FAQ

Այս էջում կարող եք գտնել մեզ հաճախակի տրվող հարցերից միքանիսի պատասխանը:

Երկար թե՞ կարճ կարծիքներ

Երկար ու մանրամասներ պարունակող կարծիքներն ավելի լուրջ ու ճշմարտանման են, քան կարճ հաղորդագրությունները: Օրինակ. «հիանալի տեղ», «ամենահամեղ խորոված», «լավագույն խանութ», “Great place”, “Super atmosphere” գրելուց առաջ խնդրում ենք մի պահ մտածել, թե ինչու պետք է ձեզ հավատան: Այս հարցում ձեզ օգնելու կգան մանրամասները:

Ինչու՞ դառնալ «Լիդեր» կամ «Եվիստ»

Ըստ կոչումների «Լիդերների» և «Եվիստների» գրած կարծիքներն ավելի վստահելի են, քան այն օգտագործողներինը, ովքեր ունեն ընդամենը 1-2 կարծիք: Վայրերի մասին կարծիքներ ընթերցողները, բնականաբար, կվստահեն այն կարծիք գրողներին, ովքեր չեն սահմանափակվել միայն 1 կամ 2 վայրի մասին կարծիք գրելով: Նաև, շատ հաճախ, ուղղորդված կարծիքներ գրողներն ունենում են ընդամենը մեկ կարծիք:
Մեր մշակած հատուկ ալգորիթմն արդեն տարբերակում է կեղծ, ուղղորդված և իրական ու ճիշտ կարծիքները:

Ի՞նչ լեզվով գրել կարծիքները

Ինչպես նկատել եք, Եվիստայում կարծիքներ են գրում տարբեր լեզուներով։ Հայերեն կարծիքները գրվում են թե հայոց այբուբենի տառերով, թե՝ լատինական։ Ուզում ենք տեղեկացնել, որ հայոց այբուբենի տառերով գրված հայերեն կարծիքները շատ ավելի գեղեցիկ են, ճիշտ ու ընթեռնելի։ Հնարավորության դեպքում խնդրում ենք հայերենը գրել միայն հայերեն։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս խուսափել կեղծ օգտատերերի գրած և ուղղորդված կարծիքներից։

Եվիստայում հաճախ փորձում են կեղծ հաշվեհամարներով կարծիքներ գրել տարբեր վայրերի մասին, կամ իրական մարդիկ գրում են այսպես կոչված «սարքովի» կամ ուղղորդված կարծիքներ՝ այդպիսով խաթարելով տվյալ վայրի հեղինակությունը։ Անկախ այն բանից ուղղորդված կարծիքները դրական են թե բացասական, նման քայլերը վատ են անդրադառնալու հենց տվյալ վայրի հեղինակության վրա։ Հաճախ հենց վայրերի ադմինիստրացիան է փորձում կազմակերպել դրական կարծիքների հոսք, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ։ Եվիստայի մասնագետների թիմն անմիջապես հայտնաբերում է նման «սարքովի» կարծիքներն ու դրանք հեռացնում կայքից։ Հիշեցնում ենք, որ, եթե կարծիքը գրված է կեղծ օգտատիրոջ կողմից, կամ ուղղորդված է, ապա այն ոչ մի օգուտ չի բերում տվյալ վայրին, այլ միայն վնասում է նրա բարի համբավին։