Lilit G. գնահատել է Image Code beauty salon – Իմիջ կոդ գեղեցկության սրահ

երիտասարդ, բայց հմուտ կոսմետոլոգը բազմազան արդյունավետ պրոցեդուրաներ կառաջարկի խնամքի կոպիտ ու հին մեթոդների փոխարեն: Համեմատաբար մատչելի է:
Իսկ գեղեցկության սրահը, իմ կարծիքով, նախատեսված է հատուկ առիթների համար - տոնական դասական դարձած սանրվածքներ և համապատասխան դիմահարդարում - ամենայն հավանականությամբ գոհ կլինեք արդյունքից, քանի որ տարօրինակ ու իբրև թե կրեատիվ սանրվածքների փոխարեն հաճախորդը ունենում է խնամված տեսք գրագետ ընտրված կերպարի շնորհիվ: Իհարկե Երևանում ավելի մատչեի բայց որակով չզիջող վարսահարդարում հաստատ կարելի է գտնել:

ռեյտինգ 0
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ