Lilit M. գնահատել է Արդշինբանկ Գլխավոր գրասենյակ-Ardshinbank Head Office

Պետք է վերաթողարկեի քարտս, որը տրվել էր դեռ Առէքսիմբանկի կողմից (ափսոս որ փակվեց Առէքսիմը, որից օգտվում էինք երևի քսան տարի): Գնացի Արդշինբանկի Նոր Նորքի մասնաճյուղ (Գայի պողոտա) , քանի որ այն տանս մոտ է գտնվում: Նախ ասեմ որ այս մասնաճյուղից երբեմն-երբեմն օգտվելուց միշտ էլ դժգոհութուններ ունեցել ենք, քանի որ միշտ հերթեր են առաջանում, չնայած որ по идее մի 10 աշխատող պետք է սպասարկի (ելնելով պատուհանների քանակից), բայց նստած են լինում երկու-երեքը: Մուտքի մոտ դրված բանկոմատի չաշխատելուց վրդովված կնոջ գոռգոռոցի տակ` նախօրոք նշելով գալուս նպատակը ( քարտի վերաթողարկում) ստացա համարս և սկսեցի սպասել: Մի որոշ ժամանակ անց ինձ կանչեց 2 պատուհանի աղջիկը, բայց իմանալով որ քարտ պետք է վերաթողարկեմ (ինչը իրենց մոտ պետք է որ նշված լիներ), հետ ուղարկեց ինձ, բա նույն թղթիկով կմոտենաք 7 -ի սպասարկողին: OK , մոտեցա 7-ին, որտեղ ոչ ոք չկար, նստեցի , սկսեցի սպասել: Մի որոշ ժամանակ անց (էն բանից հետո, որ ամուսինս արդեն աղմուկ բարձրացրեց :) ) եկավ ոմն Անի , նստելուց հետո երկար ժամանակ (ռայոնի ակցենտը մի քանի անգիր արած "կուլտուրական" բառերով կոծկել փորձելով) խոսեց հեռախոսով , նշեց որ կառավարիչը արձակուրդում է ու ինքը типа փոխարինողն է, հետո վերջապես անդրադարձավ ինձ, համբերատար սպասողիս՝ Բա ձեզ ով ա ուղարկել ԻՄ մոտ !!!!! WTF ! այ ------ դու ըտեղ ինչ գործ ունես առհասարակ, ինչ ա նշանակում ով ա ուղարկել...վերջացավ նրանով որ ուղղակի քարտս փակեցի ու վերջ: Հարգելի Արդշինբանկ , եթե սա կարդաք իմացեք որ ձեր customer service-ն էլ, ձեր աշխատակիցների մակարդակն էլ , ծառայությունների որակն էլ at least էս մասնաճյուղում մի հատ չաղլիկ 0 է:

ռեյտինգ +3
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ