Karen A. գնահատել է Էլ Գարդեն – El Garden

եթե որոշել էիք գնալ El Garden, ապա չեղարկեք այդ որոշումը, որովհետև սա արդեն անվտանգության հարց է: Երեկ մեր ընկերախմբի հետ տեղի ունեցածից ու իրենց մասին այլ կարծիքներ կարդալուց հետո, համոզվեցի, որ սա հազվադեպ իրադարձություն չէ, որ այստեղի համար նորմալ է, որ ապակյա հսկա սեղանը ուղղակի կարող է փլվել նստածների ոտքերի վրա, ըստ կարծիքների, նման դեպքեր էլի են եղել այս հաստատությունում: Առավել նյարդայնացնող էր, որ աշխատակազմից ոչ ոք կես բերան ներողություն խնդրելու փորձ իսկ չարեց, էլ չեմ խոսում փոխհատուցելու՝ ջարդված ակնոցների, հեռախոսների, թրջված շորերի ու քերծվածքների համար: Մի խոսքով մատաղի գործ ա բացվել ((

ռեյտինգ +4
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ