Լուի Շարդեն – Louis Charden

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 12 կարծիքներ

Ժամեր : 09:00 - 23:00 Mon, Tus, Wed, Thur, Fri, Sat, Sun,

Հեռախոս : +374 10 55 54 44

Facebook : www.facebook.com/LouisCharden

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Մթնոլորտն ու սպասարկումը լավն են: Տեսականին վատը չէ, բայց համբավին չի համապատասխանում (բազմազանության ու համի առումով ):

ռեյտինգ +3
կարդալ

Հաճելի, հանգիստ, տրամադրող մթնոլորտ էր, մատուցողները բարեհամբույր էին. փործում էին օգտակար լինեին ընտրության հարցում: Մենյուն՝ ոչ հագեցած, բայց համեղ ու լավ ընտրված: Մենակ մի բասական բան կար. նույն հրուշակեղենը առաջին հարկում ավելի էժան էր վաճառվում, քան երկրորդ հարկում, ինչը մի փոքր հիասթափեցրեց մեզ:

ռեյտինգ +3
կարդալ

Թարմ, թեթև, համեղ , անկրկնելի հրուշակեղեն, լիցքաթափող մթնոլորտ, արագ սպասարկում, մի խոսքով էստեղ ամեն ինչ իդեալական ա, առավել հավանում եմ Կարամել Մուսն ու Շոկոլադով Մաֆինը

ռեյտինգ +8
կարդալ

Սպասարկող անձնակազմը յուրաքանչյուր հաստատության դեմքն են :)
Հ.Գ. Լուի Շարդենը շատ գեղեցիկ դեմք ուներ :D Լավ աշխատակազմ, նկատի ունեի...
Ինտերիերը շատ-շատ գեղեցիկ էր, մթնոլորտը՝ ջերմ :)
Ցիտրուս միքս ըմպելիքը չափազաաանց համեղ էր :) Խորհուրդ եմ տալիս փորձել..
Վերջում մենք էդպես էլ չհասկացանք, կարող էինք ներքևի խանութից գնել ու վերևում ուտել, թե այդ խանութը պարզապես առնել և տանելու համար էր: Վերջում մի փոքր հիասթափեցրեց այն փաստը, որ նույն ուտելիքները առաջին հարկում ավելի էժան էին, քան երկրորդ, որտեղ արդեն սրճարանն էր..

ռեյտինգ +5
կարդալ

Շատ սիեցի հենց առաջին իսկ այցելությունից, ուր գնացել եմ մի ֆրանսուհու հետ, եվ միջավայրն էլ հենց ֆրանսիական է, ձեվավորման ոճն էլ, տեսականին էլ․ Գները մի քիչ բարձր են, բայց որակին համապատասխան են․ այդ ջերմթնոլորտի համար ափսոս չի մի փոքր ավել վճարել․ թեմատիկ զարդարանքներն էլ հետաքրքիր են ու յուրահատուկ, լավ թիմ ունեն

ռեյտինգ 0
կարդալ

Համեմատաբար թանկ է, բայց համեղ խոհանոց: Մի քանի սեղան կա, որտեղ շատ հարմար է տեղավորվել ու սրճել:

ռեյտինգ 0
կարդալ

croissant-ների լայն տեսականի ու գներն էլ բավականին մատչելի են, ուղղակի նստելը այդքան էլ հարմար չի նեղվածքա

ռեյտինգ +3
կարդալ

սրճարանի դիզայնը շատ հաճելի է, մանավանդ որ տարբեր տոների համար իրենք շատ գեղեցիկ զարդարում են: մենյուն էլ էնպես, ոչինչ, բայց ասեմ որ գները.... սենդվիչները/թխվածքները շատ overrated են իրենց չափերի և որակի համեմատ...

ռեյտինգ +5
կարդալ

One of the best places in Yerevan to have a breakfast or just to hang out with friends and have a good time. Menu is simple and tasty: sandwiches, salads, croissants, coffees. The service is excellent, friendly staff, always helpful and smiling. The interior is so nice, very clear and designed with nice colors, nothing is excessive. It is no smoking which is really good. There is a bakery shop inside. When you are there feels like in Europe. Highly recommended!

ռեյտինգ +2
կարդալ

Վերջերս այցելած սրճարաններից միակն է, որտեղ կուզեմ էլի գնալ... մի տեսակ ֆրանսիական շունչ կար, այնտեղին բնորոշ հանգիստ ու պարզ մթտնոլորտ էր, խորհուրդ կտամ անպայման այցելել...

ռեյտինգ +6
կարդալ

Շատ հաճելի միջավայր: Ներքին դիզայնը այնքան հաջող է, որ այդքանը բավարար է այնտեղ գտնվելուց հաճույք ստանալու համար:
Մենյուն ճոխ չէ՝ կերակրացանկը շատ փոքր է, բայց ամենինչը համեղ:

ռեյտինգ 0
կարդալ

This is my number one coffee shop in Yerevan. Has the style, elegance, care and mood all in one.
Great job!

ռեյտինգ +1
կարդալ
;