Lilit G. գնահատել է Պիցցա Հաթ – Pizza Hut

Նույնիսկ պիցցերիա​ներում հազվադեպ եմ հենց պիցցա պատվիրում։ Ընդմիջման ժամին մեկ-մեկ մեկ այցելում էի մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող պիցցա հաթը։ Ապուրներ ունեն բանջարեղենով ու հանդարտ է ի տարբերություն մյուս արագ սննդի վայրերի։ տհաճ անակնկալ եղավ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում- թիթեռի նման ինչ-որ միջատ հանգստանում էր իմ ուտեստի կողքին, չեմ վճարել ուտեստի համար բնականաբար, բայց տրամադրությունս փչացավ ու այլևս ցանկություն չի լինում այցելել այդ մասնաճյուղը

ռեյտինգ 0
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ