Իդեալ Համակարգ-Ideal System

full starempty starempty starempty starempty star ռեյտինգ 1 , 1 կարծիք

Վեբ Կայք : http://www.idealsystem.am

Հեռախոս : 8670

Մեր մասին:
Իդեալ Համակարգը շինանյութի խանութ-սրահների ցանց է ներկայացված ՀՀ տարբեր մարզերում։

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Ահավոր վատ սպասարկում, անպատասխանատու անձնակազմ և արգեսիվ վերաբերմունքի դրսևորում հաճախորդի նկատմամբ տվյալ ընկերության աշխատակիցների կողմից։ Այլևս երբեք չեմ օգտվի այս ցանցից ու ոչ ոքի խորհուրդ չեմ տա օգտվել։ Բայց սկսեմ սկզբից․ մոտ 1 տարի առաջ օդափոխիչ էինք ձեռք բերել Իդեալից։ Քանի որ իրենց տեղադրման մասնագետները շատ ծանրաբեռնված էին ընթացիկ պատվերներով և կարող էին մեզ սպասարկել 4 շաբաթից ոչ շուտ, որոշեցինք օդափոխման համակարգի տեղադրումը վստահել մասնավոր անձի։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համակարգը չի կատարում օդափոխման իր լիարժեք ֆունկցիան, և քանի որ այն դեռ գտնվում էր երաշխիքային սպասարկման մեջ, զանգահարեցինք Իդեալ։ Ու էստեղ սկսվեց․․․ Նախ խանութից պահանջվեց ամբողջ 2 օր, որպեսզի ստուգեն մեր երաշխիքային սպասարկման ժամկետը, որից հետո ասացին որ մասնագետը շուտով կայցելի մեզ ու կստուգի խնդիրը։ Անցավ ևս 2 օր, բայց մասնագետը այդպես էլ չեկավ, այդ ընթացքում մի քանի անգամ զանգահարել եմ սպասարկման կենտրոն պարզաբանելու իրավիճակը, ամեն անգամ պատասխանը եղել է՝ թե մասնագետը 10 րոպեի ընթացքում կզանգահարի ու կգա, իմ հարցին թե մոտավոր երբ սպասենք մասնագետի զանգին, արդեն բազում ժամեր են անցել այդ "10 րոպեից" պատասխանը եղել է ՝ "ոչինչ չեմ կարող ասել, սպասեք մասնագետի զանգին, եթե մի քիչ էլ երկար խոսանք իրար հետ կարողա մասնագետը հենց էդ պահին զանգի ու չկարողանա ձեր հետ կապնվի", ընդ որում աշխատակցուհին դա ասում էր այպիսի ագրեսիայով ու մուննաթով, որ շատ տհաճ էր զգացողություն էր առաջանում հաղորդակցվելիս․․․ Մի քանի օր համբերատար սպասելուց հետո վերջապես մասնագետը այցելեց, ստուգեց ու ասաց, պետք է գնա խանութ, մասեր վերցնի ու գա։ 1 օր հետո մասնագետից այդպես էլ նորից ենք զանգահարում խանութ մասնագետից տեղեկանալու համար, էնտեղ ասում են թե հեսա մասնագետը կկապվի․․ ու դարձյալ անորոշություն, ու բնականաբար մասնագետը չզանգեց։ Նորից եմ զանգում ու արդեն բարկացած պահանջում, որ մեզ մասնագետ տան ու լուծեն խնդիրը, ու մեկ էլ հանկարծ պարզվում է որ պետք է վճարովի պատվեր բացենք, քանի որ օդափոխիչը սխալ է տեղադրված եղել հենց սկզբից, ու պետք է ապամոնտաժել դա և նորից ճիշտ մենտաժել։ Բայց ինչի դա ի սկզբանե չեն ասում? ու ինչի էսքան սպասացնելուց ու զայրացնելուց հետո միայն...?
Խնդրեցի պատվերը ձևակերպել, պատրաստ էինք վճարել, մենակ թե լուծեն խնդիրը, էս շոգերին առանց օդափոխիչ դիմանալը հեշտ բան չէ։ Ասացին, որ պատվեր ձևակերպելու համար պետք է գնանք էն մասնաճյուղ, որտեղից որ գնել ենք օդափոխիչը։ Ասում եմ հնարավոր չի արդյոք էլեկտրոնային ձևով պատվեր բացել, պատասխանում են հնարավոր է՝ կայքի միջոցով։ Մի քանի անհաջող փորձից հետո նորից եմ զանգահարում և խնդրում օգնել ձևակերպել պատվերը, ասում են՝ մտեք "անվճար չափագրում" բաժինը ու ձևակերպեք պատվերը, ասում եմ բայց ես չափագրում չեմ ուզում, մերը ուրիշ խնդիր է, ասում է թե դա կապ չունի, պետք ա էդտեղ գրանցվեք, ասում եմ բայց այս դեպքում ձեր համակարգը պահանջում է բնակարանի նախագծի էլեկտրոնային ներբեռնում, որը ձեռքիս տակ չկա, հնարավոր չի առանց դրա, ասում է՝ չէ հնարավոր չի մինչև դա չնեռբեռնեք։ Զայրույթս մի կերպ զսպելով, խնդրեցի օգնել օժանդակել պատվերի ձևակերպման հարցում, քանի որ իրենք շատ լավ տեղյակ են մեր խնդրի մասին ու վկայական էս դեպքում ընդհանրապես պետք չի, իսկ խանութ պարզապես չեմ կարողանա այցելել զբաղվածությամբ պայմանավորված, եթե տարբերակ կա էլեկտրոնային վճարում անենք, ու դարձյալ պատասխանը, մեջբերում եմ բառացի՝ "մեր կայքը տենցա աշխատում, ասում եմ հնարավոր չի, եթե չեք ուզում տենց, ուրեմն այցելեք խանութ, մենք էլ ենք զբաղված, ու հետո ինչքանով ա ճիշտ մեր մասնագետը գա ուրիշի սխալ տեղադրածը ուղղի, ավելի լավա գտեք էտ ձեր մասնագետին թող ինքն էլ գա անի․․․" Այ քեզ բան!!! Բա ձեր երաշխիքային սպասարկումը ինչի համար է, դուք ու ձեր մասնագետները ինչի համար էք? միայն նման "խելացի" խորհուրդներ տալու??? ինչի եք անունը դրել սպասարկման կենտրոն, ես էդտեղ զրո սպասարկում եմ տեսնում:

Խորհուրդ կտայի Իդեալի ղեկավարությանը ավելի ուշադիր լինել կադրերի ընտրության հարցում ու պարբերաբար թրեյնինգներ կազմակերպել աշխատակիցների համար, որ կարողանան շփվել հաճախորդների հետ առանց ագրեսիայի, ու հետևեն հաղորդակցման տարրական կանոններին։ Թե չէ ամեն մի կիսագրագետի հեռախոսի մոտ են նստացրել ու անունը սպասարկում են դնում???

ռեյտինգ +4
կարդալ
;