

ռեյտինգ +1
կարդալ

Երկար տարիներ եղել եմ իրենց հաճախորդ: Բանկային մատուցվող ծառայությունները մյուս բանկերի հետ համեմատելի են: Բայց հերթերը, նեղվածքը, առնվազն 40 րոպե սպասելը անթույլատրելի են: Վերջում, գոնե դրել էին հերթերի կառավարման սարքեր, որը այլ տեղեր չկա: ԲԱյց միևնույն է հաշիվներս փակեցի, քանի որ հերթերը բանից պարզվեց ոչ միայն Բայրոնի վրա էին, այլ նաև Վաղարշյանի վրա:
Իրենք, մյուս բանկերի պես ընդունում են կոմունալ վարձեր: Կոմունալ վարձը դա բնակի գործառույթ է? Երբ ավանդատուն, կամ վարկառուն, ժամերով սպասում են, երբ պետք է շենքի լիազորը կարդա և մուծի ամբողջ շենքի վարձերը:
Իմ կարծիքով կոմունալի համար պետք է գոնե առանձնացնեն մի պատուհան:
Հետո շատ են իրենց մոտ ուսանողական պրակտիկա անցնողները: Մի քանի անգամ ես սարսափով սպասում էի երբ այդ ուսանողի ճանկը ընկած, ինքը տնօրինում էր իմ հաշիվները: Սխալվելու հավանականությունը շատ մեծ էր: Ինքը ամեն քայլը հարցնում էր մյուսներին:
Վերջը հեռացա այդ բանկից: Փակեցի բոլոր հաշիվներս

ռեյտինգ +4
կարդալ

Երբ այս բանկ եմ մտնում, մտքիս առաջին եկածը դա այն է, որ գ"յ"ուղատնտեսական բառի մեջ տառասխալ կա: Միշտ հերթեր են ու միշտ մի երկու հոգի են աշխատում: Մնացած տեղերում մարդ չկա, ուր են, ինչ են անում, ոչ ոք չգիտի:
Միշտ նյարդայնանում եմ, որ հետևում կանգնած մարդ կա: Գումար ես ստանում, փոխանցում, վճարում, ամբողջ բանկը տեղյակ է դրա մասին: Անգամ վտաանգավոր է:
Շատ դժգոհ եմ սպասարկումից: Օր է եղել, որ 1,5 ժամ հերթ եմ սպասել, մինչև կարողանամ վճարում կատարել:
Վիզա քարդ ունեմ այս բանկից, բայց արտերկրում հյուրանոց պատվիրելիս խնդիրներ ունեցա: Մի 10 անգամ փորձելուց հետո, նոր կարողացա վճարում կատարել: Այլևս այդ քարդից չեմ օգտվում:

Երկու օր առաջ զանգահարեցին առաջարկով, դրա համար կրկին հեշեցի այս վայրը: Գրում եմ խոսակցությունը առանց փոփոխության
- Ալո, լսում եմ ձեզ
- Բարև ձեզ
-Բարև
-ՄԵնք ԱԿԲԱ բանկից ենք զանգահարում, հատուկ առաջարկ ունենք ձեզ համար, որպես մեր բանկի լավագույն հաճախորդներից մեկը։
-(Ни хрена себе, это за какие такие заслуги, մի քարդ ունեմ, այն էլ չեմ օգտագործում) և ինչ առաջարկ՞
- American Express Blue քարդ ենք առաջարկում
- ՀԵտո՞
- Յուրաքանչյուր գնում կատարելու դեպքում գումարի 5 տոկոսը հետ կգա ձեր քարդին, խանութների ցանկից (այս վերջինը կամաց ու շաաաաատ արագ ասվեց), կոմունալ ծախսերի դեպքում 1 տոկոսը հետ կգա, ցանկից դուրս` կրկին մեկ տոկոս:
- Այսինքն խանութների ցանկը ֆիքսված է
- ԴԵ այո (ասվեց մի քիչ նենց տխուր, թառամած ձայնով)
- Բա ինչու հենց American, կարող է այնտեղ ինչ-որ առավելություն ունի՞
- (բռնվեք) Այնտեղ, որ այդ քարդով գնում կատարեք, ձեզ առանձահատուկ կսպասարկեն, դե քարդը ձեր մասիկ խոսում է էլի (надо же) (փաստորեն իմ մասին իմ քարդն է խոսում, մդա)
- Դե եթե հետաքրքրեց եկեք, առաջին մի քանի ամիսը անվճար սպասարկում, բլա բալ (թակարդը սկսվեց)
- Լավ, կմտածեմ, շնորհակալություն
- Դե կգաք Արփինեի մոտ
- (էդ ով է՞, վաղուց չեմ տեսել) Լավ, շնորհակալություն, կմտածեմ:
Դրեցի խոսափողը` ավելի հիասթափված: Հաշվի առնելով, որ այդ քարդի տարեկան վճարը 15000 դրամ է և ես տարեկան այդ ֆիքսված խանութներից կամ այլ տեղերից դրանով 1,500,000-ի գնում չեմ կատարելու, այս առաջարկը համարեցի անիմաստ:

Բանկի աշխատանքում ոչ մի էվոլյուցիա չեմ տեսնում: Հուսանք հերթերը կկարգավորեն ու ավելի հարգալից կսկեն վերաբերվել իրենց հաճախորդներին:

հ.գ. այս ամենը նաև վերաբերվում է մնացած բոլոր բանկերին:

ռեյտինգ +6
կարդալ

Եթե հնարավոր լիներ այս մասնաճյուղը 0 կդնեի: ամոթաաաա, ամողջ օրը գովազդում են acba acba: մի հատ թող գլխամասի վիճակը նայեն, նոր գովեն: կապ չունի որ ժամին էս գնում , մեկա հերթա, մանավանդ , որ գրեթե միշտ պատուհաններից որևէ մեկում սկսնակ աշխատող է լինում: սպասարկումը -1: մի հատ ժպիտ չեմ տեսել: տեղը շատ փոքր, հաճախորդները կանգնելու տեղ չունեն, իսկ քանի որ դա բանկ է պետք է որոշակի հեռավորության վրա կանգնեն:ահավորաաաա

ռեյտինգ +5
կարդալ

Ձեր նամակները սովորեք հայատառ գրել, ամոթ է

ռեյտինգ +2
կարդալ

Բայրոնի մասնաճյուղը ինչ-որ սովետական գաստռանոմ ա հիշեցնում .. ահավոր հերթեր, սարսափելի սպասարկում ... մի 4 տարի օգտվելուց հետո վերջնականապես հրաժարվեցի..

ռեյտինգ +10
կարդալ

նորմալ ա, եսիմինչ չի, բայց դե քիչ թե շատ բարեհամբույր մթնոլորտ ա, չնայած էս մասնաճյուղը փոքր ա, հերթերն էլ շատ են.. կամ պետք ա մեծացնեն, կամ ստեղ չսպասարկեն

ռեյտինգ +3
կարդալ

Ամենադանդաղաշարժ բանկը, որի հետ գործ եմ ունեցել: կոնկրետ էս մասնաճյուղում սարսափելի հերթերին, թեև միշտ մի 2 աշխատողի ազատ տեղ կա, գումարը մի քանի ժամ հետա ա նստում, իսկ ուրիշ բանկերում մի քանի րոպեյից...

ռեյտինգ +4
կարդալ
;