Աի Լեոնի – Ai Leoni

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 23 կարծիքներ

Վեբ Կայք : http://www.aileoni.com

Ժամեր : Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-00:00

Հեռախոս : +374-10-530892, +374-10-538331

Մեր մասին:
ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆ - ITALIAN CUISINE BAR-RESTAURANT

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Շատ լավ վայր , խորհուրդ եմ տալիս բոլորին: Ամեն ինչ շատ համեղ էր պատրաստված ու կարևորը հաճախորդին տրվում է ընտրության լայն հնարավորություն, ինչը շատ ու շատ վայրերում միայն ճաշացանկում բաց էջերը լրացնելու համար են անում:

ռեյտինգ +4
կարդալ

The best italian restaurant in Yerevan

ռեյտինգ +2
կարդալ

shat hianali vayr

ռեյտինգ +1
կարդալ

Միանշանակ 5 աստղ: Առաջին անգամ էի այստեղ ու գնացի որովհետև Yevista-ի լավագույն ռեստորանների եռյակում էր: Ինձ թվումա ինքը կարար առաջին տեղում լիներ որովհետև իսկապես իմ այցելաց լավագույն խոհանոցներ Երևանում (իտալական խոհանոց է), սպասարկումը շատ բարձր, մի պահ մոռանում ես որ Հայաստանում ես: Շատ հարմար է ռոմանտիկ ընթրիքի, բիզնես հանդիպման, ընտանեկան ընթրիքի համար:
Միակ թերությունը թերևս բարձր գներն են, բայց վստահեցնում եմ վերջում դուրս գալիս չէք ափսոսա էտ գումարը որ տվել եք:

ռեյտինգ +2
կարդալ

Սիրում ենք այստեղ թե նախաճաշել թե ընթրել ընդհանուր մթնոլորտը հաճելի է հասարակությունն էլ բավականին ցիվիլ բայց այդքանի հետ մեկտեղ չեմ հասկանում ինչու իրենց կայքում միայն անգլերեն է գրված?? հյուրերիս հետ մենյուն էինք փնտրում online և հայտնաբերեցինք որ ոնց որ թե հայերեն կամ ռուսերեն ինֆո չկա..ինչու? եթե իրենք ոչ ցածր կարգի Bar Ristorante Italiano են Երևանում արդյոք դա նշանակում է որ իրենց палож չի առաջին հերթին ՀՀ պետական լեզվով ներկայանալու???

ռեյտինգ +5
կարդալ

Հոյակապ ռեստորան, հրաշալի սպասարկում... անմահական ուտելիքներ, մի չտեսնված Տիրամիսու... Հիացած եմ... Միակ թերությունը ճաշացանկի աղքատությունն է, հատկապես հավով ուտեստների հարցում... Բայն ընդհանուր առմամբ 5++++

ռեյտինգ +2
կարդալ

The restaurants location is nice...The food is great and especially the smoked salmon! they have a good variety of wines. The prices are pretty high but in my opinion if u want to eat gastronomic food you should pay ;) and that's what al lioni is about in my opinion...very good atmosphere good service and expensive!

ռեյտինգ +1
կարդալ

Այսօր առաջին անգամ եմ եղել այս ռեստորանում ու շատ հավանել եմ: Ամեն ինչ շաաատ համեղ էր, թեկուզ ամենահասարակ ուտեստներն)) սպասարկումը հիանալի էր, շատ ջերմ ու հաճելի: Գներն ինչպես հասկացա թանկ էին, բայց միանշանակ արժեր, հրաշալի ռեստորան էր :)

ռեյտինգ +1
կարդալ

hoyakap spasarkum, shat shat hamov kofe, kyanqums kerac amenahamov makaron!
jisht a..indz hamar mi qich tank tex a..bayc kareli a mek mek gnal iroq amen inchic hajuyq stanalu hamar

ռեյտինգ 0
կարդալ

Parz bajc hacheli restoran e shat hamex xohanocov

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ սպասարկում ունեն ու համով են սարքում: Գները մի քիչ թանկ են, բայց լավ առիթի դեպքում կարելիա մենակ լավ սպասարկման ու համով պատրաստելու համար գնալ:

ռեյտինգ 0
կարդալ

շատ հանգիստ վայրա, գինի խմելա տրամադրում, պարզապես մի քիչ թանկ է

ռեյտինգ 0
կարդալ

Հիասքանչ սպասարկում,անտանելի համեղ դեսերտ:

ռեյտինգ 0
կարդալ

Թանկոտ ա, բայց ունի լավ սպասարկում, կուլտուրա, լավ խոհանոց: Ժամանակին ամենահամով Տիրամիսուն ունեին, հիմա չգիտեմ

ռեյտինգ 0
կարդալ

Որպես ռոմանտիկ երեկոյի հրավիրված, ես կիսում եմ Մարգարիտայի կարծիքը: Այստեղ դուք կհամոզվեք, որ լավ սպասարկում Հայաստանում կա: ԳԵՐԱԶԱՆՑ

ռեյտինգ +3
կարդալ

Հիանալի ռեստորան է: Շատ եմ տպավորված սպասարկումով: Անակնկալ ռոմանտիկ երեկոյի համար սեղան էի պատվիրել երկու հոգու համար: Ուզում էի նախօրոք վճարել, քանի որ իմ կազմակերպած երեկոն էր, բայց ասեցին խնդիր չէ մենք հաշիվ չենք տա ձեզ հաջորդ օրը երբ հարմար է կգաք կվճարեք: Հիանալի ճաշակով զարդարել էին սեղանը: Օգնեցին ճիշտ և համեստ գների սահմաններում ընտրել ուտելիք մենյուից, առաջարկեցին գինի, որը էլ բավական մատչելի էր ու շատ լավը: Մատուցողը ճիշտ պահին էր հայտնվում, բայց և երբեք չէիր զգում, որ քեզ աչքաթող են արել: Ուտելիքի որակից նույնպես շատ գոհ եմ: Շատ համեղ էր: Միանշանակ խորհուրդ եմ տալիս:

ռեյտինգ +3
կարդալ

ՏորԾիկները ընտիր են :) Մի քանի հատ միանգամից ուտելու ու չհագենալու :) Նախօրեին աղջիկներով խոսում էինք էս տեղի մասին, պարզվեց թերություն, այնուամենայնիվ ունի: Ամռանը բացօթյա տարածքում "կռուտոյ" ու ջղայն դյադյաներ են նստում ու մուտքը, փաստորեն, վախենլու ա դառնում :)

ռեյտինգ +5
կարդալ

Փորձում են նմանվել բարձրաշխարհիկ խորտկարաններին, սպասարկումը մոտ է իդեալականին, սնունդը բավական լավն է, հատկապես խմորեղենը, բայց բավական թանկ է: Դե երևի այդպես էլ պետք է լինի: Միջավայրն էլ բավական մեղմ է, պարզապես կարծես 4 պատի մեջ նստած լինես:

ռեյտինգ +3
կարդալ

Մի քանի օր առաջ էի այստեղ ու ոնց հասկացա արտակարգ ու բարձրակարգ սպասարկում ունեն։

Ու այս ռեստորանում ես մի բան հասկացա. քանի որ երևանյան ռեստորաններից և ոչ մեկում պատրաստված մակարոնը ես չեմ հավանում, ապա եզրակացնում եմ, որ խնդիրը ոչ թե ռեստորանի մեջ է այլ ստամոքսիս։ Նշանակում է ես մակարոն չեմ սիրում ու ոչ մի տեսակի մակարոն չպետք է որ հավանեմ։ Այստեղից հետևություն՝ այս ռեստորանում պատրաստված մակարոնը լավը չէր, բայց հնարավոր է այն լավն էր ու պարզապես ես չհավանեցի։

Սեղանի շուրջ հավաքված մյուս ներկաները մսով ճաշատեսակներ պատվիրեցին, չգիտեմ համեղ էր թե շատ համեղ, բայց փաստն այն էր, որ շատ ախորժաբեր տեսք ունեին բոլոր մսային ճաշատեսակները։

ռեյտինգ +1
կարդալ

Ուսանողական տարիներս անցան այս օբյեկտի կողքը: Երբեք չեմ մտել, բայց միշտ գոհ դուրս եկող դեմքեր եմ տեսել` հիմնականում պաշտոնյաներ ու այլ հաստ մարդիկ: Պտի որ համով ու թանկ բաներ լինեն:

ռեյտինգ +4
կարդալ

Իմ համար շատ անէմոցիոնալ տեղ է, չգիտեմ ոնց որ հուրանոցի ''ստոլովի'' լինի, բայց շատ լավ Մոխիտո են տալիս, դա հաստատ:Իմ կարծիքով լավ ու հարմար տեղ է բիզնես հանդիպումների,լանչերի և "մեմոռանդում"- ների քննարկումների համար:)))))

ռեյտինգ +1
կարդալ

Մի քիչ նենց..."մուսի-պուսի" տեղ ա, բայց դե... վատը չի... սպասարկումը շատ հաջող է, մատուցողները՝ ուշադիր... "մինուսներից".. օրինակ այն, որ տեսարան չունի .. թվում է, որ օատուհանի մոտ ես - բայց դե նայելու բան չկա.. Մի խոսքով, մեծ բաժակներով քիչ գինի խմելու ու ժամերով խոսալու համար լավ ա ))

ռեյտինգ +7
կարդալ

Քարտեզ

Երևան, Թումանյան 40

Նկարներ

;